Հրաչիկ Սիմոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հրաչիկ Ռուբենի Սիմոնյան
Հրաչիկ Սիմոնյան.jpg
Ծնվել էդեկտեմբերի 9, 1928(1928-12-09)
Շինուհայր, Հայաստան
Մահացել էհունվարի 30, 2016(2016-01-30) (87 տարեկան)
Երևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունակադեմիկոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Գործունեության ոլորտպատմություն
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր և ակադեմիկոս
Պարգևներ

Հրաչիկ Ռուբենի Սիմոնյան, (դեկտեմբերի 9, 1928(1928-12-09), Շինուհայր, Հայաստան - հունվարի 30, 2016(2016-01-30), Երևան, Հայաստան[1]), պատմական գիտությունների դոկտոր (1971 թ.), պրոֆեսոր (1973 թ.), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996 թ., թղթակից անդամ՝ 1986 թ.)։

Կենսագրություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաչիկ Սիմոնյանը ծնվել է 1928 թվականի դեկտեմբերի 9-ին, Գորիսի շրջանի Շինուհայր գյուղում։ 1952 թվականին ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը։ Աշխատել է «Խորհրդային Հայաստան» թերթում որպես գրական աշխատող, այնուհետև՝ գործուղվել է Գորիս որպես շրջանային թերթի պատասխանատու քարտուղար։ 1953 թվականին աշխատել է ՀԿԿ Գորիսի շրջկոմում նախ՝ որպես հրահանգիչ, ապա՝ բաժնի վարիչ, 1957-1959 թվականներին` գաղափարական գծով քարտուղար։ 1959-1962 թվականներին սովորել է ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր հասարակական գիտությունների ակադեմիայում։ 1962 թվականին Մոսկվայում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և այնտեղ հրատարակել իր առաջին գիտական աշխատությունը` «Перевооружение промышленности Армянской ССР в послевоенный период (1945–1950 гг.)»:

1962-1966 թվականներին եղել է ՀԿԿ Կենտկոմի կուսակցության պատմության ինստիտուտի գիտաշխատող, 1966-1977 թվականներին` ՀԿԿ Կենտկոմի դասախոսական խմբի ղեկավար, բաժնի վարիչի առաջին տեղակալ, 1977-1990 թվականներին` նշված ինստիտուտի տնօրեն, 1990-1991 թվականներին` ՀԽՍՀ ԳԱ պատմության և տնտեսագիտության բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, 1991-1994 թվականներին` սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեի նախագահ։ 1986 թվականին Սիմոնյանն ընտրվել է Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, իսկ 10 տարի անց՝ իսկական անդամ։

1969 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն և ստացել պատմական գիտությունների դոկտորի աստիճան։ Սիմոնյանը եղել է ՀԿԿ Կենտկոմի անդամ, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ներման հանձնաժողովի նախագահ, շրջանային և քաղաքային խորհուրդների, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր[2]։ 1977-1990 թվականներին ղեկավարել է ՀԿԿ Կենտկոմի կուսակցության պատմության ինստիտուտում գործող գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդը։

1964 թվականից դասավանդել է ԵՊՀ-ում և Հանրապետության այլ բուհերում։ 1994-2007 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ նախագահի խորհրդական, միաժամանակ 1999- 2003 թվականներին՝ ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ, 2004 թվականից՝ նույն ամբիոնի պրոֆեսոր։ Տարբեր տարիների եղել է ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ։ 2008 թվականից ղեկավարում է ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ցեղասպանագիտության բաժինը։ Վերջերից Հ. Սիմոնյանի գիտական ուսումնասիրությունների միակ բնագավառը դառնում է հայագիտությունը։ 1991 թվականին լույս է տեսնում նրա «Թուրք-հայկական հարաբերությունների պատմությունից» մենագրությունը։ Մի շարք հրապարակումներից հետո՝ 1996 թվականին, երկու ստվարածավալ գրքերով ընթերցողի սեղանին է դրվում «Անդրանիկի ժամանակը» մեծարժեք աշխատությունը՝ գրված հայ ազգային-ազատագրական շարժման լայն համայնապատկերի վրա։ Մենագրությունում առաջին անգամ շրջանառվում են հարյուրավոր նորահայտ արխիվային փաստաթղթեր և նյութեր։ Աշխատությունը միանգամայն նոր խոսք է ազգային հերոսի կյանքի ու մարտական անցած ուղու մասին։ Շարունակելով հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմության խորքային պեղումները՝ Հ. Սիմոնյանը ստեղծում է «Ազատագրական պայքարի ուղիներում» հնգահատոր աշխատությունը։ Աշխատանքն արժանացավ ՀՀ պետական մրցանակի։ Դեռևս 2009 թվականի ապրիլին, երբ լրանում էր Կիլիկիայի հայերի ջարդերի 100-րդ տարելիցը, լույս տեսավ գիտնականի «Հայերի զանգվածային կոտորածները Կիլիկիայում (1909 թվականի ապրիլ)» արժեքավոր ծավալուն մենագրությունը։ Այն անգլերենով հրատարակվել է Մեծ Բրիտանիայում։ Վերջերից Հ. Սիմոնյանի գիտական ուսումնասիրությունների միակ բնագավառը դառնում է հայագիտությունը։ 1991 թվականին լույս է տեսնում նրա «Թուրք-հայկական հարաբերությունների պատմությունից» մենագրությունը։ Մի շարք հրապարակումներից հետո՝ 1996 թվականին, երկու ստվարածավալ գրքերով ընթերցողի սեղանին է դրվում «Անդրանիկի ժամանակը» մեծարժեք աշխատությունը՝ գրված հայ ազգային-ազատագրական շարժման լայն համայնապատկերի վրա։ Մենագրությունում առաջին անգամ շրջանառվում են հարյուրավոր նորահայտ արխիվային փաստաթղթեր և նյութեր։ Աշխատությունը միանգամայն նոր խոսք է ազգային հերոսի կյանքի ու մարտական անցած ուղու մասին։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարունակելով հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմության խորքային պեղումները՝ Հ. Սիմոնյանը ստեղծում է «Ազատագրական պայքարի ուղիներում» հնգահատոր աշխատությունը։ Աշխատանքն արժանացավ ՀՀ պետական մրցանակի։ Դեռևս 2009 թվականին ապրիլին, երբ լրանում էր Կիլիկիայի հայերի ջարդերի 100-րդ տարելիցը, լույս տեսավ գիտնականի «Հայերի զանգվածային կոտորածները Կիլիկիայում (1909 թ. ապրիլ)» արժեքավոր ծավալուն մենագրությունը։ Այն անգլերենով հրատարակվել է Մեծ Բրիտանիայում։ 2014 թվականին հրատարակվեց Հ. Սիմոնյանի «1912–13թվականներին բալկանյան պատերազմները և հայերը» ստվարածավալ աշխատությունը։ 1970 թվականին Հ. Սիմոնյանը պաշտպանել է դոկտորական դիսերտացիա, իսկ մեկ տարի անց ստացել է պրոֆեսորի կոչում։ Գիտության մեջ ներդրած ավանդի համար 1986 թվականին նա ընտրվել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, իսկ 1996 թվականին՝ իսկական անդամ։ Տարիներ շարունակ դասավանդելով Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում՝ Հ. Սիմոնյանն իր գիտելիքներն ու իմացությունը անմնացորդ նվիրումով հաղորդել է ուսանողությանը։ Նրա ղեկավարությամբ և խորհրդատվությամբ պաշտպանվել են բազմաթիվ թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ։ Հ. Սիմոնյանը երիտասարդական ավյունով ծառայում էր իր հայրենիքին ու հարազատ ժողովրդին։ Նույնիսկ իր կյանքի վերջին շրջանը լի էր ստեղծագործական բեղուն գործունեությամբ. ներկայումս հրատարակման ընթացքում է «Հայ հասարակական-քաղաքական միտքը և բալկանյան պատերազմները» մենագրությունը, «Անդրանիկի քաղաքական արդարացման պատմությունից» ռուսերեն աշխատությունը։ Ռուսաստանի Դաշնությունում շուտով կհրատարակվի Հ. Սիմոնյանի «Ռուսական կայսրությունը և հայկական հարցը Առաջին աշխարհամարտի նախօրյակին» մեծածավալ ուսումնասիրությունը, Իրանում կհրատարակվի «Հայերի դերը Իրանի սահմանադրական հեղափոխության մեջ» պարսկալեզու աշխատությունը։ Այս օրերին լույս տեսավ նրա հուշերի գիրքը։ Ցավոք, կիսատ մնացին անվանի գիտնականի՝ Կովկասի փոխարքա ՎորոնցովԴաշկովին և պարսիկ մեծ պոետ Նիզամուն նվիրված աշխատությունները։ Ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանը բացառիկ անհատականություն էր։ Զարմանք էր պատճառում նրա աշխատասիրությունը։ Մտավորականի բարձր տիպար էր՝ պարզ, անկեղծ ու բարյացակամ։ Նրա մարդկային բարձր ու առաքինի հատկանիշներն էին համեստությունը, անսահման բարությունը, ազնվությունն ու գործին նվիրվածությունը, որոնց շնորհիվ վայելում էր կոլեկտիվների և ուսանողության սերն ու հարգանքը։ Այսպիսով, ակադեմիկոս Հ. Սիմոնյանի մեծածավալ աշխատությունը նշանակալի երևույթ է XX դարասկզբի հայոց պատմության ուսումնասիրության բնագավառում, հայագիտության մեջ ընդհանրապես, քանզի հանգամանորեն քննարկված է այդ շրջանի հայոց ամբողջական պատմությունը և կատարված են համապատասխան պատմական դասերի վերլուծություններ ու ընդհանրացումներ։ Հեղինակի օգտագործված փաստավավերագրական նյութերը, որոնց մեծ մասը առաջին անգամ են շրջանառության մեջ մտնում, աղբյուրագիտական բացառիկ նշանակություն ունեն և պարունակում են գիտական նորույթ։ Սիմոնյանը հեղինակ է ավելի քան 20 մենագրություն և շուրջ 400 գիտական հոդվածների։ Առանձնապես կարևոր են

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

https://arar.sci.am/dlibra/publication/193990/edition/176293/content

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]