Ռամկավար ազատական կուսակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռամկավար ազատական կուսակցություն (այլ կիրառումներ)
Ռամկավար ազատական կուսակցություն
Ռամկավար ազատական կուսակցութիւն
Տեսակկուսակցություն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԱռաջնորդՄիքայել Խարապյան (վիճարկված)
Հրաչյա Կարապետյան (վիճարկված)
Հիմնադրված1921 թվականի հոկտեմբերի 1
ԳաղափարախոսությունՀայ ազգայնականություն
Ազգային լիբերալիզմ
Դասական լիբերալիզմ
Եվրոպամետություն
Պաշտոնական գույն(եր)կապույտ
ՇտաբԵրևան, Հայաստան
Թերթտե՛ս Մամուլ
Նախորդ
Կայքramgavar.am

Ռամկավար ազատական կուսակցություն (կրճատ՝ ՌԱԿ, արմտ. հայ.՝ Ռամկավար ազատական կուսակցութիւն), հայկական կուսակցություն, որն առավել ակտիվ է Հայկական սփյուռքում ներառյալ՝ Մերձավոր Արևելքը, Եվրոպան, Ամերիկան, և Ավստրալիան։

Հիմնադրվել է 1921 թվականի հոկտեմբերի 1-ին Կոստանդնուպոլսում 4 կուսակցությունների՝ Արմենական կուսակցության, Վերակազմյալ Հնչակյան կուսակցություն, Սահմանադրական Ռամկավար կուսակցության, և Հայ ժողովրդական կուսակցության միավորման արդյունքում։ Արմենական կուսակցությունը հիմնադրվել է 1885 թվականին Մկրտիչ Փորթուգալյանի կողմից՝ որպես Օսմանյան կայսրությունում Վանի ինքնապաշտպանության մաս։

2003 թվականի մայիսի 25-ին տեղի ունեցած Հայաստանի խորհրդարանական ընտրություններում կուսակցությունը հավաքեց ձայների 2.9%-ը և չունեցավ տեղեր։ Դրանից հետո կուսակցությունը կորցրեց իր ներկայացվածությունը Հայաստանի քաղաքական դաշտում։ Ներկայության մի քանի օջախներ սփյուռքում դեռ գոյություն կան՝ անընդհատ նվազող թվերով, ինչը հեռու է Հայաստանի անկախացումից առաջ եղած գագաթնակետից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմենական կուսակցություն. 1885-1921[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմենական կազմակերպությունն առաջին քաղաքական կուսակցությունն էր հայ իրականության մեջ։ Հիմնել են 1885 թվականին Վանում, Մկրտիչ Փորթուգալյանի «Արմենիա» (Մարսել) թերթի (այստեղից էլ՝ կազմակերպության անվանումը) գաղափարակիցներ Մկրտիչ Ավետիսյանը, Գրիգորիս Թերլեմեզյանը, Ռուբեն Շատվորյանը, Գրիգոր Աճեմյանը և ուրիշներ։

«Արմենական կազմակերպության» նպատակն էր՝

Aquote1.png հեղափոխությամբ Թուրքիայի հայ ժողովրդյան համար իրավունք ձեռք բերել, ինքզինք ազատորեն կառավարելու, որով միայն կարող կլինի իբրև մարդ ապրելու միջոցներ գիտնալ և զանոնք գործադրել ժամանակի պահանջմամբց համեմատ
- «Զարթոնք» Բեյրութ 1962 էջ 69
Aquote2.png


Այդ նպատակին հասնելու համար կազմակերպությունը պետք է ներքին ուժ գոյացներ՝ միավորելով միևնույն գաղափարին ծառայող հայ հայրենասերներին, ժողովրդին արթնացներ հեղափոխական գրականությամբ, կազմակերպեր և զենքի ու կարգապահության վարժեցներ, նախապատրաստեր ինքնապաշտպանության, զենք հայթայթեր, զինված խմբեր ստեղծեր և ընդհանուր շարժում առաջ բերեր, մանավանդ, երբ արտաքին հանգամանքները նպաստավոր կհամարվեին։ Թեև արմենականների ծրագրի հիմքում ընկած էր Արևմտյան Հայաստանի ազատագրման և անկախության գաղափարը, այդ ծրագիրը դեռևս հեղհեղուկ էր, իսկ նրա կազմողները հստակ պատկերացում չունեին ապագա Հայաստանի սոցիալ-քաղաքական հարաբերությունների ու նրա ազատագրման ուղիների մասին։ Քաջածանոթ լինելով Արևմտյան Հայաստանի իրադրությանը՝ արմենակյանները որդեգրել էին զուսպ ու շրջահայաց գործելակերպ սուլթանական Թուրքիայի ցեղասպան քաղաքականության դեմ։

Իր ժամանակի պատմական պայմաններում «Արմենական կազմակերպության» գործունեությունը առաջադիմական էր և արտահայտում էր լայն խավերի շահերը։

«Արմենական կազմակերպություն»-ը մասնաճյուղեր ու խմբեր ուներ Վանում, Մուշում, Բիթլիսում, Կոստանդնուպոլսում, ինչպես նաև Թավրիզում, Սալմաստում, Խոյում, Ուրմիայում, Թիֆլիսում, Բուլղարիայում։

Արմենականները գործուն մասնակցություն ունեցան Վանի 1896 և 1915 թվականների ինքնապաշտպանական կռիվներին։

Ռամկավար ազատական կուսակցություն. 1921-ներկա[խմբագրել | խմբագրել կոդը]

1921 թվականի հոկտեմբերի 1-ին Արմենական կուսակցության (Արմենական կազմակերպություն) Վերակազմյալ Հնչակյան կուսակցություն (Ազատական կուսակցություն), ռամկավարների (Սահմանադրական Ռամկավար կուսակցություն) և Հայ ժողովրդական կուսակցության միավորման արդյունքում ստեղծվեց Ռամկավար ազատական կուսակցությունը։

Գործունեությունը Լիբանանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռամկավար ազատական կուսակցությունն իր կենտրոնաաջ քաղաքականությամբ վաղուց եղել է Լիբանանում հայկական երեք ավանդական կուսակցություններից մեկը Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության (կենտրոնաձախ) Հայ Յեղափոխական Դաշնակցության (ձախ-սոցիալիստ) հետ միասին։ Բայց հակառակորդ կուսակցությունների կողմից ուժեղ թեկնածուների, այդ երկու կուսակցություններում անշուշտ առավել շատ անդամակցության և ընտրական հզորության պայմանններում։ ՌԱԿ-ը երբեք չի ունեցել ներկայացվածություն Լիբանանի խորհրդարանում մինչև 1990-ական թվականների վերջը։

Լիբանանյան ՌԱԿ-ը հաղթեց խորհրդարանի իր առաջին տեղը 2000 թվականին, լինելով Ռաֆիկ Հարիրիի Ապագայի շարժման դաշնակիցը, երբ վերջինս որոշում է դաշինք կազմել ՌԱԿ-ի և Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության հետ դաշինք կազմել՝ ի վնաս Հայ Յեղափոխական Դաշնակցության, լիբանանահայ ավանդական քաղաքական առաջատար ուժին։ Լիբանանի պատգամավոր և կուսակցության առաջնորդ Հակոբ Կասարջյանը ընտրվել է 2000 թվականին՝ որպես Հարիրիի ուժեղ Ապագայի շարժման մաս, որը գերակշռել է Բեյրության ցուցակը և վերընտրվեց 2005 թվականի ընտրություններում Մարտի 14-ի դաշինքի կազմում։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը այդ ժամանակ մաս է կազմել ընդդիմադիր Մարտի 8-ի դաշինքին։

Գաղափարախոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռամկավար կուսակցությունը ողջունում է ազատականությունը և կապիտալիզմը, ի տարբերություն երկու այլ ավանդական հայկական կուսակցությունների՝ Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցության, որոնք երկուսն էլ ունեն ձախակողմյան գաղափարախոսություն։

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռամկավար ազատական կուսակցությունն ունի վաղուց կայացած մեդիա Հայկական սփյուռքում ինչպես նաև Հայաստանում։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Կուսակցության պառակտման արդյունքում որոշ կուսակցական կառույցներ սկսեցին ակտիվորեն աջակցել մրցակից Արմենական-Ռամկավար ազատական կուսակցությանը և վերջինիս վարած քաղաքականությունը, ամենանշանավորը «Ազգն» է Հայաստանում, «Armenian Mirror-Spectator»-ը ԱՄՆ-ում և «Ապագայն» Կանադայում։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լ. Ա. Խուրշուդյան, «Սփյուռքահայ կուսակցությունները ժամանակակից էտապում», Երևան 1964
  • Հ. Գ. Վարդանյան, «Արևմտահայերի ազատագրության հարցը և հայ հասարակական-քաղաքական հոսանքները XIX դարի վերջին քառորդում» Երևան 1967

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]