Հեռահաղորդակցությունը Հայաստանում
![]() |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Հեռահաղորդակցությունը Հայաստանում | |
---|---|
![]() | |
![]() | |
![]() |
650,000[1] |
![]() |
2.8 միլիոն[2] |
Ազգային դոմեն։ | .am, .հայ |
Հեռախոսային կոդ։ | +374 |
Հոդվածը Հայաստանի հեռահաղորդակցությունների համակարգի մասին է։
Հեռախոս[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում գործում են երեք հեռախոսային ընկերություններ՝ «Telecom Armenia» (Բիլայն ապրանքանիշ), որը ապահովում է Հայաստանի հիմնական ֆիքսված հեռախոսակապի և բջջային հեռախոսակապի 30%-ը, «ՎիվաՍել-ՄՏՍ», որին պատկանում է բջջային հեռախոսակապի 70%-ը, և «Յուքոմը», որը մատուցում է ինչպես շարժական, այնպես էլ ֆիքսված կապի ծառայություններ։ Բիլայնը ունի մոտ 550 000 բջջային կապի բաժանորդ, ՎիվաՍել-ՄՏՍ-ը մոտ 1,8 միլիոն և Յուքոմի միայն շարժական ծառայությունների բաժանորդները՝ մոտ 300 000։ Տվյալ պահին բոլոր ընկերությունները գտնվում են մոդեռնիզացիայի պրոցեսում՝ լայնացնելով սպասարկման տարածքները։ ՎիվաՍելն ու Բիլայնը Ռուսաստանյան հսկա ընկերությունների են պատկանում (համապատասխանաբար՝ ՄՏՍ և Վիմպելկոմ)։ Յուքոմը հայրենական ընկերություն է, որը ֆիքսված ծառայություններ է մատուցում սկսած 2007 թվականից[3], իսկ 2015 թվականին ձեռք է բերել նախկինում շարժական կապի ծառայություններ մատուցող Օրանժ Արմանիա ընկերության 100% բաժնետոմսերը[4]։ 3G համակարգի ծառայություններ մատուցումը Հայաստանում առաջինը հայտարարել է ԱրմենՏել ընկերությունը 2008 թվականի ամռանը, իսկ հետո ՎիվաՍելլ ՄՏՍ-ը՝ նույն թվականի հոկտեմբերին։ Երկու ընկերությունների ծառայությունները հասանելի են Հայաստանի բնակչության 90%-ի համար։ Յուքոմի շարժական ծառայությունները հասանելի են Հայաստանի տարածքի 95%-ում։ 4G ցանցը առաջինը Հայաստանում ներկայացրել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը։ Յուքոմ ընկերությունը 2016 թվականից մարտ ամսից նույնպես հայտարարել է 4G ցանցի ներդրման մասին[5], որը գործարկվել է 2016 թվականի սեպտեմբերի 23-ին[6]։
Օպերատորներ | Տեխնոլոգիա | Հեռախոսահամարների կոդեր | Բաժանորդներ | Սեփականատեր |
---|---|---|---|---|
ՎիվաՍել-ՄՏՍ | GSM, GPRS, EDGE, UMTS, HSDPA, LTE | 49, 77, 93, 94, 98 | 1,750,000 (2011, հունիս) 1,800,000 (2012, մարտ) |
MTS (100%) |
Թիմ | GSM, GPRS, EDGE, UMTS, HSDPA, LTE LTE+ | 33, 43, 91, 96, 99 | 550,000[7] (2011, հունիս) 600,000 (2012, մարտ) |
Տելեկոմ Արմենիա (100%) |
Յուքոմ | GSM, GPRS, EDGE, UMTS, HSDPA, LTE+[6] | 41, 44, 55, 95 | 330,000[8] (2011, հունիս) 400,000 (2012, մարտ) |
Յուքոմ (100%) |
Ռադիո[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականի դրությամբ Հայաստանում գործում են 9 AM և 18 FM ռադիոկայաններ։ Ռադիոկայաններին ցանցը տրամադրվում է Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի ազգային կոմիտեի կողմից։
Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հիմնական հոդվածը` Հեռուստատեսությունը Հայաստանում։
Հայաստանում գործում են 1 պետական և 48 մասնավոր հեռուստաալիքներ։ Հայաստանի հեռուստատեսությունը անալոգային համակարգից լիովին անցումը թվային հեռարձակման նախատեսված է եղել 2015 թվականին[9][10][11], սակայն անցումը հետաձգվել է մինչև 2016 թվականի հոկտեմբերի 20-ը[12]։
Համացանց[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում ինտերնետից օգտագործողների թիվը հասնում է մոտ 1,5 միլիոնի, և մոտ 65,279 ինտերնետի հասցեներ[1] Հայաստանի վերին մակարդակի ազգային դոմենն է .am, որը նախկինում օգտագործվում էր AM-ռադիոկայանների կայքէջերի համար[13]։ Հայաստանին է տրվել 1994 թվականի օգոստոսի 26-ին։
2015 թվականից հայաստանին հատկացվել է երկրորդ վերին մակարդակի ազգային դոմեյնը՝ .հայ։ Դա .am-ի հայատառ տարբերակն է։
«ԱրմենՏել» ազգային կապի ընկերությունը միայն օպտիկամալուխային միացումով միանում է համացանցին Վրաստանից (Մարնեուլի քաղաքից)[14], այնուհետև միանում է ինտերնետին Սև ծովի միջով անցնող ներգետնյա մալուխով[15]։ Հայաստանը միացված է Ասիա-Եվրոպական օպտիկական մալուխային համակարգին Վրաստանի տարածքով, որն անցնում է Փոթիից դեպի Թբիլիսի երկաթգծի շուրջ[16]։
Dial-up[խմբագրել | խմբագրել կոդը]
Dial-up-ը Հայաստանում ինտերնետ կապի հիմնական տեսակներից էր մինչև 2008 թվականը։
Լայնաշերտ ինտերնետ[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականի մարտին Հայաստանում հաշվում էր շուրջ 100,000 լայնաշերտ ինտերնետի բաժանորդ[17]։
ADSL[խմբագրել | խմբագրել կոդը]
DSL կապի մեծ մասն առաջարկում է «Տելեկոմ Հայաստան» ՓԲԸ-ն։ Որոշ այլ ISP (Արմինկո, WEB, Bionet և այլն) առաջարկում են նաև DSL կապեր։
WiMAX[խմբագրել | խմբագրել կոդը]
WiMAX-ի արագ զարգացումը գրանցվել է 2008–2010 թվականներին։ Երկու WiMAX պրովայդերներ, մասնավորապես Այքոն Քոմունիքեյշնսը և Cornet Ltd.-ն, որոնք աշխատում էին 3,6–3,8 ԳՀց տիրույթում, օգտագործելով IEEE 802.16e, հասան 2000 օգտատերերի յուրաքանչյուրը, բայց շուտով անհետացան շուկայից՝ ADSL և FTTB օպերատորների հետ ուժեղ մրցակցության պատճառով։ Cornet-ը փակվել է, իսկ Այքոն Քոմունիքեյշնսը ձեռք է բերել «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ն։
FTTH[խմբագրել | խմբագրել կոդը]
«Յուքոմ» ընկերությունը առաջինն է Հայաստանում ներկայացրել FTTH (Fiber to the home) ցանցը։
2011 Հայկական ինտերնետի անջատում[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի ապրիլին Հայաստանում ինտերնետի խափանում է տեղի ունեցել, երբ վրացի մի տարեց կին պատահաբար կտրել է ստորգետնյա մալուխը, որը տալիս է Հայաստան ինտերնետ հասանելիություն։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 CIA World Factbook, 2009: Armenia
- ↑ Internet Society of Armenia - Statistics
- ↑ ««ՅՈՒՔՈՄ» ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ • ՀԱՅԱՍՏԱՆ (ԵՐԵՎԱՆ) • ՍՓՅՈՒՌ»։ spyur.am։ Վերցված է 2016 թ․ ապրիլի 26
- ↑ ««Օրանժ Արմենիա»-ի 100% բաժնեմասը օտարվեց «Յուքոմ» ընկերությանը. ՀԾԿՀ-ի որոշում»։ Առավոտ - Նորություններ Հայաստանից։ Վերցված է 2016 թ․ ապրիլի 26
- ↑ «Ucom приступает к внедрению 4G/LTE сети в Армении»։ telecom.arka.am։ Վերցված է 2016 թ․ ապրիլի 26
- ↑ 6,0 6,1 «Ucom-ն առաջին անգամ Հայաստանում ներդրեց Ericsson-ի նորագույն 4G+ տեխնոլոգիան»։ www.ucom.am։ Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 12
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 16-ին։ Վերցված է 2013 թ․ մայիսի 12
- ↑ «Eagle Mobile»։ Eaglemobile.al։ 2009-03-12։ Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 28–ին
- ↑ 2015-ին Հայաստանում անալոգային հեռուստատեսություն չի գործելու, անցնելու ենք թվայնացվածին Archived 2016-04-22 at the Wayback Machine.(հայ.)
- ↑ Թվային հեռուստատեսությունը կգործի 2015 թվականից Archived 2013-08-13 at the Wayback Machine. Առավոտ օրաթերթ(հայ.)
- ↑ Անցումը թվային հեռուստատեսության մոտենում է(հայ.)
- ↑ «Հարգելի հայրենակիցներ ։ ՀՀՌՑ»։ tna.am։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 30-ին։ Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 12
- ↑ Country_code_top-level_domain#Commercial_and_vanity_use
- ↑ Fiber Optic Cable Damage in Georgia, Arminco, June 5, 2008.
- ↑ ARMENIA SUFFERS WIDESPREAD INTERNET OUTAGE Archived 2008-09-04 at the Wayback Machine., EurasiaNet, August 7, 2006.
- ↑ «GEORGIA’S FUNCTION AS A TRANSIT COUNTRY AND SUSTAINABLE DEVELOPMENT»։ Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 5-ին։ Վերցված է 2013 թ․ մայիսի 12
- ↑ Internet Society of Armenian - Statistics