Այբուբեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
     լատիներենի այբուբեն      կյուրեղյան այբուբեն      արաբերենի այբուբեն      բրահմաներենի այբուբեն      խառը՝ լատիներենի և կյուրեղյան այբուբեն      խառը՝ լատիներենի և արաբերենի այբուբեն      խառը՝ հիերոգլիֆներ և այլ այբուբեններ      այլ այբուբեններ      հիերոգլիֆ

Այբուբենը, յուրաքանչյուր լեզվի համար գործածվող տառերի ամբողջություն է՝ ավանդաբար պահպանվող որոշակի դասավորությամբ։ Այս հասկացության համար շատ ժողովուրդներ գործածում են ալֆաբետա անվանումը, որը կապված է հին հունարենի այբուբենի առաջին տառերի՝ α- ի (ալֆա) և β- ի (բետա) անվանումներից։ Հիշյալ սկզբունքով, այսինքն՝ տառերի ընդունված համակարգի առաջին երկու գրերի անուններով ժամանակի ընթացքում տարբեր ժողովուրդներ կազմել են սեփական անվանումները։ Հայերենի այբուբենի անվանումը կազմված է մեր այբուբենի առաջին երկու տառերի՝ ա- ի (այբ) և բ- ի (բեն) անուններից։ Ընդհանրապես գրի (գրության) գաղափարը ավելի հին է, քան այբուբենինը։

Այբուբենի գաղափարը կապվում է գրության զարգացման այն շրջանի հետ, երբ ստեղծվել է տառ հնչյունային գիրը։ Այբուբենի մեջ մտնող ամեն մի տառ սովորաբար մեկ հնչյունի նշան է, թեև այդ հնչյունը նշվում է մեկից ավելի տառերով, կամ հակառակը՝ մեկ տառը մեկից ավելի հնչյունների նշան է լինում։ Փյունիկյան գրերի համակարգը, որն ուներ 22 տառ և զուրկ էր ձայնավորներից, հիմք հանդիսացավ մի շարք լեզուների, այդ թվում նաև հունական գրությանը։ Հունարենը ուներ 24, լատիներենը սկզբում 23 (իսկ միջին դարերից 24), Մեսրոպյանը 36 (հետագայում ավելացան հունարենից փոխառված ևս 2 տառ), ռուսերենը 32, իսկ գերմաներենը 26 տառ։ Հնում այբուբենի տառերը օգտագործվել են թվեր արտահայտելու համար։

Այբուբեններ[խմբագրել]

WritingSystemsoftheWorld.png

Հնդկերենի այբուբեն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հնդկերենի այբուբեն

Սկզբնական տարբերակը հաճախ վերագրվում է, Մեսրոպ Մաշտոցին 406 թվականից հետո։[2]

Հնդկերենում մեծատառեր և փոքրատառեր չկան։ Տառերից 34-ը հանդիպում են հայերենի այբուբենում, իսկ 6-ը՝ ոչ (झ ջխ, ऊ յու, यो յո, यू յու , या յա य): Ստորև հնդկերեն այբուբենի 40 հիմնական տառերից 34-ը՝ հայերեն այբուբենի տառերի հետ համեմատած

բ պ փ ज़ զ ս ծ լ ա ու
գ կ खं ք शे ժ शा շ հ ռ է ե
դ ते տ թ ध़ ղ ख़ խ յ մ ի
ջ ճ չ वे վ फ़ ֆ द़ ր ն օ

Հունարենի այբուբեն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հունարենի այբուբեն

Հունարենում մեծատառեր և փոքրատառեր կան։ Տառերից 22-ը հանդիպում են հայերենի այբուբենում։ Ստորև հունարեն այբուբենի 24 հիմնական տառերը՝ հայերեն այբուբենի տառերի հետ համեմատած

Β β Բ բ Π π Պ պ Ψψ «փս» Λ λ Լ լ Α α Ա ա
Γ γ Գ գ Κ κ Կ կ Ξ ξ «քս» Ρ ρ Ռ ռ Ε ε Է է
Δ δ Դ դ Τ τ Տ տ Θ θ Թ թ Μ μ Մ մ Ι ι Ի ի
Ζ ζ Զ զ Σ σ Ս ս Φ φ Ֆ ֆ Ν ν Ն ն Ο ο, Ω ω Օ օ
Χ χ Խ խ Η η Հ հ Υ υ Յ յ

Վրացերենի այբուբեն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Վրացերենի այբուբեն

Սկզբնական տարբերակը հաճախ վերագրվում է, Մեսրոպ Մաշտոցին 406 թվականից հետո։[3]

Վրացերենում մեծատառեր և փոքրատառեր չկան։ Տառերից 32-ը հանդիպում են հայերենի այբուբենում, իսկ մեկը՝ ոչ ( «կղ»): Ստորև վրացերեն այբուբենի 33 հիմնական տառերից 32-ը՝ հայերեն այբուբենի տառերի հետ համեմատած

բ պ փ զ ս լ ա
գ կ ք ժ շ ռ է
դ տ թ ղ խ մ ի
ձ ծ ց վ ն ու
ջ ճ չ հ օ

Այցելեք նաև[խմբագրել]

Գրականություն[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Պարիս Մ․ Հերունի, Հայերը և հնագույն Հայաստանը (Հիմքերը հայոց)։ Արխաեաստղագիտություն։ Լեզվաբանություն։ Հնագույն պատմություն, Երևան, Տիգրան Մեծ, 2006 թ․, 320 էջ։ Բնօրինակը՝ "Paris M. Herouni, Armenians and Old Armenia: Archaeoastronomy, Linguistics, Oldest History. Armenia, Yerevan: Tigran Metz Publishing House, 2004"։ Անգլերենից թարգմանությունը՝ Մերի Սարգսյանի։ OCLC: 773955059, ISBN 9789994101771, ISBN 9994101773
  2. Կորյուն, Վարք Մաշտոցի, 36-37, Երևան – 1979 թ.
  3. Կորյուն, Վարք Մաշտոցի, 36-37, Երևան – 1979 թ.