Ղրղզերենի առանձնահատկություններից են՝ երկար ձայնավորների և բառասկգբի ջ հնչյունի առկայությունը, ձայնեղ և խուլ բաղաձայնների հակադրությունը։
Ղրղզերենն ունի երեք բարբառ՝ հյուսիսային, հարավարևելյան և հարավարևմտյան։ Բայական համակարգին բնորոշ են ներկա-ապառնի ժամանակի, անվանական համակարգին՝ սեռականի ու բացառականի յուրահատուկ ձևեր։
Մինչև 1928 թվականը ԽՍՀՄ-ի տարածքում օգտագործվել է արաբագիր այբուբեն։ 1928 - 1940 թվականներին՝ լատինագիր։ Իսկ ներկայիս այբուբենը ռուսագիր է։ Սակայն Չինաստանի, Աֆղանստանի և այլ պետություններում, որոնք նախկին ԽՍՀՄ երկրների թվին չեն պատկանում օգտագործվում է արաբագիր այբուբեն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 459)։