Հայերը Սլովակիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սլովակահայեր
Flag of Slovakia.svg
Սլովակիայի դրոշը
Ընդհանուր քանակ

1.000

Բնակեցում
Սլովակիա Սլովակիա 700
Չեխիա Չեխիա 200
Հայաստան Հայաստան 100
Լեզու(ներ)
Հայերեն, սլովակերեն
Հավատք(ներ)
Հայ Առաքելական եկեղեցի

Սլովակիայում հայ առաջին ընտանիքները հաստատվել են 17-րդ դարի կեսին։ Նրանք հիմնականում Մոլդովայից տեղափոխված մանր առևտրականներ էին։ Հետագա տարիներին հայերի էական ներհոսք չի եղել։ Սլովակիայի ներկայիս տարածքում, որը մինչև 1992 թ. ընդգրկված է եղել Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետության կազմում, այդ տարիներին հայերի թիվը չի անցել 100-ից։ 1990-ական թվականներին Հայաստանից և ԽՍՀՄ նախկին հանրապետություններից շուրջ 400 հայեր գաղթել են Սլովակիա։ Սլովակիայում բնակվում է 700 հայ։ Գործում է 1 հայ առաքելական եկեղեցի։ Հայերը հիմնականում բնակվում են Բրատիսլավայում, հայկական ընտանիքներ կան նաև Կոշիցեում, Պրիեվիձայում, Տրեբիշովում, Ժիլինայում, Զվոլենում։ Հայերը հիմնականում զբաղվում են առևտրով և արհեստներով։ 2002 թ. գործարար Աշոտ Գրիգորյանի ջանքերով երկրում կազմավորվել է հայ համայնք, որը գրանցում է ստացել Սլովակիայի ներքին գործերի նախարարությունում։ Հայ համայնքի ջանքերով կազմակերպվում են հայ-սլովակյան գործարար համաժողովներ, «Հայ մշակույթի օրեր» և այլ միջոցառումներ։ 2004 թ. Սլովակիայի Ազգային խորհուրդն ընդունել է Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձև։ Ի նշան այդ փաստի Բրատիսլավայի կենտրոնում տեղադրվել է հայկական խաչքար-կոթող[1]։

Սլովակիայի խորհրդարանը 2004 թ.-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]