Jump to content

Հայաստանի Հանրապետության ոստիկանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է ՀՀ ոստիկանությունից)
Հայաստանի Հանրապետության ոստիկանություն
պատկերանիշ
Տեսակպետական ծառայություն
Երկիր Հայաստան
Հիմնադրվածհունվարի 1, 2003
Գլխադասային գրասենյակԵրևան, Հայաստան
ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ - ոստիկանության պետԿամո Ցուցուլյան
ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալներԱրթուր Բարսեղյան

Հայկ Բաբայան

Գևորգ Զաքարյան
ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալի պարտականությունները կատարողԿարեն Խաչատրյան
Վերադաս կազմակերպությունՀայաստանի ներքին գործերի նախարարություն
Կայքpolice.mia.gov.am

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանություն, Հայաստանի Ներքին գործերի նախարարության մաս կազմող կառույց։ Հայաստանի ոստիկանությունը ներքին գործերի պետական կառավարման լիազորված մարմնի համակարգում գործող մարմին է, որի պարտականությունն է հանցավոր և հակաիրավական այլ ոտնձգություններից պաշտպանել մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաև այլ իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը, հասարակության ու պետության շահերը։

Հայաստանի ոստիկանությունն իրականացնում է հանրապետության տարածքում ներքին գործերի մարմինների օպերատիվ-հետախուզական և փորձաքրեագիտական գործունեության կազմակերպումը, ՀՀ օրենսդրությամբ ներքին գործերի մարմինների քննչական ստորաբաժանումների անմիջական կառավարումը։

ՆԳՆ ոստիկանության 4 հենասյունային ուղղություններն են՝ Քրեական ոստիկանությունը, Համայնքային ոստիկանությունը, Ոստիկանության գվարդիան և Պարեկային ծառայությունը։

Ղեկավարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալը ոստիկանության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանն է։ ՆԳՆ ոստիկանության պետ տեղակալներն են` Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Բարսեղյանը, Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի պարտականությունները կատարող, ոստիկանության գնդապետ Կարեն Խաչատրյանը, Ոստիկանության գվարդիայի հրամանատար, ոստիկանության գեներալ Հայկ Բաբայանը և Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Զաքարյանը։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]