Պորտալար
| Ուշադրություն, այս հոդվածը կամ հոդվածի բաժինը փաստերի և տեղեկությունների ճշտման կարիք ունի։ Քննարկման էջում պետք է լրացուցիչ բացատրություններ լինեն |

Պորտալար, առաջանում է մեզենքիմից, որը գտնվում է ամնիոնային ոտիկում և դեղնուցային ցողունիկում։ Ձևավորմանը մասնակցում են նաև ալլանթոիսը և նրա վրա աճող անոթները։ Դեղնուցային ցողունիկը և ալլանթոիսը արագ ապաճում են, և նորածնի պորտալարում հայտնաբերվում են միայն դրանց մնացորդները։ Ձևավորված պորտալարը առաձգական, ճկուն շարակցահյուսվածքային գոյացություն է, որով անցնում են երկու պորտային զարկերակներ և մեկ պորտային երակ։ Այն սովորական դոնդողանման հյուսվածք է, հիալուրոնաթթվի մեծ քանակությամբ։ Այս հյուսվածքը ստացել է Վարթոնի դոնդող անվանումը, ապահովում է լարի տուրգորը և ճկունությունը։ Այս հյուսվածքի դերը չափազանց մեծ է։ Այն պորտլարի անոթները պաշտպանում է սեղմվելուց, ինչն էլ ապահովում է սաղմին սննդանյութերով և թթվածնով հարուստ արյունով մատակարարումը։ Ունի նաև պաշտպանական ֆունկցիա. այն խոչընդոտում է նաև անոթային ճանապարհով վնասակար գործոնների ներթափանցումը ընկերքից սաղմի մեջ։ Հասուն պտղի պորտալարի երկարությունը մոտ 50 սմ է, հաստությունը՝ 1–1,5 սմ։
Սաղմի զարգացման վաղ փուլերի հիմնական առանձնահատկություններն են.
- Լրիվ տրոհման ասինխրոն տիպ,
- պայծառ
- մուգ բլաստոմերների առաջացում։
- Արտասաղմնային օրգանների վաղ ձևավորում և մեկուսացում։
- Ամնիոնային բշտիկի վաղ ձևավորում և ամնիոնային ծալքերի բացակայություն։
- Գաստրալյացիայի երկու փուլերի առկայություն՝ դելամինացիա և իմիգրացիա, որոնց ընթացքում տեղի է ունենում նաև արտասաղմնային օրգանների զարգացումը։
- Իմպլանտացիայի միջանկյալ (ինտերստիցիալ) տիպ։
- Խիստ զարգացած ամնիոն և խորիոն, ինչպես նաև թույլ զարգացած դեղնուցապարկ և ալլանթոիս։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 390)։ |