Հայոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայոց
Հայոց
Տեսակերկսեռ անձնանուն
Սեռարական
իգական
Նշանակությունհայոց ազգից
Ծագում
Ծագման լեզուհայերեն
Կապված հոդվածներ«Հայոց» սկսվող էջեր

Հայոց, հայկական արական և իգական անուն։ Առաջացել է հայ բառի հոգնակի սեռականից։ Նշանակում է «հայոց ազգից»։ Գործածվում էր 13-19-րդ դարերում։ Այս անունից է առաջացել Հայոցյան ազգանունը, որը հիշատակված է 1888 թվականին[1][2]:

Գործածություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայոց, մեծ մայր Շահնշահի, որ Գողթան գավառի Կոպատոսի անապատում, 1336 թվականին Թումա Արճիշեցուն գրել տվեց Ավետարանը[3]:
  • Հայոց, կին Դավթի և մայր Թանկխաթունի, որ 1358 թվականին Կարապետ կրոնավորին գրել տվեց մի Ավետարան[4]:
  • Հայոց, արական անուն, եղբայր Թումայի, երկուսն էլ մերձավոր Հակոբ վարդապետի, ով 1403 թվականին Աստվածատուր գրչին գրել տվեց մի Ոսկեփորիկ[5]:
  • Խավուց (վանեցիների բարբառով), կին Մկրտչի, հիշատակված է 1452 թվականին[6]:
  • Հայոց, դուստր Թումայի, եղբոր տանուտեր Մանկտավագի, որ Մցի գյուղում 1455 թվականին գնեց մի Ավետարան[7]:
  • Հայոց, կին Մկրտչի՝ եղբոր Կիրակոս քահանայի, որ Ամ գյուղում 1497 թվականին ընդօրինակել տվեց Ավետարանը[8]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կարապետեան «Յիշատ․ Սամաթ․ 171»
  2. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Գ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1946, էջ 35-36 — 742 էջ։
  3. Ձեռագիր Ագուլիս (Արրտ․ 1911, 387)
  4. Ձեռագիր Ագուլիս (Արրտ․ 1911, 563)
  5. Ձեռագիր Վենետիկ Բ․ 931
  6. Ձեռագիր Վասպուրական 415
  7. Ձեռագիր Վենետիկ Ա․ 582
  8. Ձեռագիր Նոր Բայազետ 16բ