Վրաստանի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վրաստանի պատմություն
Վրաստանի Հանրապետության զինանշանը
Նախապատմություն
Թռեղքյան մշակույթ
Կուր-Արաքսյան մշակույթ
Կոլխիդյան մշակույթ
Անտիկ պատմություն
Դիաոխա
Կոլխիդա
Վիրք
Լազիկա
Միջնադար
Վրաց մարզպանություն
Վրաց իշխանություն
Տփղիսի ամիրայություն
Բագրատիոնիներ
Տայքի կյուրոպաղատություն
Հերեթի թագավորություն
Վրաց թագավորություն
Մոնղոլական տիրապետության
Լենկ-Թեմուրի տիրապետության
Նոր շրջան
Քարթլիի թագավորություն
Կախեթի թագավորություն
Իմերեթի թագավորություն
Քարթլի-Կախեթի թագավորություն
Նորագույն շրջան
Վրաստանը Ռուսական կայսրության կազմում
Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն
Վրացական ԽՍՀ
Անկախ Վրաստան

Վրաստան Վրաստանի պորտալ

Վրաստանը (վրաց.՝ საქართველო՝ Սաքարթվելո), «Քարթվելների երկիր») տարածաշրջանի և ժամանակակից պետության անվանում է Հարավային Կովկասում, Սև ծովի ափին, Մեծ Կովկասյան լեռնաշղթայի հարավային լանջին։ Վրաստանի հիմնական և բնիկ բնակչությունն են կազմում վրացիները (այլ կերպ՝ քարթվելները), հայերը (որոնք մի շարք տարածքներում վրացիներից ավելի շուտ են հաստատվել)[1][2][3], ինչպես նաև ոչ բնիկ ադրբեջանցիները (թուրքական ծագմամբ ցեղեր, թուրքախոս կովկասցիներ)։ Վրաստանի պատմությունն անխզելիորեն կապված է վրաց և հայ ժողովուրդների հետ[1][4]։

Վրաստանի պատմությունը (վրաց.՝ საქართველოს ისტორია) ընդգրկում է երկար ժամանակաշրջան, սկսած Աբևիլյան մշակույթից։ Կովկասի այլ շրջանների հետ, Վրաստանում գտել են մարդկային քաղաքակրթության հնագույն հուշարձաններ և երկիրը, որոշ մասնագետների կողմից, համարվում է մետաղագործության ծագման օջախներից մեկը։ Վրաստանի պատմությունում վրաց ցեղերի առաջին միությունը, իսկ հետագայում առաջին պետությունն է Դիաոհան, որը հիշատակվում է մ.թ.ա. 2-րդ հազարամյակից վերջերից[4]։

Վրաստանը վաղ միջնադարում[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Վրաստանը վաղ միջնադարում


Վրաստանը զարգացած միջնադարում[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Վրաստանը զարգացած միջնադարում


Վրաստանը ուշ միջնադարում[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Վրաստանը ուշ միջնադարում


Վրաստանի ոսկեդարն է համարվում (վրաց.՝ საქართველოს ოქროს ხანა) 11-րդ դարի սկզբից մինչև 13-րդ դարի սկիզբը զբաղեցնող ժամանակաշրջանը։ Ծաղկման գագաթնակետն էր Թամար թագուհու (1184-1210) ղեկավարության ժամանակը։ Նրա թագավորության ժամանակ Շոթա Ռուսթավելին գրել է վրաց գրականության մարգարիտ «Ընձենավոր» պոեմը[5]։ Ոսկեդարից հետո Վրաստանը երկար ժամանակ եղել է մոնղոլական, պարսկական և թուրքական տիրապետության տակ՝ միայն ժամանակ առ ժամանակ անկախանալով։ Ներխուժումների արդյունքում միացյալ Վրացական թագավորությունը քայքայվել է և առաջացել են Քարթլի, Կախեթի և Իմերեթի թագավորությունները, ինչպես նաև Սամցխե-Սաաթաբագո իշխանությունը։ Ֆեոդալների հզորության աճի պատճառով Իմերեթի թագավորությունը կորցրել է վերահսկողությունը Մեգրելիայի և Գուրիայի իշխանությունների ու Աբխազիայի նկատմամբ[6]։

Վրաստանի աստիճանաբար վերականգնումը սկսվեց Քարթլի և Կախեթի թագավորությունների միավորումից հետո։ 1783 թվականին Ռուսաստանի և Արևելյան Վրաստանի միջև կնքվեց Գեորգիևյան դաշնագիրը։ 1801-1864 թթ. վրացական թագավորություններն ու իշխանությունները ընդհանուր առմամբ մտան Ռուսական կայսրության կազմի մեջ, որտեղ մնացին մինչև 1918 թ., երբ առաջացավ վրացական առաջին դեմոկրատական պետությունը՝ Վրաստանի Դեմոկրատականա Հանրապետությունը։ 1921 թ. փետրվարի 25-ին Կարմիր բանակի ներխուժումից հետո Վրաստանի Դեմոկրատական Հանրապետությունը դադարեց գոյություն ունենալ և մտավ ԽՍՀՄ-ի կազմի մեջ։ Առաջացավ Վրացական ԽՍՀ-ն։ 1991 թ. մարտին Վրաստանի Գերագույն Խորհուրդն ընդունեց անկախության հռչակագիրը, իսկ 1992 թվականի հուլիսի 31-ին Վրաստանի Հանրապետությունը դարձավ Միցյալ Ազգերի կազմակերպության լիրավ անդամ[6][7]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Allen, W.E.D.։ A History of the Georgian People, 1932
  • Ammon, Philipp։ Georgien zwischen Eigenstaatlichkeit und russischer Okkupation: Die Wurzeln des russisch-georgischen Konflikts vom 18. Jahrhundert bis zum Ende der ersten georgischen Republik (1921), Klagenfurt, 2015, ISBN 978-3902878458
  • Anchabadze, George։ History of Georgia: A Short Sketch, Tbilisi, 2005, ISBN 99928-71-59-8
  • Assatiani, N. and Bendianachvili, A.։ Histoire de la Géorgie, Paris, 1997
  • Avalov, Zurab։ Prisoedinenie Gruzii k Rossii, Montvid, S.-Peterburg 1906
  • Braund, David։ Georgia in Antiquity: A History of Colchis and Transcaucasian Iberia 550 BC–AD 562. Clarendon Press, Oxford 1994, ISBN 0-19-814473-3.
  • Bremmer, Jan, & Taras, Ray, "New States, New Politics: Building the Post-Soviet Nations",Cambridge University Press, 1997
  • Gvosdev, Nikolas K.։ Imperial policies and perspectives towards Georgia: 1760–1819, Macmillan, Basingstoke 2000, ISBN 0-312-22990-9
  • Iosseliani, P.։ The Concise History of Georgian Church, 1883
  • Lang, David M.։ The last years of the Georgian Monarchy: 1658–1832, Columbia University Press, New York 1957
  • Lang, David M.։ The Georgians, 1966
  • Lang, David M.։ A Modern History of Georgia, 1962
  • Manvelichvili, A։ Histoire de la Georgie, Paris, 1955
  • Kalistrate Salia։ A History of the Georgian Nation, Paris, 1983
  • Steele, Jon. "War Junkie: One Man`s Addiction to the Worst Places on Earth" Corgi (2002). ISBN 0-552-14984-5
  • Suny, R.G.։ The Making of the Georgian Nation, 2nd Edition, Bloomington and Indianapolis, 1994, ISBN 0-253-35579-6

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]