Հայ ավետարանական եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հայ ավետարանական եկեղեցի (Հայաստանեայց Աւետարանական եկեղեցի) պատկանում է բողոքական ավետարանական եկեղեցիների շարքին։ Հայ Ավետարանական եկեղեցին պաշտոնապես սկիզբ է առել որպես ինքնավար հոգևորական հանրություն 1 հուլիս 1846 թվին Կոստանդնուպոլսում։

19-րդ դ կեսից Հայ ավետարանական շարժումը տարածվել է Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, Օսմանյան կայսրության մյուս հայաշատ շրջաններում։ 1860-ական թվականներից Թուրքիայի տարբեր շրջաններում հայ ավետարանական եկեղեցիները կազմակերպվեցին։ 1918-1930 թթ հայ ավետարանականների թիվը Հայաստանում եղել է 3000, իսկ ողջ Անդրկովկասում՝ մոտ 4000։

1991 թվականից Հայաստանում սկսել է գործել Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության երևանյան գրասենյակը։ 1994 թ հուլիսի 1-ից Հայ Ավետարանական եկեղեցին ստացել է Հայաստանում պաշտոնապես գործելու իրավունք։ Հայաստանում կան Հայաստանյայց ավետարանական 50 եկեղեցի և աղոթատեղի։

Սփյուռքում գործում է 3 հայ ավետարանական միություն.

Հայ Ավետարանական եկեղեցին ու Հայ առաքելական եկեղեցին միմյանց հետ համագործակցում են, [2] օրինակ՝ Հայ կաթողիկե եկեղեցու հետ միասին կազմում են Հայաստանի աստվածաշնչային ընկերության հոգաբարձուների խորհուրդը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՀԱՅ ԲՈՂՈՔԱԿԱՆՆԵՐ»։ noravank.am։ Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 22 
  2. «The Armenian Church - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին»։ www.armenianchurch.org։ Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 22 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]