Մուշեղ Սանթրոսյան
Մուշեղ Սանթրոսյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 1, 1894 Դիլիջան, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 14, 1972 (78 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գիտնական |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան և Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Գործունեության ոլորտ | մանկավարժություն |
Ալմա մատեր | Գևորգյան Հոգևոր Ճեմարան (1917) և Կրուպսկայայի անվան կոմունիստական դաստիարակության ակադեմիա (1926) |
Գիտական աստիճան | մանկավարժական գիտությունների դոկտոր (1948) և պրոֆեսոր (1937) |
Պարգևներ |
Մուշեղ Հայրապետի Սանթրոսյան (հունվարի 1, 1894, Դիլիջան, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 14, 1972, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկավարժ, մանկավարժական գիտությունների դոկտոր (1948), պրոֆեսոր (1937), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1945)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Դիլիջանում։ Սկզբնական կրթությունն ստացել է տեղի ծխական դպրոցում, 1917 թ. ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանի լսարանային բաժինը։ 1920-1922 թվականներին աշխատել է Դիլիջանի շրջանային լուսբաժնի վարիչ, շրջանային գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ, ապա՝ նախագահ։
1922-1926 թվականներին Մ. Սանթրոսյանը սովորել է Մոսկվայի Ն. Կրուպսկայայի անվան կոմունիստական դաստիարակության ակադեմիայում։ 1926 թվականին նշանակվել է ԵՊՀ մանկավարժության ֆակուլտետի դեկան։ Շուրջ քսան տարի ղեկավարել է մանկավարժության և հոգեբանության ամբիոնը։ 1930-1931 թվականներին եղել է ԵՊՀ ռեկտոր, 1934 թվականին նշանակվել է Երևանի մանկավարժական ինստիտուտի տնօրեն, 1937 թվականին՝ ուսուցիչների վերապատրաստման, 1941 թվականին՝ դպրոցների գիտահետազոտական ինստիտուտների տնօրեն։
1957 թվականին ընտրվել է ՌԽՖՍՀ մանկավարժական գիտությունների ակադեմիայի անդամ։
Գրել է մի շարք մենագրություններ և գիտական հոդվածներ՝ նվիրված հայ մանկավարժության ու դպրոցի պատմությանը։ Առանձնապես կարևոր են՝ «Հայ մեծ լուսավորիչ-մանկավարժ Խ. Աբովյանը» (Երևան, 1953), «Մեսրոպ Թաղիադյանը մանկավարժ» (Երևան, 1959), «Արևելահայ դպրոցը 19-րդ դարի 1-ին կեսին» (Երևան, 1964), «Ներսիսյան դպրոցի պատմություն» (Երևան, 1981) աշխատությունները[1][2]։
Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայ մեծ լուսավորական-մանկավարժ Խ. Աբովյանը, Երևան, 1953:
- Хачатур Абовян - выдающийся армянский педагог, Москва, Учпедгиз, 1957, 160 с.
- Ա. Ս. Մակարենկոյի մանկավարժական հայացքները, 1944։
- Ակնարկներ Սովետական Հայաստանի հանրակրթական դպրոցի պատմության, 1955։
- Արևելահայ դպրոցը 19-րդ դարի առաջին կեսին, 1964։
- Ներսիսյան դպրոցի պատմություն, Ե., Լույս, 1981, 268 էջ։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կենսագրական հանրագիտարան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2009, էջ 19։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ՄՈւՇԵՂ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ»։ ysu.am։ Վերցված է 2019 թ․ հունվարի 13
- ↑ «ՀՀ ԳԱԱ Հիմնարար Գիտական Գրադարան քարտարան › Հեղինակավորի որոնում › Սանթրոսյան, Մուշեղ Հայրապետի, 1894-1972 (Personal Name)»։ opac1.flib.sci.am։ Վերցված է 2019 թ․ հունվարի 13(չաշխատող հղում)
|
- Հունվարի 1 ծնունդներ
- 1894 ծնունդներ
- Դիլիջան քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 14 մահեր
- 1972 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ դասախոսներ
- Էջմիածնի Գևորգյան ճեմարանի սաներ
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Երևանի պետական համալսարանի ռեկտորներ
- Հայ մանկավարժներ
- Հայ պրոֆեսորներ
- Մանկավարժական գիտությունների դոկտորներ
- Հայ գիտնականներ