Արտաշես Դ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox prétendant à un trône.png
Արտաշես Դ
Մեծ Հայքի Արքա
Smbat bagratunin tagadrum e artashesin.png
Իշխանություն 422–428
Մահացել է՝ անհայտ է
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Նախորդ Վռամշապուհ
Հաջորդող չկա
Տոհմ Արշակունիներ
Հայր Վռամշապուհ

Արտաշես Դ (ծն. և մահվան թթ. անհայտ), Հայոց թագավոր 422-428–ին։ Հայ Արշակունի հարստության վերջին ներկայացուցիչը, Վռամշապուհ թագավորի որդին։ Սասանյան թագավոր Վռամ Ե, երկյուղելով հայ նախարարներից, վարել է զուսպ, հանդուրժող քաղաքականություն և նախարարների խնդրանքով պարսկական գերիշխանության ներքո գտնվող Մեծ Հայքում թագավոր նշանակել Արտաշես Դ-ին։ Սակայն Վռամ Ե կամեցել է վերացնել Հայոց թագավորությունը, Մեծ Հայքը կցել Պարսկաստանին, ամրապնդել տերության սահմանները՝ ընդդեմ Բյուզանդիայի։

Ըստ հայ մատենագիրների, Արտաշես Դ լինելով անփորձ ու զեխ կյանքի հակված պատանի, հարուցել է նախարարների դժգոհությունը։ Նրանք Վռամից պահանջել են գահազրկել Արտաշեսին։ Վռամը Տիզբոնում դատական ատյանի է կանչել Հայոց թագավորին և կաթողիկոսին։ Արտաշեսը թեև հերքել է իր դեմ հարուցած ամբաստանությունները, բայց գահազրկվել է։ Հայաստանում վերացավ Արշակունյաց թագավորությունը։ Հայաստանը դարձել է մարզպանություն, և բռնագրավվել են Արշակունյաց արքունի գանձերը։