Դավիթ Զավրիյան
Դավիթ Զավրիյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 23, 1889[1] Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 11, 1957[1] (68 տարեկան) Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
Բնակության վայր(եր) | Երևան |
Մասնագիտություն | քիմիկոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Գիտական աստիճան | պրոֆեսոր |
Պարգևներ |
Դավիթ Քրիստափորի Զավրիյան (հունիսի 23, 1889[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն - օգոստոսի 11, 1957[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), հայ քիմիկոս, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1939)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Թիֆլիսում։ Միջնակարգ կրթությունն ստացել է ծննդավայրում, իսկ բարձրագույնը՝ Սանկտ Պետերբուրգի համալսարանում, որտեղ աշակերտել է Դմիտրի Մենդելեևին։ Դեռևս համալսարանում ուսանելիս Զավրիյանը մեկնել է արտասահման և գիտական հետազոտություններ կատարել Փարիզի համալսարանում։ Ավարտելուց հետո աշխատանքի է անցել Պետերբուրգի ճանապարհաշինարարական ինստիտուտում որպես լաբարատորիայի վարիչ և անօրգանական քիմիայի դասախոս ու շարունակել զբաղվել գիտահետազոտական աշխատանքով։ Զավրիյանը հիմնականում զբաղվել է անօրգանական քիմիայով, սակայն նրան հետաքրքրել են նաև ֆիզիկական քիմիայի, քիմիական տեխնոլոգիայի, ինչպես նաև նավթի երկաբանությանը վերաբերող հարցեր։ Բացի իր բուն մասնագիտությունից՝ զբաղվել է նաև հնագիտության և լեզվաբանության հարցերով։
1921 թվականին Թիֆլիսից տեղափոխվել է Երևան և նշանակվել ԵՊՀ տեխնիկական (բնագիտական) ֆակուլտետի դեկան։ Մեծ աշխատանք է կատարել այդ ֆակուլտետի համար դասախոսական կադրեր հավաքագրելու, ինչպես և լաբորատոր սարքավորումներ ձեռք բերելու ուղղությամբ։ 1921 թվականի վերջերին և 1922 թվականի սկզբին մի քանի ամիս եղել է ԵՊՀ ռեկտոր, ապա համալսարանի գործերով մեկնել Մոսկվա ու Պետերբուրգ և չի վերադարձել։ 1922 թվականի գարնանից աշխատանքի է անցել Թիֆլիսի ճանապարհաշինարարական ինստիտուտում որպես անօրգանական քիմիայի ամբիոնի վարիչ։ Իր գիտական գործունեության հետագա շրջանում նա սերտ կապերի մեջ է եղել ԵՊՀ-ի, Հայաստանի մյուս բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտությունների ակադեմիայի հետ։
Վախճանվել է Թբիլիսիում։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կենսագրական հանրագիտարան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2009, էջ 17։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 662)։ ![]() |
|
- Հունիսի 23 ծնունդներ
- 1889 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 11 մահեր
- 1957 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- ԵՊՀ դասախոսներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Երևանի պետական համալսարանի ռեկտորներ
- Հայ քիմիկոսներ
- Հայ պրոֆեսորներ