Նագուշ Հարությունյան
Նագուշ Հարությունյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 10 (23), 1912 Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հունվարի 18, 1993 (80 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() ![]() |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Գործունեության ոլորտ | analytical mechanics? |
Պաշտոն(ներ) | ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության փոխնախագահ |
Ալմա մատեր | Վ. Կույբիշևի անվան ռազմաինժեներական ակադեմիա և Սանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարան |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[2] |
Եղել է գիտական ղեկավար | Վլադիմիր Սարգսյան |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Նագուշ Խաչատուրի Հարությունյան (նոյեմբերի 10 (23), 1912, Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 18, 1993, Մոսկվա, Ռուսաստան), հայ մեխանիկ, պետական-քաղաքական գործիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր (1949 թ.), պրոֆեսոր (1950 թ.), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1950 թ.), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1962 թ.)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նագուշ Հարությունյանը ծնվել է Երևանում։ 1930 թվականին ընդունվել է Մոսկվայի Վ. Կույբիշևի անվան ռազմաճարտարագիտական ակադեմիա։ 1936 թվականին ավարտելով այն և ստանալով ճարտարագետ-հիդրոշինարարի որակավորում՝ աշխատանքի է անցել Սևան-Զանգուշին վարչությունում որպես ճարտարագետ՝ միաժամանակ դասավանդելով Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։
1937 թվականին ընդունվել է Լենինգրադի պոլիտեխնիկական ինստիտուտի ասպիրանտուրա։ 1941 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և մեկնել ռազմաճակատ։ 1945 թվականին զորացրվել է, վերադարձել Հայաստան և վերսկսել գիտամանկավարժական գործունեությունը։ 1949 թվականին ԽՍՀՄ ԳԱ մեխանիկայի ինստիտուտում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։ 1950 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում, նույն թվականին ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս։
1952-1955 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար։ 1955 թվականին նշանակվել է ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի և տեխնիկայի ինստիտուտի սողքի և ամրության նորաստեղծ լաբորատորիայի վարիչ։ 1959 թվականին ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ փոխնախագահ։
1945-1951 թվականներին դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, 1951 թվականից ԵՊՀ-ում՝ լինելով տեսական մեխանիկայի ամբիոնի պրոֆեսոր, իսկ 1958-1978 թվականներին՝ առաձգականության և պլաստիկության տեսության նորաստեղծ (ներկայիս հոծ միջավայրի մեխանիկայի) ամբիոնի վարիչ։
1961 թվականին նշանակվել է ԵՊՀ ռեկտոր։ Նրա նախաձեռնությամբ ԵՊՀ-ում ստեղծվել են բջջաբանության ամբիոնը, ՀԽՍՀ ԳԱ և ԵՊՀ միացյալ հաշվողական կենտրոնը, ամրապնդվել ԵՊՀ գիտական և ուսումնական կապերը Մոսկվայի, Լենինգրադի պետական համալսարանների, ինչպես նաև ԽՍՀՄ և արտասահմանյան այլ առաջնակարգ բուհերի ու գիտական կենտրոնների հետ։
Հեղինակ է շուրջ 200 գիտական աշխատությունների և ութ հիմնարար մենագրության։ Նրա «Սողքի տեսության մի քանի հարցեր» (Մոսկվա, 1952) հիմնարար մենագրությունը թարգմանվել և հրատարակվել է Անգլիայում, Ֆրանսիայում, Չինաստանում, իսկ առանձին գլուխներ՝ նաև Գերմանիայում, Լեհաստանում, Ռումինիայում։
1962-1975 թվականներին եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ։
1975 թվականին տեղափոխվել է Մոսկվա և գլխավորել ԽՍՀՄ ԳԱ մեխանիկայի պրոբլեմային ինստիտուտի առաձգակամածուցիկ մարմինների մեխանիկայի բաժինը՝ զուգահեռաբար ղեկավարելով նաև ՀԽՍՀ ԳԱ մեխանիկայի ինստիտուտի առաձգակամածուցիկության տեսության բաժինը։
Ղեկավարել է բազմաթիվ գիտական աշխատանքներ, ստեղծել ուրույն գիտական դպրոց։ Երկար տարիներ եղել է ԽՍՀՄ տեսական և կիրառական մեխանիկայի գծով ազգային կոմիտեի նախագահության անդամ, «Հայկական ԽՍՀ ԳԱ տեղեկագիր, մեխանիկա» գիտական պարբերականի գլխավոր խմբագիր, «ԽՍՀՄ ԳԱ տեղեկագիր, պինդ մարմնի մեխանիկա» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ։ Բազմիցս ընտրվել է ՀԽՍՀ և ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր։
Պարգևատրվել է Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության, Հայրենական պատերազմի 1-ին, 2-րդ աստիճանի, «Կարմիր աստղ», Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Некоторые вопросы теории ползучести, М.-Л., 1952.
- Кручения упругых тел, М., 1963 (համահեղինակ).
- Теория ползучести неоднородых тел, М., 1983 (համահեղինակ).
- Механика растущих вязкоупругопластических тел, М., 1987 (համահեղինակ).
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Арутюнян Нагуш Хачатурович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ Ն. Հարությունյանի մասին ՀՀ ԳԱԱ կայքում
- ↑ Կենսագրական բառարան, ԵՊՀ հրատարակչություն, 2009, էջ 34-35։
|
- Նոյեմբերի 23 ծնունդներ
- 1912 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Հունվարի 18 մահեր
- 1993 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Տրոեկուրովյան գերեզմանատանը թաղվածներ
- ԵՊՀ դասախոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- «Մարտական ծառայությունների համար» մեդալով պարգևատրվածներ
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Երևանի պետական համալսարանի ռեկտորներ
- Հայ մեխանիկոսներ
- Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած հայեր
- Տեխնիկական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- Խորհրդային մեխանիկներ
- Հայ հասարակական գործիչներ
- ԽՍՀՄ ԳԽ 6-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 7-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 8-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 9-րդ գումարման պատգամավորներ
- Հայ պետական գործիչներ