Խոսրով Կոտակ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խոսրով (այլ կիրառումներ)
Խոսրով Կոտակ | |
|---|---|
| Մեծ Հայքի արքա | |
| Իշխանություն | 330 - 338 |
| Թագադրում | 330 |
| Ծնվել է՝ | անհայտ[1] |
| Ծննդավայր | |
| Մահացել է՝ | 338 |
| Վախճանի վայր | |
| Երկիր | |
| Ազգություն | հայ |
| Հաջորդող | Տիրան Բ |
| Ուղեկից | Ճախրուհի |
| Տոհմ | Արշակունիներ |
| Հայր | Տրդատ Գ |
| Մայր | Աշխեն |
| Երեխաներ | Բամբիշ, Վարազդուխտ և Տիրան Բ |
| Արշակունիների թագավորություն |
|---|
| Հեթանոս արքաներ |
| Տրդատ Ա • Սանատրուկ • Աշխադար • Պարթամասիր • Վաղարշ Ա • Սոհեմոս • Բակուր Ա • Վաղարշ Բ • Խոսրով Ա • Տրդատ Բ • Արտավազդ Ե • Խոսրով Բ |
| Քրիստոնյա արքաներ |
| Տրդատ Գ • Խոսրով Գ • Տիրան Բ • Արշակ Բ • Պապ • Վարազդատ • Արշակ Գ • Խոսրով Դ • Վռամշապուհ • Արտաշես Դ |
| Սպարապետներ |
| Արտավազդ Ա Մամիկոնյան • Վաչե Մամիկոնյան • Արտավազդ Բ Մամիկոնյան • Վարդան Ա Մամիկոնյան • Վասակ Ա Մամիկոնյան • Վաչե Բ Մամիկոնյան • Մուշեղ Ա Մամիկոնյան • Բաթ Սահառունի • Մանվել Ա Մամիկոնյան • Արտաշես Մամիկոնյան • Համազասպ Ա Մամիկոնյան • Վարդան Մամիկոնյան |
Խոսրով Գ (անհայտ[1] - մոտ 338[1]), Մեծ Հայքի Արշակունի թագավոր մոտ 330–ից։ «Խոսրով Մեծի թոռը, քաջ և հզոր Տրդատ թագավորի որդին» (Բյուզանդ, Գ, գ)։ «Կոտակ» պահլավերեն բառ է, նշանակում է «մանուկ, երեխա, փոքր» Փոքրահասակ, կարճահասակ ։ Խորենացին (Գ, ը) նրան կոչում է հայերեն բառով՝ Փոքր և շեշտում է նրա կարճահասակ լինելը։ Հաջորդել է հորը՝ Տրդատ Գ Մեծին։ Վերջինիս մահից հետո երկրում ստեղծվել էր խառնակ իրադրություն։ Գահին էր ձգտում Հայոց հյուսիսարևելյան կուսակալ Սանատրուկ Արշակունին։ Պարսից Շապուհ II արքայի զինակցությամբ ապստամբել էր Հայոց հարավային կուսակալը՝ Աղձնիքի անջատամետ բդեշխ Բակուրը։ Այդ պայմաններում Հայոց կաթողիկոս Վրթանես Ա Պարթևի գլխավորած հակապարսկական խմբակցությունը Խոսրովին գահ բարձրացրեց Կոստանդինոս կայսեր ուժերով։ Խոսրովը ճնշեց Բակուր բդեշխի խռովությունը, վերամիավորեց Աղձնիքն ու Հայոց Միջագետքը։ Բնաջնջեց վիճելի կալվածների համար միմյանց դեմ կռվող նախարարներին՝ Որդունիներին ու Մանավազյաններին, բռնագրավեց նրանց կալվածքները։ Նա Վաչե Մամիկոնյան սպարապետի գլխավորությամբ զորաբանակ է ուղարկում նշված տոհմերի դեմ, որոնք կատարում են արքայի հրամանը և հիմնահատակ ոչնչացնում այս նախարարական տները։ Պարսկաստանին տարեկան որոշ հարկ վճարելու պայմանով Խոսրովը հաշտվեց նաև Շապուհ II-ի հետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տրդատ Գ-ն վերադառնալով Հայոց աշխարհ հանձնարարում է, որ Սմբատ ասպետը՝ Բագարատի հայրը, իրեն կին բերի Աշխադարի դստերը՝ Աշխեն կույսին, որ հասակով թագավորից պակաս չէր։ Տրդատ Գ-ն հրամայում է նրան գրել Արշակունի, ծիրանիներ հագցնել, փագ կապել, որպեսզի դառնա թագավորի կինը։ Նրանից ծնվեց Խոսրով որդին, ով հասակով իր ծնողներին համապատասխան չէր։ Խոսրովը պատմության էջերում հայտնի է ինչպես Խոսրով Կոտակ[2]։
Մովսես Խորենացու վկայությունից հայտնի է, որ Պարսից Որմիզդ թագավորի երկրորդ և Կոստանդի ինքնակալության ութերորդ տարում նրա օգնությամբ թագավորեց Խոսրովը. նա ոչ մի քաջության գործ ցույց չտվեց հոր նման. նա նույնիսկ հակառակություն ցույց չտվեց անջատված կողմերի վերաբերմամբ, մի անգամից հետո, որ հունական զորքերից կրեին, այլ Պարսից թագավորին իր կամքին թողնելով՝ նրա հետ խաղաղություն է կնքում, բավական համարելով տիրել մնացած սահմաններին, Թագավորը զբաղված էր զբոսանքներով, թռչնորսությամբ և այլ որսերով, որի համար էլ նա անտառ տնկեց՝ Ազատ գետի մոտ, որ մինչև այսօր էլ կոչվում է նրա անունով: Արքան տնկել է Խոսրովակերտ և Տաճար Մայրի անտառները։ Խոսրով Գ-ն արքունիքը փոխադրում է անտառից վերև մի բլուրի վրա և շինում է արևից պատսպարված ապարանք. (այս տեղը) պարսկերենով կոչվում է Դվին, որ նշանակում է «բլուր»[3]։
Խոսրով Կոտակի կինն է եղել Ճախրուհին։Հայկ Խաչատյանն իր գրքում նշել է՝ Ամուսնության ժամանակ Մեծ Հայքի տարբեր կողմերից արքունիք են հրավիրվել ամենաբարձրահասակ հայ օրիորդններին։ Ասքն ասում է, որ նրանցից մեկը՝ ամենաբարձրահասակը, որը Դարույնք քաղաքից էր և որի անուն Ճախրուհի էր, դարձավ Կոտակի կինը։ Հետո հայոց արքունիքում կատակով ասում էին, թե Ճախրուհու հետ ամուսնանալուց հետո Կոտակը ճախր առավ և մի քիչ բարձրացրեց իր հասակը[4]։
Խոսրովն ուներ երեք զավակ՝ որդի՝ Տիրան, որը հաջորդեց նրան որպես թագավոր, դուստր՝ Վարազդուխտ, որն ամուսնացավ Հուսիկ պատրիարքի որդու՝ Պապի հետ , և մեկ այլ դուստր՝ Բամբիշն, որն ամուսնացավ Հուսիկի երկրորդ որդու՝ Աթանագենեսի հետ, որի հետ ունեցավ Ներսեսին ՝ ապագա հայոց պատրիարքին[5]։
Խոսրովը մահացավ 338 կամ 339 թվականներին Դվինում։ Նրա աճյունը թաղվեց Անիի Արշակունիների թագավորական դամբարանում։ Նրան հաջորդեց որդին՝ Տիրան[6]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մծբինի 40–ամյա հաշտության պայմանագրով և Հայ-Հռոմեական դաշինքով կաշկանդված Պարսկաստանը խրախուսում էր որոշ հայ նախարարների կենտրոնախույս հակումները և կարողանում կովկասյան տարբեր ցեղերին օգտագործել Մեծ Հայքի դեմ հարձակման համար։ Հայոց արքա Խոսրով II Կոտակը հարկադրված էր զենքով ճնշել ներքին խռովությունները, սրի քաշել Մանավազյան, Որդունի և Բզնունի նախարարական տոհմերի նշանավոր ներկայացուցիչներին, վերամիավորել Շապուհ II-ի սադրանքով ինքնագլուխ դարձած Աղձնիքն ու Հայոց Միջագետքը, հակահարված հասցնել Մազքթաց Արշակունի։ Փավստոս Բուզանդը գրում է, որ մինչ Խոսրովը զբաղված էր մայրիները տնկելով՝ հանկարծ լուր հասավ նրան Հեր ու Զարավանդ գավառից, թե Պարսից զորքերը պատրաստվում են պատերազմով նրա վրա գալ։ Խոսրով թագավորը հրաման տվեց Բզնունյաց Դատաբեն նահապետին զորք հավաքել և դուրս գալ թշնամու առաջ, դիմադրել, նրա առաջն առնել։ Եվ Դատաբենը գնաց Պարսից զորքին ընդառաջ հայոց զորքի բազմությամբ։ Երբ Դատաբենը հասավ Պարսից զորքերին, նա դավաճանեց հայոց արքային և միացավ թշնամու ուժերին։ Նա թշնամիներին անգամ օգնեց իր զորքի հանդեպ հաղթանակ տանելու ժամանակ և մատնեց հայոց զորքին։ Հանկարծակի և անսպասելի կերպով հարձակվում և կոտորում են հայոց քառասուն հազար զորքը, իսկ զորքի փրկված մարտիկները դիմում են փախուստի։ Իսկ չարագործ Դատաբենը իր ենթակայության տակ է վերցնում Պարսից զորքը և հարձակվում է հայոց թագավորի վրա[7]։
Փրկված զորքի մարտիկները Դատաբենից ավելի արագ են հասնում հայոց արքային և տեղեկացնում են նրան դավաճանության և մատնության մասին։
Խոսրով թագավորն այս մասին իմանալով 30000 հոգուց բաղկացած զորք է հավաքում և Վաչե Մամիկոնյանի ու Վահան Ամատունու գլխավորությամբ շարժվում են պարսից զորքերին ընդառաջ։ Զորքերը հանդիպեցին Առեստ ավանում, որտեղ հայկական զորքը կարողացավ հաղթանակ տանել։ Դատաբեն նահապետին Վաչե սպարապետը և Վահան Ամատունին ձերբակալեցին և ներկայացրին թագավորին։ Դատաբենին քարկոծելով սպանեցին։ Ռշտունյաց իշխանի ամրոցում՝ Աղթամար կղզում, գտվում էին Դատաբենի կինը և որդին։ Վաչե սպարապետը գրավում է ամրոցը և սպանում է Դատաբենի ամբողջ ընտանիքին[8]։
Նույն տարում պարսիկները կրկին հարձակվեցին, որն արագ կանխվեց։
Այս դեպքերից հետո Խոսրով Կոտակը հրամայում է, որ մեծամեծ ավագանին, նախարարները և բոլոր այն նահապետներն ովքեր զորք ունեն, մնան թագավորի կողմը և չլքեն նրան, քանի որ նա վախենում էր դավաճանությունից[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ Մովսես Խորենացի, Հայոց պատմություն Ե դար, Հայաստան հրտ․, Երևան, 1997, էջ 227։
- ↑ Մովսես Խորենացի, Հայոց պատմություն , ԵՊՀ հրտ․, Երևան, 1981, էջ 248։
- ↑ Հայկ Խաչատրյան, Հայոց թագուհիները (4-րդ), Երևան, «Ամարաս», 2010 — 84, էջեր 84 — 144 էջ։
- ↑ Toumanoff, Cyrille (1976). Manuel de généalogie et de chronologie pour le Caucase chrétien (Arménie, Géorgie, Albanie) (in French). Rome: Edizioni Aquila. p. 74.
- ↑ Katvalyan, M. (1976). "Khosrov II Kotak". In Hambardzumyan, Viktor (ed.). Soviet Armenian Encyclopedia (in Armenian). Vol. 5. Yerevan. pp. 78–79.
- ↑ Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն, Երևանի համալսարանի հրտ․, Երևան, 1987, էջ 33։
- 1 2 Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն, Երևանի համալսարանի հրտ․, Երևան, 1987, էջ 35։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մովսես Խորենացի, Հայոց պատմություն Ե դար, Հայաստան հրտ․, Երևան, 1997։
- Մովսես Խորենացի, Հայոց պատմություն , ԵՊՀ հրտ․, Երևան, 1981։
- Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն, Երևանի համալսարանի հրտ․, Երևան, 1987։
Խոսրով Կոտակ Արշակունյաց հարստություն Ծնվել է՝ անհայտ Մահացել է՝ 338 | ||
| Նախորդող՝ Տրդատ Գ 287-330 |
Խոսրով Կոտակ 330-338 |
Հաջորդող: Տիրան Բ 338-350 |
| ||||||
| ||||||||||||||||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 78)։ |
