Արամ Սիմոնյան
Արամ Սիմոնյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 12, 1955 Գորիս, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
Մահացել է | հունիսի 8, 2022[1] (67 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | պատմաբան և հրապարակախոս |
Հաստատություն(ներ) | ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ և Երևանի պետական համալսարան |
Գործունեության ոլորտ | պատմություն |
Պաշտոն(ներ) | ռեկտոր |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1977) և ԽՍՀՄ ԳԱ պատմության ինստիտուտ (1981) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր (2005) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն, ռուսերեն և անգլերեն |
Պարգևներ | |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Արամ Հրաչիկի Սիմոնյան (ապրիլի 12, 1955, Գորիս, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն - հունիսի 8, 2022[1], Երևան, Հայաստան), պատմագետ, հրապարակախոս, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ (2014)[2], Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ[3][4]։ Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտոր (հրաժարական է ներկայացրել 2019 թվականի մայիսի 23-ին)[5]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1961-1972 թվականներին Արամ Սիմոնյանը սովորել է Գորիս քաղաքի միջնակարգ դպրոցում, այնուհետև տեղափոխվել է Երևան և ավարտել թիվ 19 միջնակարգ դպրոցը[2]։ 1972-1977 թվականներին ուսումը շարունակել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում[2]։ 1977-1981 թթ. ավարտել է Մոսկվայի ԽՍՀՄ ԳԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրան[2]։ 1983 թվականինին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը։ 2000 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն[2]։ 2005 թվականին ստացել է պրոֆեսորի գիտական կոչում[2]։ Տիրապետում է 3 լեզուների՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն[4]։
Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ա.Սիմոնյանը հեղինակ է 100-ից ավելի գիտական աշխատանքների, որոնցից 4-ը մենագրություններ են[4]։ Գիտական հետազոտությունները վերաբերում են հայ ժողովրդի 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարասկզբի պատմության հիմնահարցերին՝ մասնավորապես պատմական վիճակագրությանը, արդյունաբերական կապիտալի, ինչպես նաև Արցախի և Զանգեզուրի 1917-1921 թթ. պատմության խնդիրներին[4]։ Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է 10 թեկնածուական ատենախոսություն։ Մասնակցել է բազմաթիվ միջազգային և հանրապետական գիտաժողովների[4]։ Բազմիցս հրավիրվել է Իտալիայի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իսպանիայի, ԱՄՆ-ի և աշխարհի մի շարք այլ երկրների գիտակրթական կենտրոններ, որտեղ զբաղվել է գիտակրթական գործունեությամբ[4]։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ա. Սիմոնյանի աշխատանքային գործունեությունը, համաձայն ԵՊՀ[Ն 1] կայքի, սկսվել է դեռևս ԽՍՀՄ տարիներին[2]։ 1981-1983 թթ. աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Պատմության ինստիտուտում որպես կրտսեր գիտաշխատող, այնուհետև՝ գիտաշխատող[2]։ 1986-2000 թթ. հանդիսացել է ԵՊՀ ԽՍՀՄ պատմության ամբիոնի ասիստենտ, այնուհետև՝ Հայոց պատմության ամբիոնի դոցենտ[2]։ 1993-1995 թթ. եղել է ԵՊՀ գիտքարտուղար, իսկ 1995-2000 թթ.՝ ԵՊՀ ուսումնական վարչության պետ[2]։ 2000 թ., դարձել է ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, իսկ 2006 թ. մայիսին ընտրվել, 2011 թ. մայիսին վերընտրվել ԵՊՀ ռեկտորի պաշտոնում[6]։ 2008 թ հուլիսի 10-ից ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրենն է[2][4]։ 2015 թ. հունիսի 25-ին ընտրվել է Երևանի պետական համալսարան հիմնադրամի ռեկտորի պաշտոնում[7]։
Ընտանեկան դրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Արամ Սիմոնյանը ամուսնացած է, ունի երկու դուստր[4]։ Կինը՝ Կարինե Աշոտի Մանասյանը ծնվել է 1953 թ.-ի հունիսի 29-ին[8]։ Մեծ աղջիկը՝ Սիմոնյան Մարիամը, ծնվել է 1983 թ.-ի մայիսի 29-ին[8]։ Ա. Սիմոնյանի երկրորդ աղջիկը՝ Անի Սիմոնյանը՝ ծնվել է 1986 թ.-ի հունիսի 1-ին[8]։
Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մովսես Խորենացու մեդալ (2009)[9]
- Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ (2014)[10]
- Ղազախստանի պետական պարգև՝ «Ղազախստանի անկախության 20-ամյակ» (2011)
- Թուրքմենստանի պետական պարգև՝ «Մահթուլկուլի Ֆրագի» մեդալ (2014)
- «Վաչագան Բարեպաշտ» մեդալ (2016)
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սիմոնյան Արամ, «Զանգեզուրի գոյամարտը 1920–1921 թթ.», Երևան, 2000, 672 էջ։
- Սիմոնյան Արամ, «Զանգեզուրի հերոսամարտը 1917-1920 թթ.», Երևան, 2009, 752 էջ, 2-րդ հրտ., Երևան, 2017, 741 էջ։
Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ԵՊՀ-ն Երևանի Պետական Համալսարանի հապավումն է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Մահացել է ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ա.Սիմոնյանի կենսագրական տվյալները ԵՊՀ կայքում
- ↑ Էլիտար թշվառները. Արամ Սիմոնյան:
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Ա.Սիմոնյանի կենսագրական տվյալները ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի կայքում:
- ↑ «ՀՐԱՏԱՊ․ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական է տվել»։ www.civilnet.am (հայերեն)։ Վերցված է 2019 թ․ մայիսի 23 (չաշխատող հղում)
- ↑ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՌԵԿՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»։ Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին։ Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4
- ↑ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՌԵԿՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»։ Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին։ Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 15
- ↑ 8,0 8,1 8,2 [ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների բազա:]
- ↑ Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
- Ապրիլի 12 ծնունդներ
- 1955 ծնունդներ
- Գորիս քաղաքում ծնվածներ
- Հունիսի 8 մահեր
- 2022 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ դասախոսներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Մովսես Խորենացու մեդալակիրներ
- ՀՀ գիտության վաստակավոր գործիչներ
- ՀՀԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Երևանի պետական համալսարանի ռեկտորներ
- Հայ պատմաբաններ
- Հայ հրապարակախոսներ
- Պատմական գիտությունների դոկտորներ