Հայերն Ուրուգվայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ-ուրուգվայական հարաբերություններ

Ուրուգվայ

Հայաստան

Հայերն Ուրուգվայում (անգլ.՝ Armenians in Uruguay), հայկական համայնք Ուրուգվայի Հանրապետությունում։ Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև հաստատվել են 1992 թվականին։ Հայերի թիվը շուրջ 15 հազար է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերն Ուրուգվայում սկսել են հաստատվել 19-րդ դարից։ 1835 թվականին հիշվում է առաջին ներգաղթողը Խուան Ակուստին Աքսարյանը, իսկ 1850 թվականին երեք կալվածքների տեր Մարիա Պելինճյանը։ Մոնտեվիդեո եկած աոաջին հայ տարագիրներից են վասպուրականցի Մանուկ Ազարյանը (1890), խարբերդցի Հովհաննես Մրջենիկյանը (1900-ին). մինչև 1900 թվականը Ուրուգվայ է գաղթել 15 հայ։

1912 թվականից սկսած Մոնտեվիդեո են եկել զգալի թվով մարաշցիներ, քեսաբցիներ, այնթապցիներ, գեյթունցիներ, կեսարացիներ, յոզղաթցիներ։ Ուրուգվայում հաստատված առաջին հայերն գբաղվել են առավելապես դերձակությամբ, կոշկակարությամբ և մանր առևտրով։

Ուրագվահայ գաղութն սկսել է կազմավորվել 1920-ական թթ., երբ Մեծ եղեռնից փրկված և Մերձավոր Արևելքի երկրներում ապաստանած հայ գաղթականների ստվար խմբեր հաստատվել են Ուրուգվայում։ 1923 թվականին 35 հոգուց բաղկացած նախաձեռնող խումբը հիմնել է ուրուգվահայության առաջին ազգային կառույցը՝ Գաղութային միությունը։ Ընտրվել է միության վարչություն (5 հոգուց), որի կազմի մեջ մտել են նոր ձևավորվող համայնքի աչքի ընկնող գործիչներ Կարապետ Զատիկյանը (ատենապետ), Արամ Ղուկասյանը, Հովհաննես Աթեչյանը, Ծերուն Գոլթուկյանը, Երվանդ Քարամանյանը։ Նույն թվականին Մոնտեվիդեոյի Սերրո կոչվող թաղամասում հայերը գնել են մի տուն, որը ծառայել է որպես եկեղեցի և դպրոց։ Այդ ժամանակաշրջանում տեղի հայության թիվը կագմել է մոտ 3 հազար։ Գաղութն ավելի է ստվարացել 1926 թվականին, երբ սկսվել է հայ գաղթականների երկրորդ ստվար հոսքը Ուրուգվայ։ Գաղութային մարմինը Ուրուգվայի կառավարության որոշմամբ պաշտոնապես ճանաչվել է 1930 թվականի հուլիսի 9-ին Հայ գաղութային ընդհանուր միություն (Ունիոն Խեներալ Արմենիանա) անվանումով։ 1931 թվականին, գաղութի մարդահամարի տվյալներով, Ուրուգվայում բնակվել է 4 հազար հայ։

1930-ական թթ. Մոնտեվիդեոյում հիմնվել են բագմաթիվ հայրենակցական, բարեսիրական և երիտասարդական կազմակերպություններ, գործունեություն են ծավալել հայ ագգային կուսակցությունների տեղական կազմակերպությունները։ Բարելավվել է գաղութի տնտեսական վիճակը։ 1940-ական թթ. սկզբին Ուրուգվայի մայրաքաղաքում բնակվել է շուրջ 1200 հայ ընտանիք (մոտ 6 հազար մարդ) գաղթած Արևմտյան Հայաստանի տարբեր քաղաքներից ու բնակավայրերից։

2003 թվականին ուրագվահայության թիվը մոտ 15 հազար է։ Կենտրոնացած են Մոնտեվիդեոյում։ Սակավաթիվ հայ ընտանիքներ կան նաև Պիրիապոլիս քաղաքում։ Հայերի հիմնական մասը գբաղվում է մանր առևտրով և արհեստներով։ Կան մի քանի խոշոր ձեռնարկատերեր (կոշիկի գործարանատերեր, մեծաքանակ առևտրով գբաղվողներ և այլն), որակյալ մասնագետներ (իրավաբաններ, բժիշկներ, հաշվապահներ, ճարտարագետներ ), պետական ծառայողներ (1960-ական թթ. երեք հայեր եղել են Մոնտեվիդեոյի քաղաքային խորհրդի, երկուսը երկրի դատական իշխանության անդամ), ինչպես նաև մշակույթի գործիչներ։

Համայնքը ղեկավարում և պաշտոնապես ներկայացնում է Հայաստանյայց առաքելական եկեղեցու կենտրոնական վարչական խորհուրդը։ Գործում են մեկ առաքելական, մեկ կաթոլիկ և երկու ավետարանական եկեղեցիներ, երկու ամենօրյա վարժարան, հայ ագգային կուսակցությունների (ՀՀԴ, ՍԴՀԿ, ՌԱԿ) տեղական կազմակերպությունները իրենց միություններով ու ակումբներով, հայրենակցական, բարեգործական, մշակութային և երիտասարդական միություններ։ Կան հայկական պարախմբեր, երգչախմբեր, նվագախմբեր և թատերախումբ։ Եթեր է արձակվում հայկական երեք ռադիոժամ։ Լույս է տեսնում «Հայ ընտանիք» պարբերաթերթը։

Հուշարձան նվիրված հայոց ցեղասպանությանը, Մոնտեվիդեո, քանդակագործ` Ներսես Ունանյան
Մոնտեվիդեոյի «Արմենիա» հրապարակի «Արծիվ» քանդակը, քանդակագործ` Ներսես Ունանյան

Ուրուգվահայությունն իր մասնակցությունն է ունեցել հայրենանվեր գործերին, դեռևս Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, արձագանքելով Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Զ Չորեքչյանի կոչին, կազմակերպել է հանգանակություն «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան համար։ 1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո ստեղծել է Հայաստանի օգնության ազգային հանձնախումբ։ 1992 թվականին հիմնել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ուրուգվայի հանձնախումբը։

Գաղութում գործող մտավորականներից հիշատակելի են Հակոբ եպս. Գըրլընճյանը (աստվածաբանություն), Հարություն ծ. վրդ. Թեքեյանը (բառարանագրության), Դանիել Կարամանուկյանը և Ալբերտո Դիվրեջյանը (պատմություն), Հովհաննես Բոդուկյանը (գրականություն), Պետրոս Քյորօղլյանը (իրավագիտություն)։ Մարզական կյանքում աչքի են ընկնում Ուրուգվայի շախմատի բազմակի չեմպիոն Մանվել Տինավորյանը և ծանրամարտիկ Խերման Թոզճյանը։

Հայոց ցեղասպանության ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրուգվայն աոաջին երկիրն է, որը 1965 թվականին պաշտոնապես ճանաչել է Թուրքիայում հայերի ցեղասպանության փաստը՝ ապրիլի 24-ը հայտարարելով «Հայ նահատակների հիշատակի օր»։ 1971 թվականին Մոնտեվիդեոյի կենտրոնական հրապարակներից մեկը, որտեղ կանգնեցված է Մեծ եղեռնի զոհերին նվիրված հուշարձան-կոթող, կոչվել է Արմենիա, իսկ 1972 թվականին ծովեզրյա մի պողոտա Ռամբլա-Արմենիա։ «Արմենիա» անունը կրող հրապարակ կա նաև Պիրիապոլիս ծովեզրյա քաղաքում։

1987 թվականին Ուրուգվայի կաոավարաթյունը Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության հիմնադրման 100-ամյա հոբելյանի առթիվ թողարկել է հատուկ փոստային դրոշմանիշ։ Ակտիվ է նաև Ուրուգվայի հայ համայնքի հասարակական-քաղաքական և մշակութային կյանքը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png