Հրաչյա Բունիաթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox med.png
Հրաչյա Բունիաթյան
Бунятян Грачия Хачатурович.JPG
Ծնվել է մայիսի 1, 1907({{padleft:1907|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:1|2|0}})
Ծննդավայր Նոր Բայազետ, Ռուսական կայսրություն
Մահացել է մարտի 19, 1981({{padleft:1981|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:19|2|0}}) (73 տարեկանում)
Մահվան վայր Երևան, ՀԽՍՀ
Ազգություն հայ[1]
Կրթություն Երևանի պետական համալսարան
Կոչում Գիտությունների դոկտոր (1937), պրոֆեսոր (1939), ակադեմիկոս (1943) և կենսաբանական գիտությունների դոկտոր
Պարգևներ


Հրաչյա Խաչատուրի Բունիաթյան (մայիսի 1, 1907({{padleft:1907|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:1|2|0}}), Նոր Բայազետ, Ռուսական կայսրություն - մարտի 19, 1981({{padleft:1981|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:19|2|0}}), Երևան, ՀԽՍՀ), հայ կենսաքիմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր (1937), պրոֆեսոր (1939), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1940)։ Բիոքիմիկոսների և նեյրոքիմիկոսների հայկական դպրոցի հիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Նոր Բայազետում (այժմ՝ Գավառ)։ Ավարտել է տեղի թիվ 1 դպրոցը։ 1930 թվականին ավարտելով ԵՊՀ բժշկական ֆակուլտետը՝ աշխատել է նախ որպես կենսաքիմիայի դասախոս, ապա՝ ղեկավարել Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի, այնուհետև, ավելի քան երկու տասնամյակ, բժշկական ինստիտուտի կենսաքիմիայի ամբիոնը։

1939-1941 թվականներին եղել է Երևանի բժշկական ինստիտուտի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, 1942-1946 թվականներին՝ ԵՊՀ ռեկտոր[2]։ Մեծապես աջակցել է Ալիխանյան եղբայրներին՝ 1942 թվականին հիմնելու տիեզերական ճառագայթների հետազոտման լաբորատորիա ԵՊՀ-ում և կայան՝ Արագածում, որոնց հիման վրա 1943 թվականին ստեղծվեց ֆիզիկայի ինստիտուտը։

1943 թվականից ղեկավարել է նաև ՀԽՍՀ ԳԱ Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի կենսաքիմիայի սեկտորը, իսկ 1961 թվականից մինչև կյանքի վերջը իր հիմնադրած ՀԽՍՀ ԳԱ կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենն էր։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաչյա Բունիաթյանի հուշատախտակը Երևանում

Հրաչյա Բունիաթյանի գիտական գործունեության հիմնական ուղղություններն են՝ ուղեղի կենսաքիմիա, օքսիդացման պրոցեսներում և նյութափոխանակության նյարդային կարգավորման մեջ առանձին վիտամինների, ֆոսֆատիդների և կենսածին ամինների կենսաքիմիա։ Նրա հետազոտությունները հնարավորություն տվեցին կարևորել նիկոտինամիդ դինուկլետիդի մասնակցությունը ամինաթթուներից ամոնիակի գոյացման մեխանիզմում և նյութափոխանակության կարգավորման մեջ գամմակարագաթթվի դերը, պարզաբանել այդ ամինաթթվի կենսասինթեզի ու կատաբոլիզմի ուղիները, ուղեղում ամոնիակի գոյացման և չեզոքացման մեխանիզմի հարցերը, կատեխոլամիների ու ֆոսֆոլիպիդների կենսաքիմիական առանձնահատկությունները։ Դրանցից շատերը դարձել են առանձին ուղղություններ։ Հրաչյա Բունիաթյանը կենսաքիմիական գիտության հիմնադիրն է Հայաստանում:

Հեղինակ է շուրջ 250 գիտական աշխատությունների։ Եղել է կենսաքիմիայի ինստիտուտի կողմից լույս ընծայված «Ուղեղի կենսաքիմիայի հարցերը» գիտական ժողովածուների խմբագիրը։ ՀԽՍՀ ԳԱ և ԽՍՀՄ ԳԱ «Նեյրոքիմիա» միջազգային հանդեսի ստեղծումը նույնպես պայմանավորված է նրա մեծ հեղինակությամբ։

Նրա նախաձեռնությամբ Երևանում կազմակերպվել են միջազգային գիտաժողովներ՝ նվիրված կենսաքիմիայի, հատկապես՝ նեյրոքիմիայի հրատապ խնդիրներին։

Երկար տարիներ ղեկավարել է հանրապետության Ֆիզիոլոգների, կենսաքիմիկոսների և դեղաբանների ընկերությունները, ակտիվորեն մասնակցել միջազգային կենսաքիմիական գիտաժողովների, զեկուցումներով հանդես եկել արտասահմանյան բազմաթիվ երկրների գիտական կենտրոններում, ընտրվել Գերմանիայի բանխույզների «Լեոպոլդինա» ակադեմիայի անդամ, Նյարդաքիմիկոսների միջազգային ընկերության խորհրդի անդամ։

1982 թվականից ՀԽՍՀ ԳԱ կենսաքիմիայի ինստիտուտը կոչվում է Հրաչյա Բունիաթյանի անունով։

Վախճանվել է Երևանում[3]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Фосфатиды как про- и антиоксоданты при самоокислении жиров и витамина "А", 1937
  • Вопросы биохимии, 1960

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Армянские учёные-медики — 1998.
  2. А. П. Айриян (1998). Армянские учёные-медики. Ереван: Амарас. էջ 57. ISBN 99930-1-001-7. 
  3. Կենսագրական հանրագիտարան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2009, էջ 30-31: