Հայաստանի Կառավարություն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայաստանի Հանրապետության Կառավարություն (այլ կիրառումներ)
Քաղաքականություն |
Հայաստան |
![]() պետական համակարգը» շարքի մաս է կազմում |
Գործադիր իշխանություն Օրենսդիր իշխանություն Իրավական համակարգ Վարչական համակարգ Ընտրություններ և քաղաքական համակարգ |
Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է:
Ըստ Հայաստանի Սահմանադրության 146-րդ հոդվածի՝ Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների:
Ըստ Հայաստանի Սահմանադրության 147-րդ հոդվածի՝ Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից:
Հանրապետության նախագահը նշանակում է վարչապետ խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները և նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ:
Որպես կառավարության ղեկավար՝ վարչապետը Կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է Կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարում է Կառավարության գործունեությունը և համակարգում է Կառավարության անդամների աշխատանքը[1]։
Նախարարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
ՀՀ կառավարությանը ենթակա մարմիններ[խմբագրել | խմբագրել կոդը]
{| class="wikitable"
!Պաշտոն !Անուն !Պաշտոնավարում |- |Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե |Սուրեն Թովմասյան- Անկուսակցական |5 դեկտեմբերի 2019 |- |Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե |Աշոտ Մարտիրոսյան- Անկուսակցական |17 սեպտեմբերի 2008 |- |Պետական եկամուտների կոմիտե |Էդվարդ Հովհաննիսյան- Անկուսակցական |5 հունիսի 2020 |- |Քաղաքաշինության կոմիտե | - Անկուսակցական | |- |Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն |Տաթևիկ Ռևազյան- Անկուսակցական |10 հուլիս 2018 |- |}
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|