Օմանի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Nakhal.fort.jpg

Օմանի պատմություն, օմանի սուլթանություն (Ումանի սուլթանություն), պետություն Արաբական թերակղզու հարավարևմտյան մասում։ Սահմանակից է Սաուդյան Արաբիային, ԵԺԴՀ–ին, Արաբական Միացյալ Էմիրություններին։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Empire of Oman.svg

Հարավ-արևելքում ափերը ողողվում են Արաբական ծովով, հյուսիս արևելքում՝ Օմանի ծոցով ու Հրմուզի նեղուցով։ Տարածությունը՝ 212,4 հազար կմ քառակուսի (ՄԱԿ–ի տվյալներով), 4 1,65 մլն (1983, ՄԱԿ–ի տվյալներով՝ 1 մլն)։

Մայրաքաղաքը՝ Մասկատ (120 հազար)։ Վարչականորեն բաժանվում է 9 նահանգի։ Օմանի բացարձակ միապետություն է։

Ֆաունա և ֆլորա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավում ծովափն առավելապես հարթավայրային է՝ շրջապատված կորալային խութերով և կտրտված Մասիրա, Սաուկիրա, Կուրիա Մուրիա ծոցերով։ Հյուսիսում ռիասային ափեր են։

Մակերևույթի մեծ մասը լեռնային է։ Օմանի ծոցի ափերի երկայնքով ձգվում են Օմանի լեռները (բարձրությունը՝ մինչև 3353 մ, Շամ լեռ)։ Դրանց հյուսիսային ստորոտին բազմաթիվ օազիսներով էլ Բատինա ծովափնյա դաշտավայրն է, երկրի կենտրոնական մասում՝ Ռուբ էլ Իոսլի անապատի արլևելյան ծայրամասը, հարավ-արևմուտքում Դոֆար սարավանդը։ Կան նավթի ու գազի հանքավայրեր։

Դոֆար սարավանդում աճում են խնկի ծառեր, օազիսներում՝ փյունիկյան և կոկոսյան արմավենիներ։

Կենդանիներից կան արաբական վիթ, աղվես, շնագայլ, բորենի, ճագարամուկ, սողուններ։

Կլիման[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման արևադարձային է, մեծ մասում՝ անապատային։ Ձմռան միջին ջերմաստիճանը 18-25 °C է, ամռանը՝ 30-35°С (առավելագույնը՝ 45-50°С)։ Տարեկան տեղումները մինչև 150 մետր են, հարավարևմութքում՝ մինչև 700 մթն (ամառային մուսսոն)։ Մշտահոս գետեր չկան։

Տարածված են վադիները։ Ոռոգման համար օգտվում են քյարիզներից (ստորգետնյա ջրերից)։ Տիրապետում են արևադարձային անապատները, լեռներում՝ սավաննաները, տերևաթափ անտառներն ու մարգագետինները։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդանիշ

Ավելի քան 90%-ն արաբներ են։ Բնակվում են նաև բելուջներ, պարսիկներ, Հնդկաստանից, Պակիստանից և Աֆրիկայից եկածներ։

Բնակչության միջին խտությունը 1 կմ քառակուսի վրա մոտ 8 մարդ է (1983)։ Բնակչությունը կենտրոնացած է Օմանի ծոցի ափերին։ Քաղաքային բնակչությունը 9% է։ Քաղաքներն են Մասկատը, Սալալան, Նազվան, Սուրը, Սուհարը։

Լեզու[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնական լեզուն արաբերենն է, տիրապետող կրոնը՝ իսլամը։ Օգտագործվում են իսլամական (լուսնային հիջրա) և գրիգորյան տոմարները։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • (անգլերեն) Isam Al-Rawas, Oman in early Islamic history, Ithaca Press, Reading (U.K.), 2000, 232 p. 0-86372-238-5
  • (անգլերեն) John Duke Anthony (et al.), Historical and cultural dictionary of the Sultanate of Oman and the Emirates of Eastern Arabia, Scarecrow Press, Metuchen, N.J, 1976, 136 p. 0810809753
  • (անգլերեն) Raghid El-Sohl (dir.), The Sultanate of Oman. 1914-1918, Ithaca, Reading, 2000, 482 p. 9780863722424
  • (անգլերեն) Raghid El-Sohl (dir.), The Sultanate of Oman. 1939-1945, Ithaca, Reading, 2000, 378 p. 0863722644
  • (անգլերեն) Alastair Hamilton, An Arabian utopia : the Western discovery of Oman, Oxford University Press, Oxford, 2010, 252 p. 978-0-19-958160-3
  • (անգլերեն) Muhammed Abdul Nayeem, Origin of ancient writing in Arabia and new scripts from Oman : an introduction to south Semitic epigraphy and palaeography, Hyderabad Publishers, Hyderabad, 2001, 186 p. 8185492093
  • (անգլերեն) Francis Owtram, A modern history of Oman : formation of the state since 1920, I. B. Tauris, Londres, 2004, 232 p. 9781860646171
  • (Ֆրանսերեն) Hussein Ghubash, Oman : une démocratie islamique millénaire : la tradition de l'imâma : l'histoire politique moderne, 1500-1970, Maisonneuve et Larose, Paris, 2007 (nouvelle éd.), 383 p. 978-2-7068-1903-2
  • (Ֆրանսերեն) Jean-Paul Charnay et Yves Thoraval (dir.), Sultanat d'Oman : retour à l'histoire, Éd. l'Harmattan, Paris, Montréal, 1998, 111 p. 2-7384-6203-0
  • (Ֆրանսերեն) Sophie Méry, Les céramiques d'Oman et l'Asie moyenne : une archéologie des échanges à l'Âge du Bronze, CNRS Éditions, Paris, 2000, 314 p. 2-271-05792-2 (texte remanié d'une thèse de doctorat d'Histoire, Paris 1, 1991)
  • (Ֆրանսերեն) Michel Mouton, La Péninsule d'Oman de la fin de l'Âge du Fer au début de la période sassanide (250 av. JC-350 ap. JC), Archaeopress, Oxford, 2008, 325 p. + pl. 978-1-4073-0264-5 (texte remanié d'une thèse de doctorat d'Histoire, Paris 1, 1992)
  • (Ֆրանսերեն) Khālid Al Wasmī, Oman entre l'indépendance et l'occupation coloniale : recherches sur l'histoire moderne d'Oman dans ses relations régionales et internationales, 1789-1904, Labor et fides, Genève ; Publications orientalistes de France, Paris, 1986, 287 p. 2-8309-0050-2 (texte remanié d'une thèse, Genève, 1977)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 542 CC-BY-SA-icon-80x15.png