Հայերը Հռավեննայում
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Իտալիայում հայերի գոյության մասին առաջին հավաստի տեղեկությունները (6-րդ դար) վերաբերվում են Հռավեննայում հաստատված հայկական զորամասերին, որոնց Իտալիա էր բերել հայազգի բյուզանդական զորավար Նարսեսը։ Նարսեսը հաղթեց Իտալիա ներխուժած օստգոթերին, ապա ֆրանկներին ու ալեմաններին, 555 թվականին նշանակվեց բյուզանդացիների կողմից գրավված Իտալիայի կառավարիչ (եքսարքոս)։ Նրա եքսարքոսության կենտրոն դարձավ Հռավեննան, որտեղ ծավալեց շինարարական աշխատանքներ։ Հռավեննայի պահակազորը հիմնականում կազմված էր հայերից՝ կոչվում էր «Հայկական», իսկ այն թաղամասը որտեղ տեղաբաշխված էր՝ «Արմենիա»։ Իտալիայի եքսարքոսներից հայտնի է նաև Իսահակ Հայկազնը (625-643), որի դամբանը գտնվում է Հռավեննայի Սան Վիտալե եկեղեցում՝ հունարեն արձանագրությամբ, որտեղ Իսահակը անվանվում է իր հայրենիքի՝ Հայաստանի փառքը։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
|