Օրանժ Արմենիա
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Օրանժ Արմենիա
|
|
---|---|
![]() |
|
Տեսակ | Փակ բաժնետիրական ընկերություն |
Հիմնադրված է | 2009 |
Հիմնադիր | 2009 |
Վայր | ![]() |
Երկիր | ![]() |
Գլխավոր անձինք | Ֆրանսիս Ժելիբտեր (գլխավոր տնօրեն) |
Արդյունաբերություն | հեռահաղորդակցություն և բջջային կապի օպերատոր |
Արտադրանք | Բջջային օպերատոր, շարժական ինտերնետ |
Հասույթ | 22,885,669,000 ֏[1] |
Աշխատողների թիվ | 800[2] |
Մայր ընկերություն | Օրանժ |
Սեփականատեր | Ucom |
Կայք | ucom.am |
Օրանժ Արմենիա, հեռահաղորդակցման ընկերություն, Հայաստանում բջջային կապի լիցենզիա ունեցող երեք ընկերություններից մեկը։ Ընկերությունը ներկայացնում է բջջային կապի (GSM (3G)), լայնաշերտ ինտերնետի և բջջային հեռուստատեսության ծառայություններ։ 2013 թ. սկզբից նախատեսում է տրամադրել ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ Հայաստանում առաջին օպերատորն է, որը թողարկել է HD Voice տեխնոլոգիան։ Օրանժի ծածկույթը հասանելի է ՀՀ տարածքի 95%-ի վրա։ 2012 թ. հուլիսի դրությամբ օպերատորն ունի շուրջ 640.000 ակտիվ բաժանորդ։[3] Ընկերության ստեղծման օրվանից գլխավոր տնօրենն էր Բրունո Դյութուան, որին 2012 թ. սեպտեմբերի 3-ին փոխարինեց Ֆրանսիս Ժելիբտերը,[4] ով աշխատում է Ֆրանս Տելեկոմ ընկերությունում շուրջ 16 տարի, երկար ժամանակ ղեկավարել է Օրանժ Մոլդովա ընկերությունը, իսկ վերջին 4 տարիների ընթացքում զբաղեցրել է Ֆրանս Տելեկոմ խմբի Եվրոպական շուկաների Գնումների և Մատակարարման բաժնի ղեկավարի պաշտոնը։
Օրանժ Արմենիան ունի 3 հեռախոսային կոդ՝ 55, 95 և 41 (միջազգային ֆորմատով +374 55 XXXXXX, +374 95 XXXXXX, +374 41 XXXXXX)։
Ըստ 2012 թվականի ամռանն անցկացված հարցումների՝ ընկերությունը Հայաստանի լավագույն ինտերնետ-պրովայդերների ցանկում զբաղեցնում է երկրորդ տեղը։[5]
2015 թվականին Յուքոմը ձեռք է բերել Օրանժ ընկերության 100% բաժնետոմսերը` այդպիսով դառնալով նաև շարժական կապի ծառայություններ մատուցող օպերատոր։[6]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 2013 թվականի ֆինանսական հաշվետվությունը և աուդիտորական եզրակացությունը
- ↑ Օրանժի մասին
- ↑ Օրանժ Արմենիայի մասին
- ↑ Օրանժ Արմենիայի նոր տնօրենը ստանձնեց իր պաշտոնը - 168 Ժամ
- ↑ Հայաստանի առաջատար ինտերնետ պրովայդերները. ամառ 2012
- ↑ ««Օրանժ Արմենիա»-ի 100% բաժնեմասը օտարվեց «Յուքոմ» ընկերությանը. ՀԾԿՀ-ի որոշում»։ Առավոտ - Նորություններ Հայաստանից։ Վերցված է 2016-10-12
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Օրանժի պաշտոնական կայք (անգլ.)