Ծիրան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծիրան
Ծիրան
Ծիրան
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ենթաընտանիք Սալորայիններ (Amygdaloideae)
Տրիբա Amygdaleae
Ցեղ Սալորենի (Prunus)
Տեսակ Ծիրան (P. armeniaca)
Միջազգային անվանում
Prunus armeniaca
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Տվյալների անբավարարություն

Ծիրանը (լատիներեն՝ Prunus armeniaca կամ Armenian plum, հոմանիշ՝ Armeniaca vulgaris  ( )), Հայաստանի բնիկ մրգերից է, որը դեպի Եվրոպա է տարածվել է Հայաստանի միջոցով։

Պատմություն և օտարալեզու անվանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում է, որ ծիրանի հայրենիքը հյուսիսարևելյան Հայաստանն է (Վրաստանի հետ սահմանամերձ շրջանները)։ Հայաստանում ծիրանը տարածված է եղել հնագույն ժամանակներից[1]։

  • Դեռևս մ.թ.ա 3-րդ հազարամյակում աքքադացիներն այն կոչում էին «արմանու» («արմանական», այսինքն՝ «հայկական»), իսկ Հայաստանը՝ Արմանի («ծիրանի երկիր»)։
  • Միջագետքի հնագույն բնակիչներ արամեացիները (քաղդեացիները) ծիրանի ծառը կոչում էին «խազուրա արմենայա» («հայկական խնձորենի»)։
  • Արաբերենում ծիրանի անուններից մեկն է «թու‎ֆահ ալ արմանի», որը նշանակում է «հայկական խնձոր»։
  • Մ.թ.ա. 1-ին դարում հռոմեացի զորավար Լուկուլլոսը, վերադառնալով հայոց արքա Տիգրան Մեծի դեմ մղվող պատերազմից, Հայաստանից Հռոմ տարավ ծիրանենու տնկիներ, որոնք այնտեղ մշակվեցին և անվանվեցին «Հայկական սալոր»։ 18-րդ դարի խոշորագույն բուսաբան Ժան Բատիստ Լամարկը նկատեց, որ դա ոչ թե սալոր է, այլ նոր ցեղի ներկայացուցիչ, և անվանեց այն Armeniaca Vulgaris։
  • Ձգտելով ժխտել այն փաստը, որ այժմյան Թուրքիայի տարածքները ժամանակին եղել են հայկական, թուրք գիտնականները բազմիցս փորձել են ծիրանի գիտական անվանումից հանել «հայկական» բառը։ Մասնավորապես, 1972 թ. Լենինգրադում կայացած 12-րդ Բուսաբանական խորհրդաժողովում նրանք ցանկացել են փոխել վաղուց ընդունված լատինական անվանումը սելջուկյան ինչ-որ անվանմամբ, սակայն խորհրդաժողովի մասնակիցների կողմից ստացել են վճռական հակահարված և առաջարկը մերժվել է։

Արտադրություն, արտահանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս Թուրքիան ծիրանի չրի ամենահայտնի արտահանողներից է[2]։ Հայաստանում ծիրանն աճեցվում է գլխավորապես Արարատյան հովտում։

Ծիրանը մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետության «Ծիրան» հուշադրամը, 1994
  • Ծիրանը և ծիրանենին տեղ են գտել հայ նկարիչների բազմաթիվ նկարներում։
  • Հայերենում լայնորեն գործածվում է ծիրանի բառը՝ որպես գուներանգի անվանում։
  • Հայ արքայական ընտանիքների անդամները կրում էին ծիրանի՝ համանուն երանգի թիկնոց։
  • Երևանում, սկսած 2004 թ., ամեն տարի անցկացվում է Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոնը[3]։
  • Հայաստանում ծիրանի ծառի փայտից է պատրաստվում դուդուկ նվագարանը։

Հայկական տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում մշակվում է 50 տեսակ։ Առավել տարածված են.

  • Նախիջևանի կարմիր
  • Երևանի
  • Սաթենի
  • Խոսրովենի
  • Որդուարի
  • Համբան
  • Ղևոնդի

Ընտրասերման միջոցով ստեղծվել են.

  • Արագած
  • Արարատ
  • Նաիրի
  • Վասպուրական
  • Օշական
  • Ոսկի
  • Մասիս
  • Վաղահաս վարդագույն տեսակները։

Այլ տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկացի տանկիստները սնահավատ նկատառումներով խուսափում են ծիրան ուտելուց, տանկի մեջ ծիրան բերելուց և նույնիսկ «ծիրան» բառն արտասանելուց։ Այս սնահավատությունը գալիս է Շերմանի տանկերի վթարներներից, որի պատճառը համարում էին այն հանգամանքը, որ տանկերում առկա էին ծիրանի պահածոյատուփեր[4]։

Պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «VII Symposium on Apricot Culture and Decline»։ Արխիվացված է օրիգինալից 2003-05-21-ին։ Վերցված է 2007-04-20 
  2. Ծիրան արտադրողների միտումները
  3. Golden Apricot International Film Festival
  4. «Marines Magazine - Marine Corps superstitions»։ Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 22-ին։ Վերցված է 2007 թ․ ապրիլի 20 
Ընթերցե՛ք «ծիրան» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։