Հայաստանի ժողովրդագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանում ժողովրդագրության հաշվարկումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովրդագրության կարևորությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազատական տնտեսակարգի պայմաններում պետությունն իրականացնում է ոչ միայն տնտեսության կարգավորման քաղաքականություն, այլ նաև սոցիալական: Արդյունավետ սոցիալական քաղաքականության մշակումն ու իրացումը անհնար է առանց հստակ պատկերացում ունենալու այն օբյեկտի մասին, որին ուղղված է այդ քաղաքականությունը: Այս առումով, էապես կարևորվում է երկրի բնակչության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն ունենալու անհրաժեշտությունը: Բնակչության վերաբերյալ տեղեկատվություն ունենալը անհրաժեշտ է նաև տնտեսության բոլոր ճյուղերի և հասարակական կյանքի տարատեսակ ոլորտների զարգացման համար:

Հիմնական աղբյուրները[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության վիճակագրական հաշվառման միավորներ են հանդիսանում մարդը, ընտանիքը, տնային տնտեսությունը և բնակավայրը:

Բնակչության վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման հիմնական աղբյուրը մարդահամարներն են, որոնք իրականացվում են, որպես կանոն, տաս տարին մեկ պարբերականությամբ: Մարդահամարների ծրագրերը նախատեսված են բնակչության թվաքանակի, սեռատարիքային կազմի, բնակության վայրի, բնակարանային պայմանների, ընտանեկան դրության, ազգության, հավատալիքների, կրթության և այլ ցուցանիշների մասով տեղեկություններ հավաքագրելու համար:

Հայաստանի Հանրապետության անկախության պայմաններում առաջին մարդահամարն իրականացվել է 2001 թվականին հոկտեմբեր ամսին: Միջմարդահամարային ժամանակահատվածում բնակչության վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու նպատակով, ընթացիկ հաշվառումից զատ, կարող են իրականացվել սոցիալ-ժողովրդագրական ընտրանքային հետազոտություններ: Բնակչության ընթացիկ հաշվառման շնորհիվ, որն իրականացվում է միջմարդահամարային ժամանակահատվածի բոլոր տարիների համար, բնակչության վերաբերյալ տվյալները ճշգրտվում են բնակչության բնական և մեխանիկական շարժի ցուցանիշների հաշվարկման օգնությամբ:

Բնակչության բնական շարժի վիճակագրությունը հենվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման վրա, որոնք քաղաքացիների ծնունդներն ու մահերը հավաստող և արձանագրող պաշտոնական փաստաթղթեր են և Հայաստանի Հանրապետությունում տրվում են ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կողմից: Այդ ակտերը, որպես կանոն, իրավասու մարմինների կողմից լրացվում են երկու օրինակով, որոնցից մեկը տրամադրվում է ազգային վիճակագրական ծառայությանը` բնակչության ընթացիկ հաշվառումն իրականացնելու նպատակով: Ծննդյան, մահվան, ամուսնության և ամուսնալուծության վերաբերյալ ակտերը ներառում են ցուցանիշների լայն 2 սպեկտ` սեռ, տարիք, մշտական բնակության վայր, ընտանեկան դրություն, ազգություն, մահվան պատճառ և այլն:

Վիճակագրական ծառայությանը տրամադրվող տեղեկատվությունը հնարավորություն է տալիս խմբավորել ցուցանիշները և ընդլայնել ժողովրդագրական վիճակի վերլուծության շրջանակը:

Բնակչության թվաքանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թվաքանակն ըստ տարիների

Բնակչության ընթացիկ հաշվառման ցուցանիշներից սոցիալ-տնտեսական վիճակագրությունում լայնորեն կիրառվում է բնակչության թվաքանակը: Այն, որպես կանոն, հաշվարկվում է օրացուցային տարվա սկզբի կամ վերջի դրությամբ և որպես միջին տարեկան ցուցանիշ: Որոշակի ժամանակահատվածում բնակչության թվաքանակի մեծության փոփոխությունը դիտարկվում է որպես բնակչության թվաքանակի ընդհանուր հավելաճ և հաշվարկվում է որպես օրացուցային տարվա սկզբի և վերջի դրությամբ ստացված արդյունքների տարբերություն: Այն դեպքում, երբ տարվա սկզբի դրությամբ թվաքանակը գերազանցում է տարվա վերջի դրությամբ ցուցանիշին, ապա ընդհանուր հավելաճի փոխարեն արձանագրվում է բնակչության թվաքանակի ընդհանուր անկում կամ նվազում:

Բնակչության միջին տարեկան թվաքանակն իրենից ներկայացնում է օրացուցային տարվա սկզբի և վերջի դրությամբ թվաքանակաների միջին թվաբանական: Այս ցուցանիշը լայնորեն կիրառվում է մակրոտնտեսական և վիճակագրական ցուցանիշները բնակչության մեկ շնչի հաշվով հաշվարկելիս (ՀՆԱ, եկամուտներ, սպառում և այլն):

Տնտեսական վերլուծության նպատակներից կամ խնդիրներից կախված` օգտագործվում է բնակչության թվաքանակի հետևյալ ցուցանիշները` մշտական բնակչություն և առկա բնակչություն:

Մշտական բնակչության թվաքանակում հաշվառվում են այն անձինք, ովքեր մշտապես բնակվում են տվյալ տարածքում` ներառյալ մարդահամարի պահին և ընթացիկ հաշվառման ժամանակ ժամանակավոր (մինչև 1 տարի) բացակայողները:

Ժամանակավոր բացակայողների թվաքանակում հաշվառվում են այն անձինք, ովքեր մարդահամարի պահին կամ ընթացիկ հաշվառման ժամանակ իրենց մշտական բնակության վայրից բացակայում են մինչև 1 տարի ժամանակով:

Առկա բնակչության թվաքանակում հաշվառվում են այն անձինք, ովքեր մարդահամարի պահին գտնվել են տվյալ տարածքում` ներառյալ ժամանակավոր բնակվողները:

Ժամանակավոր բնակվողների թվաքանակում հաշվառվում են այն անձինք, ովքեր մարդահամարի պահին գտնվել են իրենց մշտական բնակության վայրը չհանդիսացող տարածքում ոչ ավել մեկ տարի ժամանակով:

Հայաստանի Հանրապետությունում բնակչության թվաքանակի ընթացիկ հաշվառումը տարվում է 2011 թվականին մարդահամարի արդյունքների հիման վրա, որոնց յուրաքանչյուր տարի գումարվում է տվյալ տարածքում ծնվածների և եկողների թվաքանակն ու հանվում` մահացածների ու տվյալ տարածքից մեկնածների թվաքանակը:

Բնակչության վերաբերյալ կարևորագույն տեղեկատվություն են ներկայացնում բնակչության սեռատարիքային կազմի վերաբերյալ վիճակագրական տվյալները: Սեռային բաշխման ցուցանիշները էական դերակատարում ունեն մասնավորապես կանանց հիմնախնդիրների լուծմանը միտված քաղաքականությունների մշակման ժամանակ: Տարիքային կազմը բնութագրող ցուցանիշներն արտացոլում են ոչ միայն անցյալում վերարտադրության գործընթացները, այլ նաև` բնութագրում են ապագայում ակնկալվող վերարտադրության հեռանկարները: Բնակչության տարիքային կառուցվածքի վերլուծությունը օգտագործվում է տնտեսական և սոցիալական 3 քաղաքականությունների մշակման ժամանակ:

Սոցիալ-տնտեսական վիճակագրությունում կիրառվում է բնակչության տարիքային հետևյալ բաշխումը.

  • աշխատունակ տարիքից ցածր բնակչություն,
  • աշխատունակ տարքի բնակչություն,
  • աշխատունակ տարիքից բարձր բնակչություն:

Բնակչության կառուցվածքում դրական միտումները կամ առաջընթացը գնահատվում է երեխաների թվաքանակի և աշխատունակ տարիքի անձանց թվաքանակի աճով, քանզի այդ ցուցանիշների օգնությամբ կարելի է եզրակացնել բնակչության ծերացման, երիտասարդացման կամ կայուն կառուցվածքի մասին: Բնակչության տարիքային կառուցվածքի փոփոխությունների դինամիկան էապես ազդում է ժողովրդագրության և սոցիալական ոլորտում իրականացվող քաղաքականության վրա, ինչպես նաև դրանք հաշվի են առնվում բնակչության շահերը շոշափող տնտեսական որոշումներ կայացնելիս:

Բնակչության կենսաձևից, զբաղվածությունից և բազմաթիվ այլ հատկանիշներից կախված, իրականացվում է բնակչության խմբավորում նաև ըստ բնակության վայրի` քաղաքային և գյուղական: Թեև տեսականորեն այսպիսի խմբավորման համար հիմք է ընդունվում տվյալ բնակավայրի բնակչության թվաքանակը, այնուհանդերձ, պրակտիկայում, որպես կանոն, հենվում են երկրի վարչատարածքային բաժանման մասին օրենսդրության վրա: Ըստ այդմ` Հայաստանում քաղաքային և գյուղական են համարվում այն բնակավայրերը, որոնք այդպիսիք ճանաչվել են ՀՀ վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքով:

Բնակչության թվաքանակի և բնակության վայրի հարաբերակցությունն արտահայտվում է բնակչության խտություն գործակցով, որը հաշվարկվում է բնակչության թվաքանակը հարաբերելով բնակության վայրի միավոր մակերեսին (սովորաբար 1մ2 ):

Առանձին բնակիչներից կամ անհատներից բացի, բնակչության վիճակագրության հաշվառման միավոր է հանդիսանում նաև ընտանիքը: Մարդահամարների իրականացման ժամանակ ընտանիք է համարվում ազգակցական կապերով կապված և համատեղ բնակվող մարդկանց խումբը: Խորհրդային ժամանակներում կիրառվող այս մեթոդաբանական սահմանումը, թերևս, կորցրել է իր արդիականությունը և համաձայն ՄԱԿ-ի վիճակագրական հանձնաժողովի և Եվրոստատ-ի երաշխավորությունների, առավել կիրառական է Տնային տնտեսությունը, որպես բնակչության հաշվառման միավոր: Տնային տնտեսությունը համատեղ ապրող մարդկանց խումբն է, որոնք ունեն միասնական բյուջե, կատարում են միասնական ծախսեր և միասին են ընդունում որոշումներ, ազգակցական կապերի առկայությունը պարտադիր չէ: Տարբերում են մասնավոր տնային տնտեսություններ և կոլեկտիվ տնային տնտեսություններ: Երկրորդները ոչ ամբողջությամբ են համապատասխանում ընդունված սահմանմանը: Թեև այս տնային տնտեսության անդամները ևս բնակվում են համատեղ, սակայն նրանք չունեն ոչ միայն ընդհանուր, այլև անհատական բյուջեներ: Կոլեկտիվ տնային տնտեսությունների օրինակներ են տուն ինտերնատները ծերերի և հաշմանդամների համար, որբանոցները և այլն:

Բնակչության ընթացիկ հաշվառումը, բնական աճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի բնակչության բնական շարժը

Բնակչության ընթացիկ հաշվառումը, որն արձանագրում է միջմարդահամարային ժամանակահատվածում բնակչության թվաքանակի փոփոխությունները` հենված է բնակչության բնական և մեխանիկական շարժերի ուսումնասիրության և հաշվառման վրա:

Բնակչության բնական շարժը` ծնունդները, մահերը, ամուսնությունները և ամուսնալուծությունները, բնութագրում է տվյալ երկրի բնակչության ընդհանուր վերարտադրությունը: Այս գործընթացների արդյունքը արձանագրվում է բնակչության բնական հավելաճ ցուցանիշով:

Ծնունդների, մահերի, ամուսնությունների և ամուսնալուծությունների մասին տեղեկությունները մշակվում են ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային մարմիններում` ծնունդների, մահերի, ամուսնությունների և ամուսալուծությունների մասին կազմվող ակտերում բովանդակվող տարեկան վիճակագրական տվյալների հիման վրա: Ծնվածների թվաքանակում ներառվում են միայն կենդանի ծնվածները:

Բնական հավելաճը տարվա ընթացքում ծնվածների և մահացածների թվաքանակների տարբերությունն է:

Բնակչության ծնելիությունն արտացոլվում է Ծնելիության ընդհանուր գործակցով` որը բնութագրում է ծնելիության ինտենսիվությունը ողջ բնակչության հետ հարաբերությամբ, այսինքն` հաշվի առած բոլոր տարիքային խմբերը: Այն հաշվարկվում է կենդանի ծնվածների թվաքանակը հարաբերելով բնակչության միջին տարեկան թվաքանակին և ներկայացվում է 1000 բնակչի հաշվով:

Ծնելիության տարիքային գործակիցները բնութագրում են յուրաքանչյուր տարիքային խմբի կանանց ծնելիության միջին տարեկան մակարդակը: Բնակչության վերարտադրությունը բնութագրող մյուս կարևորագույն ցուցանիշներից են ծնելիության բրուտտո գործակիցը և նետտո գործակիցը:

Վերարտադրության բրուտտո գործակիցը ցույց է տալիս, թե միջին հաշվով քանի աղջիկ երեխա կծնի մեկ կինն իր ծնունակ տարիքում, եթե պահպանվի ծնելիության տվյալ տարվա մակարդակը: Վերարտադրության նետտո գործակիցը ցույց է տալիս, թե միջին հաշվով քանի աղջիկ երեխա կծնի մեկ կինն իր ողջ կյանքի ընթացքում, որոնք կհասնեն մոր տարիքին` իրենց ծնվելուց, յուրաքանչյուր տարիքում ծնելիության և մահացության տվյալ ժամանակաշրջանի մակարդակների պահպանման դեպքում:

Բնակչության մահացությունը չափվում է մահացության ընդհանուր գործակցով, որը ներկայացվում է որպես մահացածների թվի հարաբերություն բնակչության միջին տարեկան թվաքանակին` հաշվարկվում է 1000 բնակչի հաշվով: Բնակչության մահացության վերաբերյալ կարևոր տեղեկատվություն են ներկայացնում մինչև 1 տարեկան հասակը մահացած երեխաների վերաբերյալ տվյալները: Վերջինս հաշվարկվում է մանկամահացության ընդհանուր գործակցով և բնութագրում է մինչև մեկ տարեկան մահացածների թվի հարաբերությունը կենդանի ծնվածների թվաքանակին: Երեխաների մահացությունը (մինչև 5 տարեկան) ևս ներառված է սոցիալական կարևորագույն ցուցիչների շարքում: Մահացությունը բնութագրող մյուս ցուցանիշը ըստ մահվան պատճառների մահացության գործակիցն է, որը բնութագրում է որոշակիորեն երկրում սոցիալական և առողջապահական վիճակը: Կյանքի սպասվող տևողությունը ծննդյան պահից տարիների այն թիվն է, որ ծնվող սերունդը, միջին հաշվով պետք է ապրի, պայմանով, որ այդ սերնդի ողջ կյանքի ընթացքում մի տարիքից մյուսն անցնելիս, մահացությունը յուրաքանչյուր տարիքում հավասար լինի բնակչության մահացության տվյալ ժամանակահատվածի մակարդակին:

Բնակչության մեխանիկական շարժի ցուցանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի բնական շարժից, բնակչության թվաքանակն էապես կախված է նաև մեխանիկական շարժից: Բնակչության միգրացիան մարդկանց տեղաշարժն է սահմանների (երկրի, տարածաշրջանի, մարզի և այլն) հատումով` կապված բնակության վայրի փոփոխության հետ: Միգրացիայի գործընթացներին մասնակից անձը կոչվում է միգրանտ, ընդ որում` երկրից հեռացող միգրանտը կոչվում է մեկնող, իսկ այլ երկիր ժամանող միգրանտը` եկող: Բնակչության միգրացիայի վերաբերյալ տեղեկատվությունը ստացվում է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության տարածքային արձանագրային ծառայություններից ստացվող «եկողների» և «մեկնողների» վիճակագրական հաշվառման կտրոններում բովանդակվող տվյալների մշակման արդյունքում: Այս ճանապարհով ստացված տեղեկատվությունն արտացոլում է միայն պաշտոնապես գրանցվող տվյալները միգրացիայի վերաբերյալ: Սակայն, դեռևս անցյալ դարի 90-ական թվականների սկզբին ՀՀ-ում լայն թափ ստացավ պաշտոնապես չհաշվառվող միգրացիան, որի արդյունքում, ի վերջո, 2001 թվականի և 2011 թվականի մարդահամարների ժամանակ արձանագրվեց մշտական բնակչության թվաքանակի անկում:

Բնակչության միգրացիայի վերաբերյալ տվյալները ստացվում են ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ Ոստիկանության տարածքային անձնագրային ծառայությունների կողմից տրամադրվող եկողների և մեկնողների վիճակագրական հաշվառման կտրոնների (դրանք կազմվում են ըստ բնակության վայրի բնակչության հաշվառման և հաշվառումից դուրս գրման ժամանակ) վիճակագրական մշակման արդյունքում: Արտաքին ուղևորափոխադրումների (hանրապետություն ժամանողների և հանրապետությունից մեկնումների) վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացված է ՀՀ հսկիչ անցագրային կետերով` օդային (ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից), ավտոմոբիլային («Բավրա», «Գոգավան», «Բագրատաշեն» և «Մեղրի» հսկիչ անցագրային կետերով) և երկաթուղային («Այրում» կայարանով) տրանսպորտով իրականցված ուղևորաշրջանառության ամփոփ ծավալներով, որը տրամադրվում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության կողմից : Միգրացիայի վերաբերյալ վերոհիշյալ վարչական տեղեկատվական աղբյուրներին այլընտրանք է տնային տնտեսությունների հետազոտությունը, ինչը հնարավորություն է ընձեռում տեղեկություններ ստանալ միգրացիայում գտնվող 15 և բարձր տարիքի տնային տնտեսության անդամների գտնվելու վայրի և մեկնելու պատճառների վերաբերյալ:

Մեթոդաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թվաքանակի ընթացիկ գնահատականը տրվում է բնակչության վերջին մարդահամարի արդյունքների հիման վրա, որոնց ամեն տարի գումարվում են կենդանի ծնվածների և եկողների թվաքանակի ու հանվում` մահացածների և տվյալ տարածքից մեկնածների թվաքանակի ցուցանիշները: Բնակչության թվաքանակի ընթացիկ գնահատականը միջմարդահամարային տարիների համար ճշգրտվում է` կատարելով հետադարձ վերահաշվարկ, հիմք ընդունելով վերջին մարդահամարի արդյունքները:

Բնակչության բաշխումը քաղաք/գյուղ կտրվածքով կատարվում է ըստ նրանց բնակության (հաշվառման) վայրի: Քաղաքային են համարվում այն բնակավայրերը, որոնք «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված են որպես քաղաքներ, մնացած բնակավայրերը, որոնք օրենքով սահմանված են որպես գյուղեր` համարվում են գյուղական:

Մարդահամարի պահին հաշվի է առնվում բնակչության երկու կատեգորիա.

  • Մշտական բնակչություն` տվյալ տարածքում մշտապես բնակվող ու հաշվառման պահին ներկա և ժամանակավոր բացակայող բնակչության թվաքանակի ցուցանիշները,
  • Առկա բնակչություն` տվյալ տարածքում մշտապես բնակվող ու հաշվառման պահին ներկա և ժամանակավոր բնակվող բնակչության թվաքանակի ցուցանիշները:

Ժամանակավոր բացակա բնակչություն է համարվում` մարդահամարի պահին իրենց հիմնական (մշտական) բնակության վայրից մինչև մեկ տարի ժամկետով բացակա բնակչությունը: Ժամանակավոր բնակվող բնակչություն է համարվում մարդահամարի պահին տվյալ տարածքում ոչ ավել քան մեկ տարի ժամկետով ներկա գտնվող և մշտապես չբնակվող բնակչությունը:

Աշխատունակ տարիքի բնակչությանը վերագրվել են, մինչև 01.01.1997 թվական` 16-59 տարեկան տղամարդիկ և 16-54 տարեկան կանայք, 01.01.1997 թվականից` 16-60 տարեկան տղամարդիկ և 16-55 տարեկան կանայք, 01.01.1999 թվականից` 16-61 տարեկան տղամարդիկ և 16- 56 տարեկան կանայք, 01.01.2001 թվականին` 16-62 տարեկան տղամարդիկ և 16-57 տարեկան կանայք, իսկ 01.01.2002 թվականին` 16-62 տարեկան տղամարդիկ և 16-58 տարեկան կանայք, համաձայն համապատասխան ժամանակաշրջանների համար գործող օրենսդրության: 01.01.2003 թվականին սկսած աշխատունակ տարիքի բնակչության կազմում ներառված են 16-62 տարեկան տղամարդիկ, իսկ կանանց կազմում`01.01.03 թվականից`16-58, 01.01.05 թվականից` 16-59, 01.01.07 թվականից`16-60, 01.01.09թ-ից.`16-61 տարեկանները:

Ժողովրդագրական խնամառության գործակիցը հաշվարկվում է որպես 0-15 տարեկան և 60 ու բարձր տարիքի բնակչության հարաբերակցությունը 16-59 տարեկան բնակչության նկատմամբ:

Ծնունդների մասին տեղեկությունները ստացվում են ծննդյան վերաբերյալ ակտերի հիման վրա, որոնք տրամադրվում են ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության (ՔԿԱԳ) տարածքային բաժինների կողմից:

Ընդ որում, 2005 թվականին հոկտեմբերի 16-ից կիրառության մեջ են դրվել «կենդանածնության, մեռելածնության և պերինատալ շրջանի» Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) սահմանումները` հիվանդությունների միջազգային դասակարգման 10-րդ վերանայմանը համապատասխան (ՀՀ կառավարության 2005 թվականին հունիսի 16-ի թիվ 949 –Ն որոշում):

Կենդանածնություն է համարվում մոր օրգանիզմից բեղմնավորման արգասիքի լրիվ արտամղումը կամ դուսբերումն անկախ հղիության ժամկետից, որից հետո պտուղը շնչում կամ ցուցաբերում է կյանքի որևէ այլ նշան` ինչպիսիք են. սրտխփոցը, պորտալարի անոթազարկը կամ կամային մկանների ակնհայտ շարժումները, անկախ նրանից, թե արդյոք կտրված է պորտալարը, և կամ անջատված է ընկերքը: Այդպիսի ծննդի յուրաքանչյուր արգասիք համարվում է կենդանածին: ՔԿԱԳ տարածքային մարմիններում գրանցման են ենթակա 500գ և ավելի քաշով կենդանածնության բոլոր դեպքերը:

Ծնելիության ընդհանուր գործակիցը հաշվարկվում է որպես ծնվածների (կենդանի) և մշտական բնակչության թվաքանակի միջին տարեկան ցուցանիշների հարաբերություն, 1000 բնակչի հաշվով:

Ծնելիության տարիքային գործակիցները բնութագրում են յուրաքանչյուր տարիքային խմբի կանանց ծնելիության միջին տարեկան մակարդակը:

Դրանք հաշվարկվում են որպես տվյալ տարիքային խմբի կանանց մոտ տարվա ընթացքում ծնվածների թվաքանակի և ընթացիկ գնահատման արդյունքներով ստացված այդ տարիքի կանանց միջին տարեկան թվաքանակի հարաբերություն:

Մինչև 20 տարեկան տարիքային խմբի համար գործակցի հաշվարկման ժամանակ որպես հայտարար ընդունված է 15-19 տարեկան կանանց թվաքանակը: 15-49 տարեկան տարիքային խմբի համար գործակցի հաշվարկման ժամանակ համարիչում հաշվի են առնվում բոլոր կենդանածինները, ներառյալ ինչպես մինչև 15 տարեկան, այնպես էլ 50 տարեկանից բարձր մայրերի մոտ: Ծնելիության գումարային գործակիցը կամ պտղաբերության գործակիցը բնութա- գրում է երեխաների միջին թվաքանակը, որ կծնի մեկ կինն իր ծնունակ տարիքում, իր ողջ կյանքի ընթացքում ծնելիության տվյալ տարվա մակարդակի պահպանման դեպքում:

Մեռելածնություն է համարվում մոր օրգանիզմից բեղմնավորման արգասիքի լրիվ արտամղումը կամ դուրսբերումը, որից հետո պտուղը չի շնչում կամ չի ցուցաբերում կյանքի այլ նշան` ինչպիսիք են սրտխփոցը, պորտալարի անոթազարկը կամ կամային մկանների ակնհայտ շարժումները: ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ-ի մարմիններում գրանցվում և պերինատալ մահացության ցուցանիշում ներառվում են 500գ և ավելի քաշով (22 շաբաթ և ավելի հղիության ժամկետով) մեռելածնության դեպքերը: Պերինատալ շրջանը սկսվում է պտղի ներարգանդային կյանքի 22 լրացած շաբաթից (154 օրից), երբ ծննդյան քաշը նորմայում 500 գրամ է և ավարտվում է ծննդից 7 լրիվ օր (168 ժամ) հետո: 8 Շուրջծնական (պերինատալ) մահացությունը հավաքական հասկացություն է, որն ամփոփում է կենսունակ պտղի մահացությունը պերինատալ շրջանում` սկսած հղիության 22 շաբաթից մինչև մոր ծննդաբերության ընթացքը, ինչպես նաև ծննդաբերության ժամանակ ու մանկան կյանքի մինչև 168 ժամը (0-6 oրական) տեղի ունեցած մահացությունը:

Պտղի մահ է համարվում բեղմնավորման արգասիքի մահը մինչև մոր օրգանիզմից նրա լրիվ արտամղումը կամ դուրսբերումը, անկախ հղիության ժամկետից: Մահվան մասին են վկայում մոր օրգանիզմից պտղի անջատումից հետո շնչառության կամ կյանքի որևէ այլ նշանի (ինչպիսիք են սրտխփոցը, պորտալարի անոթազարկը կամ կամային մկանների ակնհայտ շարժումները) բացակայությունը: Նորածնային (նեոնատալ) մահացությունը կենդանածինների մահացությունն է կյանքի առաջին 28 լրացած օրերի (4 շաբաթվա) ընթացքում: Այն բաժանվում է վաղ նորածնային մահացության` մանկան մահը կյանքի 1-ին շաբաթում և ուշ նորածնային մահացության` 7-րդ օրվանից հետո, բայց մինչև 28 լրացած օրը: Կյանքի 28 լրացած օրվանից մինչև 12 ամսական հասակում մանկան մահացությունը բնութագրվում է որպես հետնորածնային (պոստնեոնատալ) մահացություն: Մանկական մահացության ցուցանիշը բնութագրում է մինչև 1 տարեկան երեխաների մահացությունը:

Մանկական մահացության գործակիցը (m0) հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

որում`

  • M1-ը - մինչև 1 տարեկան հասակում մահացածներից այն թվաքանակն է, որոնք ծնվել են գործակցի հաշվարկման տարում,
  • M-1–ը - մինչև 1 տարեկան հասակում մահացածներից այն թվաքանակն է, որոնք ծնվել են գործակցի հաշվարկմանը նախորդող տարում,
  • N1-ը - գործակցի հաշվարկման տարվա ծնվածներն են,
  • N-1-ը - գործակցի հաշվարկմանը նախորդող տարվա ծնվածներն են:

Երեխաների մահացության ցուցանիշը բնութագրում է հաշվետու ժամանակաշրջանում 0-4 տարեկան հասակի երեխաների մահացությունը: Երեխաների մահացության գործակիցը ներկայացնում է 0-4 տարեկան հասակում մահացած երեխաների թվաքանակի հարաբերությունը կենդանի ծնվածների ցուցանիշին: Հաշվարկվում է 1000 կենդանի ծնվածի հաշվով: Մահվան դեպքերի մասին տեղեկությունները ստացվում են մահվան վերաբերյալ ակտերի հիման վրա, որոնք տրամադրվում են ՀՀ արդարադատության նախարարության 9 քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության (ՔԿԱ) տարածքային բաժիններից: Մահացության ընդհանուր գործակիցը հաշվարկվում է որպես հաշվետու տարում արձանագրված մահվան դեպքերի և մշտական բնակչության միջին տարեկան թվաքանակի ցուցանիշների հարաբերություն, 1000 բնակչի հաշվով:

Մահացության տարիքային գործակիցները բնութագրում են յուրաքանչյուր տարիքային խմբում մահացության միջին մակարդակը: Դրանք հաշվարկվում են հաշվետու տարվա ընթացքում, տվյալ տարիքում մահացածների թվաքանակի և ընթացիկ գնահատման արդյունքներով ստացված, համապատասխան տարիքի բնակչության միջին տարեկան թվաքանակի (մշտական բնակչություն) հարաբերությամբ:

Մահվան պատճառների մասին տեղեկատվության աղբյուր է հանդիսանում մահվան մասին բժշկի կողմից կազմված մահվան բժշկական վկայագրերում մահացության պատճառների վերաբերյալ կատարված գրանցումները: Հիշատակված փաստաթղթերը` մահվան վերաբերյալ ակտի հետ միասին, վիճակագրական մշակման համար տրամա- դրվում են վիճակագրական մարմիններին: Մինչև 2003 թվականին մահվան ակտերի մշակումն ըստ մահվան պատճառների իրականացվել է Առողջապահության համաշխարհային կազ- մակերպության կողմից ընդունված Հիվանդությունների միջազգային դասակարգչի` 9-րդ վերանայման, իսկ 2004 թվականից` 10-րդ վերանայման համաձայն: Դրանով պայմանավորված, հիվանդությունների որոշ խմբերի համար ցուցանիշների համադրելիությունը հնարավոր չէր պահպանել:

Հայաստանի տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը կազմել է 3 010.6 հազ. մարդ և 2014 թվականին տարեսկզբի համեմատ նվազել է 6.5 հազ. մարդով[1][2]:

2015 թվականի տարեսկզբին քաղաքային բնակչության մասնաբաժինը կազմել է` 63.5%, իսկ գյուղական բնակչությանը` 36.5%:

2015 թվականին տարեսկզբին ՀՀ մշտական բնակչության կազմում` 47.8%-ը կազմել են տղամարդիկ և 52.2%-ը` կանայք:

Բնակչության միջին տարիքը, 2015 թվականի տարեսկզբի դրությամբ, կազմել է 35.9 տարի, տղամարդկանց համար` 34.1, իսկ կանանց համար` 37.6 տարի:

ՀՀ մշտական բնակչության կառուցվածքում 0-15 տարեկան երեխաների տեսակարար կշիռը, 2015 թվականին հունվարի 1-ի դրությամբ կազմել 20.5%, աշխատունակ տարիքինը` 66.9, իսկ աշխատունակ տարիքից բարձր բնակչության տեսակարար կշիռը` 12.6%:

2015 թվականին տարեսկզբի դրությամբ աշխատանքային տարիքի ամեն 1 000 մարդուն բաժին է ընկել 494 մարդ` 0-15 տարեկան և կենսաթոշակաային տարիքի, 2014 թվականին նույն ժամանակահատվածում արձանագրված 483 մարդու համեմատ:

Ժողովրդագրական իրավիճակի առկա հիմնախնդիրներից է բնակչության ժողովրդագրական ծերացումը, որի ընթացքը հանրապետությունում հետխորհրդային տարիներին մեծապես արագացել է:

Բնակչության ծերացումը կամ ժողովրդագրական ծերացումը երկարատև ժողովրդագրական փոփոխությունների, բնակչության վերարտադրության, ծնելիության, մահացության և դրանց հարաբերակցություններում տեղ գտած տեղաշարժերի, ինչպես նաև, մասամբ, միգրացիայի հետևանք է:

Ըստ ՄԱԿ-ի կողմից սահմանված ժողովրդագրական ծերացման սանդղակի, եթե երկրի բնակչության կառուցվածքում 65 և բարձր տարիքի բնակչության մասնաբաժինը կազմում է 7%-ից ավելի, ապա տվյալ բնակչությունը համարվում է ծերացող: Այդ ցուցանիշը 2015 թվականին տարեսկզբի դրությամբ ՀՀ-ում կազմել է 10.7%:

Բնակչության բնական շարժ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին արձանագրվել են 43 777 ծնունդներ, որից 464-ը կազմել են բազմապտուղ, նրանցից` 447-ը` երկվորյակ, 17-ը` եռյակ: Ծնվածների ընդհանուր թվաքանակից` 43 031-ը կազմել են կենդանի ծնվածները, իսկ 746-ը` մեռելածիններ: Նախորդ տարվա համեմատ կենդանի ծնվածների բացարձակ թվաքանակն աճել է 3.0%-ով, իսկ ծնելիության ընդհանուր գործակիցը, որը բնութագրում է հաշվետու ժամանակաշրջանում կենդանի ծնվածների թվաքանակը 1 000 բնակչի հաշվով, կազմել է 14.3‰, որը նախորդող տարվա արձանագրված ցուցանիշի համեմատ աճել է 0.5 պրոմիլային կետով:

2014 թվականին ծնելիության մակարդակի աճն իր ազդեցությունն է ունեցել ինչպես 15-49 ծնունակ տարիքային խմբի, այնպես էլ կանանց բոլոր տարիքային խմբերի վրա: 2014 թվականին ևս, թե՛ 20-24 տարեկանները, և թե՛ 25-29 տարեկանները շարունակում են հանդիսանալ ՀՀ առավել պտղաբեր տարիքային խմբերը, որոնց բաժին է ընկել ծնվածների ավելի քան 72.0 %-ը:

2014 թվականին ծնելիության գումարային գործակիցը (բնութագրում է երեխաների միջին թվաքանակը, որ կծնի մեկ կինն իր ծնունակ տարիքում, իր ողջ կյանքի ընթացքում ծնելիության տվյալ տարվա մակարդակի պահպանման դեպքում) կազմել է 1.651 միավոր, բնակչության պարզ վերարտադրության համար անհրաժեշտ 2.150 միավորի համեմատ: Ընդ որում, 2014 թվականին քաղաքային բնակչության ծնելիության գումարային գործակիցը կազմել է 1.684, իսկ գյուղա-կանինը` 1.675 երեխա:

Մոր միջին տարիքը երեխայի ծննդյան ժամանակ, 2014 թվականին կազմել է 26.1 տարեկան, իսկ առաջին երեխայի ծննդյան ժամանակ` 24.3 տարեկանը: Հարկ է նշել, որ 2014 թվականին ըստ ծննդի հաջորդականության`երրորդ և հաջորդող կարգի ծնունդների մասնաբաժինը կազմել է ընդամենը կենդանածինների 17.3%-ը, քաղաքներում` 15.5% և գյուղական վայրերում` 20.5%:

2014 թվականին ՀՀ-ում արձանագրվել է 27 714 մահվան դեպք, իսկ մահացության ընդհանուր գործակիցը`1 000 բնակչի հաշվով, կազմել է 9.2‰: 2014 թվականին գրանցված մահվան ընդհանուր դեպք-երից 14 219-ը, կամ 51.3 %-ը կազմել են տղամարդիկ, իսկ 13 495-ը, կամ 48.7%-ը` կանայք: Տղամարդկանց և կանանց մահացության տարբեր մակարդակներով պայմա- նավորված, տարբեր են նաև տղամարդկանց և կանանց կյանքի սպասվող միջին տևողու- թյան ցուցանիշները ծննդյան պահից:

Կյանքի սպասվող միջին տևողությունը ծննդյան 11 պահից 2014 թվականին տղամարդկանց համար կազմել է 71.8 տարի, իսկ կանանց համար` 78.1 տարի: Քաղաքային բնակչության կազմում այդ ցուցանիշը տղամարդկանց համար կազմել է 71.9, կանանց համար` 78.1 տարի, իսկ գյուղական բնակչության համար, համապատասխանաբար, 71.5 և 78.1 տարի: Ինչպես և նախորդող տարիներին, 2014 թվականին ևս մահացության կառուցվածքում գերակշռել են արյան շրջանառության համակարգի հետ կապված հիվանդություններից (47.9%) և չարորակ նորագոյացություններից (20.6%) մահվան դեպքերը: Ընդ որում, 2014 թվականին, 2013 թվականին համեմատ, մահացության դեպքերը նվազել են` մարսողական հիվանդություններից, դժբախտ պատահարներից, թունավորումներից և վնասվածքներից, իսկ արյան շրջանառության համակարգի հիվանդություններից և շնչառական օրգանների հիվանդություններից մահացության դեպքերն ավելացել են:

2014 թվականին հանրապետությունում մանկական մահացության գործակիցը (կյանքի առաջին տա-րում), 1 000 կենդանի ծնվածի հաշվով, կազմել է 8.8‰: Հանրապետությունում արձանագրված բնակչության բնական հավելաճի ցուցանիշը 2014 թվականին կազմել է` 15 317 մարդ, իսկ բնական հավելաճի ընդհանուր գործակիցը` 5.1‰, 1 000 բնակչի հաշվով: 2015 թվականին հունվար-դեկտեմբերին արձանագրվել է 41 815 ծնված, որը 2014 թվականին նույն ժամանա-կաշրջանի համեմատ նվազել է 2.8%-ով, իսկ ծնելիության ընդհանուր գործակիցը, 1 000 բնակչի հաշվով նվազել է, համապատասխանաբար` 0.4 պրոմիլային կետով և կազմել` 13.9 ‰:

Ամուսնություններ և ամուսնալուծություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թ. հանրապետությունում արձանա-գրվել է գրանցված ամուսնությունների 3.0% աճ, 2013թ. համեմատ, կազմելով՝ 18 912 դեպք, իսկ ամուսնալուծության դեպքերն աճել են 19.7%-ով և կազմել 4 496-ը:

Ամուսնության միջին տարիքը տղամարդկանց շրջանում 2014թ. կազմել է 30.8, իսկ կանանց մոտ` 27.3 տարեկանը, իսկ առաջին ամուսնության միջին տարիքը, համապատասխանաբար, 29.4 և 26.3 տարեկանը[3]:

Միգրացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ 2011 թվականի մարդահամարի արդյունքներով արձանագրվեց, որ ՀՀ 2001 թվականի մարդահամարի տվյալների համեմատությամբ, ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը հաշվառման պահի դրությամբ (2011թ. հոկտեմբերի 12-ի կեսգիշերի դրությամբ) նվազել է շուրջ 195 հազ.մարդով, կամ 6%-ով, այն դեպքում, երբ միջմարդահամարային տարիներին (2002-2011թթ.) ՀՀ բնակչության բնական հավելաճը կազմել է 126 հազ. մարդ: Այսինքն` մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշի նվազումը միջմարդահամարային տասնամյակում, ի հաշիվ միգրացիայի, ըստ գնահատման, կազմել է՝ շուրջ 320 հազ. մարդ:

2014թ. միգրացիայի մնացորդի ցուցանիշը գնահատվել է՝ -21.8 հազ.մարդ, քաղաքային բնակչությանը՝ -11.4 հազ., իսկ գյուղական բնակչությանը՝ -10.4 հազար մարդ[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. News.am: Armenia’s population makes 3,285,767 – preliminary census results – date of publication: February 07, 2012
  2. Газета "Третья Сила"—Thirdpower.am: Հայաստանի բնակչության տվյալներ–дата публикации: 10.02.12
  3. Հայաստանի ԱՎԾ կայքէջ
  4. Միգրացիան Հայաստանում