Հայաստանի Հանրապետության Խորհրդարան (1918-1920)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով (այլ կիրառումներ)
Հայաստանի Հանրապետության խորհրդարան (1918-1920)
Միապալատ
Հիմնադրված Օգոստոսի 1, 1918 (1918-08-01)
Disbanded Դեկտեմբերի 2, 1920 (1920-12-02)
Կազմը
Նստատեղեր 1918` 46 տեղ
1919` 80 տեղ
Քաղաքական խմբավորումներ      ՀՅԴ
     ՍԴՀԿ
     Սոցիալ-հեղափոխական կուսակցություն
     Հայ ժողովրդական կուսակցություն
     Անկախ պատգամավորներ

Հայաստանի Հանրապետության Խորհրդարան, Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920) օրենսդիր մարմին: Գումարվել է 1918 թվականի օգոստոսին ու կազմալուծվել է Հայաստանի Հանրապետության անկման հետևանքով։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Առաջին Հանրապետության պառլամենտը կոչվել է նախ Խորհուրդ, ապա՝ Խորհրդարան[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի պատմության մեջ առաջին օրենսդիր մարմինը՝ պառլամենտը, ձևավորվել է 1918 թվականի ամռանը՝ Առաջին Հանրապետության 1918 թվականի մայիսի 28-ին անկախության հռչակումից երկու ամիս անց: Այդ պառլամենտը Հայաստանի պատմության մեջ միակ օրենսդիր մարմինն էր, որ ձևավորվել է ոչ թե ընտրությունների, այլ քաղաքական պայմանավորվածության արդյունքում:

Հայաստանի Հանրապետության պառլամենտը, որը կրում էր Խորհուրդ անունը, ձևավորվեց Հայոց Ազգային խորհրդի անդամների եռապատկումով, ինչպես նաև 6 անդրկովկասյան թուրքերի ու մեկական ռուսի և եզդու ներգրավումով, ընդամենը՝ 46 պատգամավոր, որից 38-ը՝ հայեր[1]:

ՀՀ Խորհրդում ներկայացված էին հետևյալ քաղաքական ուժերը. Հայ Յեղափոխական Դաշնակցություն, Հայ ժողովրդական կուսակցություն (ռամկավարներ), Սոցիալ դեմոկրատներ և Սոցիալիստ հեղափոխականներ:

1918[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ Ազգային ժողովի առաջին նիստը գումարվել է 1918 թվականի օգոստոսի 1-ին։ Մինչ այդ ընտրություններ չեն անցկացվել, քանի որ հանրապետության տարածքի մեծ մասը գտնվում էր թուրքական բանակի օկուպացիայի ներքո, առկա էր շուրջ 400 000 փախստականների խնդիր ու համազգային ընտրություններ անցկացնելը հնարավոր չէր։

Առաջին գումարման առաջին նիստը նախագահում էր Ավետիք Սահակյանը։ Բացմանը ներկա էին ականավոր կրոնական ու ռազմական գործիչներ, մուսուլմանական ու ռուսական համայնքների ներկայացուցիչներ, պաշտոնյաներ Օսմանյան Կայսրությունից, Պարսկաստանից, Ուկրաինայից, Ավստրո-Հունգարիայից ու Գերմանիայից։

Առաջին գումարման խորհրդարանի կազմի մեջ էին մտնում.

Խմբակցություն Աթոռների թիվը
Հայ Յեղափոխական Դաշնակցություն 18
Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն 6
Սոցիալ-հեղափոխական կուսակցություն 6
Հայ ժողովրդական կուսակցություն 6
Մուսուլմաններ 6
Անկուսակցականներ 2
Ռուսական համայնք 1
Եզդի համայնք 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ 46

1919[խմբագրել | խմբագրել կոդը]

1919 թ. հունիսի 4-ին արդեն իսկ համընդհանուր ընտրությունների հիման վրա գումարվում է խորհրդարանի երկրորդ կազմը, որի մեջ էին մտնում 80 պատգամավորներ, այդ թվում 12-ը Արևմտյան Հայաստանից, ինչպես նաև պատգամավորներ Դոնի Ռոստովից, Թիֆլիսից, Բաքվից ու Պոլսից։ Խորհրդարանի կազմում ընդգրկվեց նաև 3 կին։

Խմբակցություն Աթոռների թիվը
Հայ Յեղափոխական Դաշնակցություն 72
Սոցիալ-հեղափոխական կուսակցություն 4
Մուսուլմաններ 3
Անկուսակցականներ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ 80

1919 թ. օգոստոսի 1-ին խորհրդարանի նախագահ է ընտրվում Ավետիս Ահարոնյանը։

1920[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդարանի գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Առաջին Հանրապետության անկման արդյունքում՝ 1920-ի դեկտեմբերի 2-ին։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Republic of Armenia։ The first year, 1918-1919 By Richard G. Hovannisian; ISBN 0520018052