Տիզբոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոորդինատներ: 33°05′37″ հս․ լ. 44°34′50″ ավ. ե. / 33.09361° հս․. լ. 44.58056° ավ. ե. / 33.09361; 44.58056

Տիզբոնի հնագիտական քարտեզը

Տիզբոն (պարս․՝ تیسفون, արաբ․՝ قطسيفون‎‎, հունահռոմեական աղբյուրներում հիշատակվում է որպես Կտեսիփոն (Κτησιφῶν), ինչը անվան աղավաղված ձևն է), պատմական քաղաք, տեղակայված է այժմյան Բաղդադից մոտ 15 կիլոմետր դեպի հարավ, Տիգրիսի ձախ ափին։ Մ.թ.ա. III դարից եղել է Պարթևստանի ռազմական հենակետ, ապա պարթևաց արքաների գահանիստ։ Հռոմեական Տրայանոս կայսեր ժամանակներից (115-ից) Տիզբոնը դարձել է Սասանյանների մայրաքաղաքը, հռչակվել իբրև հարուստ և խոշոր քաղաք։ 637-ին Տիզբոնը գրավել ու ավերել են արաբները։ Տիզբոնում պահպանվել են Սասանյանների հոյակերտ պալատի ավերակները։ Բաղդադի հիմնադրումից (762) հետո Տիզբոնը վերջնականապես կորցրել է նշանակությունը։[1]

Հիշատակվում է V-րդ դարի հայ պատմիչների կողմից։ Այժմ ավերակ է։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Пигулевская Н., Города Ирана в раннем средневековье, М.-Л., 1956.
  • Кинжалов Р. В., Луконин В. Г., Памятники культуры сасанидского Ирана, Л., 1960.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀՍՀ, հ. 12։