Jump to content

Բակուր Ա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բակուր Ա
Երկիր Հայաստան
ՏոհմԱրշակունիներ
ԵրեխաներԱշուշա Բ
ՀավատքՀայկական դիցաբանություն

Բակուր (ծննդյան և մահվան տարեթվերը՝ անհայտ), Մեծ Հայքի Արշակունի թագավոր 161-163 թվականներին։ Գահ է բարձրացել Պարթևաց Վաղարշ Գ թագավորի աջակցությամբ, հռոմեական դրածո Սոհեմոս թագավորի տապալումից հետո։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բակուրը համարվում էր նաև պարթև իշխան[1]։ Պարթև արքա Վաղարշ Դ-ի (147-191) որդին էր[2]։ Հունական արձանագրություններից մեկում Բակուրը իրեն նկարագրում էր հետևյալ կերպ՝

Ավրելիոս Պակորոս Մեծ Հայքի թագավոր[3]
-

Արձանագրություններից պարզ է դառնում, որ Բակուրի եղբայրը՝ Միհրդատը, ապրել և մահացել է Հռոմում[4]։ Դրանք նաև վկայում են, որ Բակուրը որոշ ժամանակ ապրել է Հռոմում՝ իր ընտանիքի անդամների հետ[2]։

«Ավրելիոս» անվան կրումը վկայում է Ներվա-Անտոնինների դինաստիայի կայսերական տան հետ նրա սերտ կապի մասին[2]։ Որոշ ժամանակ անց Բակուրը և նրա եղբայրը Ներվա-Անտոնինների դինաստիայի կողմից ստացել են Հռոմի քաղաքացիություն[5]։ Հնարավոր է՝ քաղաքացիությունը շնորհվել է Լուցիոս Վարոսի կողմից[5]՝ Բակուրի հայոց գահակալությունից առաջ կամ դրանից հետո[5]։

Նրա պարթևական ծագումը ընդգծում էր կայսրության կայուն ազդեցությունը Հայաստանի վրա՝ որպես սահմանային պետություն, որտեղ պարթև թագավորները, ինչպիսին է Վաղարշ Ա-ը ազգականներ էին նշանակում գահին՝ Հռոմի ընդլայնմանը դիմակայելու համար[6]:

Գահակալությունը Հայաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հռոմի կայսր Լուցիոս Վերոսի մետաղադրամը՝ պարթև Վաղարշ IV-ի դեմ հաղթանակից հետո։

Բակուրը միակ հայոց թագավորն էր, որ գահին էր բարձրացվել Պարթևստանի իշխող արքայի կողմից, սակայն հետագայում պաշտոնանկ էր արվել հռոմեական իշխանությունների կողմից[7]։

161-166 թվականների հռոմեա-պարթևական պատերազմի ընթացքում Պարթևստանի թագավոր Վաղարշ Դ-ը 161/162 թվականներին ներխուժել է Հայաստան, որն այդ ժամանակ գտնվում էր Հռոմեական կայսրության ազդեցության տակ։ Նույն ժամանակահատվածում նա, Հռոմի կայսր Անտոնիոս Պիոսի մահից հետո, Խոսրով զորավարի առաջնորդությամբ[8] գահընկեց է արել Հռոմի կողմից աջակցվող հայ թագավոր Սոհեմոսին և Հայաստանի գահին նշանակել պարթևամետ Բակուրին[2][9]։

Սոհեմոսը նույնականացվել է նաև որպես «Աքեմենյան և Արշակունի, ծնված թագավորական նախնիների թագավոր»։ Նա պետք է առնվազն մեկ անգամ վերականգնվեր հռոմեացիների կողմից, և մենք պատկերացում չունենք նրա գահակալության տևողության մասին[10]։

Այս նշանակումը արտացոլում էր Պարթևական թագավորության ռազմավարությունը՝ Արշակունի ազգականներին դաշնակից գահերին տեղադրելու համար՝ հռոմեական ազդեցությանը հակազդելու համար, քանի որ Հայաստանի միապետությունը երկար ժամանակ վիճարկվել էր երկու կայսրությունների միջև։ Բակուրի գահակալությունը Հայաստանում, մոտավորապես մ.թ. 161-163 թվականներին, բնութագրվում է ներքին կառավարման վերաբերյալ մանրամասն գրառումների սակավությամբ, քանի որ հին պատմաբաններ, ինչպիսին է Դիոն Կասսիոսը, արտաքին հակամարտությունների մասին պատմությունները գերադասում են ներքին վարչակազմից:

Նրա կառավարումը վկայում է պարթևների հաճախակի միջամտությունների մասին հայկական թագավորական ժառանգության մեջ՝ Արշակունիների տոհմը տեղադրելով բուֆերային թագավորության վրա ազդեցությունը պահպանելու համար՝ հռոմեա-պարթևական մրցակցության պայմաններում[11]։

Գահընկեցություն և պատերազմական իրադարձություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմեացիները փորձել են Հայաստանը վերածել հռոմեական նահանգի՝ գրավելով երկիրը և մայրաքաղաք Արտաշատը։ Սակայն այդ ծրագրերը խափանվել են հայ իշխան Տրդատի ապստանբության պատճառով[2]։

Բակուրի գահընկեցությունից հետո Սոհեմոսը կարճ ժամանակով վերականգնվել է իր իշխանությունը Հայաստանում[12]։ Բակուրի հետագա ճակատագիրը հստակ հայտնի չէ։ Ըստ որոշ վարկածների՝ նրան Հռոմ է տեղափոխել Լուկիոս Վերոսը[13]։

Մինչև 163 թվականը իր կարճատև գահակալության ընթացքում Բակուրը սերտորեն համագործակցել է պարթևական շահերի հետ՝ օգտվելով նրանց ռազմական աջակցությունից հռոմեա-պարթևական պատերազմի (161–166) սկզբնական փուլերում: Պատմական գրառումները վկայում են պարթևա-հայկական բարեկամական կապերի մասին Արշակունիների տիրապետության օրոք, առանց երկուսի միջև փաստաթղթավորված հակամարտությունների, քանի որ ընդհանուր էթնիկ և դինաստիական ժառանգությունը խթանում էր համագործակցությունը, այլ ոչ թե մրցակցությունը: Պարթևական աջակցությունը Բակուրին թույլ տվեց պահպանել Արտաշատը՝ որպես հենակետ հռոմեական առաջխաղացումների դեմ[14]:

Իր եղբոր՝ Միհրդատի համար Բակուրը Հռոմում կառուցել էր դամբարան, որի արձանագրությունը պահպանվել է մինչ օրս և ունի հետևյալ բովաանդակությունը․

«Անդրերկրյա աստվածներին՝ Ավրելիոս Բակուր, թագավոր Մեծ Հայաստանի, գնեցի դամբարան իմ ամենաքաղցր եղբոր՝ Ավրելիոս Միհրդատի համար, որն ինձ հետ ապրեց հիսունվեց տարի և երկու ամիս»[15]։

Պարթևների և հռոմեացիների պայքարը Հայաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարթև թագավոր Վաղարշ Դ–ը վերահսկողություն է հաստատել երկրի նկատմամբ, այն բանից հետոմ երբ Կապադովկիայի կառավարիչ Սեդատիոս Սևերիանոսը, պարտություն կրելով Էլոգիայում, ինքնասպան է եղել[16]։

Վաղարշ Ա-ի մահից հետո, մեզ անհայտ պատճառներով, Հայաստանում կրկին հաստատվում է հռոնեական գերիշխանությունը։ 140 թվականին կայսր Անտոնիոս Պիոս (138-161) Հայաստանում թագավոր է նշանակում հռոմեական սենատի անդամ Սոհեմոսին (առաջին անգամ՝ 140-161), որին Խորենացին անվանում էր Տիգրան։ Նա ծագումով Արշակունի չէր, այլ Եմեսիայի (այժմ՝ Հոմս) իշխանական տոհմից[17]։

Սոհեմոս-Տիգրանի գահ բարձրացումը Հայաստանում, որը Հռանդեայի պայմանագրի բացահայտ խախտում էր հռոմեացիների կողմից, չէր կարող երկար հանդուրժվել պարթևների կողմից։ 161 թվականին պարթևական զորքերը ներխուժում են Հայաստան, գլխովին ջախջախում հռոմեական լեգեոններին և Սոհեմոսին դուրս վտարում Հայաստանից։ Հայաստանի թագը կրկին հանձնվում է Բակուրին[17]։

Հռոմեացիները Կապադովկիայից նոր զորքեր են ուղարկում Հայաստան, որոնք պարտվում են հայ-պարթևական զորքերի կողմից[17]։

Պարթևներին ետ մղելու և Հայաստանում Հռոմի գերիշխանությունը վերականգնելու համար Մարկոս Ավրելիոս կայսրը (161-180) խոշոր ուժերով Հայաստան է ուղարկում իր գահակից եղբորը՝ Լուկիոս Վերոսին (161-169) ռազմական գործողությունները ղեկավարելու և Հռոմի գերիշխանությունը վերականգնելու նպատակով[17]։

163 թվականի ամռանը հռոմեական զորաբանակներից մեկը՝ զորավար Ստատիոս Պրիսկոս գլխավորությամբ, Կապադովկիայի վրայով ներխուժում է Հայաստան և համառ կռիվներից հետո նվաճում այն։ 163 թվականի ամառը հռոմեական զորքերը անցան հարձակողական գործողությունների ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ասորիքում ու Միջագետքում։ Այս պատերազմը որը պաշտոնապես կոչվում էր հռոմեա-պարթևական, մղվում էր երկու ուղղությամբ՝ Արտաշատի և Տիզբոնի[18]։

Նույն թվականի վերջին հռոմեացիները նվաճում են նաև Արտաշատը և այն կրկին ավերում։ Հայաստանի թագավոր Բակուրը գերի է ընկնում, ուղարկվում է Հռոմ, որտեղ և որդեգրվում է արքայական Ավրելյան ազգատոհմում և այնտեղ էլ մահանում[19]։

Հայաստանի նվաճումից և Արտաշատի գրավումից հետո հռոմեական Մարտիոս Վերոս զորավարը, որը հաջորդել էր Ստատիոս Պրիսկոսին, գահընկեց արված Բակուրի փոխարեն նորից գահ բարձրացրեց Սոհեմոսին, ով Հռոմի ծերակույտի անդամ էր և ավելի շատ հռոմեական պաշտոնյա էր քան ինքնուրույն թագավոր։ Վերջինիս Մարտիոսի հանձնարարությամբ Հայաստան առաջնորդեց Թուկիդիդեսը (164 թվականին)[20]։

Վերոհիշյալ հաղթանակների առթիվ Հռոմում կտրված են եղել մեծ քանակությամբ ոսկե, արծաթե և պղնձե դրամներ, որոնք պահպանվել են մինչև մեր օրեր։ Այդ դրամների վրա դրոշմված են մի կողմում Մարկուս Ավրելիոսի կամ Լուկիոս Վերոսի գլուխները, իսկ մյուս կողմում քանդակված են այլևայլ պատկերներ, որոնք Հայաստանի խորհրդանիշներն են․ օրինակ՝ հռոմեական դրոշի առջև նստած է մի տխուր կին, որի ներքևում կա գրություն՝ Armenia, երբեմն Հայաստանը ներկայացվում էր իբրև հայ մարդ, որին սպառնում էր կայսրը՝ նիզակը ձեռքին։ Ուշագրավ է Լուկիոս Վերոսի 164 և 165 թվականների ոսկի և արծաթ դրամները․ դրանց վրա կայսրը նստած է գահի վրա, հռոմեական զինվորներով շրջապատված և պսակ է դնում Հայոց թագավորի գլխին․ պատկերի շուրջը գրված է՝ «տրվեց հայերին թագավոր»(rex Armeniis datus)[21]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Hovannisian, The Armenian People From Ancient to Modern Times, Volume I: The Dynastic Periods: From Antiquity to the Fourteenth Century, p.70
  2. 1 2 3 4 5 Russell, 1987, էջ 161
  3. Van Den Hout, A Commentary on the Letters of M. Cornelius Fronto, p.302
  4. Van Den Hout, A Commentary on the Letters of M. Cornelius Fronto, p.302
  5. 1 2 3 Braund, Rome and the Friendly King: The Character of the Client Kingship, p.p.43&45
  6. «ARMENIA AND IRAN ii. The pre-Islamic period». Encyclopaedia Iranica (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-02-26-ին.
  7. Braund, Rome and the Friendly King: The Character of the Client Kingship, p.43
  8. Մանանդյան, Հակոբ (1957). Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության. ՀայՊետ. էջ 40. {{cite book}}: |archive-url= requires |archive-date= (օգնություն)
  9. Birley, Marcus Aurelius, p.121
  10. Nina G. Garsoian. The Arshakuni Dynasty (A.D. 12-[180?]-428).
  11. «Pacorus of Armenia». Grokipedia (անգլերեն). Վերցված է 2026-02-26-ին.
  12. Braund, Rome and the Friendly King: The Character of the Client Kingship, p.43
  13. Braund, Rome and the Friendly King: The Character of the Client Kingship, p.45
  14. Avetisyan, Vigen (2022-01-24). «Aurelius Pacorus king of greater Armenia». Art-A-Tsolum (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-02-26-ին.
  15. Մանանդյան, Հակոբ (1957). Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության. ՀայՊետ. էջ 45. {{cite book}}: |archive-url= requires |archive-date= (օգնություն)
  16. Dion Casio, Historia romana, libro LXXI, §2.
  17. 1 2 3 4 Հ.Գ. Ժամկոչյան, Ա.Գ. Աբրահամյան, Ս.Տ. Մելիք-Բախշյան, Ս.Պ. Պողոսյան (1975). Հայ ժողովրդի պատմություն (PDF). Երևան: ԵՊՀ հրատարակչություն. էջ 184.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  18. Մանանդյան, Հակոբ (1957). Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության. ՀայՊետ. էջ 41. {{cite book}}: |archive-url= requires |archive-date= (օգնություն)
  19. Հ.Գ. Ժամկոչյան, Ա.Գ. Աբրահամյան, Ս.Տ. Մելիք-Բախշյան, Ս.Պ. Պողոսյան (1975). Հայ ժողովրդի պատմություն (PDF). Երևան: ԵՊՀ հրատարակչություն. էջ 185.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  20. Մանանդյան, Հակոբ (1957). Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության. ՀայՊետ. էջ 43. {{cite book}}: |archive-url= requires |archive-date= (օգնություն)
  21. Մանանդյան, Հակոբ (1957). Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության. ՀայՊետ. էջ 46. {{cite book}}: |archive-url= requires |archive-date= (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բակուր Ա
Արշակունյաց հարստություն
Ծնվել է՝ անհայտ Մահացել է՝ 163
Նախորդող՝
Սոհեմոս 144-161
Բակուր
161–163
Հաջորդող:
Սոհեմոս 164-186