Թբիլիսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Թբիլիսի (այլ կիրառումներ)
Քաղաք
Թբիլիսի
վրաց.՝ თბილისი
Դրոշ Զինանշան
Flag of Tbilisi.svg Tbilisi City Seal.svg

Tbilisi. Panoramic view on Rike area and surroundings.jpg
Քաղաքի համայնապատկերը
Կոորդինատներ: 41°43′0″ հս․ լ. 44°48′0″ ավ. ե. / 41.71667° հս․. լ. 44.80000° ավ. ե. / 41.71667; 44.80000
Երկիր Վրաստան Վրաստան
Ներքին բաժանում Հին Թբիլիսիի թաղամաս, Դիդգորի շրջան, Իսանի-Սամգորի շրջան և Գլդանի-Նաձալադևի շրջան
Քաղաքապետ Դավիթ Նարմանիա
Հիմնադրված է 5-րդդար թ.
Այլ անվանումներ Տփղիս, Թիֆլիս
Մակերես 350 կմ²
ԲԾՄ 380-770 մ
Պաշտոնական լեզու Վրացերեն
Բնակչություն 1 181 700[1] մարդ (2010)
Խտություն 2754 մարդ/կմ²
Ազգային կազմ վրացիներ, հայեր, ադրբեջանցիներ, եզդիներ, ռուսներ, ուկրաինացիներ[2]
Կրոնական կազմ Քրիստոնյաներ
Տեղաբնականուն թբիլիսեցի (հին՝ թիֆլիսեցի)
Ժամային գոտի UTC+4
Հեռախոսային կոդ +995 32
Փոստային ինդեքսներ 0100
Պաշտոնական կայք tbilisi.gov.ge
##Թբիլիսի (Վրաստան)
Red pog.png

Թբիլիսի[3] (վրացերեն՝ თბილისი, հին հայկական անվանումը՝ Տփղիս[3], 19-րդ դարում և 20-րդ դարի առաջին կեսում հայկական միջավայրում տարածված էր նաև Թիֆլիս[3] անվանումը (փոխառություն ռուսերենից (Тифлис), որը մինչև այսօր գործածվում է ավանդական Սփյուռքի և արևմտահայերի կողմից), Վրաստանի մայրաքաղաք և Կովկասի խոշորագույն բնակավայրերից մեկը։ Գտնվում է Կուր գետի ափին։ Բնակչությունը՝ 1.181.700 մարդ, որից 82,600 (7,63%), ը՝ հայեր (2002 թ. մարդահամարի տվյալներ)[4]:

Թբիլիսիի հիմնումը և անվան ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբանոթուբանի, Թբիլիսիի հնագույն թաղամասերից մեկը

Թբիլիսի անվան հետ կապված շատ լեգենդներ կան։ Լեգենդներից մեկում պատմվում է, որ Թբիլիսիի տարածքը եղել է անտառապատ։ Մի օր թագավորը (ըստ տարբերակներից մեկի՝ Վախթանգ Գորգասալ) որսորդության ժամանակ կեռնեխ է վիրավորում։ Կեռնեխն ընկնում է ջուրը և բուժված դուրս է թռչում ու փախչում որսորդներից։ Այլ տարբերակով՝ թագավորի բազեն իրեն զոհելով բռնում է փասիանին ու երկուսով ընկնելով ջուրը՝ եփվում են։ Տաք ջուրը բուժիչ հատկություն ուներ, իսկ տարածքը բարենպաստ էր։ Դրանից ոգևորվելով՝ թագավորը որոշում է քաղաք հիմնել։

«Թբիլիսի» բառը ծագել է «թբիլի» - «տաք» (հին վրացերեն՝ თბილი) և «սի»՝ «աղբյուրի տակ» (վրաց.՝ სი) բառերից։ Հանքային ջրերի առատության պատճառով քաղաքը կոչվեց Թբիլիսի։ Աշնանն այդ վայրում Գոգիրդի բաղնիքներ կառուցվեցին ու այն Թբիլիսիի համար պատմական վայր դարձավ (վրաց.՝ აბანოთუბანი աբանոթուբանի - բաղնիքների թաղ)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թբիլիսին հիմնադրել է Վախթանգ Գորգասալը (վրաց.՝ ვახტანგ გორგასალი, 447-502) 5-րդ դարի վերջում։ Մինչև 458 թվականը Թբիլիսիի տարածքը անբնակ էր և անտառածածկ։

Սկսած 12-րդ դարից մինչև Հոկտեմբերյան Հեղափոխությունը Թբիլիսիի թվով 47 քաղաքապետերից 45-ը ազգությամբ հայեր են եղել և մինչև 1922 թ. բնակչության գերակշռող մասը հայեր են եղել, առաջ լինելով վրացիներից, ռուսներից և այլ ազգերից[5]:

Թբիլիսին մայրաքաղաք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թբիլիսին ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենի հայացքով: Գծանկար 1671 թվականի:

Վախթանգ Գորգասալի որդին՝ Դաչի Ուջարմելին (վրաց.՝ დაჩი უჯარმელი, 502-534), հոր կամքով մայրաքաղաքը տեղափոխում է Մցխեթայից (վրաց.՝ მცხეთა) Թբիլիսի։ Նա ավարտում է բերդի պարիսպների շինարարությունը և հիմք դնում քաղաքի զարգացմանը։ Թբիլիսին դառնում է Կովկասի խոշորագույն քաղաքը և սերտ կապեր է հաստատում Մեծ Հայքի քաղաքների հետ։ Այդ ժամանակ, սակայն, Թբիլիսին Վրաստանի միայն արևելյան հատվածի մայրաքաղաքն էր, քանի որ Կոլխիդան չէր մտնում Վրաստանի սահմանների մեջ։

Թբիլիսիի առաջին բնակիչները հաստատվել են հանքային աղբյուրների թաղամասում (ներկայիս Գորգասալի հրապարակի տարածքը)։ Հին Թբիլիսիի տարածքը զբաղեցրել է հարավ-արելքում Օռտաճալայի պարտեզը, հյուսիս-արևելքում՝ Կուր գետը, հարավ-արևմուտքում՝ Թաբորի սարալանջերը, հյուսիս-արևմուտքում՝ Ծավկիսծղալի (Ծավկի ջուրը)։ 4-րդ դարում ընդարձակվեց Թբիլիսիի երկրորդ թաղամասը՝ Կալա Բարդանը։ Հետագայում քաղաքը զարգանում էր հին Թբիլիսիի և Կալայի շրջանակից դուրս։ Քաղաքի զարգացմանը նպաստում էր բարեխառն կլիման։ Թբիլիսիի միջով էր անցնում նշանակալից առևտրային ճանապարհը։ Այն Կովկասը Ասիային միացնող գլխավոր ճանապարհներից էր։ Թբիլիսին դարձել էր Մերձավոր Արևելքի կենտրոններից մեկը։ Հարևան երկրները սկսեցին հետևել քաղաքի ռազմական և տնտեսական աճին։ 6-րդ դարավերջին սկսվեց երկարատև պայքար Թբիլիսիի համար։

Թբիլիսին օտար նվաճողների տիրապետության տակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրաց քաղաքական ու մշակութային վիճակն ուղղակիորեն կախված էր մայրաքաղաքի դրությունից։ Թբիլիսին մնում է Վրացական թագավորության, ապա՝ Վրաց մարզպանության մայրաքաղաքը մինչև 7-րդ դարը, երբ նվաճվում է արաբների կողմից։ Մինչ այդ Թբիլիսիի վրա արշավել են տարբեր զորավարներ։ 570-580 թվականներին Թբիլիսին գտնվում էր պարսիկների ձեռքում։ 627 թվականին Թբիլիսին շրջապատեցին Բյուզանդիայի Հերակլիոս Ա կայսեր զորքերը, սակայն քաղաքը գրավել չկարողացան։ Հերակլիոսը թողեց Թբիլիսին և անցավ Միջագետք: 628 թվականին խազարները գրավեցին Թբիլիսին՝ Կիբուր խաքանի գլխավորությամբ և հրի ու սրի մատնեցին քաղաքը [6]:

7-րդ դարում Վրաստանի արևելյան մասը մտնում է Արաբական Խալիֆայության, իսկ արևմտյան մասը՝ Բյուզանդիայի տիրապետության տակ։ Խալիֆայության կազմում ստեղծվում է Արմինիա կուսակալությունը, որի մեջ մտնում են Հայաստանը, Վրաստանը, Աղվանքը: Թբիլիսին առանձին ամիրայության կենտրոն է դառնում 737 թվականին։

735-737 թվականներին արաբ ոստիկան Մըրվան II-ը և Իբն Մուհամեդը գրավեցին քաղաքը։ Արաբական տիրապետության օրոք Թբիլիսին նոր զարգացում ապրեց։ Այս տարածաշրջանում վրաց մայրաքաղաքը դարձավ Արաբական ամիրայության կենտրոններից մեկը (Դվին, Թբիլիսի, Պարտավ764 թվականին խազարներների դիրքը թուլացավ Թբիլիսիում։ 853 թվին Խալիֆայության իշխանությունն ամրապնդելու նպատակով թուրք ոստիկան Բուղայի հրամանատարությամբ արաբական զորքերը կենտրոնացվեցին Թբիլիսիում։

Վրացական թագավորությունը վերածնվում է հայ Բագրատունիներից սերող վրաց Բագրատունիների (Բագրատիոնի) շնորհիվ։ Վերականգնված պետության սահմաններում մտնում էին նրանց տոհմական տիրույթները՝ Տայքը (վրաց.՝ ტაო՝ Տաօ), Կղարջքը (վրաց.՝ კლარჯეთი՝ Կլարջեթի), որոնք միասին կոչվում էին Տայք-Կղարջքի կյուրոպաղատություն (վրաց.՝ ტაო-კლარჯეთის სამეფო՝ Տաո-Կլարջեթի իշխանություն) և Քարթլին (վրաց.՝ ქართლი)։ Թբիլիսին մնում էր թագավորության սահմաններից դուրս։ Տայքի Բագրատ կյուրոպաղատը 963 թվականին հիմնադրում է Օշկվանքը (վրաց.՝ ოშკი), իսկ նրա որդին՝ Դավիթ Կյուրոպաղատը, շարունակում է նրա շինարարությունը և ավարտին հասցնում 973 թվականին։ Այդ ժամանակներից Տայքը և Գուգարքի արևմտյան հատվածը՝ Կղարջքը և Ջավախքը (վրաց.՝ ჯავახეთი), դառնում են Վրաստանի անբաժան մասը։ Գուգարքի արևելքում հայ Բագրատունիների մեկ այլ պետություն կար՝ Տաշիր-Ձորագետի թագավորությունը:

1037-1051 թվականներին վրաց թագավոր Բագրատ IV թագավորն անընդհատ փորձեր էր կատարում ազատագրել Թբիլիսին, բայց երկրում տիրող երկպառակության պատճառով այն չհաջողվեց։ 1045 թվականին Թբիլիսիի կառավարումն անցավ օտարների ձեռքը։ 1068 թվականին սելջուկ թուրքերի սուլթան. Ալփ-Արսլանը հարձակվեց և գրավեց Թբիլիսին։ XI դարի 80-ական թվականներին քաղաքը դեռ օտարականների ձեռքում էր։

Վրաստանի վերածնունդը և Թբիլիսին[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ IV Շինարար

1122 թվականին քաղաքը օտարերկրացիների ձեռքից ազատագրեց Դավիթ IV Շինարարը: Միասնական վրաց պետության մայրաքաղաք վերահաստատվեց Թբիլիսին՝ դառնալով թագավորանիստ քաղաք։ XII-XIII դարերում Թբիլիսիի տնտեսությունը առաջընթաց ապրեց։ Այն դարձավ ժամանակի զարգացած քաղաքներից մեկը, որի բնակչությունը հասնում էր 80 հազարի։ Զարգանում էին առևտուրը և արվեստը։ Ձևավորվեցին վաճառականների միություններ (համքարություններ), վաճառքի վարկային ընկերություններ (օրթաղեբի/ ორთაღები)։ Այս ամենի արդյուքում բարելավվեց բնակչության վիճակը և քաղաքն ընդլայնեց իր տարածքը։ Թբիլիսիի կազմում ընդգրկվեցին նաև Քաշեթի եկեղեցին և Լուրջի վանքը (ლურჯი/Կապույտ վանք)։ Նրա պարսպից դուրս գտնվում էր նշանակալի վայրերից մեկը՝ Դիդուբեն։ Քաղաքն ընդարձակվեց նաև Կուրի ձախ ափին, որտեղ կառուցվեց Թագավորական ամրոցը։ Այս ժամանակաշրջանում Թբիլիսին բազմազգ քաղաք էր։ Վրաց թագավորները վարում էին տարբեր ազգության ու կրոնի պատկանող ժողովուրդներին սիրաշահող և խրախուսող քաղաքականություն, որը նպաստում էր քաղաքի տնտեսական և սոցալական կյանքի կայունությանը։ Այդ ժամանակաշրջանը վրաց պատմության մեջ հայտնի է «Ոսկե տարիներ» կամ «Վրաստանի վերածնունդ» անուններով։ Թամար թագուհու (1184-1213) իշխանության սկզբներին Թբիլիսիի ազնվականները ընդվզեցին՝ ցանկանալով ընդլայնել իրենց իրավունքները։ Այդ պատճառուվ պահանջեցին նոր թագավորական խորհուրդ (սրահ) և հիմնվեց «Կարավի» հաստատությունը։

Զավթիչների ներխուժումը[խմբագրել | խմբագրել կոդը]

1226 թվականին խազար ոստիկան Ջալալեդին Թբիլիսին պաշարեց, ավերեց քաղաքը և բնակչությանը դաժանաբար կոտորեց։ XIII դարի 40-ական թվականներին մոնղոլները գրավեցին քաղաքը։ Նրանք չվերացրեցին վրաց իշխանությունը և Թբիլիսին նորից դարձավ երկրի կենտրոն։ 1259 թվականին վրաց թագավոր Դավիթ VI-ի գլխավորությամբ վրաց զորքը ջախջախեց մոնղոլներին՝ ազատագրելով Թբիլիսին։ 1260 թվականին Դավիթ VII-ն ապստամբեց մոնղոլների դեմ, սակայն ապստամբությունը ճնշվեց։ XIV դարի 20-ական թվականերին, մոնղոլների լուծը թոթափելուց հետո, Թբիլիսին դարձյալ միացյալ Վրաստանի մայրաքաղաքն է դառնում։ 1366 թ-ին Թբիլիսիում ժանտախտի համաճարակ է սկսվում, որին զոհ է գնում բնակչության կեսը։ 1386 թվականին Լենկ Թեմուրը պաշարեց Թբիլիսին։ Նա Վրաստանի վրա ութ անգամ է հարձակվել, որոնցից միայն երկուսի ժամանակ նա կարողացավ ծնկի բերել վրացիներին։ Այս արշավանքներից հետո Թբիլիսիի միջազգային դիրքերն թուլացան։ Վրաց Ալեքսանդր I Մեծ թագավորը (1412-1243 թթ.) սկսեց քաղաքի վերականգման աշխատանքները, բայց չկարողացավ վերջացնել իր նախաձեռնածը։ Արտաքին զավթիչների մշտական գրոհները բացասաբար էին ազդել տնտեսության վրա։ Քաղաքի որոշ թաղամասեր շարունակում էին ավերակների մեջ մնալ։ 1444 թվականին քաղաքն անցավ Թավրիզի (Իրան) ենթակայության տակ՝ Ջահան-Շահի օրոք։ 15-րդ դարի 70-ական թվականներին Թբիլիսին նորից պարսիկների ձեռքում հայտնվեց (Ուզում-Հասանի զորքերը կենտրոնացված էր Վրաստանում)։ 1490 թվականին Վրաստանը մասնատվեց և նրա տարածքում ձևավորվեցին առանձին թագավորություններ՝ օտար տիրակալների իշխանության տակ։ Միայն Թբիլիսին դարձավ վրաց թագավորների քաղաքական և վարչական կենտրոնը։ 1522 թվականին Թբիլիսիում հաստատվեցին պարսիկները։ Երկու տարի անց վրաց թագավոր Դավիթ X-ը ազատագրեց քաղաքը։ 1524-1541 թվականներին քաղաքը ծաղկում ապրեց։

Գեորգի Սաակաձեի արձանը Թբիլիսիի նույնանուն հրապարակում:

Վերանորոգվեցին հին շինությունները և կառուցվեցին նորերը, զարգացան առևտուրն ու մշակույթը։ 1541 թվականին քաղաքը գրավեց Իրանի Շահ Թամազ I-ը։ 1578 թվականին Չիլդիրիի պատերազմում օսմանները հաղթեցին վրացիներին, այնուհետև Հյուսիսային Կովկասն անցավ օսմանների տիրապետության տակ։ Թբիլիսին նոր թշնամու ձեռքին հայտնվեց։ Վրաց թագավոր Սիմոն I-ը փորձում էր քաղաքն ազատել նախ պարսիկներից, հետո օսման բռնապետներից, բայց չհաջողվեց։ 1609 թվականին սպարապետ դարձավ Գեորգի Սաակաձեն։ XVII դարի առաջին կեսին պարսիկները դաժան ասպատակություններ իրականացրին Թբիլիսիում, որի արդյունքում այն հիմնովին ավերվեց։ 1633 թվականից, երբ քաղաքի նահանգապետ նշանակվեց Ռոստոմը, Թբիլիսին նորից զարթոնք ապրեց։ Դարձյալ աշխուժացավ տնտեսական և մշակութային կյանքը։ Նա որոշակի գումար տրամադրեց քաղաքի բարելավման համար։ 1700 թվականին Թբիլիսիի բնակչությունը կազմում էր 20 հազար։ Քաղաքը նորից զարթոնք է ապրում, աճում էր բնակչության թիվը։ Այս ընթացքում հանքային ջրերի տարածքում բաղնիքներ կառուցվեցին։ 1709 թվականին հիմնվեց քաղաքի առաջին տպարանը, որտեղ տպագրվեց Շոթա Ռուսթավելու «Ընձենավորը» պոեմը։ 1723 թվականին քաղաքը կրկին գրավեցին օսմանցիները, իսկ 1735 թվականին՝ Իրանի Շահ Նադիրը ետ գրավեց այն։ 1784 թվականին վրաց թագավոր Հերակլ II-ը ազատագրեց քաղաքը։ 1755 թվականին հիմնվեց իմաստասիրաց ճեմարան։ 1762 թվականին Քարթլին ու Կախեթի մարզը միավորվեցին և նրանց մայրաքաղաք դարձավ Թբիլիսին։ XVII դարի 70-ական թվականներին Թբիլիսին արտադրում էր աղ և կավե անոթներ։ XVII դարի վերջին արտադրական արդյունաբերությունը առավել զարգացավ։ 1795 թվականին Իրանի շահ Աղա-Մահմեդ Խանը գրավեց Թբիլիսին, որի հետևանքով թուլացավ տնտեսությունը (Կրծանիսի պատերազմ)։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թբիլիսիի վարչական բաժանում

Ներկա դրությամբ Թբիլիսին բաժանվում է հետևյալ շրջանների.[7]

Ֆիզիկաաշխարհագրական առանձնահատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհագրական դիրքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թբիլիսին գտնվում է Թբիլիսյան ավազանում՝ մոտ 30 կիլոմետրանոց նեղ եզրագծով ձգվում է Կուր գետի հովտով և լեռների՝ 3 կողմից կից լանջերով։ Ծովի մակերևույթից բարձրությունը 380-770 մետր է։ Թբիլիսիի մերձակայքում առանձնացվում են 6, 7, 8 բալանի սեյսմիկ գոտիներ։ Արևելքում, հարավում և մասամբ արևմուտքում սահմանն անցնում է Գարդաբանյան շրջանով, հյուսիսում և արևմուտքի մնացյալ մասում՝ Մցխեթյան շրջանով:

Քաղաքի տեսարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թբիլիսին գարնանը
Թբիլիսիի Սուրբ Երրորդության մայր տաճարի համայնապատկեր

Մշակույթը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակութային նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նարիկալա բերդից մի փոքրիկ հատված
Կուր գետը: Հեռվում  Ծմինդա Սամեբա մայր տաճարն է:

Թբիլիսին Վրաստանի հինավուրց մշակութային կենտրոններից մեկն է։ Քաղաքի հարավ-արևմտյան մասում գտնվում է նրա պատմական ակունքը՝ Հին քաղաքն իր նեղ փողոցներով, որտեղ մինչ օրս պահպանված են միջնադարյան ճարտարապետության գծերը։

Այստեղ կարելի է գտնել թուրքերի 16 - 17դդ. կողմից վերակառուցված Նարիկալա միջնաբերդի փլատակները, Անչիսխատի քարե և Մետեխի եկեղեցիները, Սիոնի և Սամեբա տաճարները։

Ժամանակից Թբիլիսիի թաղամասերը ստացել են եվրոպական տեսք. շքեղ բազմահարկ տների ճակատամասերը շրջապատված են լայն պուրակներով ու խիտ ծառերով պողոտաներով։

Թատրոնները[խմբագրել | խմբագրել կոդը]

Թբիլիսիի Կ. Մարջանաշվիլիի անվան ակադեմիական թատրոնը:
Թբիլիսիի Շոթա Ռուստավելիի անվան ակադեմիական թատրոնը:

Թբիլիսին հայտնի էր իր հարուստ թատերական ավանդույթներով։ Հունվարի 14-ին նշվում է վրացական թատրոնի ամենամյա տոնը։ Հենց այդ օրը 1850 թվականին է առաջին անգամ Թբիլիսիում ցուցադրվել վրացական թատրոնի հիմնադիր Գեորգի Էրիսթավիի հեղինակած պիեսը։ Այդ ժամանակաշրջանում այն համարվում էր առաջին ու միակ արհեստավարժ թատրոնը։ Այսօր Վրաստանի մայրաքաղաքում գործում են տարբեր ուղղություններին ու ժանրերին պատկանող ավելի քան մեկ տասնյակ թատրոններ։

Վրաստանի առաջավոր թատրոններն են.

  • Թբիլիսիի Կ. Մարջանաշվիլիի անվան ակադեմիական թատրոնը
  • Թբիլիսիի Շոթա Ռուստավելիի անվան ակադեմիական թատրոնը, որը գտնվում է Ռուսթավելիի հրապարակում։[8]
  • Թբիլիսիում գործում է նաև աշխարհի առավել հին թատրոններից մեկը՝ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը, որը միակ մշակութային կառույցն է, որը գտնվում է Հայաստանի տարածքից դուրս։ Նա ավելի քան 150 տարեկան է։
  • Թբիլիսիի Ս.Ախմեթելիի անվան պետական թատրոնը;
  • Թբիլիսիի Վ.Աբաշիդզեի անվան երաժշտական թատրոնը, որը հիմանդրվել է Միխաիլ Չիաուրելիի և Դ. Դենիլադզեյի ջանքերով 1934 թ.՝ 1926 թվականից գործող վրացական “Կոոպթատրոն” երաժշտական-դրամատիկական շրջիկ թատրոնի բազայի հիմքում;
  • Թբիլիսիի Հեյդար Ալիևի անվան ադրբեջանական դրամատիկական թատրոնը, որը հիմնադրվել է դեռ ցարական ժամանակաշրջանի օրոք՝ 1909 թվականին։ 1922 թ.՝ Խորհրդային ժամանակաշրջանում ստացել է պետական թատրոնի կարգավիճակ;
  • Թբիլիսիի Ցարական թաղամասի թատրոնը;
  • Թբիլիսիի թատերական նկուղը;
  • Վրաստանի Պալաիշվիլիի անվան օպերայի և բալետի թատրոնը՝ մայրաքաղաքի խոշոր մշակութային օջախներից մեկը, որը հիմնադրվել է 1851 թ. և գտնվում է Ռուսթավելիի պողոտայում;
  • Թբիլիսիի Ռեզո Գաբրիադզեյի անվան տիկնիկային թատրոնը;
  • Թբիլիսիի պատանի հանդիսատեսի թատրոնը՝ Կովկասի տարածքում առաջին մանկական թատրոններից մեկն է, որը հիմնադրվել է 1927 թվականին՝ Նիկոլայ Մարշակի կողմից;
  • Թբիլիսիի Ա.Գրիբոեդովի անվան ռուսական դրամատիկական թատրոնը, որը հիմնադրվել է 1932 թվականին։ Այն գնտվում է Ռուսթավելիի պողոտայում;
  • Թբիլիսիի Վերիկո թատրոնը, որը հիմնադրվել է Կոտե Մախարաձեի և Սոֆիկո Չիաուրելիի կողմից։

Հայտնի թբիլիսահայեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշանավոր թիֆլիսահայերը միասնական լուսանկարում՝ մինչև 1917 թվական

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճանապարհային նշան, որը հիշեցնում է քաղաքների բարեկամության մասին: (Սաարբրյուկկեն, Գերմանիա)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասիական երկրների մայրաքաղաքներ

ԱՄԷ Աբու Դաբի · Հորդանան Ամման · Թուրքիա Անկարա · Թուրքմենստան Աշխաբադ · Ղազախստան Աստանա · Իրաք Բաղդադ · Թաիլանդ Բանգկոկ · Բրունեյ Բանդար Սերի Բեգավան · Ադրբեջան Բաքու · Լիբանան Բեյրութ · Ղրղզստան Բիշքեկ · Սիրիա Դամասկոս · Բանգլադեշ Դաքքա · Արևելյան Թիմոր Դիլի · Կատար Դոհա · Տաջիկստան Դուշանբե · Հայաստան Երևան · Քուվեյթ Էլ Քուվեյթ · Սաուդյան Արաբիա Էր Ռիադ · Վրաստան Թբիլիսի · Իրան Թեհրան · Բութան Թհիմփհու · Պակիստան Իսլամաբադ · Նեպալ Կատմանդու · Մալայզիա Կուալա Լումպուր · Վիետնամ Հանոյ · Մալդիվներ Մալե · Բահրեյն Մանամա · Ֆիլիպիններ Մանիլա · Օման Մասկատ · Ռուսաստան Մոսկվա · Մյանմա Նայպիդո · Կիպրոսի Հանրապետություն Նիկոսիա · Հնդկաստան Նյու Դելի · Շրի Լանկա Շրի Ջայավարդենեպուրա Կոտտե · Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Պեկին · Կամբոջա Պնոմպեն · Ինդոնեզիա Ջակարտա · Եմեն Սանաա · Հարավային Կորեա Սեուլ · Սինգապուր Սինգապուր · Լաոս Վիենտյան · Ուզբեկստան Տաշքենդ · Ճապոնիա Տոկիո · Մոնղոլիա Ուլան Բատոր · Հյուսիսային Կորեա Փենյան · Պակիստան Քաբուլ