Յուրի Ղամբարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յուրի Ղամբարյան
Յուրի Ստեփանի Ղամբարյան
Гамбаров Юрий Степанович.jpg
Ծնվել է հունիսի 10 (22), 1850
Ծննդավայր Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել է 1926
Մահվան վայր Մոսկվա, ԽՍՀՄ
Ազգություն հայ
Կրթություն Մոսկվայի պետական համալսարան
Մասնագիտություն գիտնական
Աշխատավայր Մոսկվայի կայսերական համալսարան

Յուրի Ստեփանի Ղամբարյան (Ղամբարով, հունիսի 10 (22), 1850, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 1926, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ իրավաբան, սոցիոլոգիական ուղղության ներկայացուցիչ, իրավագիտության պրոֆեսոր (1884), ԵՊՀ-ի առաջին ռեկտոր (1919-1920

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Թիֆլիսում։ Միջնակարգ կրթությունն ստացել է ծննդավայրում։ Այնուհետև ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և 1884-ին դարձել նույն համալսարանի պրոֆեսոր՝ անընդմեջ պաշտոնավարելով մինչև 1899 թվականը։

1899-ին հրատարակել է «Гражданское право», «Вещное право» (ч. 1-2, СПб) աշխատությունը։ 1899-ին լույս տեսած հասարակական-իրավաբանական գիտությունների ժողովածուի առաջին համարում տպագրվել է Յուրի Ղամբարյանի «Право в его основных моментах» ուսումնասիրությունը։ Մեծ արձագանք է գտել նաև 1910-ին նույն ժողովածուում հրատարակված «Свобода и ее гарантии» (т. 1, СПб) աշխատությունը։ Նա «Գրանատ» հանրագիտական բառարանի խմբագրական խորհրդի անդամ էր։

1900-ին եռանդուն մասնակցություն է ունեցել Փարիզում հումանիտար գիտությունների ռուսական բարձրագույն դպրոցի հիմնադրմանը, դասախոսել Բրյուսելի համալսարանում։ 1906-11-ին եղել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ և մշակել ու հրատարակել է քաղաքացիական իրավունքի դասընթացը՝ «Курс гражданского праба» (т. 1, ч. общая, СПб., 1911) և այլ արժեքավոր աշխատություններ։ Ռուսական աղբյուրներում հիշատակվում և մեծարվում է որպես Ռուսաստանի սոցիոլոգիական դպրոցի հիմնադիր։ Այնուհետև վերադարձել է Թիֆլիս և ղեկավարել Վրաստանի պոլիտեխնիկական ինստիտուտը։

ԵՊՀ ռեկտոր[խմբագրել | խմբագրել կոդը]

1919-ին ՀՀ կառավարությունը կարողացավ իրականացնել ազգային համալսարան ունենալու գաղափարը։ Համալսարանի կազմակերպիչ-ռեկտոր առաջադրվեց Յուրի Ղամբարյանը։ Նա Հայաստանում աշխատեց 1919-ի հուլիսից մինչև 1920-ի դեկտեմբերը։ Այդ կարճ ժամանակում նա ահռելի գործ կատարեց՝ լուծելով նորաբաց համալսարանի առանցքային հիմնահարցերը, կարողացավ ապահովել համալսարանի գիտական ներուժը, հավաքագրել հիմնադիր պրոֆեսորներին, ստեղծել բարձրորոկ աշխատակազմ։ Նա Նա հանրապետության արտաքին գործոց նախարարության միջոցով դիմեց Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչներին ԱՄՆ-ում, Անգլիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Կ. Պոլսում, Ավստրիայում ու Պարսկաստանում՝ կազմակերպել կամավոր նվիրատվությունների հանգանակում և համալսարանի գրադարանի համար ձեռք բերել գրքեր թե՛ գիտական հիմնարկներից և թե՛ մասնավոր անձանցից։

1920-ի նոյեմբերի 29-ին Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո փոխվեցին համալսարանի դիմագիծն ու ծրագրերը, և նախկին աշխատակազմը ռեկտորի հետ միասին ազատ արձակվեց։ Յ. Ղամբարյանը ստիպված էր վերադառնալ Թիֆլիս։ Այդ պահից, ցավոք, պատմությունը լռում է նրա մասին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կենսագրական հանրագիտարան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2009, էջ 13-14։
  • Ով ով է. Կենսագրական հանրագիտարան, Երևան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005, էջ 706-707։