Ներկայիս Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը ընդունվել է 1991 թվականին և պաշտոնապես երաշխավորում է սեռական հավասարությանը։ Դա թույլ է տալիս հայ կանանց տղամարդկանց հետ հավասար հնարավորություն ունենալ մասնակցելու Հայաստանի կյանքի բոլոր ոլորտներում։
Համաձայն 2011 թվականին Grant Thornton International կազմակերպության կողմից անցկացրած բիզնես հարցմանն, 2010 թվականին Հայաստանի բարձրագույն կառավարչական պաշտոնների 29%-ը զբաղեցրել են կանայք։ Սակայն 2011 թվականին այդ ցուցանիշը իջել է մինչև 23%։ ՄԱԿ-ի զեկույցին համաձայն, 2011 թվականին դրությամբ քաղաքապետի կամ համայնքապետի պաշտոնում Հայաստանում գործում էր 24 կին։ Եվս 50 կին զբաղեցնում էին ավելի ցածր աստիճանի վարչական պաշտոններ[4]։
Հայրապետական հասարակական նորմերի պատճաով Սեռով պայմանավորված հղիության ընդհատումը լուրջ խնդիր է Հայաստանում, քանի որ բազմաթիվ հայաստանցիների համար նախընտրելի է ունենալ արական սեռի զավակ, քան իգական[5][6][7][8][9]։ Այնուամենայնիվ, ուժեղ արտագաղթի, այդ թվում նաև «ուղեղների արտասոհքի», պատճառով երիտասարդ հայ տղամարդիկ մեկնում են այլ երկրներ արտագնա աշխատանքի, որի արդյունքում Հայաստանում երիտասարդ կանանց թիվն ավելի մեծ է, քան երիտասարդ տղամարտկանց, մանավանդ 15-29 տարեկանների շրջանակում, որոնց մեջ կանայք կազմում են 55,8%[10]։
↑John Bongaarts (2013), The Implementation of Preferences for Male Offspring, Population and Development Review, Volume 39, Issue 2, pages 185–208, June 2013
¹ Գտնվում է նաև Ասիայում: ² Մշակութային առումով մտնում է Եվրոպայի կազմի մեջ, սակայն աշխարհագրականորեն Ասիայի: ³ Ճանաչված է ՄԱԿ-ի 4 պետություն-անդամների կողմից: 4 Ճանաչված է ՄԱԿ-ի 60 պետություն-անդամների կողմից: 5 Ճանաչել է Թուրքիան: