Հայաստանի սեյսմականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայկական լեռնաշխարհը, որի մի մասում այժմ գտնվում է Հայաստանը, համարվում է աշխարհի սեյսմիկ ակտիվ շրջաններից մեկը և մտնում է Միջերկրածովային սեյսմիկ զոնայի մեջ։

Ըստ հարուստ պատմական տվյալների պարզ է դառնում, որ վերջին երկու հազար տարիների ընթացքում Հայկական լեռնաշխարհում ամենաուժեղ երկրաշարժը հասել է 10 բալի (12 բալային սանդղակով) (Երզնկայի տարածք)։ Երկրաշարժերը կապված են ակտիվ խորքային խզվածքներով և դրանց հատման շրջաններով։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավերված Լենինական

Հայկական լեռնաշխարհում երկրաշարժերի օջախներն ունեն ոչ խորը՝ 30-35 կմ խորություն, այսինքն դրանք գտնվում են երկրակեղևում, որի պատճառով երկրաշարժերը կոչվում են երկրակեղևային։ Առավել ինտենսիվ երկրաշարժերի օջախները գտնվում են 10-15 կմ խորություններում։ Ֆորշոկային և աֆտերֆորշոկային ակտիվությունը Հայաստանի տարածքում կարճ է տևում։ Հանրապետությունում կան տարածքներ (Զանգեզուր, Գյումրի), որտեղ ուժեղ երկրաշարժերին չեն նախորդել թույլերը։ Ոչ միշտ է, որ ուժեղ երկրաշարժերի գոտիներում թույլ ցնցումները շատ են և հակառակը, կան թույլ երկրաշարժի շրջաններ, որտեղ ուժեղ երկրաշարժերը քիչ են (Սևանի ավազան, Վարդենիսի լեռներ)։

Հանրապետության ողջ տարածքը բաժանվում է 7 և 8 բալային սեյսմիկ գոտիների։ Դրանցից են՝ Շիրակի և Արարատյան դաշտեր, Վայոց ձոր և հարավային Զանգեզուր։ 8 բալային գոտում ներառված է Հայաստանի ողջ տարածքի 70%, իսկ 7 բալային գոտում՝ 30%: Երկրաշարժերի ուժգնությունը սակայն կարող է հասնել 9-10 բալի (12 բալային սանդղակով), որը կախված է խորը խզվածքների հանգույցների հատումների հետ (Գյումրի, Զանգեզուր, Վայոց ձոր)։

Կոտրվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի տարածքում խոշոր խզվածքներ են՝ Գառնիի, Փամբակ-Սևանի, Ժելտորեչենսկ-Սարիղամիշի և Ախուրյանի։

Գառնու տաճարի փլատակներ

Գառնիի խզվածք, բացի սեյսմիկ ակտիվությունից աչքի է ընկնում նաև բարձր տեկտոնական ակտիվությամբ։ Խզվածքի հետ են կապված 4 խոշոր երկրաշարժերը՝ 906 թվականին Վայոց ձորում, 1679 և 1827 թվականներին Գառնիում[1], 1988 թվականին՝ Սպիտակում։ Գառնիի խզվածքի ընդհանուր երկարությունը կազմում է 290 կմ և բաժանվում է չորս հատվածի։

Փամբակ-Սևանի խզվածքի երկարությունը մոտ 370 կմ է։ Կազմված է երկու հատվածից՝ Փամբակ-Սևանի (արևմտյան), որի երկարությունը 260 կմ է, և Խոնարասարի (արևելյան)՝ 110 կմ երկարությամբ։ Սրա հետ է կապված դեռևս 5-6-րդ հազարամյակների երկրաշարշերը, ինչպես նաև Գանձակի՝ 895, 915, 1139, 1308, 1407, 1931 և 1968 թվականների երկրաշարժերը։

Ախուրյանի խզվածքի երկարությունը կազմում է 150 կմ՝ Տեկորից մինչև Ախուրյանի ջրամբար։ 950 տարիների ընթացքում այստեղ տեղի է ունեցել 26 երկրաշարժ, որից 6-ը՝ աղետալի։

Ժելտորեչենսկ-Սարիղամիշի խզվածքը սեյսմիկ և տեկտոնական մեծ ակտիվությամբ է աչքի ընկնում։ Ընդհանուր երկարությունը կազմում է 350 կմ։ Ուժեղ երկրաշարժեր են գրանցվել Սարիղամիշում, Նորմանում և Պարտիզում[2]։

Երկրաշարժերը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ցանկում թվարկված են երկրաշարժերը, որոնք տեղի են ունեցել ժամանակակից Հայաստանի տարածքում։

Թվական Անվանում Վայր Մագնիտուդ Ուժգնություն Էպիկենտրոն Զոհեր
13.02.2022 Մեծավանի երկրաշարժ Մեծավան (Հայաստան) 5,3 VI 41°09′36″ հս․. լ. 44°00′04″ ավ. ե.HGЯO անհայտ
13.02.2021 Հովտաշենի երկրաշարժ Հովտաշեն (Հայաստան) 4,9 VI 40°01′52″ հս․. լ. 44°27′07″ ավ. ե.HGЯO անհայտ
09.12.1992 Մադինայի երկրաշարժ Մադինա (Հայաստան) 4,8 VII 40°03′29″ հս․. լ. 45°18′43″ ավ. ե.HGЯO անհայտ
07.12.1988 Սպիտակի երկրաշարժ Սպիտակ, Լենինական, Կիրովական և այլն (ԽՍՀՄ) 6,8[3]-7,2[4] VIII 40°30′0″N,44°9′36″E >25 000
1968 Զանգեզուրի երկրաշարժ Զանգեզուր (ԽՍՀՄ) 4,7 VII-VIII 300-2,890[5]
1937 Երևանի երկրաշարժ Երևան (ԽՍՀՄ) 4,8 VII անհայտ
1931 Զանգեզուրի երկրաշարժ Զանգեզուր (ԽՍՀՄ) 6,4 VIII-IX 39°17′28″ հս․. լ. 45°57′00″ ավ. ե.HGЯO անհայտ
22.10.1926 Լենինականի երկրաշարժ Լենինական (ԽՍՀՄ) անհայտ անհայտ 40°42′ հս․. լ. 43°42′ ավ. ե.HGЯO 300[6]
1840 Ահորայի երկրաշարժ Արարատ 7,4 IX 39°36′0″N,44°6′0″E 10,000
1679 Գառնիի երկրաշարժ Գառնի, Երևան, Քանաքեռ (Պարսկաստան) 7,0 VIII 40°4′12″N,44°25′48″E >7,600
1268 Կիլիկիայի երկրաշարժ Կիլիկիայի հայկական թագավորություն 7,0 VIII 37°30′0″N,35°30′0″E >60,000
1139 Գանձակի երկրաշարժ Գանձակ (Սելջուկյան սուլթանություն) 7,7 XI 40°18′0″N, 46°12′0″E 230,000–300,000
27.12.893 Դվինի երկրաշարժ Դվին, Արտաշատ (Բագրատունիների թագավորություն) 5,3–7 IX-X 40°0′0″N,44°24′0″E 30,000

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hasrat'yan Mourad (1995)։ «The medieval earthquakes of the Armenian Plateau and the historic towns of Ayrarat and Shirak (Dvin, Ani, Erevan)»։ Annali di Geofisica (անգլերեն) (Իտալիայի երկրաֆիզիկայի ազգային ինստիտուտ) 38 (5-6)։ 721 
  2. Կաղապար:Книга:Программа по опустыниванию в Армении 2002
  3. «Earthquakes»։ Վերցված է 2015-12-13 }|publisher = earthquake.usgs.gov}}
  4. Информация с сайта http://www.epicentrum.ru
  5. Utsu, T.R. (2002), «A List of Deadly Earthquakes in the World: 1500–2000», International Handbook of Earthquake & Engineering Seismology, Part A, Volume 81A (First տպ.), Academic Press, p. 705, ISBN 978-0124406520 
  6. П. И. Лебедев. Ленинаканское землетрясение 22 октября 1926 г. // Известия Академии наук СССР. VI серия, 21:5 (1927), 887–912.