Իվան Եղիազարով
Իվան Եղիազարով | |
---|---|
Ծնվել է | հունվարի 6, 1893 Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունիսի 10, 1971 (78 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և գիտնական |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր և ակադեմիկոս |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Իվան Վասիլիի Եղիազարով (հունվարի 6, 1893, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - հունիսի 10, 1971, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային հիդրոէներգետիկ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1935), պրոֆեսոր (1922), ԽՍՀՄ ակադեմիկոս (1943.)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Պետերբուրգի Էլեկտրատեխնիկական ինստիտուտը (1916)։ 1922-1943 թվականներին եղել է նույն ինստիտուտի հիդրոէլեկտրական ուժային տեղակայանքների ամբիոնի պրոֆեսոր, 1943 թվականին Եղիազարովը 1951 թվականին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ջրային էներգիայի օգտագործման ամբիոնի վարիչ, 1943-1957 թվականներին՝ ԽՍՀՄ ջրաէներգետիկական ինստիտուտիի տնօրեն։
Ուսումնասիրությունները վերաբերում են հիդրոէներգետիկայի, հիդրավլիկական մոդելավորման, չհաստատված հոսանքների և ջրամբարուկների շարժման հարցերին։ Մասնակցել է ԳՈԷԼՌՈ-ի հանձնաժողովի աշխատանքներին, Վոլխովի, Սվիրի ու Զորագետի ՀԷԿ-երի նախագծմանը։ Եղիազարովը եղել է հիդրավլիկ հետազոտությունների միջազգային ասոցիացիայի (ՀՀՄԱ) հիմնադիրներից և նրա պատվավոր անդամ, Թուլուզի ակադեմիայի (Ֆրանսիա) թղթակից անդամ, Բուդապեշտի համալսարանի պատվավոր դոկտոր։
ԽՍՀՄ-ի երկրորդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Гидроэлектрические силовые установки, т. 1-3, М.-Л., 1934, 37с.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Иван Васильевич Егиазаров, Е., 1953 (библиография).
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 505)։ ![]() |
|
- Հունվարի 6 ծնունդներ
- 1893 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Հունիսի 10 մահեր
- 1971 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ հիդրոէներգետիկներ
- Հայ պրոֆեսորներ
- Տեխնիկական գիտությունների դոկտորներ
- ԽՍՀՄ ԳԽ 2-րդ գումարման պատգամավորներ
- Ակադեմիկոսներ
- Հայ քաղաքական գործիչներ
- Հայ գիտնականներ