Լվովի հայերի կանոնադրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լվովի հայերի կանոնադրությունը (լեհ.՝ Statut Ormian lwowskich) Լեհաստանի տիրապետության տակ գտնվող Լվովի, Լուցկի, Սնյատինի, Ստանիսլավի, Տերնոպոլի և տարածաշրջանի մի քանի այլ քաղաքների հայկական համայնքների միջնադարյահ իրավունքի հուշարձան է։ 1344 և 1356 թվականների դեկտերներով Լեհաստանի թագավոր Կազիմիր Գ Մեծը հայերին դատական ինքնավարություն է տրամադրել, որը նրանք օգտագործում էին մինչև 1784 թվականը։

Տեղականան հայկական դատարանները այդ ժամանակի ընթացքում օգտվում էին սկզբում ավանդական հին հայկական իրավունքով, այսինքն Մխիթար Գոշի դատաստանագրքով, իսկ հետագայում Լվովի հայերի կանոնադրություով, որը ընդունել է պետրկուվյան սեյմը 1519 թվականի մարտի 5-ին և հաստատել է Լեհաստանի թագավոր Սիգիզմունդ Ա-ն։ 16-րդ դարի երկրորդ կեսում Լվովի հայերի կանոնադրությանը ավելացվել է նաև դատաքննության հարցերը կարգավորող «Հայ իրավունքի դատարանների և գործերի կարգը»։