Հայերը Ճապոնիայում
![]() | |
![]() Ճապոնիա |
![]() Հայաստան |
Հայերը Ճապոնիայում հաստատվել են 19-րդ դարի երկրորդ կեսերից։ Ճապոնիան աշխարհի այն եզակի պետություններից է, որտեղ հայկական համայնք չի ստեղծվել[1]։ Ճապոնիայում ապրող հայերը հիմնականում հնդկահայերն են, որոնք Հնդկաստանից Ճապոնիա են մեկնել առևտրական նպատակներով և հաստատվել այնտեղ։ 1870 թվականին Կալկաթայի «Աբգար և Ընկերություն» ընկերությունը սկսել է նավագնացությաններ իրականացնել դեպի Ճապոնիա և արդեն 1880-ական թվականների կեսին Ճապոնիայի Կոբե, Յոկոհամա և Նագասակի քաղաքները կապել Սինգապուրի, Հոնկոնգի, Փենանգի և Կալկաթայի հետ։
Ճապոնահայ գործիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անահիտ Աբգարյան
[խմբագրել | խմբագրել կոդը]
19-րդ դարի 1890-ական թվականների Ճապոնահայ համայնքի կարկառուն ներկայացուցիչներից են Աղաբեկ եղբայրները, որոնք ղեկավարել են «Աղաբեկ և ընկերություն» առևտրական հաստատությունը, որի օրինակով հետագայում նույնանուն կազմակերպությկան մասնաճյուղ է ստեղծվում Յոկոհամայում։ Այս ընկերությունը գործել է մինչև 1920-ական թվականները՝ Անահիտ Աբգարյանի և նրա որդի Միքայել Աբգարյանի ղեկավարությամբ։
«Աղաբեկ և ընկերություն» կազմակերպության ղեկավար Անահիտ Աբգարյանը 1920 թվականին նշանակվել է Հայաստանի Հանրապետության (1918-1920 թթ) հյուպատոս Ճապոնիայում (աշխարհում առաջին կին հյուպատոսը)։
Փափազյան
[խմբագրել | խմբագրել կոդը]1890-ականների վերջին Ճապոնիա է տեղափոխվել հայ վաճառական Փ.Մ.Փափազյանը, ով այստեղ է մնացել մինչև 1917 թվականը։ 1900-ականների սկզբին Կոբեում գործել է «Մարտին եղբայրներ» ընկերությունը, որն ունեցել է մի խումբ երիտասարդ հայ գործավորներ։ 1920-ական թվականներին Կոբեում գործել է նաև «Փոլ Արաթուն և ընկերությունը», որը Սինգապուրի «Ստեֆընս Փոլ»-ի մասնաճյուղն էր։
Ճապոնահայ գաղութ
[խմբագրել | խմբագրել կոդը]20-րդ դարի առաջին կեսին Ճապոնիայում դիվանագիտական աշխատանքի են նշանակվել հայեր տարբեր երկրներից։ Այդպես, 1930-1931 թթ. Ճապոնիայում Իրանի դեսպան է եղել ականավոր դիվանագետ-թարգմանիչ Հովհաննես Խան Մասեհյանը, իսկ 1956-1958 թթ. Ճապոնիայում ԽՍՀՄ դեսպանն է եղել Իվան Թևոսյանը։
1962 թվականին Ճապոնիայում ապրել է Մերձավոր Արևելքից (հիմնականում՝ Իրանից, Իրաքից, Սիրիայից և Լիբանանից), ինչպես նաև Հնդկաստանից դեռևս դարի սկզբում այստեղ գաղթած 10 հայ ընտանիք՝ հիմնականում առևտրականներ։
2014 թվականի տեղեկություններով, Ճապոնիայում բնակվող հայերի թիվը փոքր է՝ շուրջ երեք տասնյակ մարդ[2]: Ըստ Ճապոնիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանի՝ նրանց մոտ կեսը բնակվում է մայրաքաղաք Տոկիոյում[2]: Դեսպանի վկայությամբ՝ վերջին տասնամյակներում հայ համայնքի թիվը զգալիորեն աճել է[2]: Հայաստանի դեսպանությունը ակտիվորեն համագործակցում է համայնքի հետ՝ կազմակերպելով մշակութային միջոցառումներ, պաշտոնական ընդունելություններ և հանրային հանդիպումներ[2]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Համայնքի մասին
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Ճապոնիայում կարող է հայկական մածունի արտադրություն սկսվել». news.am. 2014 թ. հունվարի 2. Վերցված է 2025 թ․ հունիսի 13-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանում Ճապոնիայի դեսպանություն
- Ճապոնիայում Հայաստանի դեսպանություն
- Հայ-ճապոնական հարաբերությունները նկարագրող կայք