Հայազն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայազն
Изображение логотипа
Տեսակկուսակցություն
ԵրկիրՀայաստան Հայաստան
Հիմնադրված2009 թ․
Լուծարված2017 թ․, հունիս
Գաղափարախոսությունազգային-հեղափոխական[1]
ՇտաբԵրևան, Հայաստան

Հայազն («Հայազն» նշանակում է «ծագումով հայ»[2]), քաղաքական կուսակցություն Հայաստանում, որը ստեղծվել է 2014 թվականի ապրիլի 16-ին և լուծարվել 2017 թվականի հունիսին[3]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպությունը քաղաքական դաշտ է մտել 2011 թվականի հունիսին, երբ սկսել է ստորագրություններ հավաքել Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն տրամադրելու պահանջով[4]։

«Հայազն»-ի անդամները մասնակցել են 2012 թվականի մայիսի 21-ին Երևանում «Բազմազանության» շքերթին զուգընթաց կազմակերպված հակաերթին։

2012 թվականի հունիսին Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում կատարված ադրբեջանական հարձակումներից հետո «Հայազն»-ն երթ է կազմակերպել Երևանում և կառավարությանից պահանջել՝ դադարեցնել Ադրբեջանի հետ բանակցությունները[5]

2012 թվականի հոկտեմբերի 10-ին «Հայազն»-ի անդամները մասնակցել են Գերմանիայի դեսպանատան առջև բողոքի ցույցին՝ Parada սերբական ֆիլմի ցուցադրությունը կազմակերպելու համար[6]։

Բացի տարբեր ուղվածության երթերին մասնակցություն ունենալուց՝ կազմակերպությունը պարբերաբար էլեկտրոնային լրատվամիջոցներով հանդես է եկել հայտարարություններով, որոնք վերաբերվում էին հիմնականում քաղաքական տարբեր ուժերի և անհատների նկատմամբ քննադատությանը[7][8], ինչպես նաև քաղաքական և սոցիալական խնդիրներին[9][10][11]։

Վեճեր և ընդհարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Նախախորհրդարանի տարած հայտարարության, 2013 թվականի սեպտեմբերի 2-ին, «Հայազնի» 7-8 անդամներ, այդ թվում՝ կազմակերպության վարչության անդամներ Արմեն Աղայանը և Արմեն Մկրտչյանը, հարձակվել են Երևանի Հյուսիսային պողոտայում միայնակ քայլող Նախախորհրդարանի անդամ և մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանի վրա և նրան ծեծի ենթարկել[12]։

Նույն թվականի դեկտեմբերի 2-ին Վլադիմիր Պուտինի՝ Երևան այցի դեմ բողոքի երթի ժամանակ Հայազնի անդամները 7-8 անգամ հարձակվել և ծեծի են ենթարկել նույնասեռականների և տրանսգենդերների ծիածանագույն դրոշ կրողներ Լալա Ասլիկյանին և իրեն աջակցողներին[13][14]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայազն-ը իրեն բնորոշում է որպես ազգային հեղափոխական կուսակցություն». «168 Ժամ». 2013 թ․ մայիսի 29.
  2. Հայերէն Բացատրական Բառարան։ Ստեփան Մալխասեանց։ Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն, Երեւան, 1944։
  3. ««Հայազն» կուսակցությունն ինքնալուծարվեց և առաջիկայում կմիանա ՍԴՀԿ-ին».
  4. «Hayazn collects signatures to back up Zhirayr Sefilyan's bid for Armenian citizenship». PanARMENIAN.Net. 2011 թ․ հունիսի 15. (անգլերեն)
  5. Հայազն միությունը բողոքի երթ է կազմակերպում՝ Չինարի գյուղում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ
  6. «Ցույց՝ ընդդեմ Տիկնիկային թատրոնում Parada ֆիլմի ցուցադրության». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 12-ին.
  7. «Հայազն». Ընդդիմությունափոխությունն այլևս անայլընտրանք նախապայման է:
  8. «Հայազն». «Զորակն» հիմնադրամի տնօրեն Հովհաննես Հարությունյանը դանակահարել է Գրիգոր Ամիրյանին:
  9. «Հայազն» կուսակցությունը «մաքսայինին» հավասար մերժում է Եվրամիության հետ ասոցացվելը
  10. «Հայազնը» դատապարտում է «Որոտան» ՀԷԿ-ի վաճառքը:
  11. «Հայազն»-ը խստագույնս դատապարտում է եվրասիական «մաքսային միությանը» միանալու վարչախմբի հրապարակված նպատակը:
  12. Ըստ «Նախախորհրդարանի»՝ «Հայազն» կուսակցության անդամները հարձակվել են իրենց մամուլի խոսնակի վրա
  13. Լալա Ասլիկյան․ «ՄՄ-ին անդամակցող երկրներում ոտնահարվում են նույնասեռականների իրավունքները ». (Տեսանյութ)
  14. Նույնասեռականներին ծեծելու գործով նախաքննությունը շարունակվում է, բայց մեղադրյալ չկա. «Հայազն» կուսակցության ներկայացուցիչ