Արտաշեսյանների թագավորություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արտաշեսյանների թագավորություն
 Երվանդունիների թագավորություն Մ.թ.ա. 189 - Մ.թ. 1 Արշակունիների թագավորություն 
Standard of the Artaxiad dynasty.svg Artaxiad Dynasty coat of arms.png
(Դրոշ) (Զինանշան)
Քարտեզ

Armenian Empire of Tigran II the Great.tif
(Տիգրան Մեծի աշխարհակալության քարտեզ)

Քարտեզ2

Location of Armenian Empire.png
(Մ.թ.ա. 70)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Երվանդաշատ մ.թ.ա. 220-
մ.թ.ա. 160
Արտաշատ
մ.թ.ա. 185-
մ.թ. 120
Տիգրանակերտ մ.թ.ա. 77-
մ.թ.ա. 69
Մակերես 300.000 քառ. կմ (մ.թ.ա. 331)
Մակերես 3.000.000 քառ. կմ (մ.թ.ա. 69)
Բնակչություն 5.000.000 (մ.թ.ա. 1)
Լեզու Հայերեն
Հունարեն
Արամեերեն
Պարսկերեն
Ազգություն Հայեր
Կրոն Հեթանոսություն
Հելլենիզմ
Տոն Նավասարդ
Արժույթ Տաղանդ
Զորք 100.000-120.000
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Դինաստիա Արտաշեսյաններ
Պետության գլուխ Թագավոր
Պատմություն
- Արտաշես Ա-ի գահակալում Մ.թ.ա. 189-Մ.թ.ա. 160
- Հայկական աշխարհակալ տերությունը Տիգրան Մեծի օրոք Մ.թ.ա. 84-
մ.թ.ա. 66

Արտաշեսյանների թագավորություն, Ք․ա․ 189- Ք․հ․ 1 թվականներին գոյություն ունեցած թագավորություն, որի հիմնադիրը Արտաշես Ա Բարեպաշտն է։ Թագավորությունն իր հինադրման սկզբնական շրջանում ունեցել է նվազագույնը 250 հազար կմ2 տարածք, իսկ հզորության գագաթնակետին՝ Տիգրան Մեծի օրոք, 3 մլն կմ2։ Թագավորության մայրաքաղաքն ի սկզբանե եղել է Երվանդ Դ Վերջինի կողմից կառուցված Երվանդաշատը, ապա Արտաշես Ա-ի կողմից կառուցված է Արտաշատ քաղաքը։ Հետագայում, երբ ստեղծվեց Տիգրան Մեծի աշխարհակալությունը, Արտաշատը ընկավ պետության ծայր հյուսիսում, և Տիգրան Մեծը Աղձնիքում հիմնադրեց Տիգրանակերտը[1]։

Ք․ա․ 201 թվականին Սելևկյան Անտիոքոս Մեծ թագավորի զորքերի ղեկավար Արտաշեսը մտնում է Հայաստան և Երվանդավանի մոտ տեղի ունեցած ճակատամարտի ժամանակ հաղթանակ տոնում նրա հանդեպ։ Ի վերջո կործանվում է Երվանդունիների թագավորությունը, որի վերացումից հետո Արտաշեսը Մեծ Հայքում, իսկ Զարեհը՝ Ծոփքում դառնում են կառավարիչներ[2]։ Սակայն այս դրությունը շարունակվում է ընդամենը մեկ տասնամյակ։ Հռոմի ծավալապաշտական քաղաքականության, որը ուղղված էր դեպի Արևելք, խոչընդոտում էր Սելևկյան կայսրությունը։ Այդ պատճառով Ք․ա․ 190 թվականին տեղի է ունենում Մագնեսիայի ճակատամարտը, որտեղ Սելևկյանները ջախջախիչ պարտություն են կրում։ Օգտվելով նպաստավոր պայմաններից՝ Արտաշեսը Մեծ Հայքում, իսկ Զարեհը Ծոփքում Ք․ա․ 189 թվականին վերականգնում են հայոց անկախությունը։ Հռոմը՝ ցանկանալով արագ թուլացնել Սելևկյաններին, անմիջապես ճանաչում է Մեծ Հայքի թագավորության անկախությունը[3][2]։

Արտաշեսը կատարում է մի շարք բարեփոխումներ, կառուցում է Արտաշատը և Արտաշեսյանների թագավորությունը տարածաշրջանում ձեռք է բերում ազդեցիկ դիրք։ Նա իր պետությունը բաժանում է 120 գավառների, ստեղծում 4 սահմանապահ նահանգներ, որոնց ղեկավարներից 3-ը իր որդիներն էին[2]։ Արտաշեսին հաջորդում է Արտավազդ Ա-ն, որի ժամանակ տեղի ունեցած հայ-պարթևական պատերազմի ժամանակ հայկական կողմը պարտություն է կրում և ստիպված լինում պատանդ հանձնել պարթևներին։ Քանի որ Արտավազդ Ա-ն որդի չուներ, նա ստիպված պատանդ է հանձնում իր եղբոր՝ ապագա արքա Տիգրան Ա-ի որդուն՝ Տիգրան Արտաշեսյանին։ Տիրան Ա-ի ժամանակաշրջանը համեմատաբար շատ խաղաղ է անցնում, իսկ նրա մահից հետո Արտաշեսյանների թագավորություն է վերադառնում Տիգրանը՝ վերադարձի համար պարթևներին զիջելով Յոթանասուն հովիտներ կոչվող տարածքը[1]։

Վերադառնալով Հայաստան՝ նա թագադրվում է Աղձնիք նահանգում, այն վայրում, որտեղ շուտով կառուցվելու էր երկրի ապագա մայրաքաղաք Տիգրանակերտը։ Տիգրան Մեծը դաշինք է կնքում Պոնտոսի արքա Միհրդատ Եվպատորի հետ։ Նրանց միասնական ուժերը գրավում են Կապադովկիան, որի տարածքը անցնում է Պոնտոսին, իսկ ռազմագերիները և թալանը՝ Հայաստանին։ Երբ մահանում է Տիգրանի աները՝ Պարթևստանի արքա Միհրդատ Բ-ն, Պարթևստանը սկսում է համեմատաբար թուլանալ։ Օգտվելով այս դրությունից՝ Տիգրանը գրավում է ոչ միայն Յոթանասուն հովիտները, այլ նաև Միգդոնիան, Կորդուքի, Օսրոենեի, Ադիաբենեի և Ատրպատականի թագավորությունները, ապա սկսում շարժվել դեպի Պարթևստանի սիրտը՝ ամառային մայրաքաղաք Եկբատան։ Պարսիկները ստիպված էին հանձնվել։ Կնքվում է պայմանագիր, ըստ որի պարթևները ընդունում են Տիգրան Մեծի գերակայությունը․ Հայաստանին է անցնում նաև Հյուսիսային Միջագետքը՝ Մծբին կենտրոնով, ինչպես նաև պարթև Արշակունիների «արքայից արքա» տիտղոսը։ Տիգրան Մեծը շարունակում է իր նվաճումները՝ Ք․ա․ 84 թվականին գրավելով Սելևկյան գահը, ապա Միջերկրական ծովի ափի երկրները։ Տիգրան Մեծի ստեղծած աշխարհակալության տարածքը հասնում էր 3 մլն կմ2-ի։

Ավարտելով իր երկրի ներքին խնդիրները՝ Հռոմեական հանրապետությունը հայացքն ուղղում է դեպի Արևելք, որտեղ Պոնտոսը հզորացել էր և խանգարում է Հռոմեական շահերին։ Պոնտոսի դեմ հաղթանակ տոնելուց հետ՝ Ք․ա․ 69 թվականի գարնանը հռոմեական զորքը ներխուժում է Հայաստան և գրավում Հայաստանի հարավային մայրաքաղաք Տիգրանակերտը։ Հռոմեացիները ձմեռում են Կորդված աշխարհում, իսկ մինչ այդ Տիգրանը և Միհրդատը վերակազմում են հայկական ուժերը և Ք․ա․ 68 թվականին վարելով պարտիզանական ռազմավարություն՝ կարողանում են Արածանիի ճակատամարտում հաղթանակ տոնել հռոմեացիների նկատմամբ և դուրս նետել նրան Հայաստանից։ Ք․ա․ 66 թվականին Պոմպեոսը իր զորքով մտնում է Հայաստան։ Տիգրան Մեծը չի ճակատամարտում նրա դեմ այլ բանակցություններ է սկսում նրա հետ։ Ի վերջո կնքվում է Արտաշատի պայմանագիրը, ըստ որի Հայաստանը կորցնում է իր բոլոր արտաքին նվաճումները, բացառությամբ Հյուսիսային Մեջագետքի։ Տիգրան Մեծին հաջորդում է նրա որդին՝ Արտավազդ Բ[3]։ Արտավազդ Բ-ն մասնակցել է Հռոմի երկու արշավանքներին դեպի Պարթևստան։ Առաջին անգամ՝ Կրասսոսի արշավանքի ժամանակ, սկզբից օգնություն է ցուցաբերում Հռոմին, սակայն անբարենպաստ հանգամանքները հաշվի առնելով և հասկանալով, որ Կրասսոսը սխալ ճանապարհ է ընտրել արշավելու համար և պարտվելու է՝ հետ է կանչում իր զորքերը և դաշնակցում պարթևների հետ։ Ի վերջո Ք․ա․ 53 թվականին տեղի է ունենում Խառանի ճակատամարտը, որտեղ Կրասսոսը զոհվում է։ Նրա գլուխը բերվում և նետվում է հայ և պարթը արքաների ոտքերի տակ, երբ նրանք Արտաշատում դիտում էին Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ»-ի բեմադրութոյւնը։ Հռոմի երկրորդ արշավանքի ժամանակ Անտոնիոսը հիշեցնում է Արտաշատի պայմանագրի մասին, ըստ որի հայերը համարվում էին հռոմեացի ազգի «բարեկամ և դաշնակից» և նրանից օգնություն պահանջում։ Նա սկզբում օգնություն է ցուցաբերում Անտոնիոսին, սակայն անբարենպաստ հանգամանքները հաշվի առնելով՝ հետ է կանչում իր զորքը, և Անտոնիոսը պարտություն է կրում։ Սենատի առջև արդարանալու համար Անտոնիոսը իր պարտության մեջ մեղադրում է Արտավազդ Բ-ին և Ք․ա․ 34 թվականին ներխուժում է Հայաստան, շղթայում նրան և տանում Եգիպտոս, որտեղ էլ նրան մահապատժի է ենթարկում։

Արտավազդ Բ-ին հաջորդում է իր որդին՝ Արտաշես Բ-ն։ Նա Արտավազդ Բ-ի որդին էր, որը կարողացել էր խույս տալ իր ընտանիքի հետ գերության մեջ հայտնվելուց։ Նրա դրամների վրա նույնպես կա «արքայից արքա» կոչումը։ Նա Ք․ա 30 թվականին դառնում է Հայաստանի թագավոր և գրավում նաև Ատրպատականը, սակայն Ք․ա․ 20 թվականին դավադրաբար սպանվում է հռոմեացիների պատվերով։ Արտաշես Բ-ին հաջորդում է հռոմեացի դրածո Տիգրան Գ-ն, որը գահակալման սկզբում վարում էր հռոմեամետ քաղաքականություն, սակայն գահակալման վերջում սկսեց ընդգծել իր ինքնուրույնությունըև առանց Հռոմի թույլտվության՝ իրենից հետո գահաժառանգ թողեց իր որդուն՝ Տիգրան Դ-ին[3]։ Սակայն Հռոմը զորքեր է ուղարկում և գանկեց անելով Տիգրան Դ-ին գահ է բարձրացնում Արտավազդ Գ-ին։ Որոշ ժամանակ անց Տիգրան Դ-ն ժողովրդական ապստամբություն է բարձրացնում դրածո Արտավազդ Գ-ի դեմ և նրան սպանելով դառնում հայոց արքա։ Ի Վերջո սարմատական լեռնական ցեղերի դեմ պատերազմելու ժամանակ զոհվում է Տիգրան Դ-ն և նրա մահով ավարտվում է Արտաշեսյանների արքայատոհմի ժառանգական իշխանությունը։

Բովանդակություն

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սելևկյան Անտիոքոս Գ Մեծ արքան, որի օժանդակությամբ Արտաշեսը և Զարեհը դարձան կառավարիչներ

Երվանդ Դ Վերջինի գահակալությունը բնակչության մեջ առաջացրել էր բացասական տրամադրություններ, այդ պատճառում նրա պետությունում մի շարք ներքին ընդվզումներ են սկսվում։ Այդպիսի ընդվզումների գլխավոր օրինակներից են Արտաշեսի և Զարեհի Սելևկյանների կողմն անցնելը։ Արատաշեսը Երվանդունիների տոհմից էր և Երվանդ Դ Վերջինի ազգակիցը։ Նա, ղեկավարելով Սելևկյան արքա Անտիոքոս Գ Մեծի զորքերը, ներխուժում է Հայաստան և Երվանդակերտի մոտ տեղի ունեցած ճակատամարտում հաղթանակ տոնում Երվանդ Դ Վերջինի նկատմամբ, որը զոհվում է Երվանդաշատի պաշտպանության համար։ Նրա հետ զոհվում է նաև իր եղբայրը։

Արտաշեսը Մեծ Հայքում, իսկ Զարեհը՝ Ծոփքում, դառնում են օտարահպատակ կառավրիչներ, սակայն երկուսն էլ ունեին անկախ պետութոյւն ստեղծելու նպատակ և սպասում էին բարենպաստ պայմանների։ Այդպիսի պայմանները չուշացան[3][2][1][4]։


Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագավորության ստեղծում և ամրացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմեական հանրապետությունը վարում էր կայսերապաշտական քաղաքականություն և ցանկանում էր ծավալվել դեպի արևելք, սակայն դրան խանգարում էր Սելևկյան տերության գոյությունը[5]։ Ք․ա․ 190 թվականին Մագնեսիա քաղաքի մոտ Հռոմի և Սելևկյան տերության միջև տեղի է ունենում վճռական ճակատամարտ, որտեղ Հռոմը ջախջախիչ հաղթանակ է տոնում և թուլացնում Սելևկյան տերությանը։ Օգտվելով հարմար առիթից՝ Արտաշեսը՝ Մեծ Հայքում, իսկ Զարեհը՝ Ծոփքում վերականգնում են հայոց պետականությունը, իսկ Հռոմը անմիջապես ճանաչում է այն, քանի որ իր շահերից էր բխում Սելևկյան տերության թուլացումը և մասնատումը[6]։ Ի վերջո Ք․ա․ 188 թվականին Հռոմի և Սելևկյան տերության միջև կնքվում է Ապամեայի հաշտության պայմանագիրը։

Դառնալով հայոց թագավոր՝ Արտաշեսն անմիջապես սկսում է իր իշխանության տակ մտցնել բոլոր հայկական տարածքները։ Ըստ Ստրաբոնի՝ Արտաշեսը փորձել է իր իշխանության տակ ներառել բոլոր հայախոս երկրամասերը[7]։ Այդ ժամանակ գոյություն ուներ երեք հայկական պետություններ՝ Արտաշեսյանների, Ծոփքի և Փոքր Հայքի թագավորությունները։ Ք․ա․ 112 թվականին Փոքր Հայքի արքա Անտիպատրոս Երվանդունին, որը Փոքր Հայքի կառավարիչն էր, չունենալով ժառանգ, իր հողերը կտակում է Պոնտոսի արքա Միհրդատ Եվպատորին, որից հետո անհնար է դառնում Փոքր Հայքի միացումը Հայաստանին, Իսկ Ծոփքի արքա Զարեհի մահից հետո՝ 163 թվականին Արտաշես Ա-ն փորձում է իր թագավորությանը միացնել Ծոփքը, սակայն անհաջողության է մատնվում։ Արտաշեսը իր թագավորությանն է միացնում Վասպուրականը և Կասպիական ծովեզրը (հետագայում՝ Փայտակարան), որոնք խլվում են Ատրպատականի թագավորությունից։ Վիրքից գրավվում է Տայք, Կղարջք, Գուգարք, իսկ խալիբներից և մոսխերից՝ Կարինը, Դերջանը, Եկեղյաց գավառը, Սիրիայից՝ Տորիքը[8]։ Պոլիբիոսը Արտաշեսին անվանել է «Հայաստանի մեծագույն մասի տիրակալ»։

Արտաշեսյան Հայաստանը Արտաշես Ա-ի գահակալման շրջանում

Ք.ա. 185 թվականին Արարատյան դաշտում՝ Երասխ և Մեծամոր գետերի ջրկիցում, կառուցվում է Արտաշատ մայրաքաղաքը որի տեղը ընտրել է կարթագենցի նշանավոր զորավար Հաննիբալը։

Aquote1.png Արտաշեսը գնում է այն տեղը, որտեղ Մեծամորը և Երասխը խառնվում են, և այնտեղ, բլուրը հավանելով, քաղաք է շինում։ Կառուցվեց մեծ և շատ գեղեցիկ մի քաղաք, որին թագավորը տվեց իր անունը և այն հռչակեց Հայաստանի քաղաքամայր:
- Մայրաքաղաք Արտաշատի հիմնադրումը
Aquote2.png


Արտաշեսը Արտաշատում կառուցում է նաև հայոց երկրի հովանավոր աստվածուհու Անահիտի տաճարը։

Ք․ա․ 183-179 թվականներին պատերազմ է տեղի ունեցել փոքրասիական մանր պետությունների՝ Պոնտոսի ու Փոքր Հայքի, իսկ մյուս կողմից Բյութանիայի, Կապադովկիայի և նրանց դաշնակիցների միջև։ Որպես տարածաշրջանի ազդեցիկ պետության առաջնորդ՝ Արտաշես Ա-ն մասնակցեց բանակցություններին։ Պահպանելով չեզոքությունը՝ նա կարողացավ հարցը լուծել ի օգուտ Փոքր Հայքի, որի նպատակը հետագայում այն իր թագավորությանը միացնելն էր։

Արտաշեսը ձեռնարկում է մի շարք բարեփոխումներ, որոնք աշխուժացնում են պետության ներքին կյանքը։ Նա հայկական գետերի վրա հաստատում է նավարկելիություն, կազմում է ազգային տոների օրացույց, կարգավորում է ազգային տոմարը, ։ Կարևոր էին նաև Արտաշեսի կատարած վարչական բարեփոխումները. նա ամբողջ Մեծ Հայքը բաժանում է 120 ստարատեգիաների, ապա ստեղծում 4 զորավարություններ, որոնց նախարարները ունեին ավելի ազդեցիկ դիրք համեմատած մյուսների հետ։ Արտաշեսը 3 զորավարության ղեկավարներ է նշանակում իր որդներին։ Արևելյան զորավարությունը ստանձնում է Արտավազդը, արևմտյանը՝ Տիրանը, հյուսիսայինը՝ Զարեհը։ Հարավային զորավարությունը, որը ամնակարևորն էր իր վտանգավորության աստիճանով՝ ղեկավարում էր զորավար Սմբատը։

Հայաստանում սկսում է դժգոհություններ առաջանալ խոշոր ագարակատերերի և սովորական հողագործների միջև, քանի որ ագարակատերերը ռամիկների հաշվին մեծացնում էին իրենց հողերը։ Արտաշես Ա-ն հրամայում է սահմանաբաժան քարեր տեղադրել, որի վրա նշված էր նաև իր անունը և գրված է, որ նա սերում է Երվանդունիների արքայատոհմից։

Արտաշես Ա-ն պատերազմել է նաև հյուսիսային լեռնական ցեղերի՝ ալանների դեմ, որոնք անցել էին Ալանաց դուռը և շարժվում էին դեպի Հայաստան։ Ճակատամարտի ընթացքում գերի է ընկնում ալանների արքայազնը։ Ալանաց արքայադուստր Սաթենիկն Արտաշեսին խնդրում է ազատ արձակել իր եղբորը, իսկ Արտաշեսը, տեսնելով Սաթենիկի իմաստությունը և գեղեցկությունը սիրահարվում է և ալանների արքայից խնդրում նրա ձեռքը։ Սակայն ալանների արքան մերժում է իր դստերը կնության տալ Արտաշեսին և հայոց արքան, ինչպես հին հայկական ավանդույթն էր պահանջում, փախցնում է Սաթենիկին․

Արտաշեսը տեսնում է Սաթենիկին և սիրահարվում նրան
Aquote1.png

Հեծավ արի արքայն Արտաշէս ի սեաւն գեղեցիկ
Եւ հանեալ զոսկէօղ շիկափոկ պարանն,
Եւ անցեալ որպէս զարծուի սրաթեւ ընդ գետն,
Եւ ձգեալ զոսկէօղ շիկափոկ պարանն`
Ընկեց ի մէջք օրիորդին ալանաց,
Եւ շատ ցաւեցոյց զմէջք փափուկ օրիորդին,
Արագ հասուցանելով ի բանակն իւր:

Aquote2.png


Ք․ա․ 165 թվականին Արտաշես Ա-ն հաջողությամբ կարողացել է հետ մղել Սելևկյան արքա Անտիոքոս IV Եպիփանեսի ներխուժման փորձը Հայաստան[9]։ Արտաշես Բարեպաշտը մահացել է Ք․ա․ 160 թվականին՝ 70 ըտարեկան հասակում։

Արտավազդ Ա և Տիգրան Ա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաշեսից հետո՝ շուրջ 65 տարի պատմիչները մեզ փոխանցում են շատ կցկցտուր տեղեկություններ, որոնք միայն մակերեսորեն են անդրադառնում Արտավազդ Ա-ի և Տիգրան Ա-ի կառավարման շրջանին։ Ըստ հայկական ավանդազրույցների Արտաշես Աի մահից հետո Արտավազդը բողոքում է և ասում․

Aquote1.png

Երբ դու գնացիր,
Ու ամբողջ երկիրը քեզ հետ տարար,
Ես այս ավերակների վրա
Ո՞ւմ թագավորեմ։

Aquote2.png


Հայրն անիծում է նախանձ և փառասեր որդուն․


Aquote1.png

Թե դու (ձի) հեծնես որսի գնաս
Ազատն ի վեր, դեպ Մասիս
Քաջքերը քեզ բռնեն տանեն
Ազատն ի վեր, դեպ Մասիս,
Այնտեղ մնաս, լույս չտեսնես։

Aquote2.png


Պատմիչները ենթադրում են, Արտավազդը և Տիգրանը որ նրանք եղբայրներ էին։ Ք․ա․ 120-115 թվականներին պատերազմ է տեղի ունենում հայերի և պարթևների միջև, որը ավարտվում է հայկական կողմի պարտությամբ։ Պարթևները պատանդ են պահանաջում և քանի որ Արտավազդը ժառանգ չուներ նա պատանդ է հանձնում իր եղբոր՝ Տիգրան Ա-ի որդուն՝ Տիգրան Արտաշեսյանին[10]։ Տիգրանը հմուտ ռազմիկ էր, իսկ պարթևները նրան պատանդ վերցնելով ցանկանում էին նրան դարձնել պարթևամետ գործիչ, որը հետագայում կօգնի Հռոմեական կայսրության դեմ մղվող պայքարի ժամանակ։ Պահպանվել են տեղեկություններ նաև, որ երկու եղբայրները դավադրութոյւն են կազմակերպել իրենց կրտսեր եղբոր՝ Մաժանի դեմ և սպանել նրան[10]։ Արտավազդ Ա-ն արքունիքից հեռացրել է իր բոլոր եղբայրներին՝ բացառությամբ Տիգրան Ա-ի, որը իր ժառանգն էր լինելու։ Արտավազդ Ա-ի մահից հետո արքա է դառնում Տիգրան Ա-ն, որի ժամանակ զարագանում է տնտեսությունը և շինարարությունը։ Նա մահանում է Ք․ա․ 95 թվականին և նույն թվականին էլ Տիգրան Բ Մեծը վերադառնում է Մեծ Հայք։

Հայկական աշխարհակալ տերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիգրան Մեծը իր գահակալությունը սկսեց 45 տարեկան հասակում, ինչից կարելի է ենթադրել, որ նա ծնվել է Ք․ա․ 140 թվականին[11] հայոց մայրաքաղաք Արտաշատում[12], իսկ պատանդության է տարվել 20-25 տարեկան հասակում։ Նա սերել է Մեծ Հայքում այդ ժամանակ իշխող Արտաշեսյանների արքայատոհմից և եղել է Արտաշես Ա-ի թոռը՝ Տիգրան Ա-ի որդին։ Նրա հայրը Արտաշես Ա-ի գահակալման տարիներին եղել է արևմտյան զորավարության կառավարիչը[13]։ Ըստ պատմիչների պնդման՝ նա կրթություն է ստացել ժամանակի լավագույն դպրոցներում, որտեղ սովորել է հունարեն և ասորերեն[14]։

Տիգրանի պատանդության տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվ վերադարձավ Տիգրան արքան պատվո պատանդությունից՝ ոտքի կանգնեցնելով ամեհի Աղձնյաց աշխարհի մեջ։ Տիրեց նա աշխարհին հայոց՝ մաքրարյուն Արտաշեսյանի իրավունքով

- Տիգրանի վերադարձը պատանդությունից

Տիգրան Մեծի պատանդության տարիները նույնպես թաղված են մշուշի մեջ։ Հատնի է, որ նա պատանդության տարիներին ամուսնացել է արքայադստրերից մեկի հետ։ Ք․ա․ 95 թվականին մահանում է Տիգրան ՄԵծի հայրը և գահը թափուր է մնում։ Գահի համար պայքար է սկսվում հազարապետի և Արտաշեսյան արքայատոհմի ներկայացուցիչների միջև։ Հայոց աշխարհաժողովը քայլեր է ձեռնարկում Տիգրան Մեծին վերադարձնելու համար և իր վերջո նա վերադառնում է հայրենիք՝ պարթևներին է զիջելով Յոթանասուն հովիտներ կոչվող տարածքը։ Այն պնդումը, որ Տիգրանը նախօորոք պլանավորել էր աշխարհակալ թագավորության ստեղծումը, ապացուցում է այն, որ նա 45 տարեկան հասակում[15] թագադրվում է Աղձնիք նահանգում, որտեղ էլ հետագայում կառուցվելու էր Տիգրանակերտ մայրաքաղաքը[16]։

Տիգրան Մեծի գահակալում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծոփքի միացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ք․ա 95 թվականին Տիգրան Բ Մեծը թագադրվում է Աղձնիք նահանգում, որտեղ ապագայում կառուցելու էր իր մայրաքաղաք Տիգրանակերտը։ Տիգրան Մեծը իր պաիի նման նույնպես ցանակում էր Մեծ Հայքի սահամններում ներառել ամբողջ բոլոր հայկական տարածքները։ Այդ տարածքների մեծ մասը Արտաշես Ա-ն արդեն միավորել էր Մեծ Հայքին, սակայն դեռևս նրա սահմաններից դուրս էին գտնվում Ծոփքը, Կոմմագենեն և Փոքր Հայքը։ Մագնեսիայի ճակատամարտից հետո Ծոփքի Զարեհ արքան կարողացել էր պահպանել Ծոփքի անկախությունը[17]։ Սկսած Ք․ա․ 110 թվականից Ծոփքի արքան էր Արտանես Երվանդունին, որի օրոք թագավորությունում լճացում է սկսում։

Ք․ա․ 94 թվականին Տիգրան Մեծը ներխուժում է Ծոփք, առանց դժվարության շարժվում առաջ[18] և պաշարում Ծոփքի մայրաքաղաք Արկաթիակերտ (Կարկաթիակերտ) քաղաքը, որի պաշարման ընթացքում փոքր ինչ դժվարություններ են առաջանում, քանի որ Արտանեսը այնտեղ էր կոնտրոնացրել իր բանակի լավագույն ջոկատները։ Ի վերջո Տիգրան Մեծը տապալում է այնտեղ իշխող Երվանդունիներին և Ծոփքը միացնում իր թագավորությանը։ Հետագայում Ծոփի նահանգին է միացնում նաև Մելիտինեն, որը այժմ հայտնի է որպես Մալաթիա։

Հայ-պոնտական դաշինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստնի պատմական ամբողջաանության վերականգնման համար մնում էր միայն միավորել Կոմմագենեն և Փոքր Հայքը, սակայն Փոքր Հայքի միավորումը բարդ էր, քանի որ Ք․ա․ 112 թվականին Անտիպատրոս Երվանդունին, որը Փոքր Հայքի կառավարիչն էր, չունենալով ժառանգ, իր հողերը կտակել էր Պոնտոսի արքա Միհրդատ Եվպատորին, իսկ Տիգրան Մեծի պլանների մեջ չկար Պոնտոսի հետ ռազմական քաղաքական կոնֆլիկտի մեջ մտնելը։ Նա ցանկանում էր դաշինք կնքել Միհրդատ Եվպատորի հետ, քանի որ Պոնտոսի և Մեծ Հայքի շահերը համընկնում էին տարածաշրջանում։ Միհրդատը ցանկանում էր ծավալվել դեպի արևմուտք, իսկ Տիգրան Մեծը՝ դեպի հյուսիս, հարավ և արևելք։ Այսպիսի պայմաններում Ք․ա․ 93 թվականին Արտաշատում կնքվում է հայ-պոնտական դաշինքը, որը ամրապնդվում է Տիգրանի և Միրդատի դստեր՝ Կլեոպատրայի ամուսնությամբ[19]։

Կապադովկիայի նվաճում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապադովկիայի նվաճումը ամրագրված էր հայ-պոնտական դաշնագրի առաջին կետով։ Դա պայմանգրի առաջին գործնական քայլն էր, ըստ որի հայ-պոնտական միասնական ուժերը պետք է միաժամանակ ներխուժեին Կապադովկիա և գրավեին այն։ Ըստ նախօրորք պայմանավորվածության Կապադովկիայի տարածքը անցնելու էր Պոնտոսին, իսկ ռազմավարը և գերիները՝ Հայաստանին։ Այդ ժամանակ Կապադովկիայում իշխում էր Արիարաթես IX-ը, որը իր չափազանց հռոմեամետ քաղաքականության համար ստացել էր «Ֆիլոպատոր» (Հռոմեասեր) մականունը։ Որոշ պատմիչներ մեղադրում են Մհիրդատին, որ նա օգտագործում էր Տիգրանին իր շահերը առաջ տանելու համար, սակայն այս գործողություններով Տիգրանը հետապնդում է իր սեփական շահը։ Նա փակում էր Հայասատնի Հռոմի հետ անմիջական սահմանը, նաև պատրաստվում հետագա ռազմական գործողութոյւններին, որի համար հարկավոր էր մեծ ավար ինչը նա կարողացավ ձեռք բերել դեպի Կապադովկիա արշավանքով։

Հայ-պոնտական ուժերը Ք․ա․ 93 թվականին ներխուժում են Կապադովկիա։ Կապադովկիական զորքերը չեն կարողանում դիմանալ պոնտական փաղագի և հայկական ծան հետևակի հարվածներին և ի վերջո պարտություն են կրում[20]։ Տիգրան Մեծի որոշումը՝ չվեցնել տարածքը, այլ միայն գերիները և ավարը, հետագայում արդարանում է նաև նրանով, որ Արիարաթես IX-ը փախչում է Հռոմեական հանրապետություն և Հռոմից օգնություն խնդրել։ Այդ պատճառով Սուլլան Ք․ա․ 92 թվականին վերադառնում և ազատագրում է Կապադովկիան։ Հայ-պոնտական ուժերը Ք․ա․ 91 թվականին նորից արշավում են դեպի Կապադովկիա, պաշարում Մաժակը և գրավում այն։ Ռազմական գործողությունների արդյունքում Մեծ Հայքին է անցնում մեծ քանակությամբ ավար և ռազմագերիներ, որոնց միջոցով հետագայում կառուցվեց Տիգրանակերտ մայրաքաղաքը։

Aquote1.png Կապադովկիան պաշարելով, մոտ 30 բյուր մարդ տեղահանեց ու տեղափոխեց Հայաստան և նրանց, այլոց հետ միասին, համաբնակեցրեց մի վայրում, որտեղ նա առաջին անգամ կրեց Հայաստանի թագը և այդ վայրն իր անունով կոչեց Տիգրանակերտ կամ Տիգրանապոլիս։
- Ապպիանոս Ալեքսանդրիացին հայ-պոնռտական արշավանքի մասին դեպի Կապադովկիա
Aquote2.png


Վիրքի և Աղվանքի հպատակեցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ք․ա․ 109 թվականից ի վեր Վիրքիում իշխում էր Փառանջոմ I-ը, որը Փառնավազի տոհմի ներկայացուցիչներից էր[21]։ Նա վարում էր պարթևամետ քաղաքկանություն և սիրում է կրակապաշտական կրոնը, այդ պատճառով Պարթևստանից կանչել է տալիս մի շարք մոգեր և կրոնապետներ, որպեսզի տարածի կրակապաշտությունը նաև իր պետության սահմաններում[22], սակայն այդ գործողության պատճառով սրվում է Վիրքի ներքաղաքական կյանքը։ Մի շարք ազնվականներ դիմադրություն են սկսում և դիմում իրենց հարևան տերության արքա Տիգրան Մեծին, որը այդ ժամանակ համարվում էր Արևելքի հզորագույն տերություններից մեկի արքան։ Նրանք խնդրում են օգնել իրենց, որպեսզի գահընկեց անեն Փառանջոմ I-ին և վերականգնեն հին իրավիճակը։ Նամակում ասվում էր հետևյալը․ «Մեր թագավորն ուրացավ հայրական կրոնն ու չի պաշտում վրաց պահապան աստվածներին: Նա ընդունեց հայրենի կրոնն ու մոռացավ մայրենին, արդ նա արժանի չի այլևս մեզ թագավոր լինելու: Տուր մեզ քո որդի Արշակին, որի կինը մեր Փառնավազյան թագավորների սերնդից կլինի, և հասցրու քո զորքը, որպեսզի քշենք նոր կրոն ընդունող Փառանջոմին ու մեզ թագավոր լինի քո որդի Արշակը, իսկ թագուհի` նրա կինը, մեր թագավորների զավակը»։

Տիգրան Մեծը համաձայնվում է և Ք․ա․ 93 թվականին իր զորքով ներխուժում Վիրք[23]։ Ապատմբած վրացիների և ներխուժած Տիգրանի ուժերը միանում են և մի մեծ ճակատամարտ է տեղի ունենում Գուգարք նահանգի Տաշիր բնակավայրում, որի ժամանակ զոհվում է Փառանջոմ I արքան։

Aquote1.png Նրանց միջև սաստիկ պատերազմ տեղի ունեցավ և երկու կողմերից էլ անհամար մարդիկ կոտորվեցին: Ի վերջո Փառանջոմը հաղթվեց հայերի ու վրացիների կողմից և սպանվեց, նա սպանվեց, իսկ նրա զորքը կոտորվեց: Փառանջոմի որդի Միհրանը, որը մեկ տարեկան երեխա էր, վերցվեց իր դայակի կողմից, որը տարավ նրան Պարսկաստան, իսկ Հայոց թագավորը վրացիներին զիջեց իր որդուն
- Լեոնտի Մրովելիի «Քարթլիս ցխովրեբա» ստեղծագործությունը, որտեղ մանրամասնորեն ներկայացված է Տիգրան Մեծի ներխուժումը Վիրք
Aquote2.png


Այդ ժամանակ վրաց իշխանների խնդրանքով Տիգրանը իրեն է ենթարկում Վիրքի թագավորությունը և այն մնում է իր ազդեցության ոլորտում։ Տիգրան Մեծը ռազմական գործողություններ է ձեռնարկում Աղվանքի թագավորության մայրաքաղաք Կապաղակի գրավման համար, սակայն այդ ռազմական գործողությունների մասին տեղեկությունները քիչ են։

Պարթևստանի նվաճում[խմբագրել | խմբագրել կոդը]
Տիգրան Մեծը՝ շրջապատված իր հպատակ թագավորներով

Հռոմեական հանրապետությունը և Պարթևական տերությունը, հասկանալով, որ հայ-պոնտական դաշինքին հակակշռող ուժ է պետք, Ք․ա․ 92 թվականին Եփրատի ափին կնքում են հռոմեա-պարսկական դաշինքը, որը պետք է պատնեշ ծառանար Տիգրան Մեծի աշխարհակալություան ստեղծմանը։ Այդ պատճառով Տիգրան Մեծը սկսում է ռազմական բարեփոխումներ իրականցնել, որի արդյունքում ստեղծում է մի մարտունակ և հզոր բանակ։ Ք․ա․ 87 թվականին մահանում է Տիգրան Մեծի աներ Միհրդատը և գահ է բարձրանում մի թույլ արքա՝ Գոդերձը, որը Հրահատ Ա Արշակունու որդին էր[24]։ Պահպանվել է մի հետաքրքիր պատմություն, ըստ որի, երբ Տիգրանը Ք․ա․ 87 թվականին սկսում է իր արշավանքը դեպի Պարթևստան, երկնակամարում երևում է «Հայելի գիսաստղը» որը համարվում էր հաջողության նշան[25]։

Տիգրան Մեծը նախ արշավում է դեպի Յթանասուն հովիտներ, գրավում այն և միացնում իր տերությանը, ապա շարժվում է դեպի հարավ և նվաճում Կորդուքը և Ատրպատականը, որոնց կառավարիչները՝ Միհրդատն ու Զարբիենոսը, երդվում են հավատարիմ մնալ Տիգրանին, իսկ Միհրդատը նույնիսկ հետագայում ամուսնանում է Տիգրանի և Կլեոպատրայի աղջիկներից մեկի հետ։ Միավորելով Կորդուքը և Ատրպատականը՝ Տիգրան Մեծը անցնում է մյուս նահանգին՝ Մարաստանին, որը կարևորագույն դիրք ուներ Պարթևական տերության մեջ և որտեղ գտնվում էր նաև պարթև արքաների ամառային մայրաքաղաք Եկբատանը։ Այնտեղ արշավելու ճանապարհին հայերը պաշարում և կողոպտում են նաև Ադրաբանա ամրոցը, որտեղ գտնվում էր պարթև Արշակունիների մեծագույն գանձերը։

Պարթևների արքա Գոդերձը Ք․ա․ 87 թվականին՝ մինչև Տիգրանը կհասցներ պաշարել Եկբատանը,հաշտություն է խնդրում նրանից, իսկ Տիգրան Մեծը առաջադրում է հետևյալ պայմանները․

Հռոմեացի պատմիչ Պլուտարքոսը՝ Տիգրան Մեծի և վերջինիս ուղեկցորդ չորս վասալ-թագավորների մասին
Aquote1.png
Երբ Տիգրանը նոր միայն սկսում էր, նրա ծրագրերն ու հնարավորությունները խիստ համեստ էին, իսկ այժմ նա հպատակեցրել էր բազում ժողովուրդների, խորտակել է, ինչպես դեռևս չէր հաջողվել ուրիշ մեկին, պարթևների հզորությունը, իսկ Միջագետքը հեղեղել է հելլեններով, որոնց նա ամբողջ բազմություններով գաղթեցրել էր Կիլիկիայից ու Կապադովկիայից։ Այլ ժողովուրդներից նա արաբական քոչվոր ցեղերին քշեց իրենց նախկին վայրերից և բնակեցրեց իր մայրաքաղաքի մոտ, որպեսզի նրանց օգտագործի առևտրական կարիքների համար։ Նրա մոտ շատ թագավորներ կային սպասավորի դրությամբ, իսկ նրանցից չորսին նա մշտապես պահում էր իր մոտ, որպես ուղեկից կամ թիկնապահ․ երբ նա գնում էր ձիով, նրանք, կարճ խիտոններ հագած, վազում էին րա կողքից, իսկ երբ նստած էին լինում և զբաղվում պաշտոնական գործերով, նրանք կանգնում էին նրա շուրջ, ձեռքերը կարծքերին․․․
Aquote2.png

«Զուգահեռ կենսագրություններն», Պլուտարքոս[25]

Սելևկյանների հպատակեցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սելևկյան ավագանու համար պարզ էր, որ Պարթևստանի և հյուսիսային Միջագետքի նվաճումից հետո, հաջորդ հարվածը հասցվելու էր Սելևկյան պետությանը։ Նախկին հզորագույն պետությունը այլևս հյուծված էր գահակալական կռիվների և ներքին պայքարի պատճառով։ Սելևկյան ավագանին մի քանի տարբերակ ուներ։ Նա դիտարկում էր իր թագը առաջարկել կա՛մ Տիգրան Մեծին, կա՛մ Միհրդատ Եվպատորին, սակայն նրանք, հասկանալով որ Տիգրանի հաջորդ հարվածը լինելու է Սելևկյանների դեմ, նախընտրում են թագը շնորհել Տիգրանին։ Պոմպեոս Տրոգոս այս մասին մի հիշատակություն ունի, որտեղ մասնավորապես ասվում է․

Սելևկյան տերությունը Ք․ա․ 87 թվականին
Aquote1.png Եղբայրների փոխադարձ ատելությունը, ապա և նրանց որդիներին ժառանգաբար անցած թշնամությունը, անընդհատ պատերազմներ ծնեցին, որոնք ծայրահեղ թուլության հասցրեցին Ասորիքն ու նրա թագավորներին։ Ի վերջո ժողովուրդը դիմեց օտարի օգնությանը և սկսեց փնտրել օտարերկրացի թագավոր։ ․․․ Բոլորը համաձայնություն եկան Հայաստանի թագավոր Տիգրանի շուրջը, որը սեփական ռազմական ուժ ունենալուց բացի, պարթևների թագավորության դաշնակիցն էր ու Միհրդատի խնամին։

Ես այսպես հրավիրված լինելով Ասորիքի գահին բազմելու, նա 17 տարի շարունակ կառավարում էր ամենայն անդորրությամբ, չէր խանգարում պատերազմներով ուրիշների հանգիստը, և ոչ ոք նրան չէր անհանգստացնում, այնպես որ պատերազմելու անհրաժեշտություն չկար։

Aquote2.png


Տիգրան ՄԵծը Սելևկյան գահին մնաց 17 տարի՝ մինչև հայ-հռոմեական պայմանգրի կնքումը։ Այս տերության հպատըակեցումը կարևոր տնտեսական նշանակություն ուներ, որովհետև այնտեղով էր անցնում «Մետաքսե ճանապարհը»։

Կիլիկիայի նվաճում և ծովահենների հետ դաշինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սելևկյան տերությունը իր աշխարհակալության կազմում ներառելուց հետո Տիգրան Մեծը դուրս է գալիս Միջերկրական ծովի ափ։ Նա գրավում և իր աշխարհակալությանն է միացնում նաև Դաշտային և Լեռնային Կիլիկիաները, Անտիոքը և Փյունիկիան։ Հայկական զորքերը այնտեղ լուրջ դիմադրության են հանդիպում, սակայն պաշտպանվողները Ք․ա․ 84 թվականին վերջ ի վերջո անձնտուր են լինում։ Կիլիկիան հայտնի էր որպե ծովահենների հարձակումների գլխավոր օջախներից մեկը, որը լուրջ խնդիր կարող էր դառնալ Տիգրան Մեծի աշխարհակալության կայունության համար[27]։ Հասկանալով այս բոլոր հանգամանքները՝ Տիգրան Մեծը տեսնում էր երկու լուծում՝ կա՛մ հայկական նավատորմերի միջոցով ոչնչացնել ծովահեններին և հպատակեցնել, կա՛մ դաշինք կնքել նրանց հետ։ Քանի որ Հայաստանը նոր էր դուրս եկել միջերկրածովյան ավազան, այդ պատճառով չուներ լրիվ ձևավորված ուժեղ նավատորն։ Այդ պատճառով Տիգրանը ընտրում է երկրորդ տարբերակը․ նա Ք․ա․ 83 թվականին դաշինք է կնքում ծովահենների հետ, ըստ որի նրանք անցնում էին Տիգրան ՄԵծի ազդեցության տակ, իսկ Տիգրան Մեծը նրանց գործողությունների ազատություն է շնորհում։ Այդ առիթով Ստրաբոնը ունի մի հայտնի գրվածք՝ «հայերը ծովը հանձնեցին կիլիկիացիներին»։

Կիլիկիայի քարտեզը

Այս փոխշահավետ դաշինքը հետագայում եծ օգնություն հանդիսացավ Տիգրան ՄԵծի համար։ Ք․ա․ 73 թվականին Հռոմը Անտիոքոս Եվսեբես մեռած արքայի որդիներին ճանաչում է Սիրիայի արքաներ և նրանց ուղարկում Սիրիայում գահակալելու, որը այդ ժամանակ նվաճված էր Տիգրանի կողմից։ Նրանք գալիս էին Միջերկրական ծովով և հանդիպում ծովահենների, ովքեր ստիպում են փոխել իրենց նավարկության ուղղությունը։ Այս դիպվածից հետո նրանք այդպես էլ չեն հասնում Սիրիա[28]։

«Ազատ քաղաքների» ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր տարածքների յուրացումը և աշխարհակալության կազմի մեջ մտցնելը դարձավ լուրջ տնտեսական խթան։ Հայստանը հայտնվեց տնտեսական բոլոր ճանապարհների ուղիներին, որը նպաստեց երկրի զարգացմանը։ Տիգրան ՄԵծի աշխարհակալության ազդեցության տակ էին գտնվում Միջերկրական ծովից միչև Հնդկաստան ընկած բոլոր տարածքները։ Տնտեսության զարգացումը էլ ավելի խթանելու հմարա Տիգրան Մեծը օգտվեց հունական և հռոմեական օրինակից և նույնպես կիրառեց «ազատ քաղաքների» համակարգը։ Նա ազատ քաղաքներ դարձրեց միջերկրածովյան ափին գտնվող մի շարք քաղաքներ, որոնցից էին Բիբլոսը, Սիդոնը, Տյուրոսը, Լաոդիկեն, Բերիթը, Արադոսը, Տրիպոլիսը, Ապամեան։ Տիգրան Մեծի այս քայլը մեծ ոգևորություն առաջացրեց այդ քաղաքների ազնվականության և բնակիչների շրջանում, քանի որ նույնիսկ Սելևկյան տերության շրջանում այդպիսի իրավունքներ նրանց չէր շնորհվել[29]։ Լաոդիկեն և Բերիթը (այժմ՝ Բեյրութ), ի նշան իրենց երախտագիտության, իրենց քաղաքային տոմարը սկսեցին հաշվել այդ թվականից՝ Ք․ա․ 81 թվականից։

Պտղոմեոսյան Եգիպտոսի հետ դաշնակցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ք․ա․ 88 թվականի Հռոմի կազմակերպած դավադրության արդյունքում Եգիպտոսում օրինական ժառանգի փոխարեն գահին է բազմում մեկ այլ հռոմեական դրածո, որը դառնում է Հռոմի «բարեկամ և դաշնակից», իսկ օրինական գահաժառանգ Պտղոմեոս Դիոնիսոսը փախչում է Պոնտոսի թագավորության արքա և Տիգրան Մեծի դաշնակից Միհրդատի մոտ։ Նա ոչ մի հավակնություններ չուներ Եգիպտոսի հետ կապված, իսկ Տիգրան Մեծը այլ նպատակներ ուներ։ Սակայն իրադարձությունները ավելի բարեհաջող են դասավորվում։ Մահանում է Հռոմի դրածոն, որը իր պետությունը կտակում է Հռոմեական կայսրությանը։ Այս քայլը համաժողովրդական ապստամբության է հանգեցնում, որի ժամանկ էլ Տիգրանի զորքերը ներխուժող են Եգիպտոս և այնտեղ արքա դարձնում Պտղոմեոս Դիոնիսոսին[30]։

Ըստ Ցիցերոնի՝ մինչև Եգիպոտս ներխուժելը արքայազն Պտղոմեոսը գտնվում էր Սիրիայում որտեղից նա ներխուժեղ է Եգիպտոս և դարձել արքա հայկական զորքերի օժանդակությամբ։ Նրա օրոք Եգիպտոսը դառնում է հայամետ պետություն, սակայն նրա դուստրը, որը Եգիպտոսի ապագա թագաժառանգն էր, հակվում է Հռոմի կողմը և Մարկոս Անտոնիոսի հետ միասին սպանում Տիգրան Մեծի որդի և Մեծ Հայքի գործող գահակալ Արտավազդին[31][32]։

Նաբաթեայի և Հրեաստանի նվաճում[խմբագրել | խմբագրել կոդը]
Տիգրան Մեծի աշխարհակալական նվաճումները պատկերող քարտեզ՝ ըստ զբաղեցված տարածքների, կնքված դաշիքնենրի և ամսաթվերի։
     Մեծ Հայքի թագավորություն      Կապադովկիա      Պոնտոսի թագավորություն      Պարթևստան

Սելևկյան տերության հարային սահմանի միջոցով Տիգրան Մեծի աշխարհակալությունը հարևան էր դառնում Նաբաթեային և Հրեական թագավորությանը[33], որոնք ընգծված Հռոմեամետ ուժեր էին Արևելքում։ Այդ պատճառով Նաբաթեայի Արետաս (Հարիթաթ) I արքան սկսում է վարել հակահայկական քաղաքականություն և ցանկանում է գրավել Ներքին Ասորիքը (Կոյլե-Սիրիա)՝ Դամասկոս կենտրոնով։ Այդ հակասությունների գլխավոր հրահրողը, իհարկե, Հռոմն էր, ով ցանակնում էր ապակայունություն ստեղխել Հայստանի սահամնին, սակայն այս տեսանկյունից Տիգրան ՄԵծը գտնվում էր բավականին շահեկան դիրքում, քանի որ «ազատ քաղաքների» համակարգը գործածելուց հետո այդ համակարտության գոտում գտնվող քաղաքները բարյացկամ վերաբերմունք ունեին Տիգրան Մեծի հանդեպ։

Աս հակամարտությունները իր գագաթնակետին է հասնում Ք․ա․ 73 թվականին[34], երբ Հռոմի կամակատարներից մեկը՝ Եգիպտոսի թագուհի Սելենե-Կլեոպատրան, սկսում է հակահայկական քաղաքականություն վարել և քիչ անց հակահայկական կոլաիցիայի մեջ է ներքաշում նաև Հրեական թագավորությանը և Նաբաթեան։ Կլեոպատրայի նպատակն էր վերականգնել հին Սելևկյան տերության բոլոր տարածքները, որը, իհարկե, Հռոմի սենատի պահանջն էր, որով ցանկանում էին կանխել հայկական օժանդակությունը հաջորդ հռոմեա-պոնտական պատերազմի ժամանակ։ Արետաս I-ի հրեական զորքրեը օգնության էին շարժվում Նաբթեային, սակայն իմանալով նրանց պատրության մասին, անելանելի դրության մեջ են հայտնվում և շրջապատվելով հայկական ուժերի կողմից՝ շրջապատվում։ Սելենե-Կլեոպատրան գերի է ընկնում Տիգրանի մոտ և մահապատժի ենթարկվում։ Ք․ա․ 72 թվականի հայկական ուժերը ներխուժում են Պաղեստին և ռազմակալում այն։ Տեղի ունեցած ճակատամարտում հայերը փայլուն հաղթանակ են տանում[33], իսկ Ք․ա․ 71 թվականին հայկական ուժերը վերջնական հարված են հասցնում Պղոմայիս քաղաքի մոտ, որի դեպքերը մանրասնորեն նկարագրված է Հովսեփոս Փլավիոսի «Հրեական պատերազմի մասին» գրքում․

Aquote1.png Այդ ժամանակ էլ լուր է հասնում, թե Հայոց թագավոր Տիգրանը 30 բյուր զորքով ներխուժել է Ասորիք և գալիս է Հրեաստանի դեմ: Այս, բնականաբար, ահաբեկեց թագուհուն և ժողովրդին: Ուստի նրանք բազում և արժանավայել ընծաներ ուղարկեցին նրան և դեսպաններ, երբ նա դեռևս պաշարում էր Պտղոմայիս քաղաքը, որովհետև Սելենե թագուհին, որը կոչվում էր նաև Կլեոպատրա, այդ ժամանակ տիրում էր Ասորիքին և հորդորել էր բնակիչներին՝ դռները փակել Տիգրանի առաջ: Ուստի դեսպանները, հանդիպելով նրան, խնդրում էին բարենպաստ պայմաններ շնորհել թագուհուն և ժողովրդին, իսկ նա, գնահատելով այն, որ նրանք ժամանել են այդքան հեռու տարածությանից, լավագույնս հուսադրեց, բայց հազիվ էր Պտղոմայիսը գրավվել, երբ լուր հասավ Տիգրանին, թե Լուկոլլոսը, հետապնդելով Միհրդատին, չի կարողացել նրան բռնել, քանի որ վերջինս փախել է իբերների երկիրը, և, ասպատակելով Հայաստանը, պաշարել է մայրաքաղաքը: Տիգրանն այս մասին իմանալով, վերադարձավ իր սեփական երկիր։ Aquote2.png


Հայ-հռոմեական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Միհրադատ Զ Եվպատորի կիսանդրին

Լուծելով իր ներքաղաքական խնդիրները՝ Հռոմը սկսեց իր հայացքը ուղղել նորից դեպի Արևելք որտեղ Միհրդատ Եվպատորը մեկը մյուսի հետևից գրևավում էր Հռոմի փոքրասիական տարածքները։ Լուկուլլոսը արշավանք է սկսում Պոնտոսի դեմ։ Սենատը նրան լիազորում է ռազմական գործողություններ մղել Պոնտոսի, ոչ թե Հայաստանի դեմ, քանի որ Հայաստանը հայտնի էր որպես լեռնային երկիր, իսկ Տիգրան Մեծը՝ հռչակավոր ռազմական գործիչ։ Լուկուլլոսը Ք․ա․ կարողանում է հաղթանակ տոնել թվականին Պոնտոսի թագավորության արքա Միհրդատի դեմ, որը փախչում է իր դաշնակից Տիգրան Մեծի մոտ։ Տիգրան Մեծը ցանկանում էր չեզոքություն պահպանել հռոմեա-պոնտական պատերազմի ընթացքում և այդ պատճառով իր դաշնակից Միհրդատին բնակեցնում է սահմանյին մի բերդում և երկու տարի շարունակ չի այցելում նրան[35]։

Լուկուլլոսը, արբեցած հաղթանակների դափնիներով, ցանկանում էր ռազմական գործողություններ սկսել նաև Հայաստանի դեմ, սակայն քնաի որ Սենատը նրան չէր լիազորել այդ իրավունքը, նա նամակ է ուղարկում Տիգրան Մեծին և նրանից պահանջում իրեն հանձնել Միհրդատին, քանի որ նա ցանկանում էր իր հետևից շղթայակապ Պոնտոսի արքային տանել Հռոմ։ Այդ ժամանակ Տիգրան Մեծը պատասխանում է․

Aquote1.png Ես` Հայքի արքա Տիգրանս, Միհրդատին չեմ հանձնի, իսկ եթե հռոմեացիները պատերազմ սկսեն, ապա․․․ հայոց երկրի քաջ ռազմիկներով հակահարված կտամ նրանց։ Aquote2.png


Նամակի մեջ Լուկուլլոսը չի հիշատակում Տիգրանի «արքայից արքա» կոչումը, որը վիրավորում է Տիգրանի ինքնասիրությունը և որպես պատասխան այդ նվաստացումի նա պատասխան նամակում չի հիշատակում Լուկուլլոսի «իմպերատոր» կոչումը[36]։

Տիգրանը վստահ էր, որ Լուկուլլոսը չի հարձակվի իր վրա, քանի որ Տիգրանի հռոմեականա լրտեսները հայտնել էին արքային որ Լուկուլլոսը այդպիսի թույլտվություն չի ստացել Հռոմի սենատի կողմից, այդ պատճառով արքայից արքան շարունակում էր մնալ Միջագետքում և զբաղվել իր պետական գործերով, իսկ Լուկուլլոսը անցնում է Եփրատ գետը և սկսում շարժվել դեպի Հայաստանի մայրաքաղաք Տիգրանակերտ[37]։

Առաջին փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատերազմի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստան ներխուժելուց առաջ Լուկուլլոսը Պոնտոսում և Կապադովկիայի բերդերը հսկելու համար այնտեղ է թողնում 6000-անոց բանակ, իսկ ինքը 15 հազարանոց բանակով անցնում է Կապադովկիա, իսկ այնտեղից էլ Եփրատ գետը։ Սովորականի նման հայոց սահմանային Եփրատ գետը գարնանային օրերին վարարել էր։ Լուկուլլոսը արդեն նշանակել էր օր գետանցման համար, սակայն Եփրատը անսպասելիորեն իջնում է գետանցման օրը և հռոմեացիները անարգել անցնում են այն։ Հռոմեացիների կողմից դա դիտարկվում է որպես հրաշք։ Նրանք կատարվածը մեկնաբանում էին այնպես, կարծես Եփրատը խոնարհվում է հռոմեացիների առջև։ Անցնելով գետը՝ հռոմեական զորքերը շարժվում են առաջ, որտեղ արածում էին Անահիտի մեհյանին նվիրաբերված մի շարք նախիրներ և հոտեր, որոնց սպանելը մեղք էր համարվում։ Այդ ժամանակ արածող երինջներից մեկը բարձրանում է ժայռի վրա և խոնրհում գլուխը։ Հռոմեացիները դա մեկնաբանում են որպես ինքնազոհաբերություն և անմիջապես զոհաբերում կենդանուն[38]։

Լուկուլլոսը իր զորքերով մտնում է Ծոփք, ապա շարժվում դեպի հարավ՝ ներխուժելով Աղձնիք նահանգ, որտեղ էլ գտնվում էր հայոց հարավային մայրաքաղաք Տիգրանակերտը։ Մինչև Տիգրան Մեծը Միջագետքից կհասներ Տիգրանակերտ, նա մի 2000-անոց զորագունդ է ուղարկում Լուկուլլուսի դեմ, որը ղեկավարում էր Մեհրուժանը։ Չնայած հերոսական կռվին, Մեհրուժանը զոհվում է, իսկ իր գունդը ջախջախվում։ Այս ճակատամարտից հետո Լուկուլլոսը պաշարում է Տիգրանակերտը, սակայն չի կարողանում կժիրականացնել իր կայծակնային պատերազմի ռազմավարությունը և չի կարողանում գրոհով վերցնել քաղաքը։ Տիգրանակերտի պաշտպանությունը ղեկավարվում էր Մանկայոսը իր վարձկան հունական զորքերով[39]։

Տիգրանակերտի ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև Տիգրանակերտ հասնելը Տիգրանը ուղարկում է մի զորաջոկատ, որը կարողանում է ճեղքել հռոմեացիների պաշարումը, մտնել քաղաք, այնտեղից դուրս բերել արքայական գանձերը և կանանոցը։ Հայոց բանակը Տիգրանակերտ է հասնում միայն Ք․ա․ 69 թվականի սեպտեմբերին։ Իմանալով, որ Տիգրան Մեծը արդեն մոտ է՝ Լուկուլլոսը իր զոքրի մեծ մասը հանում է Տիգրանակերտի պաշարումից և սկսում շարժվել Տիգրանին ընդառաջ։ Իր աշխատության մեջ Պլուտարքոսը գրել է, որ երբ Տիգրանը տեսնում է եկող հռոմեացիներին, հեգնական տոնով ասում է․

Aquote1.png Եթե դրանք որպես դեսպաններ են գալիս, շատ են, իսկ եթե իբրև զինվորներ են գալիս, քիչ են։ Aquote2.png


Միչև ճակաըտամարտի սկսվելը Լուկուլլոսը նկատում է մի բլուր, որը կարևոր ռազմական նշանակություն կարող էր ունենալ ճակատամարտի ընթացքի համար, որը Տիգրանը չէր նկատել և չէր զբաղեցրել։ Նա միանգամից զորաջոկատ է ուղարկում, որը գրավում է այդ կարևոր դիրքը[40]։ Ճակատամարտը սկսվում է Ք․ա․ 69 թվականի հոկտեմբերի 6-ին[40]։ Նա շեշտակի հարված է հասցնում դեռևս անպատրաստ հայկական հետևակին[41]։ Անպատրաստ հետևակի շարքերում խուճապ է առաջանում և Տիգրան ՄԵծի զորքը անմիջապես սկսում է խառնիճաղանջ նահանջել։ Տիպված էր նահանջել նաև ՏԻգրան Մեծը, որը նահնաջի ժամանակ իր գլխից հանում է արքայական խույրը և տալիս որդուն, որպեսզի եթե գերի ընկնի, իր հետ գերի չընկնի նաև խույրը։ Իր որդին՝ Տիգրանը, վախենում է իր գլխին դնել խույրը և տալիս է իր ծառային, որը դժբախըտաբար գերի է ընկնում հռոմեացիների մոտ։ Հռոմեացիները որպես ռազմավար վերցնելով արքայական խույրը՝ այն դարձնում են իրենց հաղթանակի գլխավոր հորհրդանիշ։ Հռոմեացի պատմիչները գրում են, որ իբր հայկական կողմը ունեցել է 100 հազար զոհ, իսկ հռոմեացիները՝ 5 մարդ։ Այս թվերը իհարկե Լուկուլլոսի երևակայության արդյունքն էին։

Ճակատամարտից հետո ընկնում է նաև Տիգրանակերտը։ Ներսում գտնվող հույն վարձկանները պահանջում են Մանկայոսից բացել դռները հռոմեացիների առջև, որը ստիպված կատարում է այդ պահանջը։ Հռոմեացիները ամբողջովին թալանում են քաղաքը և մեկնում Կորդվաց աշխարհ՝ այնտեղ ձմեռելու համար։ Իմանալով Տիգրանակերտի անկման մասին Տիգրան Մեծի աշխարհակալությունը սկսում է մասնատվե;[40]։ Տիգրանը պատրաստվում էր տանելի պայմաններով պայմանգիր առաջարկել Լուկուլլոսին, բայց Պոնտոսի թագավորություն արքան Միհրդատ Եվպատորը հասկացնում է Տիգրանին, որ ամեն ինչ կորած չէ և Լուկուլլոսին հնարավոր է հաղթել[42]։

Նախապատրաստական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմեացիները, հասկանալով, որ ձմեռային արշավանքը կարող է վտանգավոր լինել իրենց զորքի համար, չարշավեցին դեպի Արտաշատ, այլ շարժվեցին դեպի Կորդվաց աշխարհ և ձմեռցին այնտեղ։ Այդ ժամանակ Արտաշատում եռանդուն գործունեություն էին իրականացնում երկու դաշնակից արքաները՝ Տիգրան Մեծը և Միհրդատ Եվպատորը։ Տիգրանը ամեն կերպ փորձում էր հայ երիտասարդների մեջ բորբոքել հայրենասիրություն և ազգային ինքնապաշտպանության միտքը։ Միհրդատը օգնեց Տիգրանին հասկանալ որ Լուկուլլոսը նույնպես գտնվում էր բարդ իրադրության մեջ, նա առանց թույլտվության ներխուժել էր Հայաստան ոը իր համար անհարթություններ էր առաջացրել։ Միհրդատը, չնայած իր ծեր տարիքի, լուրջ մասնակցություն էր ցուցաբերում կազմակերպչական աշխատանքներին։

Միհրդատը փորձեց հաշտեցնել հայերին և պաթևներին, որպեսզի կարողանան օգտագործել նրանց ռազմական ուժը հռոմեացիների դեմ։ Բայց պարզվեց, որ պարթևների համար նախընտրելի է, որ Հռոմը լինի ուժեղ, քան Հայաստանը։ Այդ ժամանկ Պարթևստանում էր գտնվում նաև հռոմեական դիվանագետները, որոնք, սակայն, ավելի շատ թողնում են լրտեսի տպավորություն։ Ի վերջո պարթևները որոշում են չեզոքություն ցուցաբերել[43]։

Չհուսահատվելով կրած անհաջողությունից՝ Միհրդատը դիմում է Արևելքի այլ ազգերի, ոորոնց պատերազմը ներկայացված էր որպես Արևելքի պայքար ընդեմ Արևմուտքի։ Այդ ազգերին պատերազմի մեջ ներքաշելու համար պատերազմը ներկայացվում է նաև որպես կրոնական պատերազմ։ Միհրդատը պնդում էր, որ հռոմեացիները եկել են թալանելու Անահիտի մեհյանը, որը հայտնի աստվածուհի էր նաև այլ ազգերի համար։

Aquote1.png Հեռավոր և մոտիկ տեղերից ասիացիները հավքվում էին երկու թագավորների դրոշների տակ որոնք կանչում էին նրանց պաշտպանելու արևելքը և նրա աստվածներին անաստված օտարերկրացիների դեմ։
- Մոմսեն
Aquote2.png


Հայոց զոքրի թիվը հասնում է շուրջ 40 հազար հետևակի և 3 հազար հեծելազորի։ Հայերի զորքում մեծ թիվ էին կազմում մասնավորապես վրացիները և մարերը։ Վերջինիս առաջնորդը Տիգրանի փեսան էր՝ Միհրանը[44]։

Արածանիի ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուկուլլոսի համար Ք․ա․ 68 թվականը անհաջողություններով սկսվեց։ Հռոմեական սենատը ինքնագլուխ պատերազմ սկսելու համար նրան զրկել բոլոր տիտղոսներից և միայն թույլ տվեց ավարտել իր պատերազմը Արևելքում։ Նրան նույնիսկ համարում էին հռոմեացի ազգի դավաճան և կարծում էին, որ նա չպետք է կառավարի Արևելքը։

Ք․ա․ 68 թվականի գարնանը նա դուրս է գալիս Կորդուքից և սկսում շարժվել դեպի Հայոց հյուսիսային մայրաքաղաք Արտաշատ[45]։ Տիգրան Մեծը ընտրել էր պարտիզանաան պայքարի քաղաքականություն, այսինքն նա խույս էր տալու գխավոր ճակատամարտերից և մանր լեռնային կռիվներով թուլացնելու էր հռոմեական զորքը։ Հասկանալով հայկական լեռների դժբվարմատչելիությունը և անյտեղ առաջ շարժվելու բարդությունը՝ դժգոհություններ են առաւանում Լուկուլլոսի բանակում, սակայն նա ստիպում է իր զոքրին շարունակել ճանապարհ։ Գյուղացիությունը նրան օգնութոյւն չէր ցուցաբերում, քանի որ նրանք գիտեին թե ինչ անարգանք է հասցրել Լուկուլլոսը իրենց աստվածուհուն՝ Ոսկեմայր Անահիտին։

Տեսարան Արածանիի ճակատամարտից, որտեղ հայերը թունավոր նետերով նետահարում են հռոմեացիներին։

Հայերը չէին ցանկանում, որ հռոմեացիները անցնեն Արածանիի գետը և ամենայն ուշադրությամբ հսկում էին այն, սակայն հռոմեացիների մոտ դա հաջողվում է։ Անցնելով Արածանին՝ հռոմեական բանակը հարաժարվում է այլևս առաջ շարժվել։ Ինչքան էլ Լուկուլլոսը փորձում է համոզել իր զորքին չի ստացվում և նա իր եկած ճանապարհով բռնում է հետդարձի ուղին[46]։ Հայերը թունավոր նետերով սկսում են նետահարել նրանց և մեծ կորուստներ պատճառել[40][47][48]։

Առաջին փուլի ավարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական զորքերի օգնությամբ Միհրդատը կարողանում է ազատագրել պոնտական ամրոցները։ Պոնտոսում գտնվող հռոմեական կայազորը օգնություն է խնդրում Լուկուլլոսից, որը բավարար զորքեր չունենալու պատճառով իր հերթին զորք է խնդրում Կիլիկիայի հռոմեական կառավարիչներից, որոնք մերժում են նրան։ Լուկուլլոսը մեկնում է Պոնտոս, որտեղ Սենատից լուր է ստանում, որ այն զինվորները, որոնց զինվորական ծառայության ժամկետը ավարտվել է կարող են վերադառնալ տուն։ Այս լուրը ավելի մեծ դասալքության պատճառ է դառնում Լուկուլլոսի բանակի համար, սակայն նա վճռում է նորից ներխուժել Հայաստան[47][45]։

Նա սկսում է շարժվել դեպի Հայաստան։ Զոքրը նրան հետևում էր մինչև Կապադովկիայի և Հայաստանի ճամփաբաժանը, որից սկսած հռոմեացիները սկսեցին ոչ թե շարժվել Հայաստան, այլ Կապադովկիա։ Ի վերջո Լուկուլլոսը զորքերի հրամանատարությունը հանձնում է Պոմպեոսին և հեռանում[49]։

Երկրորդ փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տիգրան Կրտսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիգրան Մեծը Կլեոպատրայից ունեցավ երեք որդի, որոնք բոլորը դավաճանեցին իրենց հորը։ նրա ավագ որդի Զարեհը նախարարների հետ միավորվելով ապստամբություն կազմակերպեց ընդեմ իր հոր, որի բացահայտվելուց հետո արքայի հրամայով սպանվեց։ Որսի գնացած ժամանակ Տիգրանը ինչ-որ պատճառով ընկնում է ձիուց և ուշակորույս լինում, որից հետո միջնեկ որդին անմիջապես վերցնում է նրա թագը և դնում իր գլխին։ Տիգրանի մոտ է մնում միայն իր կրտսեր որդի Տիգրանը, որը խնամում է հորը մինչև նրա ուշքի գալը։ Երբ Տիգրանը ուշքի է գալիս հրամայում է ստանել իր միջնեկ որդուն, իսկ իրն հավատարիմ մնացած որդուն Ծոփքում դարձնում է գահակից։ Սակայն ամենավտանգավորը հենց այս կրտսեր որդին էր, որը պատմության մեջ հայտնի է որպես Տիգրան Կրտսեր[50]։

Ք․ա․ 67 թվականին, երբ Տիգրանը գտնվում էր Կապադովկիայում, Տիգրան Կրտսերը ապստամբում է և գրավում Արտաշատը։ Տիգրան Մեծը հաղթանակ է տոնում իր որդու նկատմամբ, որը փախուստի է դիմում և պատսպարվում իր աներոջ՝ Պարթևստանի արքա Հրահատ Գ-ի արքունիքում։ Տիգրան Կրտսերի դավադիր ապստամբության գլխավոր օժանդակողներն էին նրա մայր Կլեոպատրան և պապ Միհրդատ Եվպատորը, որը ցանկանում էր Հայաստանը օգտագործել Պոնտոսի պետական շահերի համար։ Այս իրադարձությունից հետո խզվում է հայ-պոնտական դաշինքը[51]։


Երբ Տիգրան Կրտսերը փախավ Պարթևստան, հայկական և հռոմեական պատվիրակությունները այնտեղ բանակցում էին պարթևների հետ և ամեն մեկը փորձում էր իր կողմը քաշել այդ պետությանը։ Սակայն պարթևները ընտրում են Հռոմը։ Այդ ընտրությունում իր դերն է խաղացել նաև Տիգրան Կրտսերը[52]։

Պոմպեոսի արշավանք և Արտաշատի պայմանագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Գնեոս Պոմպեոսի կիսանդիրին

Պոմպեոսը, ստանալով հռոմեական զորքերի հրամանատարությունը Լուկուլլոսից սկսում է Պոնտոսի վերանվաճումը։ Միհրդատը ապավինել էր իր պարտիզանական պայքարի ռազմավարությանը, որի հետևանքով Պոմպեոսը մի անգամ ծանր իրադրության մեջ է ընկնում և նահանջում մինչև հայ-պոնտական սահման։ Սակայն պատերազմը երկար չի տևում, քանի որ Միհրդատը ջաղջախիչ պարտութույն է կրում և փորձում փախչել Հայաստան, սակայն իմանում է, որ Տիգրան Մեծը իր գլիխի համար գլխագին է նշանակել (100 տաղանդ), այդ պատճառով նա փախչում է Սև ծովի հյուսիսային ափեր, որտեղ էլ նա մահանում է։

Այդ ժամանակ Տիգրանը նույնպես պատերազմների մեջ էր։ Ք․ա․ 66 թվականի պարթևական զորքի գլուխ անցած Հրահատ Գ-ն և Տիգրան Կրտսերը արշավում են Հայաստան։ Տիգրան Մեծը նահանջում է լեռներ, որպեսզի կարգի բերի զորքրեը և հարված հասցնի պարթևներին։ Այդ ժամանակ Տիգրան Կրտսերը պաշարում է Արտաշատը։ Տիգրան Մեծը այնքան է սպասում, մինչև Հրահատ Գ-ն իր զորքերի մեծ մասով հեռանում է և թողնում Տիգրան Կրտսերին փոքրաթիվ զորքով, ապա հարձակվում է նրա վրա և վճռորոշ ճակատամարտում հաղթում նրան։ Տիգրան Կրտսերը փախուստի է դիմում իր պապի մոտ, սակայն երբ նա իմանում է, որ իր պապի՝ Միհրդատի գործերը վատ են ընթանում, միանգամից ուղևորվում է Պոմպեոսի մոտ, որը Ք․ա․ 66 թվականին ներխուժում է Հայաստան՝ իր զորքերի մի մասը թողնելով Կիլիկիայում և Կապադովկիայում։

Երբ Տիգրան Մեծը իմանում է, որ Պոմպեոսը ներխուժել է Հայաստան, միանգամից սկսում է բանակցություններ վարել նրա հետ։ Տիգրան Կրտսերը, իհարկե, փորձում է ամեն ինչ անել, որպեսզի այդ բանակցությունները տապալվեն, սակայն դա նրա մոտ չի հաջողվում[53]։ Ք․ա․ 66 թվականին Արտաշատում կնքվում է մի պայմանագիր, ըստ որի՝

  • Մեծ Հայքը պետք է վճարեր 6000 տաղանդ ռազմատուգանք
  • Մեծ Հայքը պետք է հրաժարվեր իր բոլոր արտաքին նվաճումներից ի օգուտ Հռոմի, բացի Հյուսիսային Միջագետքից և պահպաներ միայն բուն հայկական սահմանները
  • Հայոց արքաները պետք է նշանակվեին Հռոմի համաձայնությամբ
  • Տիգրան Կրտսերը դառնալու էր Ծոփքի արքա, իսկ Տիգրան Մեծի մահից հետո՝ Հայստանի արքա
  • Հռոմը հռչակվում էր «Հաստանի դաշանկից և բարեկամ»[54]

Այս պայմանագիրը դժգոհություն առաջացրեց Տիգրան Կրտսերի մոտ, քանի որ Տիգրան Մեծը ամբողջ ռազմատուգանքը վճարել էր Ծոփքի գանձարանից, որը դեռևս նրա տնօրինության տակ էր։ Այս դժգոհության պատճառով Պոմպեոսը անմիջապես կալանավորում է նրան և իր հետ շղթայակապ տանում Հռոմ, որտեղ էլ նա կնքում է իր մահկանացուն։

Այսպիսով Տիգրան Մեծը հնարավորություն է ստանում զբաղվել շինարարական աշխատանքներով և խաղաղ թագավորել միչև իր մահը՝ Ք․ա․ 55 թվականը[55]։

Արտավազդ Բ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գահակալման սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին եռապետության տարածքները Ք․ա․ 56 թվականին      Գնեոս Պոմպեոս՝ Մերձավոր և Հեռավոր Իսպանիաներ      Հուիոս Կեսար՝ Գալիա Կիսալպինա, Գալիա Նարբոնենսիս, Իլլիրիա      Մարկոս Կրասսոս՝ Սիրիա      Հռոմեական կայսրության այլ պրովինցիաներ

Տիգրան Մեծի մահից հետո Ք․ա 55 թվականին Արտավազդ ԲԱրտաշատում թագադրվում է որպես հայոց արքա։ Նա Տիգրանի չորս որդիներից էր․ նրա երեք եղբայրները՝ Զարեհը, Արտաշեսը և Տիգրան Կրտսերը ապստամբել էին հոր դեմ, որպեսզի դառնան հայոց արքա, սակայն ոչ մի անգամ հաջողության չէին հասել և Տիգրան Մեծի հրամանով մահապատժի էին ենթարկվել։ Արտավազդ Բ-ն ստացել էր ժամանակի լավագույն հելլենիստական կրթությունը և տիրապետել է հունարեն լեզվին։ Նա հայտնի է նաև իր գրած գրական ստեղծագործություներով, որոնք տարածվել են ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հայաստանի տարածքից դուրս։

Արտավազդ Բ-ն իր գահ բարձրացավով, իր հորից ժառանգում է ամբողջ Մեծ Հայքը, Ծոփքը և Հայոց Միջագետքը[56]։ Նա գահ է բարձրանում, երբ տարածաշրջանում ստեղծվում էր նոր իրավիճակ։ Հռոմեական հանրապետությունը հասնում էր իր հզորության գագաթնակետին, իսկ Պարթևական տերությունը նորից սկսում էր վերականգնել իր թուլացած դիրքերը, որի արքա Որոդես II-ը ցանկանում էր հետ գրավել Տիգրան Մեծի կողմից նվաճված «արքայից արքա» տիտղոսը[57]։ Այդ իրադրությունը ձեռնտու չէր Արտավազդ Բ-ին, այդ պատճառով նա պետք է բռներ չեզոք դիրք, որը կլիներ ամենաճիշտ դրությունը այդ իրավիճակում[58], սակայն նա ստիպված էր վարել հռոմեամետ քաղաքականություն, քանի որ Ք․ա․ 66 թվականին Տիգրան Մեծի կնքած Արտաշատի պայմանագրով Հայաստանը հռչակվել էր «Հռոմի դաշնակից և բարեկամ» և պարտավոր էլ օգնել նրան[56]։

Այս իրադրության ժամանակ էր, երբ Ք․ա․ 60 թվականին Հռոմում տեղի ունեցավ մի դարակազմիկ փոփոխություն։ Հանրապետական կառավարման համակարգը փլուզվեց և ստեղծվեց Հռոմի առաջին եռապետությունը, որի ղեկավարներն էին Գնեոս Պոմպեոսը, Մարկոս Կրասոսը և Հուլիոս Կեսարը[59]։ Եռապետության արևելյան մասի ղեկավար էր նշանակված Մարկոս Կրասոսը, որը պետք է հող նախապատրաստեր Պարթևական տերության դեմ մղվելիք նոր պատերազմների համար և բանակցեր Արտավազդ Բ-ի հետ, որպեսզի Հայաստանը օգնություն ցուցաբերի Հռոմին որպես նրա «բարեկամ և դաշանկից»[60]։

Կրասսոսի արշավանքը ընդեմ Պարթևստանի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ք․ա․ 60 թվականին ստեղծվեց Հռոմի առաջին եռապետությունը, որի ղեկավարներից էր Մարկոս Կրասսոսը։ Նա կայսրության ամենահարուստ մարդն էր, սակայն չուներ այնպիսի սեր և ճանաչում ժողովրդի կողմից, ինչպիսիք ունեին Կեսարը և Պոմպեոսը։ Այդ պատճառով նա որոշում է արշավանք ձեռնարկել ընդեմ Պարթևստանի։

Մարկոս Կրասսոսի կիսանդրին

Ք․ա․ 54 թվականին Մարկոս Կրասսոսը՝ Առաջին եռապետության արևելյան կառավարիչը, Սպարտակի ապստամբությունը դաժանորեն ճնշած լեգեոնների հետ միասին եկավ Փոքր Ասիա[61][62] և միանգամից սկսեց պատրաստություններ տեսնել, որպեսզի հարձակվի պարթևների վրա։ Մարկոս Կրասսոսը բանակցություններ է սկսում վարել Արտավազդի հետ, հիշեցնում է նրան, որ ըստ Արտաշատի պայմանագրի՝ Հայաստանը համարվում է «Հռոմի բարեկամ և դաշնակից» և պարտավոր է նրան զորք տրամադրել, երբ Հռոմը պատերազմի մեջ է։ Մարկոս Կրասսոսը իր ուժերը սկսում է կենտրոնացնել Սիրիայում, որի կենտրոն Անտիոքը նրա նստավայրն էր։ Արտավազդ Բ-ն ներկայանում է նրան և խոստանում օգնություն տրամադրել։ Արտավազդ Բ-ի տարմադրած օգնությունը պետք է կազմեր 40 հազարանոց զորաբանակ, որի կազմի մեջ մտնում էին 16 հազար այրուձի և 24 հազար հետևակ։ Արտավազդը դիմում է դիվանագիտական խորամանկ քայլի, որով կկարողանար ապահովել Հայոց սահմանների ապահովությունը պարթևների հնարավոր հարձակման դեպքում, և Կրասսոսի հետ բանակցությունների ժամանակ առաջարկում Պարթևստանի դեմ ուղղված արշավանքը կատարել Հայաստանի տարածքով, քանի որ Հայակական բարձրավանդակը Կրասսոսին կտար ավելի շահեկան և ռազմավարական տեսանկյունից հզոր դիրք։ Ավելի հեշտ կլիներ նաև զորքի պարենավորման կազմակերպումը, իսկ պարթևները կզրկվեին իրենց հիմնական հարվածային ուժը՝ հեծելազորը կիրառելու հնարավարությունից[63]։ Լսելով Արտավազդի խորհուրդները՝ Կրասսոսը իր զորավարների ներկայությամբ գովում է հայոց արքային, սակայն հետագայում լսում է արաբ կառավարիչներին, ովքեր խոստանում էին ավելի արագ և հարմարավետ ճանապարհներով նրան հասցնել Պարթևստանի մայրաքաղաք Էկբատան, և վստահում է նրանց[58]։

Այդ ժամանակ Պարթևական տերությունը քնած չէր։ Պարթև արքա Որոդես II-ը իր զորքը բաժանում է երկու մասի։ Առաջին մասի զորավար է կարգում Սուրենին և հանձնարարում նրան արշավել Հռոմի դեմ, իսկ երկրորդ մասը անձամբ ղեկավարելով՝ սկսում է ասպատակություններ սփռել հայկական հարավային նահանգներում՝ Կորդուքում և Պարսկահայքում։ Հասկանալով, որ Կրասսոսի արշավանքը անխուսափելիորեն դատապարտված է պարտության՝ Արտավազդը վերադառնում է Հայաստան և անմիջապես հրաժարվում նրան օգնություն տրաադրել։ Այս ժամանակ Որոդես II-ը թուլացնում է իր արշավանքների թափը և բավարարվում միայն մի քանի ռամիկների բնակավայրեր թալանելով։ Երբ Կրասսոսը հայկական պատվիրակությունից իմանում է, որ Արտավազդը հրաժարվում է օգնություն տրամադրելուց՝ նույնիսկ չի բարեհաճում նամակ գրել, այլ հրամայում է պատվիրակին իր արքային փոխանցել, որ պարթևների հետ հաշիվները մաքրելուց հետո ինքը կհարձակվի Հայաստանի վրա և կպատժի Արտավազդին դավաճանության համար։ Երբ Արտավազդը լսում է այս սպառնալիքները, անմիջապես սկսում է բանակցություններ վարել պարթևների արքա Որոդես II-ի հետ և Ք․ա․ 53 թվականին Արտաշատում կնքվում է հայ-պարթևական դաշինքը, որը ամրապնդվում է դինաստիական ամուսնությամբ՝ Արտավազդի քույրն ամուսնանում է Պարթևստանի թագաժառանգ Բակուրի հետ[64]։

Խառանի ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայքի թագավոր Արտավազդ Բ-ն և Որոդես Պարթևը Արտաշատում՝ արքայական ընդունելությունից հետո Եվրիպիդեսի «Բաքոսուհիները» ներկայացումը դիտելիս։

Հայասանի հետ կնքած դաշինքից հետո պարթևները սկսեցին նախպատարաստվել պատերազմի հռոմեական լեգեոնների դեմ։ Այս պատերազական գործողությունների նախօրյակին Որոդես Բ արքան իր զորքը արդեն բաժանել էր երկու մասի, որից մեկը՝ Սուրենի գլխավորությամբ շարժվում էր հռոմեացիներին ընդառաջ, իսկ մյուսը՝ Որոոդես արքայի ղեկավարությամբ Արտաշեսյանների թագավորության տարածքով փորձում էր անցնել հռոմեական լեգիոնների թիկունք։ Երբ Որոդես Բ արքան դեռևս Արտաշատում էր և նշում էր հայ-պարթևական դաշինքի կնքումը, Սուրենը անակնկալ կերպով արևելքից հայտնվում է հռոմեական լեգեոնների դեմ և խուճապ առաջացնում նրանց շարքերում։ Չնայած հռոմեական բանակը ուներ լավագույն սպառազենը և կարող էր պաշտպանվել պարթևների նետերից, սսակայն նրանք հյուծվել էր Միջագետքի անապատների ամառային տապից, քանի որ Սուրենը կաշառել էր Կրասսոսի արաբ ուղորդիչներին և նրանք հռոմեացի եռապետին ճանապարհ էին ցույց տվել և բերել երկար և հյուծիչ ճանապարհներով։

Ք․ա․ 53 թվականի մայիսի 6-ին Խառան քաղաքի մոտ տեղի ունցած ճակատամարտի ժամանակ Սուրենի խելացի ռազմավարության շնորհիվ հռոմեական լեգիոնները իրենց պատմության ամենաանփառունակ պարտություններից կրեցին, քանի որ զոհվեց 20 հազար, գերեվարվեց 10 հազար զինվոր, զպանվեց Կրասսոսի որդին, մահապատժի ենթարկվեց Կրասսոսը, իսկ հռոմեական լեգեոնների պատվո նշան համարվող արծիվները որպես ռազմավար ընկան պարթևների ձեռքը, որը համարվում է ամենաստորացուցիչ երևույթը հռոմեացիների համար։ Կրասսոսին գլծատելուց հետո պարթևները հալեցրած երկաթ են լցնում նրա կոկորդով «ոսկու հանդեպ նրա ծարավը հագեցնելու համար»։ Մահապատժի ենթարկված Կրասսոսի գլուխը ուղարկվում է Արտաշատ, որտեղ դաշնակից հայ և պարթև արքաները տոնակատարություններ էին իրականացնում։

Պարթևական բրոնզե արձանիկ՝ ենթադրաբար՝ Սուրեն զորավարը (պահվում է Իրանի ազգային թանգարանում):

Հայ և պարթև արքաները այդ ժամանակ Արտաշատի թատրոնում դիտում էին Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ողբերգությունը, որի գլխավոր դերակատար Յասոն Տրալացին բեմում էր գտնվում գլխավոր կերպարի՝ Պենթեոսի դիմակը։ Երբ Սիլլակեսը ներս է բերում Կրասսոսի գլուխը, Յասոնը խլում է նրա ձեռքից անշնչացած գլուխը և եղջերվի բուտաֆորային գլխի փոխարեն բեմ է դուրս գալիս Կրասսոսի գլխով ու շպրտում Արտավազդ Բ-ի և Որոդես Բ-ի ոտքերի դիմաց՝ ասելով․

Aquote1.png

Լեռան բարձունքից բերում ենք
Եղնիկ`խոցված մեր
Փառահեղ հարվածներից։

Aquote2.png


Ցնծություն է առաջանում ամբողջ հայոց և պարթևաց երկրներում։ Ըստ Պլուտարքոսի՝ «այսպես էլ ավարտվում է Կրասոսի արևելյան արշավանքը»[65]։ Արտավազդ Բ-ն մեկ տաղանդով (6 հազար ֆրանկ) պարգևատրում է Յասոն Տրալացուն իր ավետիսի համար։ Բակուր թագաժառանգը անցնում է դաշնակից զորքրեի գլուխ և ազատագրում ամբողջ պարևական տարածքները մինչև Սիրիա, Փյունիկյա և Պաղեստին[66][67]։

Անտոնիոսի արևելյան արշավանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմի երկրորդ եռապետության տարածքները      Օկտավիանոս Օգոստոս      Մարկոս Անտոնիոս      Մարկոս Լեպիդոս      Սեքստոս Պոմպեոս      Սենատի ղեկավարության տակ գտնվող հողեր

Կրասսոսի մահից հետո հռոմեական երկու կառավարիչների՝ Հուլիոս Կեսարի և Գնեոս Պոմպեոսի միջև պայքարը շարունակվեց, որը ի վերջ Ք․ա․ 50 թվականին հանգեցրեց պատերազմի նրանց միջև։ Ք․ա․ 48 թվականին Պոմպեոսը Դիռաքիոնի մոտ կարողանում է պարտության մատնել Կեսարին, սակայն Փարսալոսում ջախջախվում է և փախչում Եգիպտոս, որտեղ էլ սպանվում է։ Ք․ա․ 44 թվականին սպանվում է նաև Հուլիոս Կեսարը։ Ք․ա․ 43 թվականին կազմավորվում է երկրորդ եռապետությունը, որի ղեկավարներն էին Մարկոս Անտոնիոսը, Օկտավիանոս Օգոստոսը և Մարկոս Լեպիդոսը։ Կրասսոսին արևելքում փոխարինում է Անտոնիոսը[68]։

Նույն պահին շրջադարձային իրադարձություններ էին տեղի ունենում նաև Պարթևական տերությունում։ Հռոի դեմ պատերազերի ընթացքում զոհվել էր պարթևների թագաժառանգ Բակուրը, իսկ պալատական խռովության արդյունքում սպանվել էր Որոդես Բ արքան։ Դավադրությունից հետո ծագում է գահակալական կռիվներ, որի արդյունքում Որոդեսի որդիներից Պարթևստանի արքա է դառնում Հրահատ Դ-ն, որը սպանում է իր երկու եղբայրներին, ապա կառավարման հենց առաջին տարիներից խզում հարաբերությունները Հայաստանի հետ, որը համարվում էր պարթևների դաշնակիցը։

Մարկոս Անտոնիոս

Այս իրադրության մեջ էր Հայաստանը, երբ Ք․ա․ 37 թվականին հռոմեական լեգեոնների ուղեկցությամբ Արևելք է ժամանում Անտոնիոսը, որը հանդիպում է պահանջում Արտավազդ Բ-ից։ Անտոնիոսը նրանից պահանջում է նորից ստանձնել Արտաշատի պայմանագրով ստանձնած պարտավորությունները, իսկ Արտավազդը, ծանրութեթև անելով ստեղծված իրավիճակը, որոշում է պարթևների դեմ արշավելու համար նորից զորք տրամադրել նրան։ Զորքի թիվը հասնում էր 13 հազարի՝ 6 հազար այրուձի և 7 հազար հետևակ[69]։

Որոշելով չկրկնել Կրասսոսի սխալը՝ Անտոնիոսը համաձայնվում է Պարթևստան արշավել Հայաստանի տարածքով։ Նա իր 100 հազարանոց բանակըւ կենտրոնացնում է հայոց Փայտակարան նահանգում, ձմեռում այնտեղ, ապա Ք․ա․ 36 թվականին սկսում ներխուժումը դեպի Պարթևստան։ Քանի որ Ատրպատականը պարթևների դաշնակիցն էր, նա շարժվում է դեպի Ատրպատականի մայրաքաղաք Փրաասպա, որի արքան էր Մար Արտավազդը, որը մորական կողմից հայ էր և սերում էր Արտաշեսյանների տոհմից, իսկ նրա անունը դրված էր հենց ի պատիվ Արտավազդ Բ-ի[70]։ Անտոնիոսի բանակը ուներ ռազմական ժամանակակից հզոր տեխնոլոգիաներ՝ պաշարողական և քարանետ մեքենաները։ Երբ հռոմեական լեգեոնները սկսում են մոտենալով Փրաասպային, Անտոնիոսը հրամայում է շրջանցել պաշարողական մեքենաները և ամբողջ բանակով շարժվել դեպի քաղաքի դարպասները։ Այս քայլը բեկումնային եղավ աբողջ պատերազմի ընթացի համար, քանի որ պարթևները գրավում են պաշարողական մեքենաները, շրջապատում հռոմեական զորքը և մեծ կոտորած անում։ Տեսնելով այս ամենը՝ Արտավազդը հրաժարվում է զորք տրամադրել Անտոնիոսին, որն էլ ստիպված սկսում է նահանջել[71]։

Անտոնիոսի ներխուժումը Հայաստան և Արտավազդի ձերբակալություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փրաասպայի պարիսպների տակ Անտոնիոսը տվեց շուրջ 32 հազար զոհ։ Չկարողանալով առաջ շարժվել՝ Անտոնիոսը իր զորքի հետ նահանջում է դեպի Հայաստան։ Ինչպես նշում է Պլուտարքոսը՝ «․․․Երբ հռոմեացի զինվորները ոտք դրեցին հայկական հողի վրա, ասես բաց ծովում երկար թափառումներից հետո առաջին անգամ ցամաք տեսած, նրանք համբուրում էին քարերն ու ավազը և իրար գրկելով ուրախությունից լաց լինում»[72]։ Հայերը բժշկական օգնություն են ցուցաբերում վիրավոր հռոմեացիներին, ինչպես վայել է հյուրընկալ ազգի։ Սակայն Անտոնիոսը միտք չուներ երկար մնալու Հայաստանում, քանի որ օր առաջ ուզում էր հասնել իր սիրուհուն՝ Կլեոպատրային, որը իրեն էր սպասում Ալեքսանդրիայում[73]։

Փրաասպայի պարիսպների տակ տեղի ունեցած անհաջողությունները ավելի խորացրեցին նրա հանդեպ Սենոտի՝ առանց այդ էլ մեծ հակակրանքը։ Անտոնիոսը իր քայլերը ձեռնարկել էր առանց Սենոտի հետ համաձայնեցնելու այն, ինչի պատճառով էլ նրա համբավը և հեղինակությունը մեծ անկում է ապրում։ Այսպիսի իրավիճակում Անտոնիոսը փորձում է իր պարտությունների մեղքը բարդել Արտավազդի վրա։ Նա Սենատի մոտ այնպես է ներկայացնում, որ Արտավազդը, հետ քաշելով իր զոքերը, դավաճանել է Անտոնիոսին, ինչի հետևանքով էլ նա պարտություն է կրել և սկսել նահանջել։

Հայքի «հպատակեցման» առթիվ Անտոնիոսի հատած դրամները։ Առաջին դրախմայի դիմերեսին պատկերված է եռապետը՝ «Արմենիան՝ պարտված» մակագրությամբ, իսկ երկրորդի դարձերեսին դրոշմված է հայոց թագը։

Անտոնիոսը պլանավորում էր վրեժ լուծել Արտավազդից այս «դավաճանության» համար, այդ պատճառով մի քանի անգամ հրավիրում է նրան իր մոտ՝ Ալեքսանդրիա, պարթևական մյուս արշավանքին պատրաստվելու պատրվակով, սակայն Արտավազդը, հասկանալով, որ դա դավադրութոյւն է, չի ներկայանում նրան։ Հաջորդ անգամ Անտոնիոսը նրան հրավիրում է իր որդուն Արտավազդի աղջկա հետ ամուսնացնելու պատրվակով, սակայն Արտավազդ արքան նորից կարողանում է սպրդել և չներկայանալ։ Ի վերջո Ք․ա․ 34 թվականին Անտոնիոսը հռոմեական լեգեոններով ներխուժում է Հայաստան և հանդիպում պահանջում հայոց արքայի հետ։

Արտավազդը հասկանում էր, որ անհրաժեշտ է խաղաղությամբ ներկայանալ նտոնիոսին, այլապես նա պատերազմ կսկսի հայերի դեմ, սակայն այս որոշմանը դեմ էր Արտաշես արքայազնը։ Ի վերջո Արտավազդը ներկայանում է Անտոնիոսին, որը դրժում է իր բոլոր երդումները ու խոստումները: Անտոնիոսը իր ագահությունը հագեցնելու համար տանում է այն բերդի մոտ, որտեղ պահվում էին հայոց գանձերը և հայ բերդապահներից պահանջում է փրկանք վճարել Արտավազդի համար։ Սակայն հայ բերդապահները բացեիբաց մերժում են անհագ եռապետին, որը դիմում է ավելի անարգ միջոցի ու կողոպտում է Անահիտ աստվածուհու մեհյանը։ Նրա այս արարքից հետո հայ ազնվականությունը Արտաշես արքայազնին ճանաչում է որպես հայոց արքա, որը հայկական զորքերով հարձակվում է հռոմեացոնց վրա, սակայն հաղթվում նրանց կողմից[73]։ Անտոնիոսը շղթայակապում է Արտավազդ Բ-ին իր ընտնաիքի ու մի շարք ազնվականների հետ միասին տանում Ալեքսանդրիա։ Պատանդությունից կարողանում է խույս տալ միայն Արտաշես արքայազնը[74]։

Օկտավիանոս Օգոստոսի՝ Արտավազդ Բ-ին հղած նամակը
Aquote1.png
Փրաասպայի մատույցների մոտ Անտոնիոսի կրած ջախջախիչ պարտությունից հետո, Արմենիայի արքա Արտավազդին նամակ է հղում Հռոմի ազդեցիկ եռապետ, ապագա «Օգոստոս» Գայոս Օկտավիանոսը։ Վերջինս իր նամակում Արտավազդին հորդորում էր սպանել Մարկոս Անտոնիոսին, ինչպես նաև վերջինիս ողջ մնացած զորախմբերին։ Հայքի գահակալը կտրականապես մերժում է տալիս հռոմեացի գործչի դավադիր այս առաջարկին, քանզի դա վայել չէ ազնվականի արժանապատվությանը։ Այնուամենայնիվ, Հայքի արքայից արքան այս հարցին ամենայն հավանականությամբ մոտենում էր նաև հեռատեսորեն, քանզի բոլորին էր հայտնի, որ Օկտավիանոսը հավակնում էր դառնալ Հռոմի բացարձակ միապետ։ Անտոնիոսի սպանությունը հնարավորություն կտար իրագործել արկածախնդիր այդ ծրագիրը, քանզի Լեպիդոսն ինքնին այդքան էլ մեծ մարտահրավեր չէր։ Այս հանգամանքը ամենևին էլ չէր բխում Հայաստանի շահերից, քանի որ կանխորոշված իրավիճակում Հռոմը կարող էր հայտնվել ավելի շահեկան դիրքերում
։
Aquote2.png

Արտավազդի գահակալության ավարտ և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտավազդ Բ-ի գերեվարումից հետո Անտոնիոսը Հայաստանը ձևականորեն հայտարարում է հռոմեական պրովինցիա, ինչը ցնծությամբ է ընդունվում Հռոմի կողմից։ Անտոնիոսը արագորեն վերադառնում է իր սիրուհու՝ Կլեոպատրայի մոտ, որը հաղթահանդես է կազմակերպում ի պատիվ Անտոնիոսի։ Որպեսզի ավելի նվաստացուցիչ լինի Արտավազդի գերի ընկնելը, Անտոնիոսը նրան մնացած գերիների հետ միասին իր առջից մտցնում է Ալեքսանդրիա, իսկ ինքը նրանց հետևից մարտակառքով մտնում քաղաք։ Ըստ հին սովորության արքաները հաղթահանդեսների ժամանակ ազատություն էին շնորհում մի շարք գերիների, այդ պատճառով Անտոնիոսը շատ է համոզում, որ հայոց արքային ազատություն կշնորհի, եթե նա խորնարվի «թագուհիների թագուհի» Կլեոպատրայի առջև և երկրպագի նրան։ Սակայն արքան վեհորեն մեժում է նրա առաջարկը և հաղահանդեսի ժամանակ Արտավազդը և նրա ընտանիքը իրենց պահում են ինչպես վայել է արքայական ընտանիքին և նույնիսկ Եգիպտոսի թագուհուն դիմում են պարզապես անվամբ՝ Կլեոպատրա։ Դիոն Կասիոսը այսպես է ներկայացրել այդ իրադարձությունները[72]

Արտավազդ Բ-ն Մարկոս Անտոնիոսի և Կլեոպատրայի հետ սեղանի շուրջ Ալեքսանդրիայում՝ Պտղոմեոսյան Եգիպտոսի մայրաքաղաքում։
Aquote1.png Անտոնիոսը վերադարձավ Եգիպտոս՝ իր հետ տանելով թե՛ առատ ավար և թե՛ Արտավազդին՝ իր կնոջ ու որդիների հետ։ Եվ մյուս գերիների հետ նրանց ևս իր առջևից Ալեքսանդրիա ուղարկելով՝ իբրևէ հաղթահանդեսի շքերթի համար՝ ինքը քաղաք մտավ մարտակառքի վրա․․․ Կլեոպատրան նստած էր բազմության մեջտեղ, արծաթապատ բեմում, ոսկեզօծ գահավորակի վրա... Սակայն հայերը ոչ աղերսեցին նրան, ոչ իսկ երկրպագեցին, թեպետև նրանց շատ էին ստիպում և շատ էին հուսադրում՝ ազատություն խոստանալով։ Եվ որովհետև Կլեոպատրային պարզապես իր անունով կոչեցին, նրանք վեհամիտ մարդկանց համբավ շահեցին, բայց և նույն այդ պատճառով ենթարկվեցին խիստ չարչարանքների։ Aquote2.png


Հաղթահանդեսների կազմակերպման իրավունքը ամբողջովին պատկանում էր Հռոմի Սենատին, սակայն քանի որ Պտղոմեոսյան Եգիպտոսը վայելում էր Հռոմի եռապետ Մարկոս Անտոնիոսի հովանավորությունը, նրա թագուհի Կլեոպատրան իրեն իրավունք էր վերապահել կազմակերպել մի այդպիսի հանդես։ Այս ամենը գրգռում է Սենատի և Հռոմի մյուս եռապես Օկտավիանոս Օգոստոսի դժգոհությունը, որը դանդաղ վերածվում է մրցակցության նրանց միջև, ապա քաղաքացիական պատերազմի։ Օգոստոսը որպես պատերազմի առիթ ընտրում է այն մեղադրանքը, ըստ որի Անտոնիոսը հրաժարվել է հռոմեացի կնոջից, որը իր օրինական կինն էր, հօգուտ օտարերկրացու՝ Կլեոպատրայի[75]։

Ք․ա․ 31 թվականին տեղի է ունենում Ակտիումի ծովային ճակատամարատը, որի ժամանակ Օգոստոսի ուժերը կատարյալ հաղթանակ են տոնում Անտոնիոսի զորքերի դեմ։ Օգոստոսի ձեռքը գերի չընկնելու համար Անտոնիոսը ինքնասպանություն է գործում։ Իմանալով Անտոնիոսի ինքանսպանության մասին՝ Կլեոպատրան սկսում է գայթակղել Օկտավիանոսին, որը սակայն չի գայթակղվում և չի ընդունում Պտղոմեոսյան Եգիպտոսի թագուհուն, որը օձի խայթոցի միջոցով ինքնասպանություն է գործում[76]։ Սակայն մինչև ինքնասպանություն գործելը՝ Ք․ա․ 31 թվականին նա հրամայում է մահապատժի ենթարկել հայոց արքա Արտավազդ Աստվածայինին և նրա ընտանիքի մի մասին։ Արտավազդ Բ-ի գլուխը ուղարկվում է իր դաշնակից Ատրպատականի արքա Մար Արտավազդին։ Հետաքրքրական է, որ Կլեոպատրայի հորը՝ Պտղոմեոս XII-ին արքա դառնալու հարցում օգնել է Տիգրան Մեծը, իսկ Մար Արտավազդը Տիգրան Մեծի դստեր որդին էր և անվանված էր ի պատիվ Հայքի արքայից արքա Արտավազդ Բ Աստվածայինի[77]։ Եգիպտոսը նվաճելուց հետո Օկտավիանոս Օգոստոսը Արտավազդի մյուս երկու որդիներին՝ Արտավազդին ու Տիգրանին իր հետ տանում է Հռոմ և այնտեղ պատվով պահում հայ արքայազններին[74]։

Արտաշես Բ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմի կազմակերպած դավադրության նկարագիրը Դիոն Կասիսոսի կողմից

․․․Իսկ քանի որ մյուս հայերը մեղադրում էին Արտաշեսին և (պատվիրակություն ուղարկելով) խնդրում էին նրա Տիգրան եղբորը, ապա Օգոստոսը ուղրակեց Տիբերիոսին, որպեսզի (Արտաշեսին) հեռացնի թագավորությունից և (Տիգրանին) հաստատի գահի վրա։ Սակայն Տիբերիոսը այս պատրաստությունների համապատասխան ոչինչ չձեռնարկեց, քանզի հայերն արդեն իրենք սպանել էին Արտաշեսին։ Իսկ Տիբերիոսը խիստ մեծարվեց, մանավանդ որ այս բորոի առթիվ որոշվեց զոհաբերություններ կատարել, կարծես թե քաջարիություն էր ցուցադրել[78]։

Օգտվելով Ք․ա․ 31 թվականին Օկտավիանոսի ու Անտոնիոսի միջև տեղի ունեցած ծովային ճակատամարտից՝ Արտաշես Բ-ն իր դաշնակից պարթևների արքա Հրահատ Դ-ի հետ միասին հարձակվում է Անտոնիոսի բարեկամ և դաշնակից Մար Արտավազդի վրա և պարտության մատնում նրան, որը փախչում է Օկտավիանոս Օգոստոսի մոտ։ Օգոստոսը արդեն վերացրել էր եռապետությունը և իրեն հռչակել Հռոմի կայսր։ Հայ-պարթևական դաշինքը ամրապնդվում է դինաստիական ամուսնությամբ․ Արտաշես Բ-ն կնության է առնում Հրահատ Դ-ի դստերը։ Ք․ա․ 30 թվականին Արտաշես Բ-ն վերադառնում է Հայաստան, ազատագրում այն հռոմեական լեգեոններից և ժառանգում հոր թափուր մնացած գահը[79]։ Արտաշեսը Հայաստանին է միացնում Ատրպատականը և իր հատած դրամների վրա վերստին սկսում օգտագործել Արտաշեսյանների արքայատոհմին վայել «արքայից արքա», «մեծ արքա» տիտղոսները։

Արտաշես Բ-ի հատած դրամը, որի դիմերեսին պատկերված է ինքը իր պապենական թագով, իսկ դարձերեսին՝ հաղթություն բերող դիցուհին՝ պսակը ձեռքին, սլացիկ վազքի մեջ և հունատառ արձանագրությամբ

Հոր մահվան վրեժը լուծելու լինելու համար Արտաշես Բ-ն կոտորել է տալիս Հայաստանի տարածքում գտնվող բոլոր հռոմեացիներին, որոնց թիվը հասնում էր շուրջ 30 հազարի։ Այսպիսի անկախ քաղաքականությունը, իհարկե, դուր չի գալիս Օկտավիանոս Օգոստոսին, որը ցանկանում էր ամբողջ Արևելքում սահմանել հռոմեական գերիշխանություն։ Այսպիսի գերիշխանության հասնելու համար Օգոստոսին խանգարում էին Արևելքում կանոններ թելադրող երկու հզորագույն տերությունները՝ Արտաշեսյանների թագավորությունը և Պարթևստանը։ Պարթևներին իր գերիշխանությանը ենթարկելու համար Օգոստոսը դիմում է մի քայլի, որը փորձված էր պարթևներին հնազանդեցնելու գործում։ Հռոմի կայսրը պարթևների արքա Հրահատ Դ-ին որպես ընծա է ուղարկում մի գեղանի հարճի՝ Թերմուսային, որին հանձնարարված էր մի լուրջ քաղաքական հանձնարարություն կատարել։ Նա քայլ առ քայլ հարճից դառնում է արքայի կին և իր ձեռքը վերցնում ամբողջ կանանոցը, արքունիքը, ապա Հրահատ Դ թագավորին, հետևաբար նաև ամբողջ պետությունը։ Իսկ Արտաշեսյանների թագավորությունը հպատակեցնելու համար Օգոստոսը դիմում է գումարի ու այլ նենգ միջոցների և պետության մեջ ստեղծում հռոմեասեր նախարարների կուսակցություն, որի շարքերում կայն նաև արքայի մի շարք մտերիմներ և բարեկամներ։

Ք․ա․ 29 թվականին Արտաշեսը պատվիրակություն է ուղարկում Հռոմ և Օգոստոսից պահանջում հետ վերադարձնել կայսրության տարածքում պատանդ պահվող իր եղբայրներին՝ Տիգրանին և Արտավազդին։ Այս քայլի բուն նպատակը այն էր, որ Արտաշեսը չուներ գահի ժառանգ, այդ պատճառով հարկավոր էր մեկը, որը կհաջորդեր իրեն։ Նա չէր ցանկանում նաև, որ իր եղբայրները գործիք դառնային Հռոմի ձեռքում։ Օկտավիանոս Օգոստոսը մերժում է այս պահանջը, որով ցույց է տալիս Արտաշեսյանների թագավորության հանդեպ ունեցած իր թշնամական քաղաքականությունը[80][79]։

Հայ-հռոմեական հարաբերությունները լարվում են հատկապես Փոքր Հայքի հարցի շուրջ։ Օկտավիանոս Օգոստոսը Փոքր Հայքի գահին էր բազմեցրել Մար Արտավազդին, որը, Ատրպատականում պարտություն կրելով փախել էր Հռոմի կայսր Օկտավիանոս Օգոստոսի մոտ։

Ք․ա․ 20 թվականին Օգոստոսը ինքը անձամբ գտնվում էր Արևելքում։ Հայաստանի հռոմեասեր կուսակցությունը դիմում է նրան՝ խնդրելով գահընկեց անել Արաշես Բ-ին և նրա փոխարեն արքա նշանակել այդ ժամանակ Հռոմում պահվող Տիգրանին, որը Արտավազդ Բ-ի որդին էր և Արտաշես Բ-ի եղբայրը[81]։ Օգոստոսը մեծ խանդավառությամբ համաձայնում է այս դավադրությանը։ Մինչև դավադրության կազմակերպումը հռոմեացիները հաշտություն են կնքում պարթևների արքա Հրահատ Դ-ի հետ և այդպիսով առանց դաշնակից թողնում Արտաշեսին։ Նա իր որդեգիր Գալոս Տիբերոսին կարգում է հռոմեական լեգեոնների զորավար և հանձարարում պետք եղած դեպքում նույնիսկ պատերազմ սկսել Արտաշեսի դեմ, սակայն լուրջ բախումներ տեղի չի ունենում, քանի որ միչև Տիգրան Գ-ի Հայաստան մտնելը Հայաստանում գործող հռոմեասեր կուսակցությունը կազմակերպում և իր հաջող ավարտին է հասցնում Արտաշես Բ-ի սպանությունը, որը, ըստ մի շարք ուսումասիրողների, դրդված է եղել անձամբ Օկտավիանոս Օգոստոսի կողմից[80][82][83]։

Արտաշես Բ-ի մահով ավարտվում է Արտաշեսյանների թագավորության հզորության ժամանակաշրջանը և թագավորության ներսում սկսում է անկում ու լճացում[79]։


Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Արտաշեսյան դինաստիա»։ uniarm.wordpress.com (հայերեն)։ Վերցված է 2019-08-08 
  2. 2,0 2,1 2,2 2,3 «ԱՐՏԱՇԵՍՅԱՆՆԵՐ»։ ankakh.com (հայերեն)։ Վերցված է 2019-08-08 
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Արտաշիսյան արքայատոհմ»։ www.encyclopedia.am (հայերեն)։ Վերցված է 2019-08-08 
  4. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 196։ էջ 293 
  5. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 196։ էջ 293 
  6. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 196։ էջ 294 
  7. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 196։ էջ 295 
  8. «Պատմություն»։ էջեր գլուխ XIV 
  9. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 196։ էջ 294 
  10. 10,0 10,1 «Արտավազդ Ա»։ armin.am։ Վերցված է 2019-09-08 
  11. «Տիգրան Մեծի 2150-ամյակը կնշվի մի շարք միջոցառումներով | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական գործակալություն»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2019-05-15 
  12. «Տիգրան II Մեծ՝ Հայաստանի թագավոր»։ «Բրիտանիկա» հանրագիտարան (անգլալեզու հանդես)։ Վերցված է 2019-05-15 
  13. «Հովհաննիսյան Պ. | historyofarmenia.am.am»։ www.historyofarmenia.am։ Վերցված է 2019-05-15 
  14. Արտակ Մովսիսյան (2010)։ Տիգրան Մեծ՝ թագավորներից մեծագույնը («Նա ցույց տվեց աշխարհին, որ կարելի է դառնալ արքայից արքա ու մնալ բարեպաշտ»)։ Երևան, Հայաստան: ԵՊՀ հրատարակչություն։ էջեր 10–11, ենթավերնագիր՝ «Արքայազն Տիգրանը»։ ISBN 978-5-8084-1307-8 
  15. «Աշխարհակալ Տիգրան»։ Սերգեյ Հայրիյան (անգլերեն)։ 2017-03-23։ Վերցված է 2019-06-05 
  16. «Տիգրան II-ի գահակալությունը: Հայաստանը աշխարհակալ տերություն: | historyofarmenia.am.am»։ www.historyofarmenia.am։ Վերցված է 2019-06-05 
  17. «Մագնեսիայի ճակատամարտ // Հունաստան, մ․թ․ա․ 190 թվական»։ «Բրիտանիկա» հանրագիտարան (անգլերեն)։ Վերցված է 2019-06-05 
  18. «Տիգրան Բ-Ի գահակալությունը. Ծոփքի միավորումը»։ www.findarmenia.com։ Վերցված է 2019-06-05 
  19. «Հայոց պատմություն․ «Արմենիայի տիրակալը՝ Տիգրան Մեծ», դաշինք Պոնտոսի հույն արքայի՝ Միհրդատի հետ»։ www.atb.am։ Վերցված է 2019-06-05 
  20. «Տիգրան Մեծ, Մեծ Հայքի արքա»։ «Բրիտանիկա» հանրագիտարան (անգլերեն)։ Վերցված է 2019-06-05 
  21. Thomson, Robert W. (1996), Rewriting Caucasian History: The Medieval Armenian Adaptation of the Georgian Chronicles, p. 42. Օքսֆորդի համալսարանի հրատարակչություն, ISBN 0-19-826373-2.
  22. Rapp, Stephen H. (2003), Studies In Medieval Georgian Historiography: Early Texts And Eurasian Contexts, pp. 282–284. Peeters Bvba ISBN 90-429-1318-5.
  23. Հակոբյան Մհեր։ Մեծ Հայքի և Իբերիայի թագավորություններ (անգլերեն) 
  24. «Իրան՝ աշխարհի առաջին գերտերությունը»։ www.the-persians.co.uk։ Վերցված է 2019-06-05 
  25. 25,0 25,1 «Տիգրան Մեծ՝ թագավորներից մեծագույնը» (նա ցույց տվեց աշխարհին, որ կարելի է դառնալ արքայից արքա, բայց մնալ բարեպաշտ), Արտակ Մովսիսյան, - Եր․: ԵՊՀ հրատարակչություն, 2010, էջ 21-25, - Պարթևական մեծ արշավանքի սկիզբը, գիսաստղի խորհուրդը
  26. «Տիգրան II – «Իրանիկա» հանրագիտարան»։ www.iranicaonline.org։ Վերցված է 2019-06-05 
  27. «ԶՈՐԱՎԱՐ: ՏԻԳՐԱՆ Բ ՄԵԾ»։ «զորավար»։ Տիգրանի դաշնակցությունը Կիլիկիայի ծովահենների դեմ։ Վերցված է 2019-06-05 
  28. «Տիգրան Մեծ՝ թագավորներից մեծագույնը» (նա ցույց տվեց աշխարհին, որ կարելի է դառնալ արքայից արքա, բայց մնալ բարեպաշտ), Արտակ Մովսիսյան, - Եր․: ԵՊՀ հրատարակչություն, 2010, էջ 32-33, - Կիլիկիան՝ Տիգրանյան տերության կազմում
  29. «Տիգրան Մեծ՝ թագավորներից մեծագույնը» (նա ցույց տվեց աշխարհին, որ կարելի է դառնալ արքայից արքա, բայց մնալ բարեպաշտ), Արտակ Մովսիսյան, - Եր․: ԵՊՀ հրատարակչություն, 2010, էջ 34, - Ազատություն ստացած երկրների ու քաղաքների երախտագիտությունը
  30. N. G. Garsoïan, “The Early-Medieval Armenian City - An Alien Element?” in Ancient Studies in Memory of Elias J. Bickerman (= JNES16-17, 1984-85), 1987, pp. 67-83; repr. in Garsoïan, 1999, sec. vii
  31. M. Nogaret, “Quelques problèmes archéologiques et topographiques dans la region de Maiyāfārikīn,” REArm., N.S. 18, 1984, pp. 411-33.
  32. «Արտավազդ Բ»։ www.encyclopedia.am։ Վերցված է 2019-06-05 
  33. 33,0 33,1 «Tigranes the Great (95–55 BC) – King of Armenia»։ About History (en-US)։ 2018-06-28։ Վերցված է 2019-06-10 
  34. Гороховская Элеонора։ «Все это - в Израиле: "Армянский список"»։ Все это - в Израиле։ Վերցված է 2019-06-10 
  35. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 196։ էջ 305 
  36. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 196։ էջ 306 
  37. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 196։ էջ 307 
  38. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 196։ էջ 308 
  39. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 196։ էջ 309 
  40. 40,0 40,1 40,2 40,3 «ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ - Տիգրանակերտի ճակատամարտը եւ Տիգրան Բ-ի կայսրութեան անկումը»։ alikonline.ir (հայերեն)։ Վերցված է 2019-03-08 
  41. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 196։ էջ 309 
  42. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 196։ էջ 310 
  43. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 196։ էջ 311 
  44. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 196։ էջ 312 
  45. 45,0 45,1 «Արածանիի ճակատամարտը և հռոմեական բանակների պարտությունը»։ findarmenia.org (հայերեն)։ Վերցված է 2019-03-08 
  46. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 196։ էջ 313 
  47. 47,0 47,1 «ՀԱՅ-ՀՌՈՄԵԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ Մ.Թ.Ա. 66 թ-ի ԱՐՏԱՇԱՏԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ»։ anunner.com (հայերեն)։ Վերցված է 2019-03-08 
  48. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 196։ էջ 314 
  49. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 196։ էջ 315 
  50. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 196։ էջ 316 
  51. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 196։ էջ 317 
  52. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 196։ էջ 317 
  53. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 196։ էջ 318 
  54. «Արտաշատի պայմանագիրը»։ armhistory.do.am (հայերեն)։ Վերցված է 2019-03-08 
  55. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 196։ էջ 319 
  56. 56,0 56,1 «Արտաշատի պայմանագիրը»։ www.findarmenia.com։ Վերցված է 2019-06-23 
  57. «Արտավազդ Բ-ի գահակալությունը»։ www.findarmenia.com։ Վերցված է 2019-06-23 
  58. 58,0 58,1 Արտակ Մովսիսյան, Վահե Սուքիասյան «Ֆիլմը նվիրված է Հայոց պատմության ամենայուրահատուկ և ակնառու դեմքերից մեկի՝ Տիգրան Մեծի որդի և հաջորդ Արտավազդ Բ արքայի կերպարի, նրա թագավորության ժամանակաշրջանի բացահայտմանը:» (2017-07-17), Արտավազդ Բ․ պատիվը՝ կյանքից վեր, https://www.youtube.com/watch?v=uXgJ4TKz3ns, վերցված է 2019-06-23 
  59. «Առաջին եռապետությունը»։ Ancient History Encyclopedia։ Վերցված է 2019-06-23 
  60. «Արևելքի կոնսուլ Մարկոս Կրասոսը և առաջին եռապետությունը»։ Spartacus Wiki (անգլերեն)։ Վերցված է 2019-06-23 
  61. «Սպարտակի ապստամբություն // Հայկական Հանրագիտարան»։ www.encyclopedia.am։ Վերցված է 2019-06-23 
  62. Մանասերյան Ռուբեն։ «ՍՊԱՐՏԱԿԻ ՄՈՏ ԺԱՄԱՆԱԾ ՀԵԾԵԼԱԶՈՐԻ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ»։ hpj.asj-oa.am 
  63. Հովհաննիսյան Պ։ «Արտավազդ Բ»։ www.armin.am։ Վերցված է 2019-06-23 
  64. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 196։ էջ 324 
  65. «Կրասոսի արևելյան արշավանքը և Հայաստանը»։ www.findarmenia.com։ Վերցված է 2019-06-23 
  66. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 196։ էջ 325 
  67. «Հնախօսութիւն աշխարհագրական Հայաստանեայց աշխարհի, հատոր առաջին - 001»։ www.digilib.am (հայերեն)։ Վերցված է 2019-06-23 
  68. «Հռոմեական եռապետություն․ երեք մարդ կառավարում է, մեկ մարդ՝ իշխում»։ ThoughtCo (անգլերեն)։ Վերցված է 2019-06-23 
  69. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 196։ էջ 327 
  70. Հրանտ Ք․ Արմեն։ «Արտավազդ ու Անտոնիոս»։ Ամերիկայի Միացյալ Նահանգներ 
  71. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 196։ էջ 328 
  72. 72,0 72,1 Ռ․ՆԱՀԱՊԵՏՅԱՆ խմբագիր՝ Հայկ Հակոբյան, պ.գ.թ., ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի դոցենտ (2018)։ «Հունական և հռոմեական սկզբնաղբյուրների ազգագրական տեղեկությունները Հայաստանի և հայերի մասին»։ Եր․,: ԵՊՀ հրատարակչություն (հրատարակության է երաշխավորել ԵՊՀ պատմության ֆակուլտետի գիտական խորհուրդըISBN 978-5-8084-2285-8 
  73. 73,0 73,1 Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 196։ էջ 328 
  74. 74,0 74,1 Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 196։ էջ 329 
  75. Eck W. The Age of Augustus. 2nd ed. — Malden; Oxford: Blackwell, 2007. — P. 32—33.
  76. «Կլեոպատրա՝ Եգիպտոսի գահակալ // Հայկական Հանրագիտարան»։ www.encyclopedia.am։ Վերցված է 2019-06-23 
  77. «Ptolemaic Genealogy: Affiliated Lines, Descendant Lines»։ Tyndalehouse.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-07-16-ին։ Վերցված է 2013-10-12 
  78. Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա, հատ․ 1, հնագույն ժամանակներից մինչև Ք․հ․ 298 թվական։ Երևան։ 2007։ էջ 404 
  79. 79,0 79,1 79,2 «Արտաշես Բ-ի գահակալությունը»։ findarmenia.org (հայերեն)։ Վերցված է 2019-17-08 
  80. 80,0 80,1 «ԱՐՏԱՇԵՍ Բ.Արտաշեսյան թագավորական հարստության վերջին հզոր գահակալը»։ ankakh.com (հայերեն)։ Վերցված է 2019-17-08 
  81. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 196։ էջ 330 
  82. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 1967։ էջ 331 
  83. Հ․Գ․ Ժամկոչյան, Ա․ Գ․ Աբրահամյան, Ս․ Տ․ Մելիք-Բախշյան, Ս․ Պ․ Պողոսյան․ «Հայ ժողովրդի պատմություն․ սկզբից մինչև XVIII դարի վերջ»։ Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն։ 1975։ էջ 148 
  84. «Արշակունիների արքայացանկ»։ chekhov.am (հայերեն)։ Վերցված է 2019-24-07 
  85. «Արշակունիների արքայացանկ»։ banduryanasya.wordpress.com (հայերեն)։ Վերցված է 2019-24-07 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]