Հայաստանի մարդահամար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանի մարդահամար, Հայաստանում անցկացվում է մոտավորապես յուրաքանչյուր 10 տարին մեկ անգամ՝ երկրում ժողովրդագրության մասին ճշգրիտ տվյալներ հավաքելու նպատակով։

Ժողովրդագրական միտումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ հայերը Հայաստանում կազմում էին հիմնական մեծամասնություն, խորհրդային տարիներին երկրի երկրորդ ամենամեծ բնակչություն ունեցող ազգությունը ադրբեջանցիներն էին, որոնք 1898 թվականին կազմում էին երկրի բնկաչության մոտ 2,5%-ը[1]։ Այնուամենայնիվ, Արցախի ազատագրական պայքարի ժամանակ՝ հարևան Ադրբեջանի դեմ մղվող պատերազմի ընթացքում, բոլոր ադրբեջանցիները լքել են Հայաստանը։ Համապատասխանաբար, նույն ժամանակ Ադրբեջանից Հայաստան են ներգաղթել մեծ թվով հայ գաղթականներ, ինչի արդյունքում Հայաստանը դարձել է ավելի միատարր՝ մոնոէթնիկ։ Բնակչության բռնի այս փոխանակությանն արդյունքում Ադրբեջանից հեռացել են նաև Ադրբեջանի ուդիների քրիստոնյա ժողովուրդը, որոնցից շատերը այնտեղ ընկալվում էին որպես հայեր, քանի որ երկու ժողովուրդների՝ հայերի և ուդիների միջև կան սերտ մշակութային կապեր[2]։ Հայաստանում բնակվող ուդիների թիվը 1989 թվականից մինչև 2006 թվականը 19-ից[1] դարձել է 200[2]։

Բացի այդ, անկախությունից ի վեր Հայաստանից գաղթել են մի քանի այլ էթնիկ խմբեր ևս՝ ռուսները (1989 թվականից մինչև 2001 թվականը 51,555-ից[1] դարձել է 14,660[3]), ուկրաինացիները (1989 թվականից մինչև 2001 թվականը 8,341-ից[1] դարձել է 1,633[3]), հույները (1989 թվականից մինչև 2001 թվականը 4,650-ից[1] դարձել է 1,176[3]) և բելառուսները (1989 թվականից մինչև 2001 թվականը 1,061-ից[1] դարձել է 160[3]Եզդիների, քրդերի, ասորիների թիվը համեմատաբար հաստատուն է մնացել (1989-2001 թվականների ընթացքում միայն մոտ 2000 ասորիներ են լքել Հայաստանը[1])։ Չնայած վրացիները պատմականորեն Հայաստանի ամենամեծ էթնիկ խմբերի թվում է եղել, նրանց թիվը 1989 թվականից ի վեր (այդ ժամանակ նրանց թիվը 1364 էր[1]) էականորեն նվազել է։

Խորհրդային Հայաստանի մարդահամար[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ընդհանուր Քաղաքային Գյուղական Հայեր Ադրբ․ Ռուսներ Եզդիներ/Քուրդ Ուկր․ Ասորիներ Հույներ Վրացիներ Բելառ․ Այլ
1926[4] 878,929 165,908 (18.8%) 713,021 (81.1%) 743,571 (84.5%) 83,181 (9.4%) 19,548 (2.2%) 15,2621 (1.7%) 2,826 (0.3%) 2,215 (0.3%) 2,980 (0.3%) 274 (0.03%) 360 (0.04%) 10,927 (1.2%)
1939[5] 1,282,338 Green Arrow Up Darker.svg անհայտ անհայտ 1,061,997 (82.8%) decrease 130,896 (10.2%) Green Arrow Up Darker.svg 51,464 (4%) Green Arrow Up Darker.svg 20,481 (1.5%) decrease 5,496 (0.4%) Green Arrow Up Darker.svg 3,280 (0.2%) decrease 4,181 (0.3%) Straight Line Steady.svg 652 (0.05%) Green Arrow Up Darker.svg 458 (0.03%) decrease 3,433 (0.2%) decrease
1959[6] 1,763,048 Green Arrow Up Darker.svg անհայտ անհայտ 1,551,610 (88%) Green Arrow Up Darker.svg 107,748 (6.1%) decrease 56,477 (3.2%) decrease 25,627 (1.4%) decrease 5,593 (0.3%) decrease 4,326 (0.2%) Straight Line Steady.svg 4,976 (0.2%) decrease 816 (0.04%) decrease 805 (0.04%) Green Arrow Up Darker.svg 9,396 (0.5%) Green Arrow Up Darker.svg
1970[7] 2,491,873 Green Arrow Up Darker.svg 1,481,532 (59.4%) Green Arrow Up Darker.svg 1,010,341 (40.5%) decrease 2,208,327 (88.6%) Green Arrow Up Darker.svg 148,189 (5.9%) decrease 66,108 (2.6%) decrease 37,486 (1.5%) Green Arrow Up Darker.svg 8,390 (0.3%) Straight Line Steady.svg 5,544 (0.2%) Straight Line Steady.svg 5,690 (0.2%) Straight Line Steady.svg 1,439 (0.05%) Green Arrow Up Darker.svg 1,179 (0.04%) Straight Line Steady.svg 9,521 (0.3%) decrease
1979[8] 3,037,259 Green Arrow Up Darker.svg 1,992,539 (65.7%) Green Arrow Up Darker.svg 1,038,208 (34.3%) decrease 2,724,975 (89.7%) Green Arrow Up Darker.svg 160,841 (5.2%) decrease 70,336 (2.3%) decrease 50,822 (1.6%) Green Arrow Up Darker.svg 8,900 (0.2%) decrease 6,183 (0.2%) Straight Line Steady.svg 5,653 (0.1%) decrease 1,314 (0.04%) decrease 1,183 (0.03%) decrease 7,052 (0.2%) decrease
1989[1] 3,304,776 Green Arrow Up Darker.svg 2,229,540 (67.8%) Green Arrow Up Darker.svg 1,058,137 (32.2%) decrease 3,083,616 (93.3%) Green Arrow Up Darker.svg 84,860 (2.5%) decrease 51,555 (1.5%) decrease 56,127 (1.6%) Straight Line Steady.svg 8,341 (0.2%) Straight Line Steady.svg 5,963 (0.1%) decrease 4,650 (0.1%) Straight Line Steady.svg 1,364 (0.04%) Straight Line Steady.svg 1,061 (0.03%) Straight Line Steady.svg 7,239 (0.2%) Straight Line Steady.svg

1 Իր մեջ ներառում է ինչպես եզդի, այնպես էլ քուրդ բնակչության թվաքանակը, որոնք 1926 թվականի մարդահամարի ժամանակ հաշվարկվել են առանձին, սակայն միավորվել են հետագա մարդահամարների ժամանակ։

ՀՀ մարդահամարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային Հայաստանի լուծարումից հետո Հայաստանում առաջին մարդահամարը կազմակերպվել է 2001 թվականի հոկտեմբերի 10-19-ին Հայաստանի ազգային վիճակագրության ծառայության կողմից։ Ազգային ժողովը բնակչության մարդահամարի մասին օրենք ընդունել էր դեռևս 1999 թվականին, սակայն կառավարությունը անհապաղ մարդահամար անցկացնելու համար անհրաժեշտ միջոցներ չի ունեցել։ Ըստ Հայաստանի օրենսդրության՝ մարդահամարը պետք է անցկացվի յուրաքանչյուր 10 տարին մեկ։

Հայաստանում հաջորդ մարդահամարը նախատեսվում է անց կացնել 2020 թվականին[9]։

Տարի Ընդհանուր Քաղաքային Գյուղական Հայեր Եզդիներ Ռուսներ Ասորիներ Ուկր․ Քրդեր Հույներ Վրացիներ Այլ
2001[3] 3,213,011 2,066,153 (64.3%) 1,146,858 (35.7%) 3,145,354 (97.9%) 40,620 (1.2%) 14,660 (0.4%) 3,409 (0.1%) 1,633 (0.05%) 1,519 (0.04%) 1,176 (0.03%) - 4,640 (0.1%)
2011[10] 3,018,854 decrease 1,911,287 (63.3%) decrease 1,107,567 (36.7%) Green Arrow Up Darker.svg 2,961,801 (98.1%) Green Arrow Up Darker.svg 35,308 (1.1%) decrease 11,911 (0.3%) decrease 2,769 (0.09%) decrease 1,176 (0.03%) decrease 2,162 (0.07%) Green Arrow Up Darker.svg 900 (0.02%) decrease 617 (0.02%) 1,734 (0.05%) Green Arrow Up Darker.svg

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 The All-Union Population Census of 1989 Archived January 4, 2012, at the Wayback Machine.. Demoscope.ru
  2. 2,0 2,1 «Muslim Kurds and Christian Udis»։ Hetq Online։ 2006-11-13։ Արխիվացված է օրիգինալից 2006-11-16-ին։ Վերցված է 2006-11-13 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Information from the 2001 Armenian National Census»։ Արխիվացված է օրիգինալից 2010-01-30-ին։ Վերցված է 2020-07-28 
  4. The All-Union Population Census of 1926. Demoscope.ru
  5. The All-Union Population Census of 1939. Demoscope.ru
  6. The All-Union Population Census of 1959. Demoscope.ru
  7. The All-Union Population Census of 1970. Demoscope.ru
  8. The All-Union Population Census of 1979. Demoscope.ru
  9. Մարդահամար 2020 - Հայաստանի վիճակագրական կոմիտե
  10. «Հայաստանի 2011 թվականի մարդահամարի արդյունքները»։ armstat.am։ Վերցված է 2018-01-10