Կոստանդին Արմենոպուլոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto Info sciences exactes.png
Կոստանդին Արմենոպուլոս
Ծնվել է 1320[1]
Ստամբուլ, Թուրքիա
Մահացել է 1385
Ստամբուլ, Թուրքիա
Քաղաքացիություն Բյուզանդական կայսրություն
Մասնագիտություն իրավաբան և canon law jurist
Տիրապետում է լեզուներին հին հունարեն[2] և միջին հունարեն

Կոստանդին Արմենոպուլոս (Կոստանդին Հայորդի) (1320, Կ.Պոլիս, 1380/1383, Կ. Պոլիս), միջնադարի խոշոր բյուզանդահայ իրավաբան, իրավագետ

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոստանդին Արմենոպուլոսը ծնվել է 1320 թվականին Կոստանդնուպոլսում։ Նա երկար տարիներ եղել է Լեսալոնիկի դատավոր, զբաղվել է մանկավարժությամբ, դասախոսել իրավաբանություն, իրավունք, մեծ հեղինակություն է վայելել ինչպես ժամանակի գիտության բնագավառի երևելիների, այնպես էլ Բյուզանդական կայսրության իշխանավորների շրջանում, ժողովրդի մեջ։ Կոստանդին Արմենոպուլոսը եղել է Բյուզանդական կայսրության Գերագույն ատյանի անդամ, նրա ելույթին ու առաջարկությունները լսվում էին ուշադրությամբ և մեծ մասամբ հաշվի էին առնվում, պետական, կառավարական ատյանների կողմից, երկրին վերաբերվող այս կամ այն հարցի լուծման ժամանակ։ Նա եղել է Հովհաննես VI-րդ Կանտակուզինոս կայսրի (1347-1354 թթ.) իրավախորհրդատուն, նրա վստահելի անձը, ապա և պալատական տնտեսավարը (1356-ից), պաշտոն, որով առնչվում էր կայսերական արքունքների բոլոր հարցերին։ Իրավաբանական բարձր գիտելիքերի, երկրին ու կայսրին մատուցած արժանի ծառայությունների համար Կոստանդին Արմենուպոլսին շնորհում են «Թեսալոնիկի գլխավոէ ավագ», ապա և «Օգոստոսյան կղեր» պատվավոր տիտղոսներ։ Հետագայում, օրենքի առջև նրա ազնիվ ծառայությունների գնահատականն է դառնում «Օրենքի մեծ պահապան» կոչման շնորհումը։ Կոստանդին Հայորդին իրավաբանության բնագվառին վերաբերվող մի շարք նշանավոր աշխատություններ է գրել, կատարել կարևոր ուսումնասիրություններ։ Սակայն նրան փառք բերեց և հիրավի անմահացրեց «Առձեռն օրենսգիրքը» կամ «Վեցատյանը»։ Արմենոպուլոսը մահացել է Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլսում 1380 կամ 1383 թվականին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]