Հայերը Ցխինվալում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հայերը Ցխինվալում բնակվում են հին ժամանակներից։ 19-20-րդ դարերում Ցխինվալի բնակչության մեծամասնությունը կազմում էին հայերը և հրեաները։

Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցխինվալում գոյություն ունի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին, սակայն այժմ դա օգտագործվում է որպես ուղղափառ տաճար[1]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն պաշտոնական վիճակագրական տվյալների 1804 թվականին Ցխինվալում բնակվում էր. 116 հայկական ընտանիք, 41 վրացական, 16 օսական և 6 հրեական[2]։ 1897 թվականին վրացի հասարակական գործիչ Ալ. Ալազնիսփիրելին «Ծնոբիս Պուրծելի» թերթում գրում է, որ Ցխինվալին հրեաների և օսերի քաղաք է, իսկ վրացիները և հայերը կազմում են ընդհանուր բնակչության չորրորդ մասը[3]։

Վիճակագրական տվյալներով 1917 թվականին Ցխինվալում կար արդեն. 346 հրեական ընտանիք, 310 վրացական, 160 հայկական և 80 օսական[4]։ Այդ տվյալները չեն հակասում Ցխինվալի այն ժամանակավա բնակչության թվի տվյալներին. 5033 հոգի, որոնցից 553 օս (9%), 2130 հրեա (40%), 1660 վրացի (30%) և 674 հայ(10,3%)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Անտուան Առաքելյան. Ցխինվալահայերը մնաում են առանց հոգևոր աջակցման
  2. Цотниашвили М. Ш. История Цхинвали, с. 201
  3. «Ծնոբիս Պուրծելի» թերթ,1897, № 246
  4. Цотниашвили М. Ш. История Цхинвали, с. 205