Հայերը Նյու Յորքում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ-նյույորքական հարաբերություններ

Հայաստան

Նյու Յորք

Հայերը Նյու Յորքում հաստատվել են 19-րդ դարից դեռևս Էդգար Պոյի և Հերման Մելվիլի ժամանակաշրջանում։ Առաջին հայը, որը Օսմանյան Թուրքիայից 1834 թվին ժամանել է Նյու Յորք, եղել է Խաչատուր Օսկանյանը։ Նա ընդունվել է ընդամենը երեք տարի առաջ բացված համալսարան, որն ավարտելուց հետո սկսել է աշխատել Նյու Յորք Հերալդ-Տրիբյուն թերթում։ Հետագայում դարձել է Նյու Յորքի մամուլի ակումբի նախագահը։ Նա առաջինն է ԱՄՆ-ում գիրք հրատարակել Օսմանյան Թուրքիայում հայերի վիճակի մասին։ Այսօրվա Ռիդրզ Դայջեստ ամսագրի նմանօրինակըՙ Putnams Monthly -ն, 1857-ին լույս տեսած «Սուլթանը և նրա ժողովուրդը» վեպը համարել է թուրքերի կյանքի և սովորությունների չափազանց ճշգրիտ և պատկերավոր նկարագրություն։ Համայնքում գործում է Հայ Առաքելական 7 եկեղեցի և 2 Ավետարանական եկեղեցի։ 19-րդ դարի 40-ականների սկզբներից Թուրքիայից Ամերիկա գաղթածների թիվն սկսում է աճել և դարավերջին հասնում է 70 հազարի, որի մեկ քառորդը հաստատվում է Նյու Յորքում։ Ներկայումս Նյու Յորք քաղաքի հայությունը շատ խոշոր է որտեղ բնակվում է 100.000 հայ։