Նոր Նախիջևան կամ Դոնի Նախիջևան[1] (ռուսերեն՝ Нахичевань-на-Дону կամ Нор-Нахичеван), հայաբնակ շրջան է Դոնի Ռոստով քաղաքում, Ռուսաստան։ 1778 թ, Եկատերինա Բ հրավիրել է հայ վաճառականներ Ղրիմից Ռուսաստան և նրանք հաստատել են գաղութ Դոնում, որը կոչել են Նոր Նախիջևան հայկական շրջանի՝ Նախիջևանի անունը գործածելով։ 1928 թ, Նոր Նախիջևանը միացվել է Դոնի-Ռոստովին։
Նախապես կոչվել է Նախիջևան։ 1838 թվականին Երևանի նահանգի (այժմ Ադրբեջանում) Նախիջևանից տարբերելու համար վերանվանվել է Նոր Նախիջևան։
XIX դարի սկզբին Նոր Նախիջևանը արհեստա-արդյունաբերական և արևտրական կենտրոն էր։ Քաղաքամերձ գյուղերում զարգանում էին անասնապահությունը և հողագործությունը։ Զարգացավ քաղաքաշինությունը։ Քաղաքում կառուցվեցին 6 հայկական եկեղեցի, արվարձանում Սուրբ Նշան վանքը։ Նոր հաստատված բնակչությանը արտոնություններ էին տրամադրվում։ 1783 քաղաքում տպարան է բացվում։ Գործում է հոգևոր ճեմարան, իգական և արական գիմնազիաներ, արհեստագործական և արևտրական ուսումնարաններ։ Ընդհանուր առմամբ 1819 թվականին Նոր Նախիջևանում գործում էին 9 բարեգործական և լուսավորական հիմնարկություններ։ 1900 թվականին կառուցվում է թատրոնի նոր շենքը։