Մարկոս Ավրելիոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկոս Ավրելիոս
Ծնվել է՝ապրիլի 26, 121[1]
ԾննդավայրՀռոմ, Հռոմէական Իտալիա, Հռոմեական կայսրություն
Մահացել է՝մարտի 17, 180[2][1] (58 տարեկան) բնական մահով
Վախճանի վայրՎինդոբոնա, Վերին Պանոնիա, Հռոմեական կայսրություն
Սուրբ Հրեշտակի ամրոց
ԵրկիրՀին Հռոմ
ՏոհմNerva–Antonine dynasty?, Antonines? և Aurelies?
քաղաքական գործիչ, փիլիսոփա, գրող և միապետ
ՀայրՄարկո Աննիոս Վերոս[3] և Անտոնինոս Պիոս
ՄայրԴոմինիտա Լուսիլա
ԵրեխաներԿոմմոդոս, Marcus Annius Verus Caesar?, Annia Aurelia Galeria Faustina?, Fadilla?, Lucilla?, Annia Cornificia Faustina Minor?, Vibia Aurelia Sabina?, Titus Aurelius Fulvus Antoninus? և Domitia Faustina?
Հավատքհին հռոմեական կրոն

Մարկոս Ավրելիոս Անտոնինոս (լատին․՝ Marcus Aurelius Antoninus, ապրիլի 26, 121[1], Հռոմ, Հռոմէական Իտալիա, Հռոմեական կայսրություն - մարտի 17, 180[2][1], Վինդոբոնա, Վերին Պանոնիա, Հռոմեական կայսրություն), Հռոմի կայսր Անտոնինոսների հարստության ներկայացուցիչ, ուշ ստոիկյան դպրոցին պատկանող փիլիսոփա, Էպիկտետոսի հետևորդ, «Խորհրդածություններ» երկի հեղինակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջորդել է Անտոնինոս Պիոսին։ 162-166 թթ. հռոմեա-պարթևական պատերազմում հաղթել է պարթևներին, որոնց հետ 166 թ. կնքած պայմանագրով Հռոմեական կայսրությանն է անցել Միջագետքի արևմտյան մասը, Հայաստանը ճանաչվել է անկախ, որտեղ, սակայն, թագավորելու էին Հռոմի դրածոները։

166-180 թթ. պատերազմում պարտության է մատնել գերմանական ցեղերին և սարմատներին։ 172 թ. ճնշել է Եգիպտոսում բռնկված «բուկոլոսների» (հովիվների) ապստամբությունը։

Լինելով ստոիկյան դպրոցի հետևորդ՝ Մարկոս Ավրելիոսը իր «Խորհրդածություններ» (հունարեն վերնագիրը՝ «Ինքն իրեն/Ինքն իր համար» (հուն․՝ Τὰ εἰς ἑαυτόν), հայերեն թարգմանվել է նաև «Գիրք ոսկեղենիկ» անվամբ) փիլիսոփայական աշխատության մեջ (բաղկացած է 12 «գրքերից» կամ գլուխներից) արտահայտել է ինքնակատարելագործման ձգտում, հոռետեսորեն է վերաբերվել քաղաքական կարգի կատարելագործման հնարավորությանը։

Մարկոս Ավրելիոսի «Խորհրդածություններ» աշխատությունը թարգմանվել է հայերեն հին հունարենից Արամ Թոփչյանի և Գոհար Մուրադյանի կողմից և հրատարակվել 2018 թ.[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկոս Ավրելիոս» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկոս Ավրելիոս» հոդվածին։