Հայերը Նորվեգիայում
Հայերը Նորվեգիայում | ||||||
---|---|---|---|---|---|---|
![]() | ||||||
Ընդհանուր քանակ | ||||||
1000 - 2000 | ||||||
Բնակեցում | ||||||
| ||||||
Լեզու(ներ) | ||||||
հայերեն, անգլերեն, նորվեգերեն | ||||||
Հավատք(ներ) | ||||||
Հայերը Նորվեգիայում, Սկանդինավյան թերակղզու արևմուտքում գտնվող երկրի՝ Նորվեգիայի հայ համայնք։ 2003 թվականի դրությամբ նրանց քանակը հասնում էր 1000 մարդու[1][2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայերը Նորվեգիայի տարածքում առաջին անգամ սկսել են հաստատվել 1970-ական, իսկ երկրորդ ալիքը՝ 1990-ական թվականներից։ Ներգաղթյալների առաջին խումբը Իրանից ու Լիբանանից էին։ Կենտրոնացած են մայրաքաղաք Օսլոյում, որտեղ գործում է կիրակնօրյա հայկական դպրոց՝ հայոց լեզվի և պատմության դասավանդմամբ, և հայ-նորվեգական միությունը[3]։
Հայերի երկրորդ ալիքը Նորվեգիա պայմանավորված էր 1990-ականներին Հայաստանում տեղի ունեցող ճգնաժամով։ Նորվեգիան առաջիններից էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը և 1992 թվականից սկսեց դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ։
2007 թվականի ապրիլի 21-ին Բերգեն քաղաքում դրվել է հայկական խաչքար, որը նվիրված էր հայասեր Ֆրիտյոֆ Նանսենին։ Ի երախտագիտություն վերջինիս՝ ցեղասպանությունից տուժած հայ ժողովրդին մեծ օգնություն ցույց տալու, Երևանում բացվել է իր անունը կրող թանգարան, որի առջև դրված է նրա կիսանդրին։
Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայ-նորվեգական միությունը հանդիսանում է հայ համայնքի ներկայացուցիչը պետության առջև։ Այն ղեկավարում է Ֆրեդ Սահակյանը։
2001 և 2012 թվականներին միությունը պաշտոնապես դիմել է Նորվեգիայի կառավարությանը՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը[4], մինչդեռ Նորվեգիան պաշտոնապես չի ճանաչել այն[5]։
Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նորվեգիայում հայկական եկեղեցի չկա, և համայնքի հոգևոր կարիքները հոգում է հայ առաքելական եկեղեցու Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակությունը, որի կենտրոնը տեղակայված է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։
Նորվեգիայում որոշակի թիվ են կազմում նաև հայ կաթոլիկները, որոնք հիմնականում Լիբանանից ներգաղթած հայերի սերունդներն են։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ, սփյուռքի հանրագիտարան - Նորվեգիա»։ Արխիվացված է օրիգինալից 2017-03-26-ին։ Վերցված է 2016-11-13
- ↑ Հովհաննես Մնացականի Այվազյան, Արամ Սարգսյան, Հայ սփյուռք հանրագիտարան։ «Հայկական հանրագիտարան», Երևան, 2003։ 730 էջ։ ISBN 5897000204, 9785897000203: Էջեր 420-421:
- ↑ Հայկական հանրագիտարան - Նորվեգիա
- ↑ «Армяне Норвегии добиваются рассмотрения вопроса Геноцида армян в парламенте - yerkramas.org»։ www.yerkramas.org։ Վերցված է 2016-03-08
- ↑ «#ArmGenocide100 | Пришло время для Норвегии и других стран официально признать Геноцид армян: нансенист»։ СТОЛЕТИЕ ГЕНОЦИДА АРМЯН։ Արխիվացված է օրիգինալից 2017-03-05-ին։ Վերցված է 2016-03-08
|