Անտոնինոս Պիոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անտոնինոս Պիոս
Antoninus Pius Glyptothek Munich 337 cropped.jpg
Ծնվել է՝սեպտեմբերի 19, 86[1]
ԾննդավայրLanuvium, Հռոմեական Իտալիա, Հռոմեական կայսրություն
Մահացել է՝մարտի 7, 161[1] (74 տարեկանում) բնական մահով
Վախճանի վայրԼորիում, Հռոմեական Իտալիա, Հռոմեական կայսրություն
Սուրբ Հրեշտակի ամրոց
ՔաղաքացիությունՀին Հռոմ
ՏոհմAdoptive Emperors
քաղաքական գործիչ
ՀայրTitus Aurelius Fulvus
ՄայրArria Fadilla
ԵրեխաներՄարկոս Ավրելիոս, Լուցիոս Վերոս և Ֆաուստինա Կրտսեր[2]
Կրոնական հավատքներհին հռոմեական կրոն

Անտոնինոս Պիոս (Antoninus Pius, 86–161 թթ.), Հռոմի կայսր։ Լրիվ անունը՝ Տիտոս Ավրելիոս Ֆուլվիոս Բոյոնիոս Արիոս Անտոնինոս։ Պիոս՝ «Բարեպաշտ» է հորջորջվել իրեն որդեգրած Հադրիանոս կայսեր հիշատակի նկատմամբ հավատարմություն ցուցաբերելու համար։ Անտոնինոսն իր քաղաքական կարիերան սկսել է որպես սենատոր, 120 թ. ընտրվել է կոնսուլ և դարձել Հադրիանոսի վստահելի անձանցից մեկը։ Որդեգրվել է կայսրի կողմից 138 թ.։ Ընդ որում, ըստ որդեգրման պայմանի ինքը՝ Անտոնինոսը պարտավոր եղավ իր հերթին որդեգրել Մարկոս Ավրելիոսին և Մարկոս Անիոս Վերոսին, որոնք նրա մահից հետո ժառանգեցին հռոմեական գահը։ Անտոնինոսի կառավարման ժամանակաշրջանը համեմատաբար խաղաղ էր, սակավաթիվ ընդվզումները հռոմեական նահանգներում (Մավրիտանիա, Դակիա, Եգիպտոս և Գերմանիա) հաջողությամբ ճնշվեցին։ Բրիտանիայում Հադրիանոսի պատնեշից շուրջ 150 կմ հյուսիս կառուցվեց նոր պատնեշ, որը կոչվեց Անտոնինոսի անունով։ Անտոնինոսի կնոջ՝ Ֆաուստինայի մահից հետո (140 կամ 141 թ.) կայսրը ստեղծեց ալիմենտար հիմնադրամ՝ աղքատ ընտանիքներից պարմանուհիներին օժանդակություն ցուցաբերելու նպատակով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]