Տյան Շան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տյան Շան
Տեսակլեռնաշղթա
Երկիր Ղրղզստան,  Ղազախստան,  Չինաստան և  Ուզբեկստան
Վարչատարածքային միավորՂրղզստան[1], Ղազախստան[1] և Չինաստան[1]
Բարձրություն (ԲԾՄ)7439 մետր
Երկարություն2500 կմ
Մեծագույն գագաթՀաղթանակի պիկ
Տյան Շան (Ասիա)##
Տյան Շան (Ասիա)

Տյան-Շան (չինարեն ավանդ. 天山山脈, հեշտ. 天山山脉 , պինին: Tiānshān shānmài, ղրղզ.՝ Ала-Тоо, ղազ.՝ Аспан-Тау/Тәңір шыңы/Тәңір тау, ուզբ.՝ Tyan Shan, մոնղ.՝ Тэнгэр-уул), լեռնաշղթա Կենտրոնական և Միջին Ասիայում, հյուսիսային լայնության 40°–45°-ի և արևելյան երկայնության 67°– 95°-ի միջև։ Լեռնաշղթան անցնում է Չինաստանով, Պակիստանով, Հնդկաստանով, Ղազախստանով, Ղրղզստանով և Ուզբեկստանով։ Արևմտյան մասը գտնվում է Ռուսաստանում, արևելյաբ մասը՝ Չինաստանի սահմաններում։ Ձգվում է 2450 կմ (այլ տվյալներով՝ 2500 կմ), 1200 կմ՝ Ռուսաստանում։ Ամենաբարձր գագաթներն են Հաղթանակի պիկը (7439 մ), Խան-Թենգրի (6995 մ) ևն։ Ռուսաստանի սահմաններում առանձնացվում են հետևյալ լեռնագրական մարզերը․ Հյուսիսային յան-Շանը կազմված է Կետմեն (մի մասը գտնվում է Չինաստանում), Անդրիլիական Ալաթաու (Տալգար պիկ, 4973 մ), Կյունգյոյ Ալատոռ (4770 մ) և Կիրգիզական լեռնաշղթաներից (4855 մ), Արևմտյան յան-Շան, ընդգրկում է Տալասի Ալաթաու, Չատկալի (4503 մ), Պսկեմի, Ուգամի (4882 մ) լեռնաշղթաները և Կարաթաուն (2176 մ)։ Ֆերգանայի հովիտը շրջապատող լեռնաշղթաներն ու Ֆերգանայի լեռնաշղթայի հարավ–արևմտյան լանջերը երբեմն կոչվում են Հարավ–Արևմտյան յան-Շան։

Ներքին Տյան-Շան գտնվում է Կիրգիզական լեռնաշղթայից և Իսսիկ Կուլի գոգավորությունից հարավ։ Այստեղ առավել նշանավոր են Տերսկեյ Ալատոո, Բորկոլդոյ, Աթբաշի (մինչև 4500–5000 մ) և հարավում՝ Կոկշալթաու (Դանկովի պիկ, 5982 մ) լեռնաշղթաները։ յան-Շանում նկատելի է լայնական ուղղությամբ տարածվող լեռնաշղթաների 3 շերտ․ Տյան-Շանի լեռնաշղթաների շերտ, որը Ներքին յան-Շանի լեռնաշղթաներից (Մուսամիրթաու, Ջումգոլթաու, Տերսկեյ Ալատոո, Ջետիմ) բաժանվում է Սուսամիր և Իսսիկ Կուլ իջվածքներով։ Արևելյան Տյան-Շան բաղկացած է լեռնաշղթաների երկու շերտից, որոնք իրարից բաժանվում են լայնակի տարածվող հովիտներով ու գոգավորություններով։ Հիմնական լեռնաշղթաների բարձրությունը 4000–5000 մ է։ Հյուսիսային շերտի լեռնաշղթաներն են Բորոխորոն, Իրեն խաբիրգան, Բողդո Ուլան և Կարլըգտագը։ Հարագվային շերտը կարճ է, հիմնական լեռնաշղթաներն են․ Խալըկթաու, Բորոխոտան, Սարմին Ուլա, Կուրուկտաղ։ Աևելյան Տյան-Շանի ստորոտում են Տուրֆանի (մինչև –154 մ) և Խամիի իջվածքները։ Հարավային շերտի սահմաններում գտնվող միջլեռնային իջվածքում է Բագրաշկյոլ լիճը։

Երկրաբանական կառուցվածքն ու օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տյան-Շանի լեռնաշըղթաները կազմված են պալեոզոյան և մինչպալեոզոյան ապարներից, իսկ միջլեռնային հովիտները (իջվածքները) լցված են կայնոզոյան և, մասամբ, մեզոզոյան նստվածքներով։ Նեոգեն-անթրոպոգենում ստեղծված ժամանակակից լեռնային համակարգի աշխարհագրական բաժանումը չի համընկնում պալեոզոյան ծալքավոր կառուցվածքի տեկտոնական զոնայնության հետ։ Տյան-Շանի սահմաններում առանձնացվում են Հյուսիսաձին Տյան-Շանի կալեդոնիդները Միջին ու Հարավային Տյան-Շանների հերցինիդները։

Տյան-Շանի պալեոզոյան մինչպալեոզոյան ապարներում կան սնդիկ (Խայդարկանի հանքավայր), ծարիր (Կադամջայ), կապար, ցինկ, արծաթ, անագ, վոլֆրամ, զառիկ, ոսկի, օպտիկական հումք, ֆոսֆորիտներ (Կարաթաու), հանքային ջրեր են։ Միջլեռնային հովիտներում՝ մեզոզոյան և կայնոզոյան նստվածքներում կան նավթի (Ֆերգանայի հովիտ) քարածխի (Անգրեն, Լենգեր) հանքավայրեր։

Տյան-Շանի կլիման խիստ ցամաքային է, չորային։ Արևափայլքի տևողությունը 2500–3000 ժամ/տարի է։ Տիրապետում են արմ․ օդային հոսանքները, առանձին շրջաններում նկատվում են տեղական ուժեղ քամիներ («ուլան», «սանտաշ»)։ Սաների ստորին գոտու հովիտներում հուլիսի միջին ջերմաստիճանը 20–25 °C է, միջին բարձրության լեռնահովիտներում՝ 15–17 °C, սառցադաշտերի ստորոտներում՝ մինչև 5 °C։ Ձմռանը սառցադաշտանիվալ գոտում սառնամանիքները հասնում են – 30 °C–ի։ Հունվարի միջին ջերմաստիճանը ցածր է –6 °C–ից։ Տարեկան տեղումները 150–300 մմ-ից (մերձլեռնային հարթավայրերում) 450–800 մմ են (միջին բարձրության լեռներում)։ Ձյան գիծը գտնվում է 3600–4200 մ բարձրությունների վրա։ Տ․ Շ–ում կա ավելի քան 7700 սառցադաշտ (80% –ը՝ ռուսաստանում)՝ 7000 կմ2 ընդհանուր տարածությամբ։ Սառցադաշտերի մեծ մասը գտնվում է Կենտրոնական Տյան-Շանում, Անդրիլիյան Ալաթաու և Տերսկեյ Ալատոո լեռնաշղթաների ու Ակշիյրակ լեռնազանգվածի վրա։ Գետերը (Նարին, Սիրդարյա, Սարիջազ, Իլի, Չու, Թարիմ, Կոնչեդարյա) պատկանում են Միջին և Կենտրոնական Ասիայի ներքին ավազանին։ Խոշոր լճերն են Իսսիկ Կուլը, Սոնկյոլը, Չատըրկյոլը։ Տյան-Շանում արտահայտված է լանդշաֆտների բարձունքային գոտիականությունը։ Շրջապատող հարթավայրերում կավային, օշինդրա-աղուտային անապատներ են, լեռների ստորոտների հարթավայրերում և ցածրադիր նախալեռներում՝ կիսաանապատներ ու անապատային տափաստաններ՝ էֆեմերների կամ էֆեմերոիդների գերակշռությամբ։ 900–1200 մ-ից բարձր լեռնատափաստանային գոտին է, հյուսիսում՝ հացազգիների տարախոտային տափաստաններով, հարավում՝ բարձրախոտային կիսասավաննաներով։ 1200–2000 մ բարձրությունները ծածկված են մարգագետնային տափաստաններով, թփուտային մացառուտներով ու սաղարթավոր անտառներով, 2000 մ-ից բարձր՝ ասեղնատերև անտառներով։ Ենթալպյան և ալպյան մարգագետինները տարածված են հս․ դիրքադրությամբ լանջերին (2800–3400 մ–ի վրա) և համատարած ծածկ չեն առաջացնում։ Սիրթերում «ցուրտ անապատային», 3600–3800 մ վրա՝ սառցադաշտանիվալ լանդշաֆտ է։ Ներքին հովիտներում ու գոգավորություններում տիրապետում են անապատը, կիսաանապատը և չոր տափաստանը։ Տյան-Շանի սովետական մասում գործում են Իսսիկ Կուլի, Ալմա Աթայի, Աքսու Ջաբագլիի, Սարը Չելեկի, Չատկալի արգելոցները և Իսսիկ Կուլի կուրորտային շրջանը։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեռնաշղթայի անվանումը չինարենից թարգմանաբար նշանակում է «երկնային սարեր»[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://www.argia.eus/argia-astekaria/2760/tian-shan-mendilerroa-sagarrondoaren-sorleku
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 22