Կիրիլիցա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիրիլիցա
Romanian Cyrillic - Lord's Prayer text.svg
Գրելաձևը՝ ձախից աջ
Հեղինակ՝ եղբայրներ Կիրիլ և Մեֆոդի
Ստեղծվել է՝ 863 թվականին
Կարգավիճակ՝ Պետական լեզու հետևյալ երկրներում
Բելառուս Բելառուս
Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա
Բուլղարիա Բուլղարիա
Ղրղզստան Ղրղզստան
Մակեդոնիայի Հանրապետություն Մակեդոնիա
Մոնղոլիա Մոնղոլիա
Չեռնոգորիա Չեռնոգորիա
Ռուսաստան Ռուսաստան
Սերբիա Սերբիա
Տաջիկստան Տաջիկստան
Ուկրաինա Ուկրաինա
ISO 15924՝ Cyrl, 220Cyrs (Old Church Slavonic variant)
Կիրիլիցայի տարածվածությունն աշխարհում: Կանաչով նշված են այն պետությունները, որտեղ կիրիլիցան պաշտոնական այբուբենն է, իսկ բաց կանաչով` որտեղ այբուբեններից մեկն է:

Կիրիլիցա, այբուբեն, որն օգտագործվում է սլավոնական ազգերի մեծամասնության և որոշ ոչ սլավոնական ազգերի կողմից։ 2011 թվականի տվյաներով Եվրոպայում և Ասիայում շուրջ 252 միլիոն մարդ օգտագործում է կիրիլիցան։

Կիրիլիցան ստեղծվել է բյուզանդացի քարոզիչներ Կիրիլի և Մեթոդիուսի կողմից հունական այբուբենի հիման վրա։ 2007 թ-ին Բուլղարիայի Եվրամիություն մտնելով, կիրիլիցան դարձավ Եվրոպայի երրորդ պաշտոնական այբուբենը` լատինականից և հունականից հետո։

Ստեղծման և զարգացման պատմություն[խմբագրել]

Մոտ 863 թվականին եղբայրներ՝ Կիրիլ և Մեֆոդի (Կոնստանտին (Կիրիլ) Փիլիսոփան և Մեֆոդին Սոլունիից (Սալոնիկի)) բյուզանդական կայսր Միխայիլ ΙΙΙ-ի հրամանով հին-սլավոնական լեզվի համար կարգավորեցին գրագրությունը և օգտագործեցին նոր այբուբեն՝ հունական կրոնական տեքստերը սլավոներեն թարգմանելու համար։ [1] Երկար ժամանակ վիճելի էր մնում այն հարցը, արդյոք դա կիրիլիցա էր (ու այդ դեպքում գլագոլիցան համարվում է ծածկագրություն, որը առաջացել է կիրիլիցայի արգելումից հետո) թե գլագոլիցա՝ այբուբենները տարբերվում են բացառապես գծագրությամբ։ Արդի ժամանակներում գիտության մեջ գերակշռում է այն կարծիքը, ըստ որի գլագոլիցան առաջնային է, իսկ կիրիլիցան՝ երկրորդական (այստեղ գլագոլական տառերը փոխարինված են հայտնի հունականներով)։ Գլագոլիցան երկար ժամանակ որոշակիորեն փոփոխված տեսքով օգտագործվել է խորվաթների կողմից մինչև 17-րդ դարը։

Կիրիլիցայի հայտնվելը, որը հիմնված է պաշտոնական հունարեն նամակի՝ ունցիալեի մեջ,[1] կապում են բուլղարական «գրիչների» դպրոցի գործունեության հետ (Կիրիլից և Մեֆոդիից հետո)։ Հատկապես Սբ. Կլիմենտ Օխրիդացու ասքում բացեբաց գրվում է իր կողմից սլավոնական գրագրության ստեղծման մասին արդեն Կիրիլից և Մեֆոդիից հետո։ Երբայրների նախորդ գործունեության շնորհիվ այբուբենը լայն տարածում գտավ հարավ-սլավոնական տարածաշրջաններում, ինչը հանգեցրեց Հռոմի պապի կողմից 885 թ. դրա օգտագործման արգելմանը եկեղեցական ծեսերի մեջ, ով պայքարում էր Կոնստանտին-Կիրիլի և Մեֆոդիի առաքելության արդյունքների դեմ։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 Վ․ Իվանովա «Ժամանակակից ռուսերեն․ Գրաֆիկա և Ուղղագրություն», 2-րդ հրատարակչություն, ք․ Մոսկվա, Պրոսվեշչենիե հրատարակչություն, 1976թ, էջ 288