Հրաչյա Աճառյան
Հրաչյա Աճառյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 8 (20), 1876[1][2] Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[3][1][2] |
Մահացել է | ապրիլի 16, 1953[3][2] (77 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[3][2] |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | լեզվաբան, բանասեր և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Արամյան դպրոց[1], Սանասարյան վարժարան[1] և Երևանի պետական համալսարան[1] |
Գործունեության ոլորտ | լեզվաբանություն, բանասիրություն և ստուգաբանություն |
Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ[1][2], Société de Linguistique de Paris?[1][2] և Institute of Archaeology of the Czech Academy of Sciences?[1][2] |
Ալմա մատեր | Կեդրոնական վարժարան[1], Փարիզի արվեստների ֆակուլտետ[1] և Ստրասբուրգի համալսարան (1538-1970)[1] |
Կոչում | պրոֆեսոր[2] |
Տիրապետում է լեզուներին | հայերեն[4] |
Հայտնի աշակերտներ | Վաչե Օհանյան |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
Քաղվածքներ Վիքիքաղվածքում | |
Hrachia Acharian Վիքիպահեստում |
Հրաչյա Հակոբի Աճառյան (մարտի 8 (20), 1876[1][2], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[3][1][2] - ապրիլի 16, 1953[3][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[3][2]), ականավոր հայ լեզվաբան և բառարանագիր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943)[5]։ Հայտնի է իր գիտական աշխատություններով հայոց լեզվի բարբառաբանության, լեքսիկոլոգիայի, լեքսիկոգրաֆիայի, պատմության վերաբերյալ և այլն։Գիտեր 20 լեզվից ավել։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Կոստանդնուպոլիսում՝ կոշկակարի ընտանիքում։ Սովորել է նախ իր ծննդավայրի Կենտրոնական վարժարանում, հետո մեկնել է Փարիզ՝ բարձրագույն կրթություն ստանալու Սորբոնի համալսարանում, որտեղ աշակերտել է Անտուան Մեյեին։ 1897 թվականին Փարիզի լեզվաբանական ընկերությանը ներկայացրել է իր ուսումնասիրությունը լազերենի մասին և ընտրվել է այդ ընկերության անդամ։ Նույն թվականին նա Փարիզում մասնակցել է արևելագետների 13-րդ կոնգրեսին և հայերենի մասին ներկայացրել է երկու զեկուցում։ 1898 թվականին մեկնելով Ստրասբուրգ՝ Աճառյանը մեկ կիսամյակ լսել է հայագետ Հյուբշմանի դասախոսությունները։ Ավարտելով մասնագիտական բարձրագույն կրթությունը՝ 1898 թվականին Աճառյանը գալիս է Հարավային Կովկաս և նվիրվում է ուսուցչությանն ու գիտական աշխատանքներին։
Երկար տարիներ նա ուսուցչություն է արել Էջմիածնում, Շուշիում, Թավրիզում, Նոր–Նախիջևանում, Կարինում և այլուր։ Կարինում Աճառյանը կազմել է Սանասարյան վարժարանի ձեռագրերի ցուցակը՝ կորստից փրկելով հայ մշակույթի որոշ արժեքներ։
Աճառյանը շրջել է պատմական Հայաստանի շատ վայրեր, ուսումնասիրել է մագաղաթներ, հուշարձաններ՝ հատկապես խորանալով մի շարք բարբառների հետազոտության մեջ և զանազան նյութեր է հավաքել հայագիտության տարբեր ճյուղերի համար։ Գավառական ուսուցչի թափառական դրությունը Աճառյանին թույլ չի տվել հրապարակելու իր կարևոր աշխատությունները։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո Աճառյանը նշանակվում է Պետական համալսարանի դասախոս, և ամբողջապես նվիրվում է գիտական ու մանկավարժական աշխատանքների և իրար ետևից լույս է ընծայում բազմաթիվ գիտական աշխատություններ[6]։
Ստալինյան ռեպրեսիաների հետևանքով 1937 թվականին խորհրդային իշխանությունները Երևանում նրան անհիմն ձերբակալել են և մեղադրանք առաջադրել «հակահեղափոխական, հակախորհրդային, ազգայնամոլական գործունեություն» ծավալելու համար։ Երկու տարի անցկացրել է աքսորավայրում, 1939 թվականին արդարացվել է և վերադարձել Երևան։
Իր կյանքի վերջին տարիներին Աճառյանը նվիրվել էր «Լիակատար քերականություն հայոց լեզվի» մեծածավալ աշխատությանը՝ կազմված 12 հատորներից, որտեղ քննարկվում են հայոց լեզվի քերականությունը և պատմական զարգացումը 562 լեզուների համեմատությամբ։ Բացի նշված աշխատություններից, Աճառյանը մոտ քառասուն տարի աշխատակցել է հայ բազմաթիվ պարբերականների, մի քանի տասնյակ հոդվածներ է գրել թե՛ հասարակական հարցերի և թե՛ գիտական-լեզվաբանական ուղղությամբ։ 1935 թվականին նրան շնորհվել է Գիտական վաստակավոր գործչի կոչում, իսկ 1943 թվականին նա ընտրվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի անդամ։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Քննութիւն Ղարաբաղի բարբառի» Վաղարշապատ (1901)[7]
- «Թուրքերէնէ փոխառեալ բառերը Պօլսի հայ ժողովրդական լեզուին մէջ համեմատութեամբ Վանի, Ղարաբաղի եւ Նոր-Նախիջեւանի բարբառներուն», Մոսկուա-Վաղարշապատ (1902).
- «Classification des dialectes arméniens» (1909)
- «Հայ Բարբառագիտութիւն» (1911)
- «Հայերէն Գաւառական Բառարան» (1913)
- «Տաճկահայոց հարցի պատմութիւնը» (Սկզբից մինչև 1915 թ.). Նոր Նախիջևան, 1915։
- «Քննություն Նոր–Նախիջևանի բարբառի» (1925)
- «Քննություն Մարաղայի բարբառի» (1926)
- «Հայերէն Արմատական Բառարան» (1926-1935)
- «Քննություն Ագուլիսի բարբառի» (1936)
- Հայոց լեզվի պատմություն։ Մաս 1 (1940)[8]
- Պատմութիւն հայոց նոր գրականութեան (1940)[9]
- «Քննություն Նոր-Ջուղայի բարբառի», Երևան (1940)
- «Քննություն Պոլսահայ բարբառի» (1940)
- «Հայ բառագիտություն» (1941)
- «Քննություն Համշենի բարբառի» (1941)
- «Հայոց անձնանունների բառարան» (1942-1962)
- «Եւրոպական փոխառեալ բառեր հայերէնի մէջ» (1951)
- «Քննություն Վանի բարբառի» Երևան (1952)
- «Քննություն Առտիալի բարբառի» Երևան (1953)
- «Կյանքիս հուշերից» Երևան (1967)[10]
- Հայերեն արմատական բառարան։ Ա-Դ. Ա. հատոր[11]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էդուարդ Բագրատի Աղայան։ Հրաչյա Հակոբի Աճառյան։ Նյութեր Հայ գիտնականների կենսագրության եվ բիբլիոգրաֆիայի համար։ ՀԽՍՌ ԳԱ հրատարակչություն, 1956, 104 էջ[12]:
- Խաչիկ Բադիկյան։ Հրաչյա Աճառյան մարդը և գիտնականը։ Զանգակ-97, 2005, 420 էջ[13]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Ачарян Рачия Акопович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Հրաչյա Աճառյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
- ↑ Աճառյան, Հրաչյա Հակոբի (1940). Հայոց լեզվի պատմություն։ Մաս 1. Պետ.համալս.հրատ.
- ↑ Աճառյան, Հրաչյա Հակոբի (1940). Պատմութիւն հայոց նոր գրականութեան. Ա. հ.
- ↑ Աճառյան, Հրաչյա Հակոբի (1967). Կյանքիս հուշերից. Միտք.
- ↑ Աճառյան, Հրաչյա Հակոբի (1971). Հայերեն արմատական բառարան։ Ա-Դ. Ա. հատոր. Երևանի համալսարանի հրատարակչություն.
- ↑ Աղայան, Էդուարդ Բագրատի (1956). Հրաչյա Հակոբի Աճառյան. ՀՍՍՌ ԳԱ հրատկչ.
- ↑ Badikyan, Khachʻik Gabrieli (2005). Հրաչյա Աճառյան մարդը եւ գիտնականը. Զանգակ-97.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աճառյան Հրաչյա Հակոբի (1876-1953), Հայաստանի ԳԱԱ մատենագիտական տվյալներ
- Խաչիկ Բադիկյանի «Հրաչյա Աճառյան, մարդը և գիտնականը» աշխատության մասին(չաշխատող հղում)
- ՀԱՅԵՐԷՆ ԱՐՄԱՏԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ 1971 թվականի էլեկտրոնային առ ցանց տարբերակ որոնելի գլխաբառերով։
- ՀԱՅԵՐԷՆ ԳԱՒԱՌԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ, 1913 թվական
- Հայոց Անձնանունների Բառարան, 1942-1962
- Հայագիտական համազգային կենտրոն
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրաչյա Աճառյան» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրաչյա Աճառյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրաչյա Աճառյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 267)։ |
|
- Մարտի 20 ծնունդներ
- 1876 ծնունդներ
- Ստամբուլ քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 16 մահեր
- 1953 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ դասախոսներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- Ստրասբուրգի համալսարանի շրջանավարտներ
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ բառարանագիրներ
- Հայ լեզվաբաններ
- Հայոց ցեղասպանության ականատեսներ
- Հայերն Օսմանյան կայսրությունում
- Հայոց ցեղասպանությունից փրկվածներ
- Խորհրդահայեր
- Բանասիրական գիտությունների դոկտորներ
- Հայ ակադեմիկոսներ