Անուշավան Արզումանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Արզումանյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Անուշավան Արզումանյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 27 (մարտի 11), 1904 կամ փետրվարի 12, 1904 Կապան, Հայաստան |
Մահացել է | հուլիսի 18, 1965[1] (61 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | տնտեսագետ և քաղաքական գործիչ |
Հաստատություն(ներ) | ՌԳԱ տնտեսագիտության ինստիտուտ և Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | տնտեսագիտություն |
Պաշտոն(ներ) | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Գիտական աստիճան | տնտեսագիտական գիտությունների թեկնածու |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
![]() |
Անուշավան Աղաֆոնի Արզումանյան (փետրվարի 27 (մարտի 11), 1904 կամ փետրվարի 12, 1904, Կապան, Հայաստան - հուլիսի 18, 1965[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), հայ տնտեսագետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1963)։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով ու բազմաթիվ մեդալներով։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Կապանի շրջանի Կավարտ գյուղում։ Երկու տարի գյուղական դպրոցում սովորելուց հետո 1912-ին ուսումը շարունակել է Շուշիի ռեալական դպրոցում։
1921-1928 թվականներին կոմերիտական ղեկավար աշխատանք է կատարել Կապանի, Լենինականի (այժմ՝ Գյումրի), Երևանի գավառային և քաղաքային կոմիտեներում։ Եղել է ԼԿԵՄ կենտկոմի նախագահության և Անդրերկրկոմի բյուրոյի անդամ։ 1928-1929 թվականներին սովորել է Մոսկվայի Գ. Պլեխանովի անվան ժողովրդական տնտեսության ինստիտուտում, իսկ 1933-1936 թվականներին՝ կարմիր պրոֆեսուրայի ագրարային ինստիտում։ 1929-1937 թվականներին կատարել է կուսակցական ղեկավար աշխատանք։ Եղել է շրջկոմի առաջին քարտուղար Ղուրդուղուլու (այժմ՝ Արմավիր), Միկոյանի (այժմ՝ Եղեգնաձոր) և Երևանի Կիրովյան շրջաններում։ 1926-1937 թվականներին ՀԿԿ կենտկոմի անդամ էր։
1937 թվականի օգոստոսի 7-ին նշանակվել է ԵՊՀ ռեկտոր, բայց ընդամենը մեկուկես ամիս անց ազգայնականներին և հատկապես Աղասի Խանջյանին պաշտպանելու մեղադրանքով ազատվել է պաշտոնից, գործը հանձնել ՆԳ մարմիններին, իսկ իրեն բանտարկել։ Սակայն նա կարողացել է ապացուցել իր անմեղությունը և կարճ ժամանակ անց ազատվել բանտից։
Հայրենական մեծ պատերազմի առաջին իսկ օրերից կամավոր մեկնել է բանակ, ծառայել մինչև պատերազմի ավարտը։
1946-1952 թվականներին աշխատել է Բաքվի Ս. Կիրովի անվան պետական համալսարանում որպես դեկան, ապա գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր։ Այնուհետև տեղափոխվել է Մոսկվա ու աշխատել որպես ԽՍՀՄ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտի սեկտորի վարիչ և տնօրենի տեղակալ։ 1956 թվականին նրան հանձնարարվել է ԽՍՀՄ ԳԱ համաշխարհային էկոնոմիկայի ու միջազգային հարաբերությունների ինստիտուտի կազմակերպումը, որի անփոփոխ տնօրենն էր մինչև կյանքի վերջը։
Հեղինակ է շուրջ 100 գիտական աշխատությունների, որոնցից շատերը լույս են տեսել նաև օտար լեզուներով։
Եղել է ԽՍՀՄ ԳԽ պատգամավոր, Սահմանադրական հանձնաժողովի ու Ազգությունների խորհրդի արտաքին հանձնաժողովի անդամ, խորհրդա-ամերիկյան ինստիտուտի փոխնախագահ, Խորհրդային մեծ հանրագիտարանի գիտական խորհրդի, խորհրդային ու օտարերկրյա մի շարք հրատարակությունների խմբագրական խորհուրդների անդամ։
Վախճանվել է Մոսկվայում[2]։
Անուշավան Արզումանյանի անվամբ է կոչվում Կապան քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցը[3]։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Кризис мирого капитализма на современном этапе, М., 1960.
- Борьба двух систем и мировое развитие, М., 1964.
- Տնտեսագիտական ընտիր երկեր, Երևան, 1971։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Арзуманян Анушаван Агафонович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Կենսագրական հանրագիտարան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2009, էջ 25-26։
- ↑ Կենսագրականը
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 48)։ ![]() |
- Մարտի 11 ծնունդներ
- 1904 ծնունդներ
- Փետրվարի 12 ծնունդներ
- Կապան քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 18 մահեր
- 1965 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- «Պատվո նշան» շքանշանի ասպետներ
- Կովկասի պաշտպանության համար մեդալակիրներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Երևանի պետական համալսարանի ռեկտորներ
- Հայ տնտեսագետներ
- Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած հայեր
- Անձինք նամականիշերի վրա
- Հայ պրոֆեսորներ
- ԽՍՀՄ ԳԽ 6-րդ գումարման պատգամավորներ
- Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամներ