Աշոտ Դ Քաջ
Jump to navigation
Jump to search
Աշոտ Դ Քաջ | |
---|---|
Հայոց թագավոր | |
Իշխանություն | 1022 - 1040 |
Թագադրում | 1022 |
Լրիվ անուն | Աշոտ Բագրատունի |
Մահացել է՝ | 1040 |
Ազգություն | հայ |
Հաջորդող | Գագիկ Բ |
Տոհմ | Բագրատունիներ |
գերիշխան | |
Հայր | Գագիկ Ա |
Մայր | Կատրանիդե Բ |
Երեխաներ | Գագիկ Բ |
Հավատք | Հայաստանեայց Առաքելական Եկեղեցի |
Աշոտ Դ (- 1040), Հայոց թագավոր 1022–ից։ Գագիկ Ա–ի որդին։
Իշխանությանը տիրանալու հավանականությամբ 1020–ին ապստամբել է ավագության իրավունքով գահը ժառանգած եղբոր՝ Հովհաննես–Սմբատի (Սմբատ Գ-ի) դեմ։ Օգնական զորք ստանալով Վասպուրականի թագավոր Սենեքերիմից՝ պաշարել է Անին։ Ճակատամարտում հաղթել է եղբորը։ Հայ իշխանի միջնորդությամբ 1022–ին հաշտություն է կնքվել, որով Հովհաննես–Սմբատը թագավորելու էր Անիում և շրջակա գավառներում, իսկ Աշոտ Դ՝ Պարսկաստանին և Վրաստանին սահմանակից գավառներում։ Հաշտությունից հետո էլ եղբայրների միջև շարունակվել է պայքարը։ Աշոտ Դ օգնություն է ստացել նաև Բյուզանդիայի կայսր Վասիլ II կողմից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 488)։ ![]() |
|